Unlock a World of Free Content: Books, Music, Videos & More Await!

Alen Simonyan

Description
🤝 Հարգելի հետևորդ, ողջունում եմ Ձեզ իմ տելեգրամյան ալիքում:
Կարծում եմ, որ լավ տարբերակ է այստեղ կիսվել նորություններով, մտքերով, հուշերով, հաճախ նաև գաղտնիքներով և ինչո՞ւ ոչ՝ հույզերով:
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago

1 week, 1 day ago

Ծանոթացա մի շարք լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությանը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների վերաբերյալ։
Ես նույնպես դատապարտում եմ նման դրսևորումները, երբեք դա չեմ արդարացրել և մշտապես հրապարակավ քննադատել եմ: Միևնույն ժամանակ անհասկանալի է, թե ինչ նպատակով է խեղաթյուրվում և աղավաղված մեջբերվում իմ քաղաքական խոսքը, որի ամբողջ իմաստը նույնպես գեղարվեստական ձևով ԱԺ ամբիոնից ներկայացված նման դեպքերի, բարքերի անթույլատրելիությունն էր, նույնիսկ դրա մասին մտածելու անթույլատրելիությունն էր, նույնիսկ ամենաէմոցիոնալ, ջղային և նյարդային իրավիճակում գտնվող մարդու համար:
Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե արվել է անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն, ոչ մի կապ չունի իմ ասածի հետ և ներկայացվելով որպես ենթադրություն՝ փորձ է կատարվում ինձ վերագրել բաներ, որոնք ոչ միայն չեն ասվել, այլ, հակառակը, քննադատվել են իմ կողմից: Խիստ դատապարտելի ոչ պրոֆեսիոնալ արարք եմ համարում նման գործելաոճը և կոչ անում զերծ մնալ նման արատավոր դրսևորումներից, որոնք արժեզրկում և անլրջացնում են թե՛ հեղինակներին, թե՛ հրապարակված տեքստը:
Իսկ հայտարարության մեջ իմ ասածների վերաբերյալ ենթադրություններ անելուց առաջ, եթե դրանք իրոք այդքան անհասկանալի են, մշտապես կարելի է որևէ ձևով կապ հաստատել ինձ հետ՝ ճշտելու, առավելևս, որ դրա փորձը վաղուց կա:

https://www.aysor.am/am/news/2024/05/11/%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4/2274432?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR1EuZt29_1doOifBTX3HEgABNP4R45sC8aJz6tc_XrUc4XAxSRQGDc9-CA_aem_AW6ewPQwm94-jxoITC3XYT4DxDI1UzxOFIFxpwXC0ulxyqwxTmvWLk7PSFggG-EzBvELbWvmQdd95kh6j8KPu595

www.aysor.am

Խստորեն դատապարտում ենք ԶԼՄ-ների աշխատակիցների դեմ բռնության և հարձակման այս ալիքը․ Հայտարարություն - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից

«Գիտեք ես չե՞մ ուզում լրագրող ծեծել, ես դրա իրավունքը չունեմ, ես դրա մասին մտածելու իրավունք չունեմ․․․»։

Ծանոթացա մի շարք լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությանը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների վերաբերյալ։
3 weeks, 5 days ago
Սա հույսի առկայծող ճանապարհ է,

Սա հույսի առկայծող ճանապարհ է,
Սա գրվող պատմություն է մի նոր:

1 month, 4 weeks ago

Խիստ դատապարտում եմ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը:
Նման գործողությունները որևէ արդարացում չունեն ու չեն կարող ունենալ: Ցավակցում եմ տուժածների ընտանիքներին և հարազատներին:

Решительно осуждаю произошедший в Москве теракт

Подобным действиям нет и не может быть никакого оправдания. Мои соболезнования семьям и родственникам погибших.

2 months, 2 weeks ago
Alen Simonyan
2 months, 2 weeks ago
Alen Simonyan
2 months, 2 weeks ago
YouTube-ն ինձ մի տեսանյութ առաջարկեց՝իմ նկարով, …

YouTube-ն ինձ մի տեսանյութ առաջարկեց՝իմ նկարով, ԱրմՔոմեդիի տղաները կրկին անդրադարձել էին իմ ելույթներից մեկին:
Տղերքին վաղուց գիտեմ,բայց այդ ժամանակվանից մոտները ոչինչ, ցավոք, չի փոխվել, մնացել են նույն լեվլի վրա,թե՛ հումորի,թե՛ մակարդակի առումով: Ոչ մի սցենար,ոչ մի ներկայացում,ոչ մի նախագիծ մեծ հաջողություն չունեցավ ու չունի:
Իբր քաղաքական դատողություններ, վերլուծություններ են անում, որոնք նույնիսկ վատ ընդդիմադիրը հասկանում է,որ հիմարություն են և պետք չէ ասել,կամ ասելու դեպքում՝ ամենաթեթև քննադատությանը չեն դիմանա: Ու զավեշտը նրանում է,որ տղաները փորձում են ծաղրել այսօրվա Հայաստանի ժողովրդավարության աստիճանը և չեն հիշում,որ մինչ 2018 թվականը ինչ կլիներ իրենց հետ, եթե իրենք որևէ պաշտոնյայի անուն տային՝ առանց թույլտվության կամ ուղիղ հրահանգի,որ մինչ 2018 թվականի հեղափոխությունը, որին չմասնակցելու վերաբերյալ տեսանյութում գլուխ է գովում Սերգեյը,իրենք հովանավոր չէին կարող ունենալ,օրինակ այն պատճառով, որ որևէ պաշտոնյայի մասին խոսելու համար այդ հովանավորին ուղղակի «բմբլահան» կանեին հարկային և պետական մարմինները,իսկ իրենք մեկընդմիշտ դուրս կշպրտվեին եթերից:
Հա, ի դեպ, հեղափոխության չմասնակցելու մասով վստահաբար ճիշտ է ասվում, պարզ բան է,որ չեն մասնակցել իրենք նաև տրանսպորտի թանկացման դեմ ակցիային, առաջին օրը եկան, միացան, հետո,երբ հերթը հասավ նկարահանվելուն և գործողություններ անելուն, իհարկե,տղաները թռան՝ չնայած սկզբից եկել էին Ծիծեռնակաբերդի այգի,որ նկարահանվեն բոլորիս հետ: Ներկաների հետ երկար ծիծաղում էինք այդ փաստի վրա,ուր մնաց հեղափոխության ժամանակ փողոց փակեին )))
Բայց ես ուրախ եմ, որ տղաները վերջապես ազատություն են ստացել, չնայած բողոքում են հենց դրանից: Մենք նաև դրա համար ենք 2018-ին փողոց փակել, որ իրենք վերը նշվածն անելու իրավունքը և ազատությունն ունենան, այն որ Միշիկի կրկեսը գնացել է, իսկ այս երկու մնացել են և կարողանում են աշխատանքով հաց վաստակել՝ հեղափոխության շնորհիվ է:
Այս գրառումն էլ թող լինի իմ ևս մեկ հիշեցում տղաների ազատությունը փաստելու գործում և մի երեք ծրագիր էլ թող ինձ հակադարձեն,խոսելու թեմա ունենան, դիտումներ ավելացնեն և անգամ իրենց հավատը չգա, որ իրենք այդքան ազատ են ժողովրդավար Հայաստանում:

4 months, 2 weeks ago

Ինձ համար ամենակարևոր ուղերձներից մեկը, որով ցանկացա կիսվել:

4 months, 3 weeks ago
Alen Simonyan
4 months, 3 weeks ago
Alen Simonyan
4 months, 3 weeks ago
Alen Simonyan
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago