꧁❀✰﷽✰❀꧂
In The Name Of God
تبلیغات👇 :
https://t.me/+TJeRqfNn3Y4_fteA
Last updated 1 day, 6 hours ago
☑️ Collection of MTProto Proxies
? تبليغات بنرى
@Pink_Bad
? تبليغات اسپانسری
@Pink_Pad
پینک پروکسی قدیمی ترین تیم پروکسی ایران
Last updated 4 months, 3 weeks ago
Official Channel for HA Tunnel - www.hatunnel.com
Last updated 2 months, 3 weeks ago
?️«Ամենակարևոր զինատեսակներից մեկը դա #ԱԹՍ-ներն են, իսկ դրանցից պաշտպանվելու և դրա միջոցով արդեն մարտական խնդիր լուծելու համար պետք են հմուտ մասնագետներ, որոնց պատրաստելը բավական երկար գործընթաց է»- նշել է #ArmDrone համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանը:
ℹ️ «Yerevan Tribune»-ի հետ զրույցում համայնքի հիմնադիրը խոսել է իր կողմից իրականացվող հայալեզու վիդեոդասերի, ոլորտի կարևորության և երեխաների կողմից ոլորտի հանդեպ հետաքրքրվածության մասին:
? Ամբողջական հարցազրույցը այստեղ
ℹ️ #ArmDroneCommunity-ն Մեծն Տիգրան Աշխարհազորային Գունդի հետ համատեղ հայտարարում է #ԱԹՍ օպերատորների անվճար դասընթացի երրորդ խմբի մեկնարկի մասին:
? Բոլոր այն անձինք, ովքեր նախապես գրանցվել էին անվճար դասընթացին խնդրում ենք ստուգեք հայտադիմումում նշված ձեր էլ. հասցեն և հաստատեք դասընթացի մասնակցությունը:
❗️ Հիշեցում.
Այն անձինք, ովքեր էլ. հասցեի միջոցով չեն հաստատի իրենց ներկայությունը, կզրկվեն դասընթացի մասնակցության հնարավորությունից:
էլ. հասցե մուտք գործելիս նաև ստուգեք «спам» բաժինը:
? «FPV դրոնների դասընթացի նպատակն է հնարավորինս շատ մարդկանց ներգրավել և տալ բազային գիտելիքներ, մարդիկ պատկերացում կազմեն FPV դրոնների մասին և արդեն իրենց ստացած գիտելիքները անհրաժեշտության դեպքում կարողանան կիրառել պատերազմական իրավիճակներում» - նշել է «Armenian Drone Racing Community» նախագծի հիմնադիր Հայկ Կարապետյանը:
ℹ️ Նախաձեռնության հետագա քայլերի և այլ մանրամասների մասին նախագծի հիմնադիրները պատմել են «Իմ ռադիո»-ին:
? Ամբողջական հղում՝ http://surl.li/lprne
? #FPV ԱԹՍ օպերատորների պատրաստման #անվճար բազային դասընթացներ (առկա ձևաչափով)
ℹ️ #ArmDroneRacing համայնքը և @metsntigran (Մեծն Տիգրան Աշխարհազորային գունդը) հաշվի առնելով ԱԹՍ-ների կարևորությունը պատերազմող երկրում և Հայաստանում ԱԹՍ օպերատորների խիստ սահմանափակ թիվը, համատեղ մեկնարկում են ԱԹՍ օպերատորների պատրաստման տեսական և #գործնական դասընթացներ:
?Նախաձեռնության նպատակն է պատրաստել ԱԹՍ ոլորտի մասնագետներ, որոնք անհրաժեշտության դեպքում կլծվեն հայրենիքի պաշտպանության գործին, կփոխանցեն իրենց գիտելիքները ոլորտում գործունեություն ծավալել ցանկացող մարդկանց:
Դասընթացներին մասնակցելով` Դուք ձեռք կբերեք գիտելիքներ ԱԹՍ-ների
◾ պատրաստման
◾ վարման
◾ սպասարկման վերաբերյալ
?Անցկացման վայր` «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ
⏱️ Տևողություն` 2 ամիս
?️ Գրաֆիկերկուշաբթի, չորեքշաբթի
20:00-22:00
✅ Մասնակցել կարող են 20 տարին լրացած մեր հայրենակիցները` անկախ սեռից:
?Գրանցվելու և օրակարգին ծանոթանալու համար անցնեք հետևյալ հղումով` http://surl.li/lbwhk
❗️Գրանցման վերջնաժամկետը` սեպտեմբերի 25:
Տեղերը սահմանափակ են:
? Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ որպես գործընկեր մեզ է միացել @metsntigran (Մեծն Տիգրան աշխարհազորային գունդը) կամավորական զորագունդ է, որը կազմավորվել է 1989 թվականին՝ 15 կամավորական ջոկատների հիման վրա:
✊ Գունդը անցել է փառավոր մարտական ուղի․ մասնակցել է #ՀՀ և #ԼՂՀ գրեթե բոլոր թեժ կետերի մարտական գործողություններին։ Գունդը մասնակցել է նաև ապրիլյան 4-օրյա, 2020 թվականի 44-օրյա պատերազմներին, սեպտեմբերյանիրադարձություններին: Աշխարհազորայինները սահմանին կատարվող ցանկացած ռազմական իրադարձության ժամանակ կազմ ու պատրաստ առաջնագծում են՝ իրենց տեղում:
☑️ Զորագնդի հետ մեր համագործացության մասին ավելին իմանու համար հետևեք էջի թարմացումներին:
⚡️ Ըստ Ուկրաինական պարբերականների #ԱԹՍ-ները կազմում են Ռուսաստանի ոչնչացված զրահատեխնիկայի մոտ 50%-ը։
✔️Ըստ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի շաբաթական վիճակագրության ԱԹՍ-ների պատճառած կորուստների տոկոսը՝ տանկեր՝ 44%, զրահատեխնիկա՝ 57%, հրետանային համակարգեր՝ 20,1%, PC30՝ 15,3%, հատուկ տեխնիկա՝ 2,5%, ավտոմեքենաներ՝ 22,77%։
◾️ Հատկանշական է, որ ԱԹՍ-ներ եղել են տարբեր արժեքների և չափսերի, որոնք պատերազմի ընթացքում կիրառվել են տարատեսակ մարտական առաջադրանքների համար:
ℹ️ Այս ամենից եզրակացություն, որ շատ կարևոր է ունենալ սեփական ԱԹՍ-ների բանակը, որտեղ ամեն դասի և չափսի անօդաչու պետք է լուծի իր առջև դրված մարտական խնդիրը:
? Ոլորտով հետաքրքրվողներին հրավիրում ենք միանալ մեր խմբին՝ https://t.me/+wLtkFP6IjrM2ODk6
❗️ Հայկական կողմի ինքնաշեն դրոնների մասին նույնիսկ խոսում է ադրբեջանական մամուլը:
Սա խոսում է դրոնների արդյունավետության, ադրբեջանական կողմի խուճապային տրամադրության մասին:
? Ընդգծենք, որ սա այն դեպքում, երբ խոսքն ընդամենը #ինքնաշեն (кустарный) դրոնների մասին է:
ℹ️ Եթե համեմատական տանենք մեծ և փոքր դրոնների կիրառելիությանը՝ նշենք, որ դրոնները կատարում են տարբել ֆունկցիաներ և նախատեսված են լինում տարբեր առաջադրանքների համար, օրինակ՝ մեծ դրոններն օդում մնում են ավելի երկար, արժեքով ավելի թանկ են և նախատեսված են հեռավոր տարածության վրա առաջադրանքներ կատարելու համար:
Փոքր դրոնները կիրառվում են կարճ տարածության վրա խնդրի լուծման համար (5կմ.-+):
Այս ամենից հետևություն, որ մեծ և փոքր սարքերը ունեն իրենց առավելությունները և իրենց թերությունները, սակայն փոքր հեռավորությունների վրա արագ հակադարձման համար էֆեկտիվությամբ աչքի են ընկել մատչելի ու փոքր ինքնաշեն սարքերը։
☑️ Մեր նախաձեռնությունը անելու է ամեն հնարավոր բան ԱԹՍ #օպերատորների ավելացման համար` գիտելիքներն ու հմտությունները հայրենիքին ծառայեցնելու համար:
꧁❀✰﷽✰❀꧂
In The Name Of God
تبلیغات👇 :
https://t.me/+TJeRqfNn3Y4_fteA
Last updated 1 day, 6 hours ago
☑️ Collection of MTProto Proxies
? تبليغات بنرى
@Pink_Bad
? تبليغات اسپانسری
@Pink_Pad
پینک پروکسی قدیمی ترین تیم پروکسی ایران
Last updated 4 months, 3 weeks ago
Official Channel for HA Tunnel - www.hatunnel.com
Last updated 2 months, 3 weeks ago