Unlock a World of Free Content: Books, Music, Videos & More Await!

1918

Description
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago

1 month, 3 weeks ago

Ամեն մի առաջնորդ այնքան է պահանջում իր զինվորներից, որքանի ընդունակ է ինքը:

Միայն այնքան անվեհերություն և անձնազոհություն, որքանի ընդունակ է ինքը, և ո՛չ ավելին:

Եվ ուր վերջանում է լավ առաջնորդը, այնտեղ սկսում է վատ զինվորը:
Իր կաշվի համար դողացող անարին մահվան երեսին ծիծաղող արի զինվոր չի ունենա:
Ինչպե՞ս կարելի է ապրել, երբ հայրենիքդ և վայրկյանը հրամայում են մեռնել:
Ինչպե՞ս կարելի է անձնապես վայելել այն կյանքը, որը զլացար զոհաբերել աստվածներիդ, հայրենիքիդ և ազգիդ:

Փոքրոգության չափ հիմարություն չէ՞ փախցնել երջանիկ առիթը, երբ կարող էիր օրերի կյանքիդ զոհաբերությամբ անմահություն ձեռք բերել:
Դժբախտություն չէ՞ չհասկանալ, թե մի օր ոչնչի համար մեռնելուց գերընտրելին մի բանի համար մեռնելն է:

Անմտություն չէ՞ կարծել, որ եթե չընկար կռվում, մի օր, մի ժամ, գուցե և մի վայրկյան հետո չես մեռնի կռվից դուրս՝ «խաղաղ պայմաններում»:
Գիտցի՛ր մեռնել, երբ կարիք կա, երբ պետք է մեռնել: Եղի՛ր տերը կյանքիդ, որը չգիտես՝ տարինե՞ր, թե՞ վայրկյաններ պիտի տևի:

«Լավ է մեռնելապրելու, քան թե ապրել մեռնելու համար»: Հա՛յ սպա, սրիդ վրա գրիր իմ այդ խոսքը, որ նրա ոգով դաստիարակես զինակիցներիդ, քանզի միայն հայրենապաշտ և արիացուցիչ դաստիարակությունն է, որ ուժ պիտի տա քեզ և զինվորիդ ուրախ լինելու և՛ մահվան հանդեպ, հաղթելու և՛ մահը:

*©️ Գարեգին Նժդեհ🇦🇲***

*Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲***

1 month, 3 weeks ago
«Բոլորը թող իմանան՝ դիւանագիտութիւն ալ կը …

«Բոլորը թող իմանան՝ դիւանագիտութիւն ալ կը խաղանք, սրիկաներ կուգան մեր մօտ, երեսնին ալ կը խնդանք՝ բարի տեսքով… Բայց հետայսու մեր ատամները պողպատ են, մենք ալ 1915-ի հայը չենք, մեր թշնամիներուն վիզերը կը պոկենք»:

©️Կարո Քահքեջյան (Սպիտակ Արջ)

Այսօր Կարո Քահքեջյանի։ (մականունը) Սպիտակ Արջ, Մաղավուզի Կարոի ծննդյան օրն է։
Խաչակիրներ կամավորական ֍♰֍ ջոկատի հիմնադիր-հրամանատարը։
ԱՀ Մարտական խաչ շքանշանի ասպետ🎖

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ եկել է Հայաստան օգնելու նպատակով։ Շահե Ա.Աճեմյանի հետ կազմել է Խաչակիրներ ջոկատը։ 1991-1993 թվականներին մասնակցել է Հայաստանի Արարատի, Տավուշի, Արցախի Ասկերանի, Մարտակերտի, Քարվաճառի շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ «Պուշկենյալ» բարձունքի ազատագրման ժամանակ՝ մինչև հիմնական ուժերի հարձակումը, իր ջոկատով մարտնչել է հակառակորդի գերակշռող ուժերի դեմ, պահպանել բարձունքը և մարտում զոհվել։

1 month, 3 weeks ago
Ես ցեղահաղորդ եմ և ահա զգում …

Ես ցեղահաղորդ եմ և ահա զգում եմ, որ իմ անձը ավելի իմ գերագույն ծնողին - իմ ցեղին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին։

©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲

Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲

2 months ago
Հայոց և Կիպրոսի թագուհի Կատարինա Կորնարո(1454-1510 …

Հայոց և Կիպրոսի թագուհի Կատարինա Կորնարո(1454-1510 թթ..):

Այս փառահեղ նկարի հեղինակը հանճարեղ Տիցիանն է։
Կատարինան Հայոց թագուհու տիտղոսը ժառանգել է իր ամուսնուց՝ Ժակ Լուզինյան Բաստարդից։
1489 թվականի մարտի 14-ին, Կատարինան Կիպրոսը վաճառեց Վենետիկին և ինքն էլ տեղափոխվեց Իտալիա։
Այսպիսով Հայոց թագավորի տիտղոսը տեղափոխվեց Եվրոպա՝ Իտալիա։
Կատարինայի գերեզմանն այսօր էլ կա, պահպանվել է։ Գերեզմանաքարի վրա նշված է, որ նա Կիպրոսի տիրակալուհին է եղել և Հայոց թագուհու տիտղոս է կրել։

2 months ago
Թուլություն է չարությունը։Մեզանում քչերն են ուժեղ …

Թուլություն է չարությունը։Մեզանում քչերն են ուժեղ ։Դրա համար էլ չար են շատերը , չար , պարսավասեր, աններող։
https://t.me/gareginNjdehh
Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲

2 months ago
Այսօր Արցախյան 44 օրյա պատերազմում զոհված, …

Այսօր Արցախյան 44 օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս, Հետախույզ, ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի ՍՊԱ Մայոր Լևոն Աբրահամյանի ծննդյան օրն է։
Երկնային ծնունդդ շնորհավոր, Պարոն մայոր։ Ծնունդդ շնորհավոր, Արցախի հերոս.🎖
Արժանապատիվ ու հայրենասեր հայորդի.

4 months ago
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված …

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով 15֊զինծառայողները մահացան։ Այսօր լրանում ա է տղաների մահվան մեկ տարին ու դեռ գործը բացահայտված է չէ։
Անցա՞նք, մոռացա՞նք կարծես թե ոչինչ չի եղել։

4 months ago

⚡️⚡️⚡️ Ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառայողի դին

Հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:

Փրկարարները համագործակցելով ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, լեռնային դժվարանցանելի գոտում ձեռնարկել են որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ։

Հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)։

4 months ago

Ցավալի լուր 😢

5 months, 3 weeks ago
Մի ժողովուրդ, որն իրեն պետք եղած …

Մի ժողովուրդ, որն իրեն պետք եղած ուժն իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում։
https://t.me/gareginNjdehh

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago