Infinite Entertainment, Zero Cost: Get Your Free Books, Music, and Videos Today!

Մանանա Manana

Description
Օրվա հոգեւոր ընթերցվածքներ եւ ոչ միայն🙏
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 4 days, 9 hours ago

4 days, 23 hours ago
5 days, 9 hours ago

Դու՛, փրկութի՛ւն, զօրութի՛ւն եւ օգնութի՛ւն, ողորմութի՛ւն, լուսավորութի՛ւն, քավութի՛ւն եւ անմահութի՛ւն, Տէ՛ր Յիսուս Քրիստոս, կենդանի՛ Աստուծոյ Որդի, երկնքի եւ երկրի Արարի՛չ, որ ջուր ես տալիս ծարավեալներին անապատների անջրդի վայրերում։ Օրհնեալ, բարէգութ, հզօր, մարդասէր, համբերող, խնամակալ, հնարագետ, այցելու, աննախանձ պաշտպան, հաղթող պահապան, անկորուստ կեանք, երկնային միջնորդ, աննուազ լիութիւն, տոնելի երանութիւն, մեկնի՛ր ինձ Քո սիրո ողորմութեան աջ ձեռքը։ Խօ՛սք կենդանի, ընդունիր եւ քավելով ու մաքրելով ինձ՝ ամէնապարտիս, ներկայացրու Քո համապատիվ Հոգուն, որպէսզի Քեզանով վերստին հաշտուած վերադառնա իմ մէջ, եւ ինքնութեամբ զօրեղը՝ Քո միջոցով եւ իր կամքով մաքրագործելով, ինձ ընծայի Հորը, միաժամանակ շնչիս ողջոյնով ընդմիշտ կապի շնորհիդ եւ անբաժանելիօրէն միավորի Քեզ հետ, որի համար Քեզ՝ Հորդ եւ Սուրբ Հոգուդ, Երրեակ Անձնավորութեանդ եւ մեկ բնութեամբ եւ մեկ աստուածութեամբ, փառք եւ գոհաբանութիւն ստեղծուած էերից հավիտեանս հավիտենից. ամէն։

Սուրբ Գրիգոր Նարէկացի, «Մատեան ողբերգութեան»,
ԲԱՆ ԻԴ

5 days, 11 hours ago

5-6. Նրանց Տասներկուսին Յիսուս ուղարկեց, պատուիրեց նրանց ու ասաց. «Հեթանոսների շրջաններով չգնաք եւ սամարացիների որեւէ քաղաքը չմտնէք, այլ աւելի շուտ գնացէ՛ք Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ:

Իսկ այլաբանորեն [նշանակում է]՝ հեթանոսական սովորություններով ու վարքով մի՛ շարժվեք և չարի թակարդների մեջ մի՛ ընկեք՝ որս դառնալով, որովհետև «Սամարիա»-ն որս է նշանակում: Այլ առավել զգոն ու հանդարտ կյանքով, մաքուր ու ողջակիզելի ոչխար լինելով, աստվածատե՛ս եղեք և երբ [այսպիսի կյանքից] վրիպածների գտնեք, պակասածին ու շեղվածին [ոչխարների] թվի ու կարգի մե՛ջ առեք:

Հովհ. Ծործորեցի
Մեկնություն Մատթեոսի ավետարանի, Ժ5-6

1 week, 4 days ago

Փա՛ռք ահաւոր, անու՛ն անհաս, կա՛նչ մեծ, ձա՛յն անբաւ, իսկութի՛ւն անքնին, անմատչելի՛ հեռաւոր եւ անընդմիջելի՛ մերձաւոր, տեսնո՛ղ հեծութեան, նկատո՛ղ թշուառութեան , այցելու՛ թախծութեան, ամէնաբոյժ հնա՛ր անճարութեան, Հա՛յր գթութեան, ծագո՛ղ ողորմութեան, Աստուա՛ծ մխիթարութեան։

Սուրբ Գրիգոր Նարէկացի, «Մատեան ողբերգութեան», ԲԱՆ ԻԳ

1 week, 4 days ago

Զեբեդէոսի որդի Յակոբոս եւ նրա եղբայրը Յովհաննէս, Փիլիպպոս եւ Բարթողոմէոս, Թովմաս եւ Մատթէոս մաքսաւոր, Ալփէոսի որդի Յակոբոս եւ Ղեբէոս, որ Թադէոս կոչուեց,
Փիլիպպոս և Բարթողոմեոս:

[Ավետարանիչը] սրանց վայրը կամ ցեղը չի նշում, կամ որովհետև ազգականներ չունեին, կամ էլ օտարական եկվորներ էին: «Փիլիպպոս»-ը թարգմանվում է «ջահերի բերան», կամ «ձեռքերի բերան», կամ «հմայության բերան»: Նա Ասերի ցեղից էր, Բեթսայիդա քաղաքից, [որտեղից էին նաև] Անդրեասն ու Պետրոսը: Ավետարանը քարոզեց Փռյուգիայում, նահատակվելով տեղափոխվեց երկինք Հերապոլսում, մայիս ամսի մեկին, և նրա մարմինը դրված է այնտեղ: Իսկ Բարթողոմեոսը, որ թարգմանվում է «Աստծո ստույգ զարմ», կամ «ջուր կախողի որդի», կամ «ինձ կախած որդի», Իսաքարի ցեղից էր, Ագավիր գյուղից: Քարոզեց Մատթեոսի Ավետարանը հնդիկներին ու պարթևներին և գալով Հայք՝ խաչվեց Սանատրուկ արքայի [հրամանով] ու մորթահան արվեց: Թաղվեց Ուրբանոս քաղաքում, օգոստոս ամսի 24-ին:

Հովհ. Ծործորեցի
Մեկնություն Մատթեոսի ավետարանի, Ժ3

1 week, 4 days ago

Ավետարանը Հիսուսի շունչն է, որով ոչ միայն հրեա ազգի՝ Բաբելոնի դաշտում ցրված չորացած ոսկորները կենդանացան, այլև համատարած, ամբողջ աշխարհի երեսին սփռված, կենդանության մեջ իսկ մեռած համայն մարդկության հոգինե՛րը նոր կյանքով վերանորոգվեցին։

Խրիմյան Հայրիկ
"Երկնքի Արքայության մարգարիտը"

2 weeks, 4 days ago

«Вошёл же сатана в Иуду» (Лк.22:3). Сатана ли был единственной причиной предательства Иуды Искариота?
❗️ Конечно, диавол сам хотел сделать ученика Христова сыном погибели и через его содействие предать Христа на смерть, не понимая, что это будет к попранию его и всей силы бесовской. Однако сатана вошёл в Иуду не так, как в бесноватых, а полностью овладел всеми силами его души, а это невозможно без воли самого человека. Иуда к этому времени сам уже глубоко погряз в страсти сребролюбия и искал незаконного обогащения. Какая страсть доминирует в человеке, через ту сатана и порабощает его. Если бы Иуда, наоборот, слушался слова Учителя, то Бог уберёг бы его от искушения, как и прочих Апостолов – без Его попущения бес даже свиньёй не мог бы овладеть. Но и нам надо уповать не на свои силы, а на помощь Божию: диавол хитрее нас всех и знает наши греховные слабости. Окончательно же лукавый поработил Иуду, когда он был отлучён от 12 Апостолов (Ин.13:27-30) (свт. Иоанн Златоуст, свт. Кирилл Александрийский, Евфимий Зигабен, блаж. Феофилакт Болгарский)

2 weeks, 4 days ago

Եւ նա իր մօտ կանչելով իր տասներկու աշակերտներին՝ նրանց իշխանութիւն տուեց պիղծ դեւերի վրայ՝ հանելու դրանք եւ բժշկելու ամէն ցաւ եւ ամէն հիւանդութիւն:

   Ծածկաբար «կանչել» է անվանում շնորհաբաշխությունը, որից է ամեն կանչված կանչվում և փրկված՝ փրկվում: Որովհետև [Տերը] երկրավոր պաշտամունքից կանչեց երկնային ուսմունքի սպասավորությանը՝ Իր մոտ հավաքելով ազգերի ու ցեղերի. բայց նախ [առաքյալներին] մերձեցրեց Իրեն և ապա նրանց միջոցով՝ ամենքին: Եվ դու ուշադրություն դարձրու, թե ինչպե՛ս պատշաճ ժամանակին կանչեց առաքելության. որովհետև սկզբո՛ւմ չուղարկեց, այլ երբ շատ շրջեցին Նրա հետ և Նրա զորության չափն ու կերպը հասկացան: Նախ աշակերտության կանչեց, այժմ էլ՝ առաքելության՝ իշխանություն տալով դևերի և հիվանդությունների վրա: Որովհետև թեև «Հոգին դեռ չկար, քանի որ Հիսուսը դեռ չէր փառավորվել» (Հովհ. 7։39) խաչելությամբ և վերացրել Ադամի անեծքը, սակայն մասնավոր շնորհներ է պարգևում, որպեսզի ցույց տա, որ Իր իշխանությունն Իր սեփականն է, ինչ պատճառով և այն պարգևում է [առաքյալներին]:

Հովհ. Ծործորեցի
Մեկնություն Մատթեոսի ավետարանի, Ժ1

2 weeks, 4 days ago

Խրիմյանը նաև խորհուրդ է տալիս, որ չափազանց ազատասիրությունից հեռու մնա հայ ընտանիքը, չհետևի
եվրոպացիների օրինակին, որովհետև ամեն ժողովուրդ իր բնական ըմբռնումներից չպետք է միանգամից հեռանա,
ծայրահեղության դիմի։ Իր ժամանակի շատ ընտանիքների օրինակը հիշելով՝ Խրիմյանը գրում է. «Ո՜վ հայոց
ազատասեր ընտանիք, քեզ միայն սա եմ ասում, որ ծայրահեղ ազատության ձգտելով՝ վայր չընկնես, դու գիտես, որ
վստահ չես տակավին համարձակ խաղալու, դու տեսար և տեսնում ես, թե քանի՜ ընտանիքներ այդ հրապուրիչ
չվանից վայր ընկան, ջախջախվեցին, նրանց կորստյան փորձը թո՛ղ քեզ խրատ լինի» /«Դ. Ըն.»/։

Վազգեն Ա Պալճյան կաթողիկոս
"Խրիմյան Հայրիկը որպես դաստիարակ" գրքից

3 weeks, 6 days ago

Քանի որ չսիրեցի լոյսիդ աւետիսը, արդար հատուցմամբ՝ մոլորուած խարխափում եմ կորստեան խաւարի մութ որոգայթներում։

Սուրբ Գրիգոր Նարեկացի, «Մատեան ողբերգութեան», ԲԱՆ ԺԹ

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 4 days, 9 hours ago