Infinite Entertainment, Zero Cost: Get Your Free Books, Music, and Videos Today!

HAYELI.AM

Description
Հայկական բոլոր կարևոր լուրերը կուտակվում են այստեղ։
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month ago

Last updated 4 weeks ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 1 week ago

5 days, 14 hours ago
***❗️******⚡️***Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը

❗️⚡️Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը

Մանուշակագույնով սահմանն է Կառավարության կողմից կոորդինատներով ներկայացվել Կիրանցի բնակիչներին (ըստ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի):

Թվերով նշված բոլոր կտորները ինչ-որ մեկի սեփականությունն է, տունը, ինչը հաստատում է Կադաստրը իր պաշտոնական քարտեզով։

Հիշեցնենք, որ հանձնվող տների սեփականատերերին որևէ հստակ պատասխան չի տրվել իրենց ապագայի վերաբերյալ. նրանք հրաժարվում են հավատալ թռուցիկ խոստումներին, թե իրենց նոր տներ կտան. նման չիրականացած խոստումներ տրվել էին նաև Շուռնուխի բնակիչներին գյուղը Ալիևին ընծայելուց առաջ։

Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ այս գործընթացը չի երաշխավորելու գյուղի բնակիչների անվտանգությունը, մոտեցնելու է Ադրբեջանի Զինված Ուժերը հայ խաղաղ բնակչությանը, և որ եթե գյուղացիները չեն ցանկանում ադրբեջանցի տեսնել, կարող են սահմանի երկայնքով (այսինքն ոմանց տան մեջ) ծառեր տնկել կամ պատ շարել

5 days, 14 hours ago
HAYELI.AM
5 days, 14 hours ago
Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց արգելափակող ոստիկաններին …

Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց արգելափակող ոստիկաններին շարունակում է ղեկավարել Արմավիրի մարզի Բաղրամյանի ոստիկանապետ Նշան Հախնազարյան։

Հիշեցնենք, որ երեկ տեղեկատվություն տարածվեց, որ գյուղի բնակիչներին, այդ թվում` երեխաներին, տարեցներին և կանանց ծեծի ենթարկելու համար Տավուշ են բերվել նաև այլ մարզերից ոստիկաններ։

2 weeks, 1 day ago

❗️❗️❗️Ոստիկաններն ազատ չեն արձակի Սուրեն Պետրոսյանին, նա ձերբակալվել է իբր խուլիգանություն կատարելու համար:

2 weeks, 1 day ago

Տավուշում բերման ենթարկված բոլոր ցուցարարներն ազատ են արձակվել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից։

2 weeks, 1 day ago

❗️Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը շուրջ 20 քաղաքացու հետ այս պահին Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում են, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որը ևս բերման էր ենթարկվել, ազատ է արձակվել, սակայն նա մարմնական վնասվածքներ ունի։

3 weeks, 1 day ago
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում …

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ոստիկանության օրվա առթիվ ոստիկանությունը խայտառակ եղավ իր պահպանության տակ գտնվող մարդուն ինչ-որ ստահակների խմբի հաշվեհարդարի հանձնելով:

Այս խարանը ողջ ոստիկանական համակարգի վրա է:

Այդ ինչ աստիճանի է հեղինակազրկվել ոստիկանական համակարգը, որ բառիս բուն իմաստով, զրոյական արժեք ու հեղինակություն ունի այս չարաբաստիկ իշխանության համար:

Իսկ քպ-ականները գործել են մեծ սխալ և բացել են պանդորայի արկղը:

Տարբեր մութ տեղերում մարդ դարանակալելը և խոշտանգելը շատ բարդ գործողություն իրենից չի ներկայացնում և շատ խելք չի պահանջում:

Վաղը, եթե մի քպ-ական նման պատմության մեջ ընկնի, հանրության աչքերում դա լինելու է լրիվ արդարացված, թեպետ ինքնադատաստանը ոչ մի լավ տեղ չի բերելու:

Բայց դրա մեղավորները լինելու են բացառապես քպ-ականները»,- գրել է փաստաբանը։

3 weeks, 1 day ago

🗣 ԱԺ մի խումբ պատգամավորների հետ տեսակցեցի ոստիկանական բանդայի թողտվությամբ (կամ հենց նրանց կողմից) ծեծի ենթարկված քաղաքացի Սամվել Վարդանյանին:

📌Սամվելը ոստիկանական մեքենայում եղել է ձեռնաշղթաներով, նրան ուղեկցողները շարժվելուց 300 մետր հեռավորության վրա բնական կարիքները բավարարելու պատճառաբանությամբ կանգնեցրել են ավտոմեքենան, իջել են, ձերբակալվածին թողել միայնակ մեքենայի մեջ:

🔸Վայրկյաններ անց բացվել է դուռը, երկու քաղաքացիական հագուստով դիմակավորվածներ նրան քարշ տալով իջեցրել են մեքենայից, բացառապես մի մութ տարածքում։Տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել, նվաստացրել նրա արժանապատվությունը ամենազզվելի ձևով, ապա բառացիորեն հետ են նետել ավտոմեքենայի մեջ:

📌Տեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի, դրա համար կա քաղաքացիական օրենսգրքում նախատեսված պատժամիջոց: Սա անթույլատրելի է, դատապարտելի և պետք է խստագույնս պատժվի: [ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյան]

3 weeks, 1 day ago

‼️Թբիլիսիում այս պահին բախումներ են տեղի ունենում ոստիկանների և ցուցարարների միջև։

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիաները շարունակվել են նաև այսօր։

Տեղական Telegram ալիքները հայտնում են քաղաքի շատ շրջաններում ինտերնետ հասանելիության հետ կապված խնդիրների մասին:

1 month ago

Ինքն արդեն ստրուկ է դարձել, թույլ է ղեկավարում. Տավուշեցին՝ Փաշինյանին
Ի՞նչ տարբերություն Ոսկեպարը, Դիլիջանը, մեր հողն է և պահելու ենք. Ոսկեպարի բնակիչ

@YerevanTodaynews

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month ago

Last updated 4 weeks ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 1 week ago