Unlock a World of Free Content: Books, Music, Videos & More Await!

Elbakyan's diary

Description
Edgar Elbakyan's Telegram channel
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month ago

Last updated 3 weeks, 6 days ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 6 days, 1 hour ago

1 week, 3 days ago
*****💜*****Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես …

*💜***Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:

Հայկական ալիք | @hayaliq

1 week, 3 days ago

Հայաստանի դե-ֆակտո թուրքական իշխանությունները բացեիբաց հայտարարում են, որ պատրաստ են տավուշյան հողերի հետ միասին հանձնել նաև Հայաստանի ինքնիշխան գազատարը՝ փոխարինելով այն թուրքական ողորմություն-թուլափայով։ Որպես այլընտրանք ներկայացվող այդ ծրագիրն իրականում Հայաստանը ևս մեկ քայլով թուրքերից կախվածության մեջ գցելու պլան է։

Անձամբ ես նեղություն կրելուն վարժ եմ։ Կռուշկով լողանալ էլ գիտեմ, Բերձորում ապրելիս օրումեջ 2 ժամով տրվող ջրի ռեժիմի էլ եմ սովոր, թեշտի մեջ լվացք անելն էլ եմ հիշում, հետևաբար՝ գազն էլ առանձնապես մեծ հոգս չի։ ԲԱ՛ՅՑ։ Հանուն ինչի՞ կրել այդ զրկանքները։ Հանուն նրա՞, որ 2018 թ.-ին սկսված թուրքական իշխանազավթումը սահուն շարունակվի մինչև Հայաստանի վերջանալը։ Եթե զրկանքն իմաստազուրկ է, ապա դա զրկանք չէ, այլ ստրկական լուծ։ Ես պատրաստ եմ ավելի ծանր զրկանքներ կրել՝ հանուն հայոց հաղթանակների, բայց ոչ հանուն թուրքի հաղթանակների։

Հիշե՛ք, ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունների օրոք գրանցված պատերազմական կորուստներով մենք կես Նախիջևան կարող էինք ազատագրել, փոխարենը մենք կորցրինք Արցախն ու Հայաստանի առաջնագիծը։ Պատերազմը որպես բացառապես պարտության ճանապարհ ընկալող ժողովուրդը միշտ էլ պարտվելու է պատերազմը որպես հաղթանակի հնարավորություն ու շանս ընկալող ժողովուրդներին։

Ո՛չ ստրկացմանը, ո՛չ թրքացմանը, ո՛չ անասնական մորթապաշտությանը։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

1 week, 4 days ago
Elbakyan's diary
2 weeks, 4 days ago

Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում։

Հենց այսօրվա Հայաստանը դե ֆակտո ավելի փոքր տարածք ունի, քան նույնիսկ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, իսկ իր բնօրրանում հայոց լեզվի տարածման աշխարհագրական տարածքը հասել է պատմական նվազագույնի։

Սա Հայաստանի և մեր քաղաքակրթության հանձնում է բարբարոսներին, որը մեզ փորձում են ներկայացնել որպես «ձեռքբերում», սա հենց իրական Հայաստանը պատմական դարձնելու գործընթաց է։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

2 weeks, 4 days ago

Ամեն հաջորդ հողատվության ժամանակ դե-ֆակտո թուրքական իշխանությունները նպատակ ունեն մարդկանց ներշնչելու, թե «էս էլ ու վերջ»։ Վերջ չկա։ Վերջն այն է, երբ Երևանում կմնա նույնքան հայ, որքան Ստեփանակերտում, իսկ Էջմիածնի Մայր տաճարն էլ կհայտնվի Շուշվա Կանաչ ժամի վիճակում։

Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզա գյուղի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո թուրքերի բնակեցումը Հայաստանում և այդպես շարունակ։

Սա քաղաքական խնդիր է և կոչվում է Հայաստանի գրավում Թուրքիայի կողմից։ Այս քաղաքական խնդիրը որպես «ապիկար իշխանության» խնդիր սահմանողները ոչ մի լուծում էլ չեն կարող իրականացնել, որովհետև չեն էլ հասկանում, թե ինչ են լուծում։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

2 weeks, 5 days ago

🗓 Ս․ թ․ ապրիլի 19-21-ը «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ն Ա. Գորչակովի անվան «Հանրային դիվանագիտության աջակցության» հիմնադրամի հետ համագործակցությամբ ՀՀ Երևան և Ծաղկաձոր քաղաքներում իրականացնում է «Որոտան» ամենամյա միջազգային փորձագիտական երկրորդ ֆորումը։

🌍 Այս տարվա միջոցառման խորագիրն է՝ «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում»։

🤝 Ֆորումը ներառելու է 3 մասնաբաժիններ՝
• Տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարները Հարավային Կովկասում․ հակառակորդներ, մրցակիցներ և համագործակիցներ
• Տեղեկատվական անվտանգությունը հակամարտությունների ընթացքում
• ԵԱՏՄ, Իրան և Հարավային Կովկաս․ տնտեսության, գիտության և իրավունքի ասպարեզում գործակցության հեռանկարները

✔️Բացման արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 19-ին, ժամը՝ 18:00-ին, Անի Գրանդ հյուրանոցում (Հանրապետության 68)։

🇦🇲🇷🇺🇮🇷Ներկա են լինելու նաև Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպաններ Սերգեյ Կոպիրկինը և Մեհդի Սոբհանին։

🔗Բացման արարողության մուտքն ազատ է։ Ցանկացողները պետք է գրանցվեն հետևյալ հղումով։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

3 weeks, 3 days ago

Տարբեր տեղեկություններով՝ մեր հարևան Իրանն արդեն մի քանի տասնյակ սեփական արտադրության մահապարտ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Տարածվում են տարբեր վիդեոներ, մի մասը՝ կեղծ։ Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ։

Աշխարհն ընկղմված է երրորդ մեծ պատերազմի մեջ, իսկ Հայաստանում իշխանության բազմեցված թուրքական դրածո իշխանությունները հպարտորեն հայտարարում են, որ մեր դեմ պատերազմող թշնամուն հողեր են հանձնելու, որպեսզի է՛լ ավելի հեշտացնեն մեր դեմ պատերազմող թշնամու գործը։

Առանց արդիական, խորագետ, հայրենասեր և քաջասիրտ ազգային իշխանության Հայաստանն ապագա ունենալ չի կարող։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

3 weeks, 4 days ago

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասում է, թե իբր մեր բանակը «Բասարգեչարի շրջանի Ղարայիման գյուղի» դիրքերից կրակել է իրենց վրա՝ նպատակ ունենալով դրանով արդարացնել իր գալիք հարձակումը։

Եթե շփոթվեցիք, ապա ասեմ, որ խոսքը ՀՀ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մասին է, որի գոյությունն ու ՀՀ-ին պատկանելը թշնամին ժխտում է նույնիսկ անվան մակարդակում։ Ադրբեջանում պետական հրամանով ՀՀ բոլոր բնակավայրերի անունները գրվում են շինծու թյուրքական տարբերակներով։

Իսկ Հայաստանում կա դրածո իշխանություն, որ այս պայմաններում, երբ թշնամին մտադիր է գրավել ամբողջ Հայաստանը, հանձնում է բնիկ հայկական և ՀՀ վերահսկողության տակ գտնվող տարածքներ՝ ռազմագիտական առումով հեշտացնելով թշնամու նոր գրավումների գործը։

Այսպիսի իշխանությամբ Հայաստանը չի կարող գոյություն ունենալ, ուր մնաց թե զարգանալ։ Մեզ պետք է հայկական շահով, հայկական սեփական ազգային նախագծով առաջնորդվող իշխանություն։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

3 weeks, 5 days ago

ՀՀ ԱԱԾ համարվող կառույցն ափսոսում է, որ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել և քրեական վարույթ է նախաձեռնում հայ գյուղացուն և նրա ունեցվածքը պաշտպանած հայ զինծառայողի գործողությունների առնչությամբ։

Սա վատ երազ չէ, սա դաժան իրականություն է։ Եթե չեք հավատում, կարդացե՛ք պաշտոնական սկզբնաղբյուրը։

https://www.sns.am/hy/news/view/937

1 month ago

https://hraparak.am/post/8975469eef44e050b82d5332504eb2fe

ՀՐԱՊԱՐԱԿ

Կրակել են պատուհանի վրա․ պատուհանի տակ քնած երեխան հրաշքով փրկվել է. մանրամասներ

Elbakyan's diary
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month ago

Last updated 3 weeks, 6 days ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 6 days, 1 hour ago