Last updated 3 months ago
Մարդու համար ամենաանտանելի բանը լիակատար հանգստությունն է՝ առանց կրքի, առանց գործերի, առանց զվարճանքի։ Այդժամ նա զգում է իր աննշանությունը, իր անկատարությունը, իր կախվածությունը, իր թուլությունը և դատարկությունը: Անմիջապես հոգու խորքից բարձրանում է ձանձրույթ, խավար, վիշտ, տխրություն, զայրույթ, հուսահատություն։
Ոչինչ մի թողեք հետոյին: Հետո մարդիկ մեծանում են, հետո խոսքերը մնում են չասված, հետո դու կորցնում ես հետաքրքրությունը, հետո հնարավորություններն անհետանում են, հետո ցերեկը դառնում է գիշեր, հետո զղջում ես ինչ-որ բան անելու համար, հետո կյանքն անցնում է, իսկ դու շանս ունեիր։ Յուրաքանչյուր «հետո» կարող է հանգեցնել բաց թողնված պահերի կամ բաց թողնված շանսերի` լինի դա չարտահայտված զգացմունքներ, չձեռնարկված գործողություններ, թե չօգտագործված հնարավորություններ:
Ավելի լավ է ընդունես, որ սխալ դռնով ես մտել, քան կյանքդ անցկացնես սխալ սենյակում։ Սխալն ընդունելը կարող է դժվար լինել, բայց սխալ տեղում գտնվելը հաճախ հանգեցնում է դժգոհության: Գիտակցելը, որ սխալ տեղում ես, ձախողում չէ. դա քայլ էքո իսկական տեղը գտնելու համար: Աճը շարժում է պահանջում. որքան երկար մնաս, այնքան ավելի դժվար է դառնալու հեռանալը: Կարևոր չէ, թե որքան դանդաղ ես շարժվում, կարևորը կանգ չառնելն է։ Իսկական ուժը գիտակցելն է
երբ է փոփոխություն անհրաժեշտ, նույնիսկ եթե այն նշանակելու է ամեն ինչ նորից սկսել:
Իսկական վստահությունն այն չէ, որ մտնում ես սենյակ՝ մտածելով, թե բոլորից լավն ես. դա այն է, երբ մտնում ես առանց քեզ որևէ մեկի հետ համեմատելու: Երբ իսկապես ինքնավստահ ես, կենտրոնացած ես ներքինի` արժեքների և նպատակների վրա, ոչ թե փնտրում ես համեմատություններ: Հասկանում ես, որ վստահությունն այն չէ, ինչ ուրիշներն են մտածում քո մասին, այլ այն, ինչ դու ես մտածում ինքդ քո մասին:
Կյանքն ուղիղ գիծ չէ: Մենք հաճախ մտածում ենք, որ հաջողությունը անընդհատ վեր բարձրանալն է, որ ամեն քայլը պետք է լինի դեպի առաջ, բայց իրականում պրոգրեսը լի է անսպասելի շրջադարձերով և նույնիսկ՝ ձախողումներով: Որոշ օրերի կզգաք, որ հետընթաց եք շարժվում, և դա նորմալ է։ Այն պրոգրեսի մի մասն է: Աճը գծային չէ, այն քաոսային է, և երբեմն ամենաշատը սովորում ես շրջանցման ճանապարհին: Ուստի, եթե ամեն ինչ այնպես չընթանա, ինչպես պլանավորել եք, մի հուսահատվեք: Շարունակեք շարժվել, քանի որ յուրաքանչյուր քայլ՝ առաջ թե հետ, Ձեր ճանապարհորդության մի մասն է:
Եթե այսօր մարդկանց հարցնեք, թե իրականում ինչն են համարում երջանկություն, այն կլինի անսահմանափակ սպառումը: Նման բան Հաքսլին նկարագրել է իր «Չքնաղ նոր աշխարհ» վեպում«մարդկանց հարցրեք, թե ինչ է դրախտը, և, եթե նրանք ազնիվ լինեն, կասեն, որ այն մի տեսակ մեծ սուպերմարկետ է, որտեղ ամեն շաբաթ թարմացնում են ապրանքները, և բավականաչափ գումար կա
ամեն նորը գնելու համար: Ենթադրում եմ, որ այսօր մարդկանց մեծամասնության համար երջանկությունը հավերժ ծծկան երեխա լինելն է, այս կամ այն խմիչքից ավելի շատ խմելը»: Երջանկությունը պետք է լինի ստեղծագործական, իսկական, ինտենսիվ կապերի, փոխըմբռնման, կյանքի ամեն ինչին` մարդկանց, բնությանը կարեկցելու, արձագանքելու արդյունք: Երջանկությունը չի բացառում տխրությունը։ Երբ մարդն արձագանքում է կյանքին, երբեմն ուրախանում է, երբեմն՝ տխրում, բայց գլխավորն այն է, որ նա արձագանքում է։
☀️ **Ավելի լավ կյանքի 7 հոգեբանական տեսակետներ․
➡️** Եղեք այն, ինչ կաք։ Եթե անընդհատ ձևացնեք, ուրիշների հետ հարաբերությունները կբարդանան և Ձեր էներգիայի մեծ մասը կծախսվի կերպարը պահպանելու համար:
*➡️*** Ընդունեք ներկան: Այսօր կարող է շատ լավ լինել, իսկ վաղը վատ: Ուստի կարևոր է գնահատել ներկա պահը և առանց արհամարհանքի հարգել այն, ինչ ունեք։
*➡️*** Ընդունեք սխալները։ Եթե պարզվում է, որ սխալ եք կամ ինչ-որ բանում սխալվել եք, մի փորձեք բոլորին ապացուցել, որ դա այդպես էլ նախատեսված էր: Ընդունեք սխալը և ուղղեք այն։ Դա և՛ ավելի հեշտ է, և՛ արագ: Ոչ ոք Ձեզ դրա համար չի դատի, այլ, ընդհակառակը, կհարգի:
➡️ Մտածեք դրական: Լավատեսությունը ոչ միայն օգնում է Ձեզ հաղթահարել կյանքի դժվարությունները, այլև դրական իրադարձություններ է ձգում է դեպի Ձեզ: Ի վերջո, այն, ինչ Ձեր գլխում է, նաև Ձեր շուրջն է:
➡️ Նայեք ուրիշներին առանց նախապաշարմունքների: Մի դատեք մեկին արտահայտությունների, արտաքինի, ազգության կամ կրոնի համար:
➡️ Առանց սկանդալների բաժանվեք մարդկանցից` ինչպես զուգընկերոջ, այնպես էլ ընկերների հետ: Ճանապարհները շեղվե՞լ են, ավարտեք հարաբերությունները հարգանքով և արժանապատվությամբ:
➡️ Հետևողական եղեք Ձեր նախաձեռնություններում։ Միշտ չէ, որ հնարավոր կլինի 100%-ով կատարել պլանը, սակայն ձախողման դեպքում գլխավորը շարունակելն է։ Եթե Դուք գործում եք դանդաղ, բայց անընդհատ, դա հազար անգամ ավելի լավ է, քան հանձնվելը:
Last updated 3 months ago