big world of small me

Description
We recommend to visit

❤️‍🩹. @ananyannn

Last updated 1 week, 6 days ago

Last updated 2 months, 1 week ago

✔Մեր լինքը, որով կարողեք հրավիրել ձեր ընկերներին👨‍💼 @tarmgifts

✔Գովազդի համար @miiliionn

Last updated 1 month, 1 week ago

1 month, 1 week ago
Напоминание: величина нашей неудовлетворенностью жизнью равна …

Напоминание: величина нашей неудовлетворенностью жизнью равна размеру незадействованного потенциала. (с)

1 month, 3 weeks ago

Չգիտեմ ինչպես եմ մեկ րոպե գտել ուղղակի նստելու ու գրելու անթիվ մտքերս, որ ամբողջ տարվա ընթացքում էդպես էլ հանգիստ չթողեցին ինձ, չնայած մենք ինքներս մեզ երբեք հանգիստ չենք թողնում ոչ ներկայում, ոչ անցած տարիներում, ոչ հանգստանալիս եւ ոչ անգամ անհանգստությունների ժամանակ։ Մենք միշտ մեզ գցում ենք անավարտ վազքի մեջ, բայց երազածն ունենալու պահին, միեւնույն է, մոռանում ենք գոհունակ ու շնորհակալ լինել։ Այսօր եւս մի տարի ավարտվեց. վերջին հինգ տարիներին ոչ մի պահ չեմ ունեցել՝ նստելու ու ամփոփելու տարին, ակնթարթի պես թռել են օրերը, շատերը՝ մոռացվել, բայց ամեն անգամ միշտ հույս է եղել ՝ նորից սկսելու.. Հույսը միշտ կա։
Այս տարին ինքնին խորհրդավոր ու շատ ուսուցողական տարի էր։ Իսկ երազանքներին հասնելու համար… չէ, ես էս տարին եւս ոչինչ չարեցի կամ միգուցե չստացվեց էլ։ Ու չնայած բոլոր անկատար նպատակներին՝ ներսումս անսահման հանգստություն ու վստահություն կա, որովհետեւ կյանքի ու երկնքի միջեւ իմ կապն ինձ հուշում է, որ ամեն ինչ դեռ առջեւում է, վստահիր ժամանակին։
Ուզում եմ շնորհավորել բոլորիդ Ամանորը։ Աշխարհի որ ծայրում էլ որ գտնվեք, ինչ զգացումներ էլ որ ունենաք՝ շնորհակալ եղեք ու վստահեք կյանքին. ամենագեղեցիկը դեռ առջեւում է։
Թող Ձեր աստղերրը պահապան լինեն Ձեզ։

2 months, 2 weeks ago
Спасибо ***♥️***

Спасибо ♥️

4 months, 4 weeks ago

Մի ամբողջ կյանք է պահանջվում Ձեր Ա կետից X կետ հասնելու համար.. սկզբնակետից...բայց Ձեզ ոչ ոք չի ասել, թե ինչպես հանկարծակի ու անսպասելի դուք կարող եք նորից հայտնվել Ա կետում: Ա կետը ձեր հենման կետն է, որտեղից շարժվելու միակ հավանականությունը Ձեր ձեռքերում էձեր ուժի ու անկոտրում կամքի մեջ: Ձեզ ոչ ոք չի ասել նաև, որ Ա կետ մեմք կարող ենք վերադառնալ մեկից ավել անգամ, և որ X կետն ամենևին էլ վերջնակետը չէ, որտեղ մենք երջանիկ ենք լինելու: Միգուցե նաև չեն ասել, որ ամենամեծ գաղտնիքը ճանապարհն է, ուղին, որը երբեք նույնը չէ, անգամ եթե ընկնում է Ա ու X կետերի միջև, իսկ Ձեր ուղին պատվով անցնելը երջանկություն է... մեծ երջանկություն: Գիտեք ուղիներն անցնում են տասնյակ հազարավորները. անցնում են հոսքի հետանգիտակից, միակերպ ու բնականոն, մինչդեռ ո՞վ է ասել, որ ամեն առավոտ նույն սուրճը խմելիս մարդ յուրովի երջանիկ չի կարող լինել: Հոսքին հակառակ գնացողների ճանապարհը միշտ բարդ է, բայց հաղթանակած. այնտեղ որտեղ տգեղը բնականոն է, գեղեցիկը միշտ համարելու են անեծք, էդպիսինն է կյանքը: Իսկ դուք ապրեք հոսքին հակառակ, ապրեք գեղեցիկ բոլոր քարքարոտ ճանապարհներում, որովհետև ընթացքը Ձեզ տանում է հեռու Ձեր երազանքներից. դրանք մոռացվում են, կորում Ձեր ամեն օրում, սակայն երջանիկ են նրանք, ովքեր արթնանում են սիրով ու հավատով, ովքեր սիրում են իրենց ամեն օրվա նույն սուրճի համը, բայց չեն դադարում վազել նոր հորիզոնների հետևից ու իրենց կյանքի պայքարն ընդունում որպես պարգև և շնորհակալ լինում բոլոր դժվարություններին, որովհետև ամեմամեծ հաղթանակն ունենում են սխալվելիս դեպի մեծ վերելքներ: Էդպիսին մենք կերտում ենք ինքներս մեզ:

Բարի վերադարձ. ես ձեզ կարոտել էի:

5 months, 3 weeks ago
big world of small me
6 months, 1 week ago

По небу полуночи ангел летел
И тихую песню он пел;

И месяц, и звезды, и тучи толпой
Внимали той песне святой.

Он пел о блаженстве безгрешных духов под кущами райских садов;
О боге великом он пел, и хвала
Его непритворна была.

Он душу младую в объятиях нес
Для мира печали и слез,
И звук его песни в душе молодой
Остался — без слов, но живой

И долго на свете томилась она,
Желанием чудным полна;
И звуков небес заменить не могли
Ей скучные песни земли.

«Ангел» М.Лермонтов

We recommend to visit

❤️‍🩹. @ananyannn

Last updated 1 week, 6 days ago

Last updated 2 months, 1 week ago

✔Մեր լինքը, որով կարողեք հրավիրել ձեր ընկերներին👨‍💼 @tarmgifts

✔Գովազդի համար @miiliionn

Last updated 1 month, 1 week ago