EconoMood

Description
Տնտեսական միտումներ ու լուրեր Հայաստանում և նրա շուրջ
We recommend to visit

Լուրեր, որոնք Ձեր մասին են:

Last updated 2 months, 1 week ago

Գովազդի համար գրել նշված էջին - ?

@Armenianadmin_Bot

Last updated 5 months, 4 weeks ago

Ցանկանու՞մ եք տեղեկացված լինել սպորտի բոլոր վերջին նորություններին: Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին և եղեք առաջինը, ով կիմանա սպորտային աշխարհի վերջին իրադարձությունների մասին 🚀📲

Գովազդի համար ՝ @BestAdminGuide 🤝

Last updated 1 month, 1 week ago

2 weeks, 6 days ago
***📊*** Ընթացիկ տարվա հունվարին ՀՀ սպառողական …

📊 Ընթացիկ տարվա հունվարին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1․7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.4%: Economood-ի հաղորդմամբ՝ ՎԿ-ն հրապարակել էՀՀ սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ)։

🌾 Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները 2025թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 2.5%-ով, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ՝ 2․7%-ով:

📉 Ոչ պարենային ապրանքների շուկայում 2025թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների մակարդակը նվազել է 1․5%-ով, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.1%-ով:

📈 Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2025թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սակագներն աճել են 2․6%-ով, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.1%-ով:

3 weeks ago
***‼️*** ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ …

‼️ ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով, մասնավորապես․

▪️2025թ. մարտի 1-ից դրոշմավորվելու են գազավորված և ոչ ալկոհոլային ընպելիքները, մակարոնեղենը, թեյը և սուրճը, կենդանական և բուսական յուղերը, շոկոլադը և կակաո պարունակող սննդամթերքը, պահածոյացված մթերքը, գարեջուրը և գարեջրային խմիչքները։

▫️ 2025թ. հունիսի 1-ից՝ կաթնամթերքը, մսամթերքը, երշիկեղենը և կենդանիների կերը։

▪️ 2025թ. սեպտեմբերի 1-ից՝ նավթավերամշակման արտադրանքը, ներկանյութերը, լաքերը և չորարները։

▫️ 2026թ. հունվարի 1-ից՝ դեղերը, վիտամինները, օծանելիքը, կոսմետիկան, հիգիենայի և խնամքի միջոցները։

📌 Ատադրող ու ներմուծող ընկերությունները կամավոր կարող են նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման գործընթացն սկսել ավելի շուտ՝ մինչև սահմանված ժամկետները:

*🔹 ՀՀ-ում 2023թ. նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը՝ մարտի 15-ից, ալկոհոլային ապրանքները՝ հոկտեմբերի 15-ից, փաթեթավորված խմելու ջուրը՝ 2024թ. մայիսի 1-ից։*

ՀՀ ՊԵԿ

4 weeks ago

📈 2024թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 8%՝ նախորդ տարվա համեմատ:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
✔️ առևտրի շրջանառություն՝ 17%,
✔️ շինարարություն՝ 14․5%,
✔️ծառայություններ՝ 10.6%,
✔️ արդյունաբերություն՝ 4.7%,
✔️ գյուղատնտեսություն՝ 1.6%:

📊 2024թ. ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 41.5%-ով. արտահանումն աճել է 53.1%-ով, իսկ ներմուծումը՝ 33.8%-ով՝ նախորդ տարվա համեմատ։

🔹 Նույն ժամանակահատվածում ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 0․3%-ով։

3 months ago
***✅*** Կառավարությունը հաստատել է «ՀՀ տարածք …

Կառավարությունը հաստատել է «ՀՀ տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ 2025թ․-ի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» որոշումը։

EconoMood-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը (ԷՆ):

‼️ Անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակներում ներմուծում իրականացնող շահառուները մաքսատուրքի սակագնային արտոնությունից օգտվելու նպատակով մինչև 2024թ․-ի դեկտեմբերի 25-ը ներառյալ ՀՀ ԷՆ պետք է ներկայացնեն դիմում։

Ավելի մանրամասն՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/43762/

3 months ago
***?*** Կենտրոնական բանկի (ԿԲ) Արժեթղթերի շուկայի …

? Կենտրոնական բանկի (ԿԲ) Արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանը ներկայացրել է «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում ԿԲ կողմից առաջարկված վերջին փոփոխությունները։

Հիմնական փոփոխություններից են՝
✔️ Կենսաթոշակային ֆոնդերի ներդրումային գործիքակազմի ընդլայնումը։ Այսուհետ կենսաթոշակային ֆոնդերն իրավունք են ունենալու ուղղակիորեն ներդրումներ կատարելու ակտիվների մինչև 10%-ի չափով։
✔️ Բաժնային ներդրումների սահմանաչափի ավելացումը։ Ներկայում բաժնային ներդրումներն առավելագույնը կարող են լինել 25%-ի չափով։ Առաջարկվող փոփոխությամբ՝ 25%-ը դարձվել է 35%:
✔️ Ֆոնդերի կառավարիչների կողմից մասնագիտացված ներդրումային ֆոնդերի կառավարումը։
*✔️ Մեկ երկրում գործող ներդրումների սահմանաչափի ավելացում։ Ներկայում գործող առավելագույն սահմանաչափը 15% է։ Առաջարկվել է մեծացնել մինչև 30%։
✔️ Որոշ թղթային ծառայությունների ծանուցման էլեկտրոնային* տարբերակով փոխարինումը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Youtube.com

3 months ago

? 2024թ.-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 8․1%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
✔️ առևտրի շրջանառություն՝ 18.8%,
✔️ շինարարություն՝ 15.5%,
✔️ արդյունաբերություն՝ 11.7%,
✔️ծառայություններ՝ 5.8%։

? 2024թ.-ի հունվար-հոկտեմբերին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 67.6%-ով. արտահանումն աճել է 95.1%-ով, իսկ ներմուծումը՝ 50.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

? Նույն ժամանակահատվածում ՀՀ սպառողական շուկայում գները մնացել են անփոփոխ։

3 months, 1 week ago
EconoMood
3 months, 1 week ago
EconoMood
3 months, 1 week ago
EconoMood
3 months, 2 weeks ago
***?*** Ռուսական **«Միր»** վճարային համակարգի բանկային …

? Ռուսական «Միր» վճարային համակարգի բանկային քարտերն Իրանում կսկսեն գործել 2025թ․-ի հունվարից։ *▪️ EconoMood*-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի կենտրոնական բանկի նախագահ Մոհամեդ Ռեզա Ֆարզինը։

▫️ «Իրանական «Շեթաբ»և ռուսական «Միր» վճարային համակարգերն այժմ տեխնիկապես միացված են, և Իրանի ցանկացած քաղաքացի կկարողանա օգտվել իր քարտից ռուսական բանկերում: Հունվարից ռուսական «Միր» քարտերը կընդունվեն նաև Իրանի բանկոմատներում։

Աղբյուրը՝ RBC.ru

We recommend to visit

Լուրեր, որոնք Ձեր մասին են:

Last updated 2 months, 1 week ago

Գովազդի համար գրել նշված էջին - ?

@Armenianadmin_Bot

Last updated 5 months, 4 weeks ago

Ցանկանու՞մ եք տեղեկացված լինել սպորտի բոլոր վերջին նորություններին: Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին և եղեք առաջինը, ով կիմանա սպորտային աշխարհի վերջին իրադարձությունների մասին 🚀📲

Գովազդի համար ՝ @BestAdminGuide 🤝

Last updated 1 month, 1 week ago