Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated 2 weeks, 6 days ago
Last updated 3 days, 19 hours ago
Արցախի բռնակցման մասին պատմող ադրբեջանական ֆիլմի անոնսից անցել է 5 ամիս։
Առևանգված ռազմաքաղաքական ղեկավարության խոսքը պարունակող ֆիլմը այդպես էլ չցուցադրվեց։
Մոտ երկու ամիս առաջ էլ Բաքուն հայտարարեց,որ ավարտվել է նախաքննության փուլը։
Այդ հայտարարությունից հետո էլի քար լռություն տիրեց։
Եթե պրոցեսը ունենար զուտ պատժիչ և ցուցադրական բնույթ վաղուց դատերը կայացած կլինեյին։
Բայց արի ու տես,որ չէ։Հասկացանք Ռուբեն Վարդանյանի դեպքում գուցե և կլիներ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կոշտ արձագանք։
Մնացած առևանգված քաղաքական և ռազմական առաջնորդների դեմ ցանկացած հոդված և պատիժ Ադրբեջանը հեշտորեն կմարսեր։
Հայաստանի ներկայիս իշխանությունն անգամ ձայն ու ծպտուն չէր հանի։
Սրանից եզրակացություն,որ ամեն ինչ այդքան պարզ չէ,ինչպես թվում է։Հայաստանի Հանրապետության դեմ հյուսվում է նոր դավադրություն,որ իրացման համար Բաքվի բանտերում գտնվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործոնը դեռ պիտի խաղարկվի։
Արամայիս Աղաբեկյան
Աչքովս ընկավ տեսանյութը,որտեղ Բագրատ Սրբազանը երգում է։
Վախենում եմ պատկերացնել թե Նիկոլը ինչով պիտի պատասխան տա։
Եթե ասմունքով պրծնենք լավա,պարելնել էլի մի տեղ կարելիա տեղավորվել, հայկական տիկ-տոկի տրենդներին համապատասխան մի երգի տակ շարժումներն էլ մի ձև կուտվի։
Մենակ ինքնել չերգի,դրան դիմանալը դժվար փորձություն է...
48 ժամից էլ քիչ ժամանակում Ուկրաինան գրավեց ավելի շատ ռուսական տարածք, քան ազատագրեց ուկրաինական հակահարձակման ժամանակ 2023 թվականին -գրում է The Telegraph պարբերականը։
Ռուս խորհրդարանական Կոնստանտին Զատուլինը իր հերթին կատարվողը համեմատել է Նապալեոնի և Հիտլերի դեմ ունեցած պատերազմների հետ`անվանելով այն «գին,որը վճարում ենք հաղթանակի համար»։
Այս համեմատության մեջ իմ համար ակընհայտ է ռուսական կողմի վախերը առ այն,որ ուկրաինական կողմը կարող է ավելի խորանալ։
Այդպիսի սցենարի դեպքում Զատուլինի հայտարարությունը կարող է ունենալ սեփական հասարակությանը նախապատրաստելու նպատակ։
Հոգեբանական և տեղեկատվական ջարդը կարող է լինել գետնի վրա պարտության նախերգանքը,որից խուսափելու համար ռուսական կողմից նմանատիպ հայտարարություններ էլի կլինեն։
Արամայիս Աղաբեկյան
Ուկրաինական զինված ուժերն անցել են հակահարձակման:
Սա այն մարտավարությունն է ինչի մասին բազմիցս ասել եմ, որ միայն պասիվ պաշտպանությամբ չեն կարող հասնել հաջողության: Այդ սխալը մենք թույլ տվեցինք 44-օրյային: Այսօր արդեն ուկրաինական բանակն անցել է հակահարձակման, գործողություններն իրականացվում են մանր խմբերի միջոցով, ինչը ապահովում է արագ տեղաշարժ, որի դեմ հրետանին հաճախ անարդյունավետ է գործում:
Հակահարձակում իրականացնելուն զուգահեռ գրաված(ազատագրված) տարածքներում միանգամից կառուցում են պաշտպանական ամրություններ: Ուկրաինացիների հեռակա նպատակը Լյգովում և Կուրչատովում հաստատվելն է:
Առաջինը գտնվում է կարևոր ճանապարհների խաչմերուկում, հարմար է պաշտպանական կառույցների կառուցման և ռազմավարական պաշտպանության համար:
Երկրորդը էներգետիկ անվտանգության գոտի է, քանի որ այստեղ է գտնվում Կուրսկի ատոմային էլեկտրակայանը:
Արման Պետրոսյան
Ազգային Ժողովի նախագահին զոհասեղանին դնելու նախադեպ տեսել ենք։
2020 թվականի նոյեմբերի 10-ին ծեծեցին Արարատ Միրզոյանին։
Ժողովրդական լեզվով ասած պառը դուրս եկավ։
Արցախի մնացած մասի կորստից հետո էլ կոռուպցիոն սկանդալներ եղան։
Նախկին էկոնոմիկայի նախարար Քերոբյանի գործով թիրախավորվել էր նաև ներկա Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Մամուլում արտահոսքեր եղան Փաշինյանի և Սիմոնյանի հարաբերությունների լարվածության մասին։
Հետո տեսանյութ հրապարակվեց,որի մեջ երկուսը երջանիկ իրար հետ խոսալով` ճեմում էին և թեման որոշակիորեն լիցքաթափվեց։
Հաջորդ քայլով Սիմոնյանը իր վրա վերցրեց Փաշինյանի ամենածանր հայտարարությունների տակ մտնելը,խոսակցություններն էլ գնալով մարեցին։
Այժմ հետաքրքիր գործընթացներ են գնում,Փաշինյանը հեծանիվ է քշում,Սիմոնյանը նույնպես,Նիկոլը շրջաններ է գնում,Ալենը էլի հետ չի մնում «գերագույն հրամանատարից»։
Տպավորություն է,որ հետագա զիջումների համար էլի զոհ է պետք և Ալենին փուռը տալու օրակարգը կարող է նորից առաջ գալ։
Հաշվի առնելով նաև այն,որ Սիմոնյանին ՔՊ-ում անգամ չեն սիրում,հավանական է այս սցենարը։
Նման դեպքում Ալենին չեն փրկի ոչ ծանր հայտարարությունների տակ մտնելը և ոչ էլ Նիկոլին ամեն քայլափոխի կրկնելն ու կապկելը։
Փաստաբան Ռոման Երիցյանի եղբորը դաժան ծեծի ենթարկելով `բերման ենթարկելը և դրանից հետո նրան պաշտպանի հետ հանդիպման իրավունքից զրկելը խոսում է օրենքի և օրինականության բացակայության մասին։
Ռոմանի մասնագիտական որակները,պրոֆեսիոնալ գործունեությունը և ռեժիմին տված դասերը դուր չեկան Նիկոլի ձեռնածու իրավապահ համակարգին և սրանք որոշեցին այսպես պատասխանել։
Շատ շատերի համար է մինչև վերջ իր դաշտում
կռիվ տվել Ռոմանը և հիմա այդ պատճառով տուժում են նրան` հարազատ եղբորը վնասելով։
Մի լռեք, բարձրաձայնեք, խոսեք,հանրայնացրեք այս հարցը։
Նա ձեր համար ամեն ինչ արել է,հիմա եկել է փոխադարձաբար ձեռք մեկնելու ժամանակը։
Արամայիս Աղաբեկյան
Российские пограничники должны уйти не только из аэропорта Звартноц , но и из всей Армении. Угрозы руководства России в наш адрес это не просто угрозы, а фактическое объявление войны, и она возможно уже не за горами.
Это абсурд держать на своей территории армию, руководство которой грозит нам войной и уничтожением.
Хватит цацкаться, долой 102-ую базу!
Не надо повторять ошибки, которые были совершены в Арцахе.
Артур Осипян
Հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։
Վերջում նրանք վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Լաչինի շրջանի Գորչու/Հայթաղ, Լոլաբաղիրլի/Գահանիստ, Ղարաբեյլի/Քարաբակ բնակավայրերի վերաբնակեցման (միայն Գորչու բնակավայրում նախատեսվել է վերաբնակեցնել 1300 մարդ), Լաչինի «միջազգային օդանավակայանի», էլեկտրակայանի կառուցման և հանքատեղի բացման արդյունքում տվյալ տարածքում ոչնչացվել է մոտ 100 հեկտար անտառ:
Այս տարվա նոյեմբերին Բաքվում անցկացվելու է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողով՝ COP 29-ը: Հիշեցնեմ որ կլիմայի փոփոխության կոնվենցիայի ներքո որպես պետությունների հիմնական և առանցքային հանձնառություններից մեկը անտառածածկ տարածքների ընդարձակումն է, զուգահեռաբար բացառելով գոյություն ունեցող անտառային էկոհամակարգերի բարբարոսաբար ոչնչացումն ու դեգրադացիան:
Համոզված եմ, որ հիշում եք ադրբեջանական կեղծ բնապահպանների միջոցով Շուշիի հատվածում ճանապարհի արգելափակման գործողությունները: Իսկ հիմա պատրաստ եք՞ մինչև COP 29-ը պետության մակարդակով, ոչ պետական բնապահպանական կազմակերպությունների մակարդակով այս կարևոր հարթակում ներկայացնել թշնամու կողմից հոշոտվող արցախյան բնաշխարհի իրական պատկերը:
Թե շարունակելու էք կուլ տալ Ալիևի կողմից ձեր երեսին ցանկացած առիթով թքելու սովորույթը,դիմացը հաղթահարելով հեծանիվի կողմից ձեզ հասցրած ցավերը։
Արամայիս Աղաբեկյան
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated 2 weeks, 6 days ago
Last updated 3 days, 19 hours ago