Infinite Entertainment, Zero Cost: Get Your Free Books, Music, and Videos Today!

Artsakhlur.am

Description
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago

6 days, 8 hours ago

https://youtu.be/5JoXwlZUd1U?si=xhVHn1t7gQdBTAOF

YouTube

Հայ ոստիկանից եք խուսափում, բա ադրբեջանցի սահմանապահի՞ց. «Թարմ ուղեղով»

«Մարտական եղբայրություն» միաբանությունը ի սկզբանե հասյացել է, որ սահմանների անվտանգությունը պահելու համար պետք է հանրությանը պատրաստել: Այդ նպատակով նրանք հա...

1 week, 2 days ago

📌Ո՞րն է ներկա կառավարության քաղաքական այլընտրանքը։

▪️Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իրեն սպառել է և պիտի հեռանա։

✔️Ո՞վ պիտի գա նրա փոխարեն։

▪️Երկիրը ճգնաժամից կարող է դուրս բերել միայն քաղաքական բովանդակային այլընտրանք առաջարկող ուժը, որը կներկայացնի հայ ժողովրդի մեծամասնության շահերը:

▪️Այն ուժը, որը Հայաստանի Հանրապետությունը դուրս կհանի Նոյեմբերի 9-ի ստորացուցիչ պայմանագրից:

▪️Այն ուժը, որը ոչ միայն ճշգրիտ քաղաքական գնահատական կտա Հայաստանի Հանրապետության ներկա և անցյալ կառավարություններին, այլև կամք կունենա նրանց ենթարկելու օրինական պատասխանատվության:

▪️Այն ուժը, որը դուրս կլինի ռուսամետ-արևմտամետ կեղծ բախումից և առաջ կքաշի հայաստանակենտրոն օրակարգ:

▪️Այն ուժը, որը ցույց կտա իրական ելք և հասարակությանը կասի ողջ ճշմարտությունը, այն է Հայաստանի դեմ պատերազմը շարունակվում է, և դրանում հնարավոր է հաղթել միայն, եթե Հայաստանը նորից ունենա ուժին ուժով պատասխանելու կամք և կարողություն իրականացնելով պաշտպանության ոլորտի արագ և արմատական բարեփոխումներ:

▪️Լուծումը վերադարձն է ուժային քաղաքականությանը, որն ինքնիշխանության միակ երաշխիքն է:

▪️Խաղաղության դարաշրջանի փոխարեն արժանապատիվ խաղաղություն, «անօրինական» սահմանազատման փոխարեն «օրինական», «միակողմանի զիջումների» փոխարեն «երկկողմանի զիջումներ» առաջարկելը, կարճ ասած` «Նիկոլից ավելի լավ սահմանազատում կանենք»֊ը կամ «Նիկոլից ավելի լավ կբանակցենք»֊ը ելքեր չեն:

▪️Դրանց պարագայում մենք կունենանք անունների փոփոխություն և արդյունքի կրկնություն:

Մարտական Եղբայրություն միաբանություն

1 week, 3 days ago
***✊***Համազգային հանրահավաք

Համազգային հանրահավաք

📍Հանրապետության հրապարակ
🕓 16:00

1 week, 5 days ago

4 ժամ խոսեց և այդքան ընդդիմադիր լրատվամիջոցներից ոչ մեկի մոտ հարց չառաջացավ, թե ինչու՞ է ՀՀ֊ն հրաժարվում արցախցիների վերադաձի իրավունքից`այն դեպքում, որ թե´ Եվրոպան, թե´ԱՄՆ նման պահանջներ են ներկայացնում Ադրբեջանին։
Խոսելուց Արցախն իրենց սրբավայրն է ու ՀՀ֊ի անպառակտելի մասը, բա ինչու՞ մի բերան դրա մասին հարց չհնչվեց։

Արթուր Օսիպյան

1 week, 5 days ago

📌Մարտական Եղբայրություն միաբանության հարցարանը ուղղված քաղաքական ուժերին և գործիչներին

▪️Պարզաբանելու համար Մարտական Եղբայրության դիրքորոշումն այս կամ քաղաքական շարժման կամ ուժի հանդեպ հրապարակում ենք մեր հարցարանը։

▪️Որևէ ուժի գնահատում ենք ելնելով այս հարցերին տրվող պատասխաններից։

✔️1. 2020-ի նոյեմբերի 9-ի Հռչակագրի վերաբերյալ

✔️1.1. Արդյո՞ք համարում են, որ ճիշտ էր 2020 թ. նոյեմբերի 9-ին համաձայնելը պատերազմի դադարեցմանը, Ադրբեջանի բանակի կողմից չզբաղեցրած տարածքների հանձնմանը և ռուսական խաղաղապահ զորքի Արցախ մուտք գործելուն:

Եթե ճիշտ չէր, ապա ո՞րն էր այլընտրանքը:

✔️1.2. Արդյո՞ք ճիշտ են համարում, որ այսօր Հայաստանն իր ստորագրությունը հետ կանչի նոյեմբերի 9-ի Հռչակագրից հաշվի առնելով նաև, որ այդ Հռչակագրի որևէ կետ չի գործում, բացի ռուսական վերահսկողությամբ Նախիջևան-Ադրբեջան կապի ապահովման պահանջից, որը ներկայացվում է Հայաստանին:

✔️1.3. Ինչպե՞ս են գնահատում 2020 թ.֊ի պատերազմի արդյունքը. արդյո՞ք պարտությունն անխուսափելի էր, արդյո՞ք պետք էր կանխել պատերազմը՝ համաձայնելով «Լավրովյան պլանին», արդյո՞ք պետք էր պատերազմը սկսվելուց հետո օր առաջ համաձայնել դրա դադարեցմանը առաջարկվող պայմաններով:

  1. Խաղաղության պայմանագրի (ԽՊ)-ի վերաբերյալ

✔️2.1. Ինչպե՞ս են վերաբերվում ԽՊ-ի հեռանկարին: Արդյո՞ք իրատեսական են համարում այն և ի՞նչ պայմաններով: Ինչպե՞ս են վերաբերվում այն փաստին, որ Ադրբեջանը շարունակում է պնդել Զանգեզուրի միջանցքի պայմանը: Արդյո՞ք համարում են, որ միջանցքի պայմանը ոչ միայն թուրք-ադրբեջանական է, այլև ռուսական:

✔️2.2. Արդյո՞ք համարում են, որ ստեղծված պայմաններում Հայաստանի միակ ելքը վերադարձն է ուժային քաղաքականությանը, ուժին ուժով պատասխանելուն և հայ ժողովրդի նորից ուժային գործոնի վերածվելուն: Եթե այո, ապա ինչպե՞ս:

✔️2.3. Արդյո՞ք համարում են, որ գոյություն ունի ռուս-ադրբեջանական համագործակցություն, և որ հնարավոր չէ Ադրբեջանի հետ առանձին հաշտության գալ՝ անտեսելով ռուսական գործոնը:

  1. Սահմանազատման և տարածքային ամբողջականության վերաբերյալ

✔️3.1. Արդյո՞ք համարում են, որ ներկա փուլում ընդհանրապես հնարավոր է և պետք է Հայաստանի ու Ադրբեջանի միջև անցկացնել սահմանազատում։ Եթե այո, ապա ինչու և ինչպես, եթե ոչ, ապա ինչու:

✔️3.2. Արդյո՞ք համարում են, որ Հայաստանի լեգիտիմ սահմանները Սովետական Հայաստանի սահմաններն են, և որ Ալմա Աթիի հռչակագիրը Հայաստանի տարածքային ամբողջականության միջազգային հիմքն է։

✔️3.3 Արդյո՞ք ճիշտ են համարում ներկա կառավարության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը 2022-23 թթ.։

  1. Պաշտպանության ոլորտի բարեփոխումներ

✔️4.1. Ինչպե՞ս են պատկերացնում երկրի Պաշտպանության ոլորտի բարեփոխումը: Արդյո՞ք ունեն մշակված հայեցակարգ: Արդյո՞ք ունեն անցած պատերազմում պարտության պատճառների վերլուծության փորձ: Արդյո՞ք համարում են, որ պետք է փոխվեն բանակի մոդելը և տակտիկան: Արդյո՞ք ունեն պատկերացում հաջորդ պատերազմի բնույթի, տևականության, հնարավոր ուղղությունների մասին:

  1. Անկախության վերաբերյալ

✔️5.1 Արդյո՞ք հնարավոր են համարում Հայաստանի անկախության հարցում որևէ փոխզիջում, սահմանափակում, օրինակ որևէ վերպետական կառույցին Հայաստանի անդամագրում՝ «հանուն անվտանգության» և այլ պատճառաբանություններով:

✔️5.2. Ինչպե՞ս են պատկերացնում Հայաստանի իրական անկախության կառուցումը, հատկապես տնտեսական ոլորտում՝ էներգետիկա, հանքարդյունաբերություն և այլն, կախվածության նվազեցումը արտաքին ուժերից, եթե առհասարակ այդ հարցն արդիական են համարում:

  1. Իշխանափոխության և հեղափոխության վերաբերյալ

✔️6.1. Արդյո՞ք համարում են, որ ներկա կառավարության քաղաքական կուրսը լիովին սպառել է իրեն և այլևս չունի որևէ հեռանկար:

✔️6.2. Արդյո՞ք համարում են, որ Հայաստանի բոլոր նախկին իշխանությունները, եթե ոչ` բոլորը հավասարապես, ապա ամենքն իր չափով պատասխանատու են պարտության և դրա հետևանքների համար, և չպետք է այլևս քաղաքական դաշտի առանցքային մասը կազմեն, այլ պետք է զրկվեն տնտեսական, ֆինանսական, լրատվական և քաղաքական ռեսուրսների մեծամասնությանը տիրապետելուց:

2 weeks ago

Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանում ոսկեպարցիների և կիրանցեցիների խնդիրները։

Պետությունից 2024 թվականի համար 6,3 մլրդ դրամ ստացած Առաջին ալիքի լուրերի թողարկումներում բացակայում է մարդու անհատական խնդիրների լուսաբանումը։

Օրինակ, կիրանցեցի Մհերը, որի տունը, ըստ իր տվյալների, անցնելու է թշնամուն կամ թշնամին գալու է և կանգնի իր տնից մի քանի մետր այն կողմ, այդ մասին հանրային հեռուստաընկերությամբ ահազանգելու հնարավորություն չունի։

Հ1-ը, որ վեց ամիսը մեկը ռեպորտաժ էր անում այն մասին, թե Կիրանցում առաջին անգամ դպրոցի շենք է կառուցվում, այժմ լռում է, թե այդ նույն դպրոցում ինչպե՞ս են երեխաները դաս սովորելու, երբ թշնամին մոտենալու է շենքին։ Չլուսաբանման մասին պնդումներն անում եմ լրատվական ալիքի յութուբյան էջում որևէ ռեպորտաժ չգտնելու հիմքով։

Ավելին, օրերս ԱԺ-ում ՔՊ-ականներն ազդարարեցին, որ լրատվական ալիքը համապետական հեռարձակում է ունենալու։ Այսինքն, այն նաև հեռարձակվելու է Կիրանցում և կիրանցեցին իր մասին ոչինչ չի լսելու։

Նարեկ Կիրակոսյան

2 weeks, 6 days ago

📌 Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց: NEWS.am-ի թղթակիցը կառավարության շենքի մոտից հաղորդում է, որ գյուղացիները վրդովված են, ոստիկանները լրագրողներին չեն թողնում, որ առաջանան եւ հարցեր տան կիրանցիներին:

🔸Հայտնի չէ, թե ինչ են քննարկել կիրանցիները կառավարությունում:

2 weeks, 6 days ago

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ ոչ մի կետ այլևս իմաստ
չունի, բացի ռուսական վերահսկողությամբ Հայաստանի տարածքով Ադրբեջանին կոմունիկացիա տալու պահանջը։

Մեզ ռուսական պրոյեկտ անվանող բարոյազուրկը չի ուզում դուրս գալ նոյեմբերի 9-ից, որպեսզի հետագայում լեգիտիմությունից չզրկի ռուսների և ադրբեջանցիների ակնկալիքը։

Բարոյական սնանկը մոռանում է թե ինչ են անում ռուսները իրենց գործակալների հետ և ինչպես են հետո խոտան ճանաչում և մի կողմ շպրտում։

Հայաստանի մի մասը Ադրբեջանին, մյուս մասը Ռուսաստանին տալուց հետո սրան սպասվում է նույն ճակատագիրը։

Անկախականների իշխանության գալը բարոյազուրկի համար անգամ կարող է փրկօղակ լինել։

Արամայիս Աղաբեկյան

3 weeks ago

Փաշինյանը և Ալիևը նույն գործին են։

Ալիևը պնդում է,որ առանց տանկերի է գրավելու Հայաստանը,Փաշինյանը խաղաղության անվան տակ ադրբեջանցիներին բերում է մեր տուն։

4 weeks, 1 day ago

Երկրում իրավիճակն, իրոք, պայթյունավտանգ է, սակայն ամենացանկալի սցենարը պայթյունի չհասցնելը կլիներ, այլ մեր պետության տակ դրած ականը վնասազերծելը: Ակնհայտ է, որ պայթյունը իրադարձությունների զարգացման վերջին, բայց ստեղծված պայմաններում անխուսափելի դարձող տարբերակն է։ Այն իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը և հայ ժողովուրդը, հակաբնական է, հակաբարոյական է և հակագիտական է։

Նիկոլը «նոր հայ» կերտելու համար ո՛չ բարոյական իրավունք ունի, ո՛չ մտավոր կարողություն, ոչ էլ քաղաքական կապիտալ։ Իրականում նրա պատկերացրած հայի տեսակը չի կարող տիպային դառնալ, որովհետև Հայրենիք, պատիվ, բարոյականություն, Աստված ժխտող տեսակը ոչ թե Հայ է, այլ չՀայ։ Նիկոլը հայերին դրել է լոլիկի կամ բադրջանի տեղ, իսկ ինքն իրեն՝ Միչուրինի, ով նպատակ է դրել սելեկցիայով հայի նոր տեսակ ստանալ և բուծել։ Այս կեղտոտ գործի համար նա և իր խորհրդատուները չեն խորշում սոցիալական ինժեներիայի ամենաստոր մեթոդներից։

Եվ այս ամենը կավարտվի այն պահին, երբ հայը վերջապես որոշի ապացուցել, որ պոմիդոր չէ, այլ մարդ է:

Արմեն Աշոտյան

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago