Elbakyan's diary

Description
Edgar Elbakyan's Telegram channel
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 1 week ago

Last updated 2 weeks, 2 days ago

Դեպի ՀԱՅՔ, դեպի ՈՍԿԵ ԴԱՐ

Last updated 4 days ago

1 week, 4 days ago

Ի՞ՆՉՊԵՍ ԸՆԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՍԻՐԻԱՆ

• Արցախյան առաջին հաղթական պատերազմից հետո մի անգամ ՀՀ այն ժամանակվա պաշտպանության նախարարը քարտեզի վրա գեներալ Մանվել Գրիգորյանին է ներկայացնում բանակային զորավարժության սցենարը․
– Էս առաջնագիծն ա, ստեղից էլ թշնամին մտել ա, գրավել ա մեր դիրքերը։
– Գա̈ , թուրք իմ դիրքե՞րն էլ ա գրավե։
– Հա՛։
– Խ
ս կերել ա։
– Իսկական չի գրավել, Մանվե՛լ, ես եմ տենց ասում։
– Գա̈ , դու էլ ես խ
ս կերե։

• Պատերազմի միջով անցնող երկրները պարտվում են այն ժամանակ, երբ կռիվը չավարտված՝ հրամանատարները հանում են զինվորական համազգեստը և հագնում վաղաժամ հյուսված կոստյումները։ Մանվելը հավաքական խտացումն էր այն տեսակի, որ մինչև վերջ մնաց զինվորական համազգեստի մեջ։ Ցավոք, այդ տեսակի ներկայացուցիչների շարքերը նոսրացան՝ հանգեցնելով 2018 թ․-ին։

• Նույնը տեղի ունեցավ Սիրիայում։ 13 տարի մաքառած երկրի իշխող էլիտայի ներսում ի վերջո արմատ գցեց պրոթուրքական խմբավորումը, որ համոզված էր, թե պետք է «լեզու գտնել հարևան Թուրքիայի հետ» (ծանո՞թ ձևակերպում է, չէ՞)։ Արդյունքում մի ողջ տասնամյակ ծանր ու համառ կռիվներով ազատագրված ու պահված երկիրը մի քանի օրում հանձնվեց թշնամուն։

• Ադրբեջանի պարտված նախագահ Աբուլֆազ Էլչիբեյն իր ժամանակին ձևակերպել է այս երևույթը հետևյալ բառերով՝ «tank qabağında duran oğlanlar pul qabağında sındılar» («տանկի դեմը կանգնող տղեքը փողի դեմը չոքեցին»)։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

2 weeks, 2 days ago

Աշխարհն ամբողջությամբ վերադարձել է պատերազմի իրավունքի և ուժի տիրապետության բնական կերպարանքին։

Հայաստանի առաջնային խնդիրը, անշուշտ, այն է, որ երկրի ղեկին մի ռեժիմ է, որ ժողովրդին տանում է ոչ թե պայքարի, այլ ստրկության։

Ցավոք, առաջնային խնդիր լինելով հանդերձ՝ սա միակ խնդիրը չէ։ Հաջորդ խնդիրն այն է, որ այդ ռեժիմի դեմ պայքարի դուրս եկած ազգային-ընդդիմադիր ուժերը ևս, ինչ-որ չափով գիտակցելով երկրի գլխին կախված վտանգի չափը, ինչ-որ չափով պատրաստ չլինելով դրանց ամբողջությամբ առերեսվել, ժողովրդին չեն ուղղում մեկ մարդու պես պայքարելու, կռվելով հայ մնալու և ապրելու իրավունք ստանալու երկար սպասված պատգամները։

Տարիներ շարունակ տեղին ու անտեղին նժդեհներ ու չերչիլներ մեջբերողների մեջ չկան այնպիսիները, որ ժողովրդին ոգի կտան՝ չվհատվելու պատերազմի հեռանկարից, ընդհակառակը՝ այն ընկալելու որպես ազատության գրավական։ Չկան այնպիսիները, որ ժողովրդին ազնվորեն կասեն՝ «ես ձեզ չեմ կարող ոչինչ խոստանալ՝ բացի արյունից, կռուժկով լողանալուց ու կտրոնով հացի հերթերից»։

Իսկ մարդկանց նման բան ասելու համար առաջին հերթին պիտի ինքդ պատրաստ լինես դրան։ Քանի դեռ դա չկա, հայոց քաղաքական դաշտում շարունակում են թևածել «բա ուզում եք՝ պատերա՞զմ լինի», «բա որ դուք գաք, ի՞նչ եք անելու, կռի՞վ եք սկսելու» փակուղային և ինքնացեղասպանական խոսույթները…

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

2 weeks, 3 days ago

Հասկանալի է, թե Եղիշե Չարենցի անթիվ-անհամար երկերից հետստալինյան Սովետական Միությունում ինչու հանրահռչակվեց հենց «Երկիր Նաիրին»։ Ռուսական աշխարհակալության կողմից հայերիս առաքվող ուղերձը շատ պարզ է․ «եթե մեզ հետ չեք, վերջներդ սա է»։

Այստեղ ռուսական և թուրքական շահերի միջև հետաքրքիր առնչություն է գոյանում։ Թուրքերին նույնպես ձեռնտու է հայության շրջանում «երկիրնաիրիական» ծեքծեքումները, որովհետև դրա միջոցով կարելի է հայերին անընդմեջ սարսափի մեջ պահել՝ «եթե ուզում եք անկախ լինել, վերջներդ սա է»։

Երևութական նմանության կողքին աչքի է զարնում նաև ռուսական և թուրքական մոտեցումների էութենական տարբերությունը․ առաջինի համար էական է, որ մենք իր դեմ չլինենք կամ ուրիշի հետ չլինենք, իսկ երկրորդի համար էական է, որ մենք ընդհանրապես չլինենք։

Ավելորդ է ասել, որ «Երկիր Նաիրիի» հանդեպ լևոնակապիտուլյանտականների անթաքույց սերը հենց թուրքական մտածողական տարբերակի դրսևորում է։

Մինչդեռ Չարենցը գրել է նաև «Ես իմ անուշ Հայաստանի»-ն և «Ազգային երազ» պոեմը, որ անպայման խորհուրդ եմ տալիս կարդալու։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

2 months, 3 weeks ago

Հայկական և հայաստանյան հանրային խոսույթում, ցավալիորեն, դեռևս կենսունակ ամենավնասակար, վտանգավոր ու քայքայիչ մտասևեռումներից մեկն այն է, թե Թուրքիայի (այժմ նաև արհեստածին Ադրբեջանի) հետ մեր խնդիրների պատճառը հենց մենք ենք, և եթե մենք փոխվենք, ապա դրանք կլուծվեն։

Ընդ որում, «փոխվելը», փաստացի, մեղմասացություն է, որի տակ իրականում թաքնված է թուրքական ագրեսիվ պահանջների առջև տեղի տալը, ծավալապաշտական նկրտումների հետ համակերպվելը, լայն իմաստով հրաժարվելն այն ամենից, ինչը կարող է «զայրացնել» Թուրքիային և փաստացի ազգագրական ռեզերվացիայի անպատիվ կարգավիճակով թուրքական տեսլականին «ինտեգրվելը»։

Ծագումնաբանորեն թուրքական պատումի (նարատիվի) այս վտանգավոր մտասևեռման ներմուծումը հայկական և հայաստանյան խոսույթ մոտավորապես նույնն է, թե, պատկերավոր ասած, ազատ հագնված պարկեշտ կնոջ և նրան բռնաբարողի միջև առաջացած խնդրում հենց կնոջը, այլ ոչ թե բռնարարին մեղավոր կողմ դիտարկել, իսկ խնդրի լուծմանը կնոջը չադրա հագնել ստիպելու և պարբերաբար կամավոր կերպով բռնարարին տրվելու ու «հաճույք» ստանալու միջոցով հասնել։

Այս կործանարար մտասևեռումը ոչ միայն չունի ապացուցողական որևէ հիմք, այլ նաև հակամարդկային է և ամոթալի, իսկ դրանով շարժվելը հայության և Հայաստանի՝ դեպի ֆիզիկական և բարոյական ոչնչացում տանող ուղիղ ճանապարհ է։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

2 months, 3 weeks ago

Թշնամական պետության ղեկավար Ի․ Ալիևն այսօր խոստացել է, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ադրբեջանական մշակութային միջոցառում է կազմակերպելու, «երբ օրը գա»։

2018 թ․, առավելապես՝ 2020 թ․-ից հետո թշնամական երկրներ Թուրքիայից և Ադրբեջանից հնչող այսօրինակ հայտարարություններն անտեսվում են ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից։ Անշուշտ, ԱԳՆ-ի ոչինչ չասող հայտարարություններից որոշներում ձևական դատապարտման խոսքեր միգուցե և գտնեք, բայց ասելիքիս իմաստը դա չէ։

Իմաստն այն է, որ իրական ազգային իշխանությունների դեպքում ամբողջ հանրային ուշադրությունն ու պետական համակարգը կմոբիլիզացվեր թշնամական նման հայտարարությունների դեմ՝ ժողովրդին ցույց տալով, որ մենք ունենք արտաքին թշնամի, որի դեմ պիտի պայքարենք։

Փոխարենը, ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից թշնամի և պատերազմի հրձիգ են ներկայացվում Հայաստանի և Սփյուռքի այն ուժերը, որոնք ցանկանում են երկիրն անվտանգ տեսնել արտաքին թշնամու ոտնձգություններից և օրեցօր մեծացող ախորժակից։

Այստեղից ևս մեկ անգամ պարզ հետևություն կարելի է անել, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները փաստացի ծառայում են արտաքին թշնամու շահերին։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

2 months, 3 weeks ago

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

• Արմավիրի բնակավայրերից մեկում մի արցախցի բռնի տեղահանված տղամարդ կա, ում որդին զոհվել է Արցախյան վերջին անավարտ պատերազմներում։ Հանգստյան օրերին միջին տարիքի այդ տղամարդը երբեմն քայլերն ուղղում է դեպի բակային տաղավարը, որտեղ բնակիչները նարդի, թուղթ ու շաշկի են խաղում։ Արցախցի տղամարդը հեռվից հետևում է խաղերին, բայց չի առաջանում, որովհետև տեղացիները ցուցադրական կերպով ուշադրություն չեն դարձնում իր վրա։ Որովհետև տեղացիները թուրքական քարոզչության լծի տակ են գտնվում, դրա համար՝ արհամարհում են մի մարդու, որն իր համերկրացիների հետ 30 տարի շարունակ ծնկի բերած է պահել թուրքերին, ում քարոզչության լծի տակ գտնվում են տեղացիները…

• Ցանկացած առաջնորդի պարտականությունն է արդարություն հաստատել և արդար օրենքներով դատել։ Այսօր Հայոց աշխարհում անարդարության մեծագույն զոհերն Արցախն ու արցախցիներն են, ուստի՝ չի կարող լինել առաջնորդություն, որ հոգ չի տանում Արցախի հարցով արդարության վերականգնման համար։

• Որդիական բավականությամբ լսեցի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական խոսքի համապատասխան հատվածը․ «Հայրապետական Մեր հորդորն է ձեզ, սիրելի արցախահայեր, աննկուն և անվհատ դիմագրավեք նեղություններն ու դժվարությունները։ Արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ։ Ազգովի հետևողական պիտի լինենք հայրենի բնօրրանում ազատ ու արժանապատիվ ապրելու ձեր իրավունքի պահանջատիրության մեջ։ Այս սուրբ խորանից Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ՝ հայցելով, որ երկնային շնորհները հեղվեն ձեր կյանքից և ընտանեկան հարկերից ներս։ Որպես Հայրապետ Ամենայն Հայոց՝ հավատում ենք մեր ազգի ներքին ուժականությանն ու մեր ժողովրդի վերհառնումին, մեր լուսավոր ու հաղթական գալիքին»։

Սա պիտի օրինակ և պատգամ լինի քաղաքական կյանքում գործող բոլոր ուժերին ու միավորներին։ Չկա առաջնորդություն առանց արդարության ձգտումի, չկա հայոց արդարություն առանց Արցախի ու արցախցիների հարցի օրակարգավորման ու դատի հետապնդման։

«Թող արքան իրավունք տա ժողովրդի աղքատներին, պահպանի տնանկների որդիներին և ընկճի ամբարտավաններին» (Սաղմոս 71․4)։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

6 months ago

Թուրքական դրածոն այսօր ըստ էության հայտարարել է, որ Հայաստանն ու հայ ազգին տանում է ոչնչացման։

Նա բառացիորեն ասել է, որ ըստ իր գաղափարախոսության՝ «ժողովուրդը չի ուզում պայքարել»։

Նորմալ պայմաններում մեծացած ցանկացած անձ գիտի, որ կյանքը պայքար է, և չպայքարողները ոչնչանում են։

ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանություններ=Հայաստանի մահ, հետևաբար՝ մեր պարտքն է կանխել ու շրջել մահվան ընթացքը։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 1 week ago

Last updated 2 weeks, 2 days ago

Դեպի ՀԱՅՔ, դեպի ՈՍԿԵ ԴԱՐ

Last updated 4 days ago