Zartnir Lao (Զարթոնք հայի)

Description
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated hace 2 meses

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated hace 1 semana, 6 días

Last updated hace 1 mes, 1 semana

1 month, 1 week ago

Հայաստանից որևէ փաստաթուղթ չի ստացվել ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ. Լավրովն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

1 month, 1 week ago

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ձերբակալություններ են սկսվել։

4 months, 1 week ago

Հերքում․ Անդրանիկ Թևանյանի անունից կեղծ հարցազրույց է տարածվել
—————————

«Mamul. am» կայքի «Մամուլի խոսնակ» հավելվածում «5news» ներկայացող կեղծ էջի միջոցով կեղծ հարցազրույց է տարածվել «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի անունից, թե, իբր, նա անդրադարձել է Վարդան Ղուկասյանի կողմից հնչեցրած՝ ավագանու մանդատներին վերաբերող թեմային։

Տեղեկացնում ենք, որ Անդրանիկ Թևանյանը երբևէ և որևէ թեմայով հարցազրույց չի տվել «5NEWS» կոչվող ֆեյք էջին և որևէ լրատվամիջոցով վերը նշված թեմային չի անդրադարձել։ Դատապարտելի է նրան վերագրվող կեղծ «հարցազրույցի» հրապարակումը և այդ «հարցազրույցի» գովազդումը սոցիալական ցանցերով։

7 months ago

Դա էլի հեծանիվով մոլորեցնում է բոլորիս

7 months ago

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ.
Նրանք քննարկել են նաև տարածաշրջանի և միջազգային օրակարգի վերջին զարգացումները:

7 months ago

«Մինչև վերջին հայը» ծրագիրը, աղմկոտ լռությունը և մեր անելիքը․ Անդրանիկ Թևանյան

—————————
Ոստիկանական նռնակների, ներքաղաքական թոհուբոհի, տեղեկատվական աղմուկի ներքո ամերիկյան պաշտոնյաներն անկեղծորեն ու հրապարակավ խոսում են մինչև վերջին հայը Ռուսաստանի (նաև Իրանի) դեմ պայքարելու իրենց ծրագրերի մասին։ Թեման զարմանալիորեն օրակարգային չդարձավ։ Տարօրինակ լռություն է։

Նիկոլ Փաշինյանը զուգահեռաբար խոսում է հանրաքվեի մասին։ Մինչև վերջերս նա այդ թեման մոռացության էր տվել, բայց հայտնի իրադարձություններից հետո լեզու առավ ու սկսեց խոսել։ Այդ հանրաքվեն նույնպես մինչև վերջին հայն այլոց ծրագրերը սպասարկելու մասին է։

Փաշինյանը սահմանադրական փոփոխություն ենթադրող հանրաքվեն փաթեթավորում է եվրոպական փայլաթղթով, սակայն իրականում թուրք–ադրբեջանական արտադրության ապրանք է առաջարկում հայ ժողովրդին։

Ինչ վերաբերում է ամերիկյան պաշտոնյաների առաջարկին, ապա նրանք ձևականությունների հետևից չեն ընկնում և ի տարբերություն Նիկոլի՝ հայ ժողովրդի հետ անկեղծ են։

Ինչպես որ Բոլթոնն էր բաց տեքստով ցուցումներ տալիս Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ Օ՝Բրայանն է բացահայտորեն ասում, թե ինչ են ակնկալում նրանից, ինչ ծրագրեր են իրականացնում, ինչ է սպասում հայ ժողովրդին։ Ըստ այդմ՝

• Քանի դեռ Ռուսաստանը պատերազմում է Ուկրաինայում, պետք է շտապել Հարավային Կովկասում, որպեսզի Ռուսաստանին դուրս մղել այստեղից՝ տեղը լցնելով թուրք–ադրբեջանական ներկայությամբ,

• ԱՄՆ-ն անվտանգության որևէ երաշխքի չի տալիս Հայաստանին, բայց ամեն ինչ անում է, որպեսզի ՀՀ–ն քանդի գործող անվտանգության համակարգը (դուրս գա ՀԱՊԿ–ից, հեռացնի ռուսական ռազմաբազան Գյումրիից), ու միևնույն ժամանակ հայտարարում է, որ ՀԱՊԿ–ից դուրս գալը ՀՀ–ի գործն է,

• Հակառուսական ու հակաիրանական ծրագրերի սպասարկման համար Արևմուտքը պայքարելու է մինչև վերջին ուկրաինացին ու վերջին հայը․ Զելենսկին ու Փաշինյանը համաձայնել են դրան՝ անձնական անվտանգության երաշխիքների ու մասնավոր շահերի սպասարկման դիմաց,

• Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, բայց անունը կդրվի ճանապարհ, որպեսզի Փաշինյանը կարողանա «ինքնիշխանություն» բառն օգտագործելով խաբել իր փոքրաթիվ կողմնակիցներին,

• Եթե Ռուսաստանին Հայաստանից հեռացնելու գինը Հայաստանի վերացումն է լինելու, ապա ոչինչ, կարևորը «ինքնիշխանություն» բառը հաճախ օգտագործելն է,

• ԱՄՆ-ն դեռ գնահատական չունի Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ, բայց ողջունում է 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում տեղի ունեցածը, որի շրջանակներում Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս ու նպաստեց հայերի էթնիկ զտմանը։

Եվ այսպես, Արցախի հայաթափումից հետո եկել է երկրորդ՝ Հայաստանի հայաթափման փուլը, և այդ մասին անոնս են անում ամերիկյան պաշտոնյաները։ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը դա կանխելու նախապայմանն է։ Կարևոր է նաև հստակ այլընտրանքի ներկայացումը հանրությանը։ Շատ ժամանակ չունենք։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Facebook

Andranik Tevanyan

«Մինչև վերջին հայը» ծրագիրը, աղմկոտ լռությունը և մեր անելիքը –––––––––––––––––– Ոստիկանական նռնակների, ներքաղաքական թոհուբոհի, տեղեկատվական աղմուկի ներքո ամերիկյան պաշտոնյաներն անկեղծորեն ու...

7 months ago

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 10։05-17:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated hace 2 meses

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated hace 1 semana, 6 días

Last updated hace 1 mes, 1 semana