Infocom

Description
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month ago

Last updated 4 weeks ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 1 week ago

1 month, 3 weeks ago

🇪🇺 Եվրախորհրդարանը 2 բանաձև է ընդունել, որոնցից յուրաքանչյուրում ԵՄ-ին կոչ է անում. 🇦🇿 Անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: 📌 Պատրաստ լինել թիրախավորված և անհատական ​​պատժամիջոցներ…

1 month, 3 weeks ago

🇺🇸 Բայդենը Նովրուզի կապակցությամբ Ալիևին ուղղված ուղերձում վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը նպաստելու Վաշինգտոնի հանձնառությունը:

💬 «Նաև կաշխատենք Ադրբեջանի հետ՝ լուծելու անվտանգային մարտահրավերները, խթանելու տարածաշրջանում խաղաղությունը: Տնտեսական գործակցության նոր հնարավորություններ կբացահայտենք»,- ասված է ուղերձում։ |1lurer.am|

1 month, 3 weeks ago

👮‍♂️ Ոստիկանությունը բացահայտել է, որ 34-ամյա տղամարդն ու 29-ամյա կինը Տելեգրամի միջոցով ապօրինի ձեռք են բերել և տեղադրման միջոցով իրացրել են թմրամիջոցներ:

👨‍🦱 Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կար կապույտ և կարմիր կպչուն ժապավենի 10 փաթեթ՝ մեթամֆետամինի նմանվող զանգվածով: Ընդհանուր քաշը 9,18 գրամ էր:

👩‍🦰 Կնոջ խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր գույնի կպչուն ժապավենով 114 փաթեթ՝ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներով՝ ընդհանուր մոտ 93 գրամ քաշով, մոտ 127 գրամ նույն զանգվածով պոլիէթիլենային տոպրակ, ևս մեկ տոպրակ՝ ավելի քան 4 գրամ քաշով:

1 month, 4 weeks ago

🇬🇧 Մեծ Բրիտանիան «կաշխատի դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում»․ ՄԹ զինված ուժերի նախարար Ջեյմս Հիպպի

🗣 Նախարարը նշել է, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ հայտարարելով, որ Ռուսաստանը չի կատարել Հայաստանի նկատմամբ անվտանգային իր պարտավորությունները՝ նկատելով, որ սա դեռ չի նշանակում կազմակերպությունից պաշտոնապես դուրս գալ:

🔸 «Միացյալ Թագավորությունը ստորագրել է ԵԱՀԿ սպառազինությունների էմբարգոն, և, որպես այդպիսին, ՄԹ պաշտպանական արդյունաբերության համար ցանկացած օգուտ պետք է իրականացվի մանդատային սահմանափակումների շրջանակներում: Մենք կշարունակենք սերտորեն աշխատել Հայաստանի հետ՝ ավելի սերտ համագործակցության հնարավորությունները բացահայտելու նպատակով», - ի պատասխան պատգամավորներից մեկի հարցման՝ նշել է Ջեյմս Հիպպին։ |azatutyun.am|

1 month, 4 weeks ago

🇰🇿🇦🇲🇦🇿 Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ, ադրբեջանական պետական ԱՊԱ գործակալությանն ասել է այդ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը։

🗣️ «Ղազախստանը՝ որպես միջազգային խաղաղապահ նախաձեռնությունների նախաձեռնող և աջակից, պատրաստ է աջակցել ցանկացած ջանքերի՝ ուղղված ողջ եվրասիական տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանը», - ասել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Տոկաևը։ |azatutyun.am|

1 month, 4 weeks ago

🔸 Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը հայտնել է.

🗣️ «Մոտ 3 ամիս մտածել եմ հրաժարականիս հետ կապված։ Տեսել եմ մամուլի արձագանքները՝ ահա սպասվող արտահերթ ընտրությունների նախաշեմին նա դուրս եկավ։ Միանշանակ ասում եմ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն սպասվում, սահմանադրական հանրաքվե, մինչև ընտրությունները, գոնե այս պահի դրությամբ, չի սպասվում։

📌 Ասում են՝ իշխանական նավը խորտակվում է և այդ նավը լքում են։ Իշխանական նավը չի խորտակվում, իշխանությունը Երևանի ընտրություններում 32 տոկոս ձայն է հավաքել, դա նշանակում է, որ մարզերում ավելին կարող է հավաքել։ Հետևաբար, իշխանության գործերը, ներքաղաքական իմաստով, վատ չեն։ Իմ հրաժարականի դիմումը ընդհանրապես կապ չունի մամուլում շրջանառվող այս  պարզունակ թեզերի հետ»։

2 months ago

🇦🇲 🇮🇷 Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ:

🔸 Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ [ՀՀ ՊՆ]

2 months ago

🚘 Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը բաց է:

2 months ago

Պարզվել են Պեմզաշենում մոր և երեխաների սպանության բոլոր հանգամանքները. նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 🔸 Պեմզաշենի բնակիչ Ա.Բ.-ն նույն բնակավայրի բնակչուհի Զ.Մ.-ին արտամուսնական կապ ունենալու առաջարկություն է արել, սակայն վերջինս մերժել է: Նա տեղեկացել է,…

2 months ago

🇦🇲🇦🇿 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև «վստահության և խաղաղության ամրապնդման կարևոր միջոց», Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

🗣Նա հայտարարել է, թե այս նախագծի իրականացումը օգուտ կբերի և լիովին կբավարարի տարածաշրջանի այլ երկրների՝ առաջին հերթին Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի շահերը։ Իլհամ Ալիևի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Երևանը «կգիտակցի Հայաստանի համար այս ծրագրի օգուտը»։ Հակառակ դեպքում, նրա պնդմամբ, «բաղձալի խաչմերուկը վտանգում է մնալ տարածաշրջանային փակուղի»:|azatutyun.am|

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month ago

Last updated 4 weeks ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 1 week ago