Մանանա Manana

Description
Օրվա հոգեւոր ընթերցվածքներ եւ ոչ միայն🙏
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 2 weeks, 6 days ago

Last updated 3 days, 19 hours ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 2 months, 3 weeks ago

2 недели, 6 дней назад
3 недели назад

Քեզ ի՞նչ օգուտ քո մաքրութիւնից, եթէ փարիսեցու հետ պիտի դատուես, կամ ինձ ի՞նչ վնաս իմ մեղքերից եթէ մաքսաւորի հետ պիտի գովուեմ։Կամ որտե՞ղ է ասուած, թէ պարսաւուեց Յովէլ մարգարէն՝ երիցս կրկնելով իր անձի եղկութիւնը, եւ կամ մի՞թէ դատաստան է սպասում սուրբին՝ մեծ Օրը յիշելու համար։

Սուրբ Գրիգոր Նարեկացի,
«Մատեան ողբերգութեան»,
ԲԱՆ Ծ

3 недели назад

Երբ Յիսուս նրանց մտածումներն իմացաւ, նրանց ասաց. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն քաղաք կամ տուն կանգուն չի մնայ.

Երբ Հիսուսն իմացավ նրանց խորհուրդները, ասաց նրանց. «Իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա:
   Այդպես չարախոսեցին նաև ավելի առաջ, բայց ինչո՞ւ [Հիսուսը] պատասխան չտվեց, իսկ այստեղ կարծեք սաստում է: [Այն ժամանակ պատասխան չտվեց], որպեսզի նրանց համար առիթ ստեղծեր բազմաթիվ հրաշքներից հասկանալու Իր զորությունը և տեսնելու Իր ուսմունքի մեծությունը: Բայց երբ շարունակեցին նույն կերպ, սաստեց: Եվ [սրանով] նախ Իր աստվածությունն է ցույց տալիս, որով նրանց սրտում թաքնվածը երևան է հանում, քանի որ ոչ թե բարձրաձայն էին խոսում, այլ իրենց մտքում հածում:

Հովհ. Ծործորեցի,
Մեկնություն Մատթեոսի Ավետարանի,
Լ25

3 недели, 6 дней назад

Արդ՝ ինչպէս որ ստեղծեցիր, երբ չկայի, եւ իմ գոյացուցիչը ճանաչուեցիր, հիմայ էլ վերստին յարդարի՛ր աղօթողիս հոգին եւ նրա մարմնաւոր տաղավարը՝ սկզբնական սրբամաքուր անարատութեամբ, որպէսզի բազմանան եւ առաւել աճեն Քո անսահմանելի սքանչելիքների առատ նոր պարգեւները ներկայում, քան անցած ստուերակերպները՝ հնում։

Սուրբ Գրիգոր Նարեկացի,
«Մատեան ողբերգութեան»,
ԲԱՆ ԽԹ

3 недели, 6 дней назад

«ջախջախուած եղէգը նա չպիտի փշրի եւ առկայծ պատրոյգը չպիտի հանգցնի, մինչեւ որ արդարութիւնը յաղթանակի հասցնի.»Նաև մարդկանց ստությունն է խայտառակում, թե մարդկանց իրավունքը ճշմարտությունից հեռու է և լի է ընդունայն կարծիքներով՝ ըստ մարգարեի. «Ինչո՞ւ եք նանրություն սիրում» (Սաղմ. 4։3), այնուհետև Իր դատաստանն իբրև հաղթող ցույց տալիս և ներկայացնում իբրև մարդ-կանց իրավունքից խիստ բարձր՝ ըստ այսմ. «Աստված ճշմարիտ կլինի, և ամեն մարդ՝ սուտ» (Հռոմ. 3։4), «Արդար կլինես Քո խոսքերում և հաղթող՝ դատելիս» (Սաղմ. 6։6): Այլև՝ սատանային հաղթեց ոչ թե բռնությամբ, այլ դատաստանի իրավունքով՝ խաչով և [Իր] անմեղ մահվամբ: Եվ երեք օրից հարություն առնելով՝ ելավ խավարասեր իշխանի դեմ:

Հովհ. Ծործորեցի,
Մեկնություն Մատթեոսի Ավետարանի,
Լ20

3 недели, 6 дней назад

Միայն Հոգին է, որ շունչ փչելով կավի վրա՝ ի զորու է Մարդ արարել։

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

1 месяц назад

Եւ արդ՝ անօրէնութիւնները թող չտիրեն ինձ՝ Քո վերին արքայութեան կայսերական պատկերիս, բոլորի լո՛յս Աստուած, գոռոզ ապստամբը թող չյափշտակի շնորհի փչման զարդը Քո ստեղծած կերպարանքիցս, խափանուած մեղքը թող չթագաւորի մահկանացու մարմնիս վրայ՝ հնազանդեցնելով իրեն։

Սուրբ Գրիգոր Նարեկացի,
«Մատեան ողբերգութեան»,
ԲԱՆ ԽԹ

1 месяц назад

**որպէսզի կատարուի այն, ինչ որ ասուեց Եսայի մարգարէի բերանով.««Ահա իմ ծառան, որին ընտրեցի, եւ իմ սիրելին, որին հոգիս հաւանեց. նրա վրայ իմ հոգին պիտի դնեմ, եւ նա հեթանոսներին դատաստան պիտի յայտարարի.»

[**Մարգարեն] «հեթանոսներ» է կոչում նաև դևերին, որոնց դատաստանի իրավունքի մասին պատմեց [Հիսուսը՝ ասելով]. «Այս աշխարհի իշխանը դատապարտված է և դուրս է գցվելու» (հմմտ. Հովհ. 12։31), և՝ «Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16։33): Այլև հրեաների համար սահմանած Օրենքի մարմնավոր իրավունքը [Տերը] վերցրեց նրանցից, երբ նրանք [դրան] անարժան դարձան, և Հոգու օրենքի մասին պատմեց հեթանոսներին: Նաև հայտնեց հեթանոսներին ապագա Դատաստանի իրավունքի մասին, որը չգիտեին, և դրանով՝ ասես սանձով, նվաճեց մեր միտքը:

Հովհ. Ծործորեցի,
Մեկնություն Մատթեոսի Ավետարանի,
Լ17-18

1 месяц назад
1 месяц, 1 неделя назад
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 2 weeks, 6 days ago

Last updated 3 days, 19 hours ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 2 months, 3 weeks ago