Unlock a World of Free Content: Books, Music, Videos & More Await!

Henrikh Danielyan

Description
Աշխարհի վրա չկա ավելի սրբազան բան, քան ծառայել Հայրենիքի անվտանգությանը:

ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյան
Advertising
We recommend to visit

❤️‍🩹. @ananyannn

Last updated 4 days, 15 hours ago

✔Մեր լինքը, որով կարողեք հրավիրել ձեր ընկերներին👨‍💼 @tarmgifts

✔Գովազդի համար @Hrr06hh @miiliionn

Last updated 1 month, 1 week ago

@reklamasrtov
второй канал- @laaaaaaaaaaast
канал не продается!!!

Last updated 6 days, 14 hours ago

3 months, 3 weeks ago

🇦🇲Այսօր շնորհակալության ու խոնարհումի օր է...

ՀՀԿ ԵԿ անդամները այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել Հայոց բանակի օրվա առթիվ։

#ՀՀԿԵԿ

«Դու չե´ս պարտվել, ես քեզ լավ եմ ճանաչում. քեզ դավել են, թիկունքից հարվածել, ծանր վիրավորել են, իսկ մինչ այդ՝ վերջին տարիներին ամեն ինչ արել վարկաբեկելու և թուլացնելու համար, բայց դու անմնացորդ կատարել ես քո պարտքը: Եվ այսօր հազարավոր ծնողներ քո սխրագործություններից դրվագներ են պատմում՝ այդպես էլ չպատկերացնելով, թե ով և որտեղ քեզ մոլորեցրեց ու ծուղակը գցեց: Թշնամին, որ մշտապես քեզնից վախեցել է, լավ գիտի, թե ինչ նենգ միջոցներով է իր նպատակին հասել: Դու նույն ուժեղն ես, և թող ոչ ոք չհոխորտա, թե քեզ հաղթել է: Քո բազկի ուժը դեռ ցույց ես տալու և վերհիշեցնես թշնամուն իր ոչ հեռավոր ամոթալի անցյալը»

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան

3 months, 3 weeks ago
Henrikh Danielyan
3 months, 3 weeks ago
***🇦🇲***Հարգանքի տուրք՝ Բանակի օրվա առթիվ

🇦🇲Հարգանքի տուրք՝ Բանակի օրվա առթիվ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել Հայոց բանակի ձևավորման ու բանակաշինության գործում մեծագույն ավանդ ունեցած, Հայրենիքի պաշտպանության, ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալ հայորդիների հիշատակին:

🇷🇺 Дань уважения по случаю дня Армии

По случаю Дня Армии от имени 3-го президента РА Сержа Саргсяна сегодня утром в воинском пантеоне «Ераблур» возложен венок как дань уважения памяти преданных сынов, внёсших свой величайший вклад в дело формирования Армянской армии и военного строительства и пожертвовавших своей жизнью ради защиты, свободы и независимости Отечества.

3 months, 3 weeks ago
Henrikh Danielyan
3 months, 3 weeks ago
Henrikh Danielyan
3 months, 3 weeks ago
Henrikh Danielyan
4 months ago

🇦🇲🇦🇿 «Զանգեզուրի միջանցքը» զուտ Փաշինյանի «դիվանագիտական ջանքերի» արդյունք է, որը երբևէ չի եղել միջազգային օրակարգի մաս նախքան նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի ստորագրումը վերջինիս կողմից:

Արմեն Աշոտյան

4 months ago
***✅***19 января в 18:00 правозащитник Рубен …

19 января в 18:00 правозащитник Рубен Меликян выступит с речью перед будущими юристами в Молодежной организации РПА.

📞 По вопросам участия и другим вопросам звоните: +37493123757

4 months, 1 week ago

«Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, կործանվում` դրա պակասի պատճառով». Գարեգին Նժդեհ

Մեզ հարկավոր էր գտնել հայի ապրելու բանաձևը, յուրացնել հաղթելու դասը, այլապես վերջնական և անդառնալիորեն կկորցնեինք երկիրը։

1988թ-ին հայը ոտքի ելավպաշտպանելու իր ոտնահարված իրավունքներն ու ազատությունները և միավորեց համայն հայությանը մեկ գաղափարի շուրջ հայը պետք է ապրի իր սեփական հողում՝ ազատ ու անկախ, շենացնի իր պապերի երկիրը և կերտի սերունդների ապագան:

Արցախյան պատերազմը կոտրեց ստրկամտության կարծրատիպերն ու կաղապարները. մենք սկսեցինք ուղղել մեր նախորդների սխալները, շտկել կորացած մեր մեջքը և ազատագրել տարածքները: Սա հոգեբանական լրջագույն հեղաբեկում էր, երբ հայ ազգն իրեն զգում էր որպես երկրի և քաղաքակրթության տեր: Սերժ Սարգսյանը իր մարտական ընկերների հետ կատարեց պատմական այս առաքելությունը։ Սերժ Սարգսյանի,նրա մարտական ընկերների շնորհիվ ունեցանք այն, ինչը չունեինք դար ու դարեր: Ունեցանք Բանակ: Ունեցանք հայրենիքի զինվոր: Հայոց բանակը մեր երեկն է, մեր այսօրը, մեր վաղվա օրը, մեր հարատևության առհավատչյան, մեր լինելիության երաշխիքը:
Վերջապես կայացել էինք ու ունեինք ազգային գաղափարախոսություն։ Ազգային գաղափարախոսություն, որը կդառնար մեր կյանքը կազմակերպելու օրենքը, որը կդրվեր կրթադաստիարակչական ծրագրերի հիմքում։

Առաջնորդվելով ագգային-պետական մտածողութ­յամբ, բանիմացությամբ, անձնական անշահախնդրությամբ, ցուցաբերելով բացառիկ կազմակերպչական տաղանդ ու հետևողականություն, իր արդյունավետ գործու­նեությամբ Սերժ Սարգսյանը կարողացավ ապահովել երկրի կայունությունը,անվտանգությունը,նրանում իրավակարգի հաստատումն ու ամրապնդումը և այդ կերպ մեծա­պես նպաստեց նորաստեղծ պետականության ամրապնդման գոր­ծին:

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կատարած աշխատանքի և վարած քաղաքականության արդյունքն էր,այն որ Հայաստանը միակ պետությունն էր ՌԴ-ից բացի, որ ուներ «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգ։

Նրա վարած քաղաքականության արդյունքում էր,որ մենք ունեինք և’ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, և’ «Տոչկա-Ու»-ով, և’ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ և այլ ժամանակակից զինատեսակներով։

Ստացել ենք 50.000 տոննա ռազմական օժանդակություն` Հայկական բանակի զինանոցը համալրելու համար։ Բացի այդ կնքվել է 100 միլիոն և 150 միլիոն դոլլարի պայմանագիր։ Պետք է արձանագրել, որ նիկոլի կառավարման ընթացքում նրան անգամ զենք չեն վաճառել։

Վերոնշյալը շատ փոքր մասն է այն զինտեխնիկայի և սպառազինության, որ Հայաստանը ձեռք է բերել 2008-2018 թվականների ընթացքում: Այս ամենի գործնական ապացույցը 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմն էր, որում հայկակամ կողմը ջախջախիչ հաղթանակ տարավ և’ ռազմի դաշտում, և’դիվանագիտական դաշտում։
Բոլորս հիշում ենք 2016 թ-ի հոկտեմբեր ամսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտնի ելույթը այն մասին, թե նրան փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:

4 months, 1 week ago

Ուշադրություն

Հարգելի’ հայրենակիցներ,

Հաշվի առնելով Հայոց Եկեղեցու պատմական առանցքային դերակատարությունը հայի ինքնության, զարգացման, կայացման, սերունդների հայեցի դաստիարակության գործում Հայ Առաքելական եկեղեցու դերի կարևորությունը՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվում են Հայոց եկեղեցու պատմության դասընթացներ։

Մեր նպատակն է Հոգևոր Հայաստանի կառուցման գործընթացը Հայի համար դարձնել անվտանգ ապագայի, մեր հոգևոր և ֆիզիկական անվտանգության ապահովման, ազգային արժեքների և ինքնության կերտման ռազմավարություն։

Դասընթացներին քննարկվելու են ազգային, հոգևոր, կրթական, մշակութային, քաղաքական, սոցիալական ոլորտներում մեր ազգին ու Եկեղեցուն հուզող կենսական հիմնահարցեր։

We recommend to visit

❤️‍🩹. @ananyannn

Last updated 4 days, 15 hours ago

✔Մեր լինքը, որով կարողեք հրավիրել ձեր ընկերներին👨‍💼 @tarmgifts

✔Գովազդի համար @Hrr06hh @miiliionn

Last updated 1 month, 1 week ago

@reklamasrtov
второй канал- @laaaaaaaaaaast
канал не продается!!!

Last updated 6 days, 14 hours ago