Unlock a World of Free Content: Books, Music, Videos & More Await!

Iravaban.net

Description
Advertising
We recommend to visit

Aye Ne Win's views are presented here

Last updated 1 month, 1 week ago

Наш ЧАТ 👉🏻 https://t.me/+Y700lLLPmsE4ZGQy

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 4 weeks, 1 day ago

12 hours ago

🔺Ռուսաստանի Դաշնությունը բավականին լավատես է հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարների հարցում։

Պեսկով

12 hours ago

🔺Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության հարաբերություններում կան խնդրահարույց հարցեր, բայց կա առաջնորդների քաղաքական կամքը դա քննարկելու համար։

Պեսկով

13 hours ago

🔺ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ առաջարկել է քննարկել ռուս-հայկական հարաբերությունների ողջ շրջանակը, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության խնդիրները։

1 week ago

🔺Պետրոս Ղազարյան – Եկեղեցին շատ ակտիվ ներգրավված է գործընթացի մեջ և ուղղակի տեքստով ասում է, որ պետք է իշխանությանը հեռացնել: Ձեր մեկնաբանությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ի՞նչ մեկնաբանեմ: Աստվածաշունչն ասում է՝ «ամեն իշխանությունն Աստծուց է»:  

Պետրոս Ղազարյան – Դուք այդտեղ խնդիր չե՞ք տեսնում: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Անկեղծ ասած, ոչ, ի՞նչ խնդիր պետք է տեսնեմ: Օրինակ, ինչ խնդիր պետք է տեսնեմ:

1 week ago

🔺Տեսեք, ասում են՝ այդ գյուղերը, տարածքները դառնում են խոցելի: Չնայած, նախորդ օրը գյուղի հարգելի ներկայացուցիչները պնդեցին, թե չէ, հիմա խոցելի չէ, այն առումով, որ ուղիղ  նշանառության տակ չէ: Ես հատուկ այդ հանդիպումից հետ մեր զինվորականերին հրավիրել եմ և հարցրել՝ հիմա Կիրանց գյուղը և Կիրանց գյուղի դպրոցն այս պահին խոցելի՞ է, թե՞ խոցելի չէ, ուղիղ նշանառության տա՞կ է, թե ուղիղ նշանառության տակ չէ: Ինձ ասել են, որ ուղիղ նշանառության տակ է: Եվ այս է տարբերությունը՝ այսօր դպրոցն ուղիղ նշանառության տակ է, և դպրոցի և մոտակա ադրբեջանական դիրքի միջև ոչ մի  խոչընդոտ չկա, իսկ սահմանազատման գործընթացից հետո լինելու է խոչընդոտ՝ ի դեմս սահմանազատված սահմանի: Ես այդ եմ մեր սիրելի գյուղացիներին և քաղաքացիներին փորձում ներկայացնել:  

Նիկոլ Փաշինյան

1 week ago

🔺Նախ ուզում եմ ասել, որ սա էլ պետք է խոստովանենք՝ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում, որովհետև մեր զինվորի վրա ինչքան բեռ կա՝ հերթով դնում ենք: Դիվանագիտության բեռը դնում ենք զինվորի վրա, տնտեսության բեռը դնում ենք զինվորի վրա, անվտանգության բեռը դնում ենք զինվորի վրա, զինվորի բեռը դնում ենք զինվորի վրա ու ասում ենք՝ դե, զինվոր ջան, տես ինչ ես անում: Իրականում զինվորը և բանակն անվտանգության ապահովման վերջին գործոնն են: Մեր մտածողության բանաձևի մեջ այստեղ էլ խնդիր կա, որ մենք հենց անվտանգություն ենք ասում՝ հասկանում ենք զինվորին: Նորից եմ ասում՝ սա քննադատություն չէ ուրիշի հասցեին, սա քննադատություն է մեր հասցեին, լավ, ընկալենք՝ իմ հասցեին: 

Նիկոլ Փաշինյան

2 weeks, 2 days ago
2 weeks, 2 days ago

🔺Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել: Ինչ-որ ՀԱՊԿ-ին արել է՝ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարությամբ, գործողություններով և անգործությամբ:
Նիկոլ Փաշինյան

2 weeks, 2 days ago

🔺Մենք չենք պատրաստվում պատերազմի, մենք պատրաստվում ենք խաղաղության, բայց մյուս կողմից էլ, քանի դեռ չունենք համոզմունք, որ Հայաստանի Հանրապետությունը չի ենթարկվի հարձակման, մենք, բնականաբար, պետք է զարգացնենք մեր պաշտպանական կարողությունները: Ընդ որում, ես ասել եմ, որ 29,743 քառ. կմ տարածքից անդին Հայաստանի Հանրապետությունը հավակնություններ չունի ոչ մի ուղղությամբ՝ ոչ հարավային, ոչ արևմտյան, ոչ հյուսիսային, ոչ արևելյան:

Նիկոլ Փաշինյան

3 weeks, 2 days ago

*🔺Հավատացյալի համար խոստովանությունը պարտադիր է։
📌*Խոստովանությունից հետո, մեր առաջին մտածումը խոստովանազավակին պատժելը չէ, այլ նրան օգնելն է, որովհետև եթե այս մարդը խնդիր չունենար, մեզ մոտ չէր գա։ Գրկաբաց պետք է նրան ընդունենք և սիրո դեղերը դնենք նրա սրտի մեջ։

Տեր Արամ քահանա Ասատրյան/ ՏԵՍԱՆՅՈՒԹ

We recommend to visit

Aye Ne Win's views are presented here

Last updated 1 month, 1 week ago

Наш ЧАТ 👉🏻 https://t.me/+Y700lLLPmsE4ZGQy

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 4 weeks, 1 day ago