Unlock a World of Free Content: Books, Music, Videos & More Await!

Sapiens.am

Description
Մտածող և բարեկիրթ մարդկանց խմբակ։ 📖

📚 Կկիսվենք Ձեզ հետ հոդվածներով, մտքերով, մեջբերումներով, թարգմա- նություններով և այլն։
🎯 Նպատակը` մեր հասարակության ինքնազարգացումն ու ինքնակրթութ- յունը։

📧 info@sapiens.am
Advertising
We recommend to visit

Chat: @Sovorir_Angleren_chat
Bot: @Sovorir_Angleren_bot
Tiktok: tiktok.com/@Sovorir_Angleren

#Սովորիր_Անգլերեն #Sovorir_Angleren #angleren #անգլերեն #քերականություն
#grammar

Last updated 1 month, 1 week ago

📎🇦🇲Ալիքը հանդիսանում է @youropportunities2017 ՏՆ-ի ենթանախագիծը եւ ներկայացնում է կարիերայի հնարավորությունները` կամավորություն, պրակտիկա եւ ՔՀԿ, կրթական (հարակից ոլորտներում) աշխատանքային հաստիքներ ու տենդերներ։


👤Ադմին` @youropportunities_2017

Last updated 2 days, 6 hours ago

   ㅤㅤ ‌ ◌ ⏝ ୨ ♡ ୧ ⏝ ◌
  𖣦  ‌‌ 𝗦𝘆𝗺꯭𝗯꯭𖦹𝗹 ‌ ꒰   ‌✎ ‌  🄵🄾🄽🅃  ˖ ࣪  𝆟
   ㅤ ࿙͝࿚࿙͝࿚   @strkiss ࿙͝࿚࿙͝࿚

Last updated 1 month, 4 weeks ago

2 Monate her
2 Monate, 1 Woche her

Մենք պետք է լսենք, լսենք միշտ և ամենուրտանը, դպրոցում, համալսարանում, աշխատավայրում։ Եթե ​​մենք չլսենք, մեզ դուրս կվռնդեն, կվտարեն, կազատեն աշխատանքից։ Մենք պետք է մտնենք մեզ համար ստեղծված շրջանակը անենք այն, ինչ ասում են և մտածենք այնպես, ինչպես ասում են: Մենք պետք է համապատասխանենք տիպարինչունենանք հակասություններ, լինենք բոլորի նման հնազանդ և վախկոտ: Մենք պետք է մի կողմ նետենք մեր բարոյազանց կարծիքը:

Եթե ​​արտահայտենք այն, ինչ մտածում ենք կատարվածի մասին, մեզ հիվանդ կհանեն, կուղարկեն հոգեբուժարան։ Մենք պետք է պտուտակը լինենք համակարգի, որտեղ որոշ մարդիկ իշխում են մյուսներին, որը մաղում է անհնազանդներին, այլախոհներին: Սա հիերարխիա է և այն ամենուր է, յուրաքանչյուր կազմակերպությունում: Այստեղ համախոհներ չկան։ Բոլորը քծնում են նրան, ով իրենցից «վեր» է, իսկ «ցածրին» իշխում են՝ մոռանալով մարդասիրության մասին։ Բոլորը կեղծավորություն են անում։ Վախը ստիպում է մարդուն այդքան ցած ընկնելփողը և սոցիալական կարգավիճակը կորցնելու վախը, մերժվելու վախը. փող և իշխանություն, հպարտություն և նախանձ: Մարդը միշտ ցանկացել է իշխել։ «Հավատում է» Աստծուն, բայց իրեն է Աստված համարում։ Ուզում է դառնալ հարգված, բարոյական սրիկա: Հասարակությունն արհամարհում է այլախոհներին նրանց, ովքեր նման չեն ուրիշներին։

Շատ մարդիկ, ովքեր մտածում են շրջանակից դուրս, գրողի ծոցը կուղարկվեն հիվանդ հասարակության կողմից, որ գտնվում է գերության մեջ, որն առանց հովվի կկորչի առաջին իսկ անտառում։ Հասարակությունն ունի միայն մեկ գլուխ, մեկ մտածելակերպ, մեկ միտք։ Այն չի կարող փոխել իր հայացքներն առանց հովվի կամքի։ Եվ ամեն ոք, ով ծուռ է նայում անցորդին, որ նման չէ իրեն, պատկանում է այս միագլուխ նախիրին:
#Քննադատական_մտածելակերպ

@sapiens_am

2 Monate, 1 Woche her

s/ #ինքնազարգացում
*🧠 4 հնարքկարևոր տեղեկատվությունը մտապահելու համար:** ……………………………………………………………..... *Այսօր մենք Ձեզ համար հավաքել ենք չորս տեխնիկա, որոնք օգտագործում են ամենուր հիշողությունը զարգացնելու համար: Փորձեք արմատավորել դրանցից առնվազն մի քանիսը և կնկատեք, թե որքան հեշտ է հսկայական քանակությամբ տեղեկատվություն պահելը:

1. Ասոցիացիաներ

Այս տեխնիկայի էությունը պարզ է. ասոցիացիայի շնորհիվ դուք կարճ ճանապարհ եք հարթում Ձեր ուղեղի համար դեպի անհրաժեշտ տեղեկատվություն: Ամենից հաճախ այս մեթոդն օգտագործվում է օտար լեզուներ սովորելիս, օրինակ՝ երեխաներին ասում են, որ անգլերեն «honey» բառը համահունչ է «հանի»-ին(«հանել» բայի ըղձ. եղ.), իսկ «money» բառը` «մանի»-ին, ստացվում է «հանի-մանի» բառախաղը:

2. Ֆեյնմանի մեթոդըԴուք հավանաբար լսել եք, որ նյութը հիշելու ամենահեշտ ձևերից մեկն այն ներկայացնելն է ոչ թե գրքի բառերով, այլ այն ձևով, որով հասկանում եք ինքներդ: Ֆեյնմանի մեթոդը համատեղում է լավագույն տեխնիկան. նախ պետք է նյութը պատմել մեկ այլ անձի, ինչը բարելավում է տեղեկատվության կլանումը, իսկ այդ դեպքում Դուք Ձեր մտքերը կշարադրեք ավելի պարզ, ոչ թե գրքային շռայլ ու անհասկանալի բառերով:

3. Ինտերվալային կրկնություն

Քիչ հավանական է, որ նյութը կարողանաք հիշել առաջին անգամից, ուստի կարևոր է պարբերաբար վերադառնալ նյութին: Օգտագործեք այս պլանը.

1️⃣ Ուսումնասիրեք:
2️⃣ Առաջին անգամ կրկնեք մի քանի րոպեից:
3️⃣ Երկրորդ կրկնությունն արեք մի քանի ժամից:
4️⃣ Հաջորդ կրկնություններն արեք օրական 1 անգամ:

Տեխնիկայի էությունն այն է, որ Ձեր ճանապարհի սկզբում Դուք ակտիվացնում եք կարճաժամկետ հիշողությունը, իսկ հետո կանոնավոր ինտերվալային կրկնությունների միջոցով Ձեր ուղեղին ստիպում եք նյութը տեղափոխել երկարաժամկետ մեկուսախուց:

4. Քունն ամեն ինչ է
Առանց որակյալ հանգստի, Դուք չեք կարողանա աշխատել ինքներդ Ձեր վրա: Գոյություն ունի քնի փուլ, որը կոչվում է REM-քուն. այս ժամանակահատվածում Ձեր ուղեղը դասավորում է օրվա ընթացքում ստացված տեղեկատվությունը և որոշում, թե ինչը պետք է հիշի և ինչը դեն նետի: Եթե ​​կատարել եք առաջին 3 կետերը, Ձեր ուղեղի համար ավելի հեշտ կլինի հասկանալ, թե որ տեղեկատվությունն է կարևոր և կբարձրացնի այն հիշելու առաջնահերթությունը։
#արդյունավետություն

@sapiens_am

4 Monate her

Աշխարհը սուզվում է հետապոկալիպսիսի մեջ: Բանականության հասարակությունը վաղուց վերացել է, իսկ այն մարդիկ, ովքեր գիտակցում են իրավիճակի անհեթեթությունն ու անելանելիությունը, կամ պայքարում են անարդյունք ու փորձում ինչ-որ բան փոխել, կամ հանձնվում են:

Ժամանակակից երիտասարդության մի հսկայական մաս ոչ մի բանի մասին չի մտածում։ Ինչի՞ համար մտածել. ավելի լավ է հաճույքներով ապրել, սպառել և չքրտնել, ինչպես նաև խմել՝ անցողիկ հաճույք ստանալու համար։

Հեդոնիզմի փիլիսոփայությունը ծաղկում է։ Բայց մարդու և կենդանու տարբերությունը հենց այն է, որ մարդն ապրում է բանականությամբ, իսկ կենդանին բնազդով։ Վերլուծելով շրջապատող հասարակության վիճակը` նկատում ես, որ գրեթե բոլորն ապրում են բնազդներով. արժեքները պարզունակ են: Եվ չկա ապագա, քանի դեռ բոլորը այս ամենը չեն գիտակցում ու չեն փոխվում։ Հայտնի է, թե ում է ձեռնտու այս ամենը, և նրանք ամեն ինչ անելու են, որ իրավիճակը չփոխվի։

Քարոզվում է անհոգ ապրելակերպը. իրական արժեքները նորաձևության մեջ չեն, դրանք մեծ հարգանք չեն վայելում: Ժամանակակից հասարակությունը անհատների զանգված է, ոչ ավելին, որտեղ բոլորը թքած ունեն մյուսների վրա: «Մարդը մարդու համար գայլ է»` սա է մեր ապրելակերպի պատվիրանը:

Հոտ, որտեղ բոլորը մեկը մյուսին տեսնում են որպես գայլ՝ չհասկանալով, թե իրականում ով է գայլը։ Զարմանալի է, որ ոչ ոք չի տեսնում ակնհայտը կամ պարզապես չի ուզում տեսնել։ Ի՞նչ կարող ենք ասել մարդու մասին, եթե նա նույնիսկ գիտակցելով, որ ծխելը կամ ալկոհոլը վնասակար են, չի կարողանում թողնել դրանք։ Կամքի ուժը համարվում է երկնային և անհասանելի մի բան: Թուլությունը համարվում է բնական և սովորական: Իհարկե, նաև ավելի հեշտ երևույթ է. պետք չէ որևէ բան անել, «ոչ» ասել ինքներդ Ձեզ և լքել Ձեր հարմարավետության գոտին: Ավելի հեշտ է լինել Ձեր սովորությունների, կրքերի ու կախվածությունների ստրուկը։

Կապիտալիստական ​​համակարգը կործանում է աշխարհը ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես, հոգեպես։ Կապիտալիստներին ձեռնտու չէ, որ հասարակությունը զարգանա ու խորհի։

Հիմնական խնդիրը համակարգի մեջ է, այն պետք է արմատապես փոխել։

Նախ ինքներդ գիտակցեք ամեն ինչ, փոխվեք դեպի լավը, պայքարեք Ձեր թուլությունների դեմ, մտածեք Ձեր սեփական խելքով, զատեք կպչուն կարիքներն ու կարծիքները:

Հետո փորձեք Ձեր մտքերը փոխանցել Ձեզ շրջապատող մարդկանց, ինչ-որ կերպ ազդել նրանց աշխարհայացքի վրա: Յուրաքանչյուր մտածող մարդ պարտավոր է գոնե սա անել։
#Քննադատական_մտածելակերպ

@sapiens_am

Աշխարհը սուզվում է հետապոկալիպսիսի մեջ: Բանականության հասարակությունը վաղուց վերացել է, իսկ այն մարդիկ, ովքեր գիտակցում են իրավիճակի անհեթեթությունն ու անելանելիությունը, …
4 Monate her

ԿԱՍԿԱԾԵՔ.

Աշխարհի մասին պատկերացում կազմելիս մենք փաստեր ենք հավաքում և դիտարկումներ անում, ինչը թույլ է տալիս ստանալ ակտուալ գիտելիքներ։ Բայց երբ խոսքը վերաբերում է ոչ այնքան ակնհայտ ճշմարտություններին (օրինակ` տաք ջուրը կարող է այրել Ձեզ), շատերը մոռանում են քննադատական ​​մոտեցում ցուցաբերել:

Այստեղից է կույր հավատը հեռուստատեսային լուրերի և բամբասանքների նկատմամբ, փաստերի փոխարինումը դատողության գործընթացում, եզրակացություններ անելու համար օրինակներ փնտրելը, և ոչ թե օրինակների վրա հիմնված եզրակացությունները: Յուրաքանչյուր մարդ հայտնվում է նման թակարդներում։ Հետևաբար, առողջ կասկածի տակ դրեք ցանկացած մուտքային տեղեկատվություն` անկախ նրանից, թե որ վստահելի աղբյուրից եք այն ստանում:
#Քննադատական_մտածելակերպ

@sapiens_am

4 Monate her

Երբ մենք վախենում ենք, ավելի պահպանողական ենք դառնում մեր հայացքներում։ Մեր վախի պատճառով մենք ավելի քիչ ենք պատրաստ ռիսկի դիմել և նախապատվությունը տալիս ենք ժամանակի ընթացքում փորձարկված լուծումներին և գործողությունների մեթոդներին:

Օրինակ՝ ահաբեկչություններից հետո մարդիկ պաշտպանություն են փնտրում իշխանությունից, ուստի նրանք իրենց վարկանիշն ու վստահությունը բարձրացնելու համար կարող են նախ արհեստականորեն իրավիճակ ստեղծել (քաղաքացիներին վախեցնելու նպատակով), հետո փրկել նրանց։
#Քննադատական_մտածելակերպ

@sapiens_am

6 Monate her

s/ #Հոգեբանություն
Ինչ է հուզական ինտելեկտը, և ինչպես այն զարգացնել:

…………………………………………………………….....
Հուզական ինտելեկտ. շատ պարադոքսալ է հնչում: Մենք սովոր չենք առանձնացնել տարբեր տեսակի ինտելեկտներ, պարզապես ասում ենք. «նա խելացի է», սակայն սա ավելորդ ընդհանրացում է։ Մենք տեսնում ենք, որ մարդը ինչ-որ ոլորտում խելացի է, բայց չենք նկատում, որ նա քանդել է իր ընտանիքը, ուրեմն որքանո՞վ է նա իրականում խելացի: Կամ ինչ-որ մեկը հարուստ է, բայց միևնույն ժամանակ ժլատ ու մարդախույս: Կամ ունի իշխանություն, բայց չունի իմաստություն, դրա համար էլ դառնում է բռնակալ։ Տարբեր խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ են տարբեր տեսակի ինտելեկտներ: Բայց կա համընդհանուր ինտելեկտ, որը երաշխավորում է ներդաշնակությունն ու կյանքը բերում հավասարակշռության` հուզական ինտելեկտը:

Հուզական ինտելեկտը ինչ-որ մեկի ագրեսիայի հետևում վախ կամ նույնիսկ օգնության խնդրանք տեսնելու ունակությունն է: Սա իշխանության ծարավի հետևում կոմպլեկսներ և անվստահություն տեսնելու ունակություն է: Այլ կերպ ասած` հուզական ինտելեկտն այն է, երբ Դուք նայում եք արմատին, հույզերի իրական պատճառին: Ուրիշների և սեփական: Այն մեզ թույլ է տալիս դիմակայել մեր հուզական ազդակներին: Դուք կարող եք նայել ինքներդ Ձեզ այլ կողմից և հարցնել. «վստա՞հ եմ արդյոք, որ արժե զայրանալ», կամ «ի՞նչ է կանգնած իմ իշխանության ձգտելու ծարավի հետևում»։ Էմոցիոնալ գիտակցված մարդն ասես պատ է կառուցում իր և այն հույզերի միջև, որոնք պատրաստվում է ապրել: Հուզական ինտելեկտը թույլ է տալիս բանականությանը միջամտել հուզական գործընթացներին:

Նախկինում մեզ ասում էին, որ IQ-ն ինտելեկտի լավագույն ցուցանիշն է, հետևաբար կյանքում հաջողության հասնելը նույնպես: Սակայն գիտնականներն ապացուցել են, որ այս տեսությունը կեղծ է: Այժմ հուզական ինտելեկտը զբաղեցրել է IQ-ի տեղը։ Օրինակ՝ պարզվել է, որ այն 4 անգամ ավելի ճշգրիտ է կանխատեսում հաջողությունը կյանքում։ Ավելին` էմոցիոնալ խելացի մարդիկ մեկ քառորդով ավելի շատ գումար են վաստակում, քան մյուսները։ Նրանք ավելի լավ են կառավարում իրենց ենթականերին, նրանց համար ավելի հեշտ է բանակցել, ավելի լավ կարգապահություն և հոգեկան առողջություն ունեն։

Այնուամենայնիվ, երիտասարդների շրջանում հուզական ինտելեկտը արագորեն նվազում է, մինչդեռ IQ-ն աճում է։ «Հուզական ինտելեկտ» գրքի հեղինակ Դանիել Գոուլմանը կարծում է, որ մենք դառնում ենք ավելի խելացի, բայց ավելի ու ավելի քիչ կարող ենք կառավարել մեր միտքը: Այսինքն՝ մենք ավելի ու ավելի ենք նմանվում խելացի կենդանիների։ Մենք կարծես արագացրել ենք մեր ուղեղը, բայց չգիտենք, թե ինչպես պտտվել ու արգելակել: Վաղ թե ուշ դա հանգեցնում է վթարի։

Բայց լավ նորությունն այն է, որ հուզական ինտելեկտը բնածին տաղանդ չէ, այն կարելի է սովորել: Պարզապես պետք է ամենօրյա պարզ գործողություններ կատարել։

Առաջին. «Ես ուղերձ եմ». սա կոչ է, որով անձը առանց մեղադրանքի կամ ճնշումների հայտնում է զրուցակցին իր վիճակի, զգացմունքների ու ցանկությունների մասին: Մենք հակված ենք բաժանելու մեզ մեր էմոցիաներից և ասել. «Դու ինձ լարված ես դարձնում», «ես լարվում եմ, երբ դու դա անում ես»-ի փոխարեն: Զգո՞ւմ եք տարբերությունը։ Երկրորդ տարբերակում մենք ճանաչում և վերլուծում ենք հույզերի աղբյուրը։

Օրինակ՝ երբ ամուսինը ուշ է տուն գալիս, կինը հիստերիա է բարձրացնում, բայց ոչ այն պատճառով, որ զայրացած է։ Իրականում նա սիրում է ամուսնուն և շատ է անհանգստանում նրա համար, սակայն չի կարող այլ կերպ արտահայտել իր սերն ու զուրկ է հուզական ինտելեկտից։ Նա բղավում է. «Դու այսինչն ես, դու նորից բաց թողեցիր ընթրիքը», և թվում է, թե նա միայն իր մասին է մտածում: Նա պետք է այլ կերպ ասեր, օրինակ«երբ դու ուշանում ես, ես շատ եմ անհանգստանում քեզ համար և չեմ կարողանում տեղս գտնել: Խնդրում եմ, մի ուշացիր, դա ինձ ցավ է պատճառում»: Համաձայնեք եթե ավելի հաճախ մտածեինք, թե կոնկրետ ինչ ենք զգում, մեր կյանքն ավելի պարզ կդառնար։ Շարունակությունը՝ մեկնաբանություններում...#հուզական_ինտելեկտ

@sapiens_am

6 Monate, 1 Woche her

s/ #Հասարակություն
Ինչպես ենք մենք ստեղծում աշխարհը։ Ցածր ակնկալիքների բռնապետությունը։
…………………………………………………………….....
Պատկերացրեք, որ Դուք մաթեմատիկայի ուսուցիչ եք, ով դասավանդում է երեխաներին ու նախապատրաստում նրանց օլիմպիադայի: Մի օր Ձեզ մոտ են գալիս մի խումբ հետազոտողներ և պարզում, որ որոշ աշակերտներ ավելի բարձր IQ ունեն, քան մյուսները: Կան նաև աշակերտներ, ովքեր ունեն շատ ցածր IQ, իսկ մնացած բոլորը միջակ են: Ձեզ ցուցակ են տալիս, և Դուք շարունակում եք աշխատել, բայց, չնայած տարբերություններին, բոլորին հավասարաչափ ուշադրություն եք հատկացնում։ Մի քանի տարի անց գիտնականները վերադառնում են և արձանագրում արդյունքները։ Ինչպես և սպասվում էր, բարձր մտավոր ունակություններ ունեցող աշակերտներն ավելի լավ են հանդես եկել. կատարյալ հաճախելիություն, պարկեշտ գնահատականներ և լավ արդյունքներ օլիմպիադաներում: Դե, ի՞նչ կարող ենք անել. գենետիկա: Բայց հետո գիտնականները Ձեզ ասում են, որ իրենք ի սկզբանե փոխել են թեստի արդյունքները. այսպես կոչված շնորհալի աշակերտներն իրականում սովորական երեխաներ են։ Բոլոր տարբերությունները միայն ուսուցչի գլխում էին: Ուսուցիչը, հավատալով սովորողներից մեկի շնորհալիությանը, ավելի մեծ ուշադրություն է դարձնում աշակերտին, ըմբռնումով է վերաբերվում նրա սխալներին, ավելի բարդ առաջադրանքներ է տալիս և այլն, ու արդյունքում ուսուցչի ակնկալիքներն իրականություն են դառնում։

Սա հորինված պատմություն չէր, այլ իրական գիտական ​​ուսումնասիրություն, որ 60-ականներին անցկացրել է Ռոբերտ Ռոզենթալը։

Մինչ երեխաների վրա փորձեր կատարելը, նա հետազոտություն է անցկացրել առնետների վրա։

Մի անգամ օրինակ նա ասաց բժիշկ ուսանողներին, ովքեր վարժեցնում էին առնետներին, որ կրծողների մի խմբում հատուկ, խելացի կենդանիներ են, այսպես կոչված «լաբիրինթոսի հանճարներ», իսկ մյուս խմբում «լաբիրինթոսի գորշերն» են։ Իհարկե, դրանք բացարձակապես նույն առնետներ էին, սակայն փորձի վերջում պարզվեց, որ առնետների առաջին խումբը սովորել է գրեթե երկու անգամ ավելի արագ։ Ուսանողներն ասացին, որ «լաբիրինթոսի հանճարների» հետ ավելի հեշտ է աշխատել, և որ այդ առնետներն ավելի զգայուն ու հաճելի են:

Բայց Ռոզենտալի էֆեկտը ամենաուժեղը դրսևորվում է բանակում, որտեղ առաջնորդները շատ մեծ ուժ ունեն: Եթե ​​բարձր կոչում ունեցողը վստահ է, որ որոշ նորակոչիկներ ավելի լավն են, քան մյուսները, ապա ընդամենը երեք ամսից նրանք 15%-ով ավելի արդյունավետ կլինեն, քան մնացածը:

Այլ կերպ ասած` կառավարիչները և հեղինակությունները մեծապես ազդում են նրա վրա, թե ինչպես կզարգանան իրենց շրջապատող էակները: Գիտակցված, թե ոչ, նրանք ստեղծում են այն փոփոխությունները, որոնք իրենք են ակնկալում: Առաջնորդները ձևավորում են իրականությունը։ Միակ բանն այն է, որ մենք բոլորս ինչ-որ առումով առաջնորդ ենք։ Մեզանից յուրաքանչյուրը հեղինակություն է: Չկա մարդ, ում կարծիքը նշանակություն չունենա։

Օրինակ դասախոսությունների նկատմամբ հետաքրքրությունը ծնում է հետաքրքիր դասախոսություններ: Հարցեր տալով և ուշադրություն դարձնելով՝ Դուք ուսուցչին ներշնչում եք նյութի հետաքրքիր լինելու միտքը։ Դա նրան դարձնում է ավելի նրբազգաց դաստիարակ ու ոգևորված պատմող: Այսպիսով, ո՞վ է առաջատարը այս գործընթացում` աշակե՞րտը, թե՞ ուսուցիչը։ Երկուսն էլ։ Մենք փոխադարձաբար իրականություն ենք ստեղծում միմյանց համար։

Առաջնորդի նկատմամբ լիակատար վստահությունը առաջացնում է կառավարման ավելի ուշադիր մոտեցում: Աշակերտի նկատմամբ հետաքրքրությունը ստեղծում է նրա տաղանդը, իսկ ինչ-որ մեկի հաջողության նկատմամբ վստահությունը նրան հաջողակ է դարձնում:

Թվում է, թե սա նոր գաղափար չէ, սակայն Ռոզենտալի էֆեկտը դրան բոլորովին այլ իմաստ է տալիս։ Վստահեք մարդկանց, նույնիսկ եթե նրանք չեն վստահում իրենց, և մի օր դուք կհայտնվեք հաջողակ ու տաղանդավոր մարդկանց շրջապատում։
Շարունակությունը՝ մեկնաբանություններում։
#հոգեբանություն
@sapiens_am

6 Monate, 3 Wochen her

s/#Սոցիոլոգիա
📖 Նասիմ Թալեբ․ «Ստրուկներ պահելու զվարճալի ձև»:

…………………………………………………………….....
Ընկերություններում ստրուկներ պահելն ավանդաբար ընդունել է շատ զվարճալի ձևեր։ Լավագույն ստրուկը նա է, ում գերավճարում ես, և ինքը դա հասկանում ու սարսափում է իր կարգավիճակը կորցնելուց։ Անդրազգային ընկերությունները ստեղծել են էքսփաթ կարգի մարդկանց՝ ապրելակերպի բարձր մակարդակով յուրօրինակ դիվանագետների, որոնք տարբեր երկրներում ներկայացնում են ընկերությունը ու կառավարում բիզնեսը։ Բոլոր խոշոր կորպորացիաներում եղել են (մի քանիսում այսօր էլ կան) էքսփաթի կարգվիճակով աշխատակիցներ, ոը, չնայած դրա հետ կապված ծախսերին, այդ ռազմավարությունը չափազանց արդյունավետ է։ Ինչու՞։ Որովհետև որքան ավելի հեռու է աշխատակիցը գլխամասային գրասենյակից, որքան ավելի ինքնավար է նրա գլխավորած ստորաբաժանումը, այնքան ավելի շատ եք ուզում, որ նա ձեր ստրուկը լինի ու ինքնագլուխ ոչինչ չանի։
Նյու Յորքի բանկերից մեկը ամուսնացած մի աշխատակցի ընտանյոք հանդերձ ուղարկում է արտասահման, ասենք, էժան աշխատուժով որևէ արևադարձային երկիր, արտոնություններ ու պարգևավճարներ է տալիս նրան՝ էլիտար ակումբի անդամություն, վարորդով շքեղ ավտոմեքենա, առաջին կարգով ամենամյա ուղևորություններ հայրենիք՝ ընատնիքով, և այնտեղ պահում է մի քանի տարի՝ այնքան, որ ընտելանա այդ ամենին։ Նա շատ ավելին է վաստակում, քան «տեղացիները», բարձր դիրք ունի գաղութատիրության ժամանակները հիշեցնող հիերարխիայում։ Շփվում է իր պես էսփաթների հետ։ Այդտեղ ավելի երկար մնալու նրա ցանկությունը գնալով մեծանում է, բայց ինքը հեռու է կենտրոնական գրասենյակից ու պատկերացում չունի, թե այնտեղ ինչ են մտածում իր մասին՝ չհաշված երբեմն իրեն հասնող ազդանշանները։ Երբ ժամկետը մոտենում է ավարտին, նա, ինչպես սովորաբար անում են դիվանագետները ,խնդրում է իրեն ուղարկել որևէ այլ տեղ։ Տունդարձը կնշանակի պարգևավճարների կորուստ, բազային աշխատավարձ, վերադարձ ստորին միջին դասի ապրելակերպին Նյու Յորքի արվարձաններից մեկու, մերձքաղաքային գնացքներ, գուցե անգամ, Աստված մի արասցե, ավտոբուսներ, սենդվիչներով նախաճաշեր։ Նա սարսափում է, երբ ղեկավարը նախատում է իրեն։ Այդպիսի մարդու մտքերի 95%-ը ընկերության շուրջ են․․․և հենց դա է ընկերության ուզածը։ Նրա ղեկավարն արդեն անձնվեր կողմնակից ունի տնօրենների խորհրդում ինչ-ինչ ինտրիգներ ծագելու դեպքում։

@sapiens_am

We recommend to visit

Chat: @Sovorir_Angleren_chat
Bot: @Sovorir_Angleren_bot
Tiktok: tiktok.com/@Sovorir_Angleren

#Սովորիր_Անգլերեն #Sovorir_Angleren #angleren #անգլերեն #քերականություն
#grammar

Last updated 1 month, 1 week ago

📎🇦🇲Ալիքը հանդիսանում է @youropportunities2017 ՏՆ-ի ենթանախագիծը եւ ներկայացնում է կարիերայի հնարավորությունները` կամավորություն, պրակտիկա եւ ՔՀԿ, կրթական (հարակից ոլորտներում) աշխատանքային հաստիքներ ու տենդերներ։


👤Ադմին` @youropportunities_2017

Last updated 2 days, 6 hours ago

   ㅤㅤ ‌ ◌ ⏝ ୨ ♡ ୧ ⏝ ◌
  𖣦  ‌‌ 𝗦𝘆𝗺꯭𝗯꯭𖦹𝗹 ‌ ꒰   ‌✎ ‌  🄵🄾🄽🅃  ˖ ࣪  𝆟
   ㅤ ࿙͝࿚࿙͝࿚   @strkiss ࿙͝࿚࿙͝࿚

Last updated 1 month, 4 weeks ago