Infocom

Description
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ [email protected]
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 3 weeks ago

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated 5 days, 17 hours ago

Last updated 1 month ago

2 weeks, 1 day ago
2 weeks, 1 day ago

🚍🎫 Գործարկվել է transport.yerevan.am կայքը:

🗣 «Գործիքակազմը շարունակաբար ավելանալու է, սակայն այսօր արդեն կարող եք մտնել կայք, ծանոթանալ նոր տոմսային փաթեթներին, հաշվիչի միջոցով հաշվարկել, թե որն է լինելու ամենամատչելի տոմսը հատկապես ձեզ համար, հանրային ծառայության համարանիշը մուտքագրելու միջոցով ստուգել՝ արդյոք ներառված եք արտոնյալ խմբում և, ընթերցելով հաճախ տրվող հարցերի բաժինն, ավելի ամբողջական տեղեկություններ ստանալ միասնական տոմսային համակարգի մասին»,- հայտնել է Երևանի քաղաքապետ Ավինյանը։ |armenpress.am|

*🔗*** Կարդալ ավելին

2 weeks, 1 day ago

* Տիգրան Ավինյանը կփոխհատուցի ԱՄՆ մեկնելու համար գնված 20 հազար դոլարանոց տոմսի արժեքը:*

💬 «Տեղին քննադատված թեմաներից մեկին կուզեմ անդրադառնալ։ Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են ինձ համար ձեռք բերվել տոմսերը։ Ես էլ ապշած էի այդ թվերից։ Կարծում եմ՝ անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա, որովհետև նոյեմբերի 22-ի այցի համար տոմսերը ձեռք են բերվում նոյեմբերի 20-ին։

🔸 Եթե օրինակ մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք, կարող է կրկնակի և եռակի ավելի թանկ ձեռք բերեինք: Որոշում եմ կայացրել այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն: Նաև կանխելով հետագա հարցերը, թե ինչ գումարներով՝ կառաջարկեմ իմ հայտարարագիրն ուսումնասիրել»,- ասել է Երևանի քաղաքապետը գործակարգավարական նիստի ժամանակ:

3 weeks, 1 day ago

⚖️ Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանն ու Գևորգ Նարինյանը հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ իրենց պատկանող, սակայն բռնագանձման ենթակա գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու, դիրքորոշում ներկայացնելու համար։

🔸 Նշենք, որ նշված դատավորների լիազորությունները 2021թ․ հուլիսի 21-ից կասեցված են։ Նրանց նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնված՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլ հատկանիշներով։ Քրեական գործը քննվում է դատարանում։ |hetq.am|

3 weeks, 1 day ago

🇩🇪 Գերմանիայի խորհրդարանն ընդունեց կանցլեր Օլաֆ Շոլցի հրավերը և անվստահություն հայտնեց կառավարության նկատմամբ՝ ճանապարհ հարթելով փետրվարի 23-ին արտահերթ ընտրությունների համար, հաղորդում է Reuters-ը։

*🔸*Գերմանական օրենքների համաձայն՝ երկրի նախագահը կարող է 21 օրվա ընթացքում ցրել խորհրդարանը, եթե օրենսդիրները անվստահություն են հայտնում կառավարությանը։ |azatutyun.am|

3 weeks, 1 day ago

‼️ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել ս.թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի և Թուրքիայի պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ, որի ստուգման կապակցությամբ ներկայումս…

4 weeks ago

📌 Բոլոր օրինական միջոցները կգործադրվեն Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու համար: 🗣 Այս մասին ԱԺ հարցուպատասխանին հայտարարեց Փաշինյանը։ Նա անդրադարձավ հարցին, թե ինչպե՞ս է Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել իր մոտ․ 🔸 «Քրեական գործի շրջանակներում հեռախոսն…

4 weeks ago

🇧🇾 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսն իսկապես միջուկային զենք ունի։

🗣 «Ես այստեղ միջուկային մարտագլխիկներ եմ բերել։ Եվ ոչ մեկ հատ, մեկ տասնյակից ավելի։ Շատերը ասում են, որ սա կատակ է, բայց դա նշանակում է, որ նրանք բաց են թողել, չեն նկատել, թե ինչպես ենք դրանք Բելառուս բերել։

🔸 Միջուկային զենքի օգտագործումը մեծ պատասխանատվություն է։ Գոնե Հիրոսիմայից և Նագասակիից հետո դեռ ոչ ոք չի սեղմել միջուկային զենքի կոճակը։ Ամենահզոր խոշոր պետությունները, էլ չեմ խոսում Բելառուսի մասին։ Բայց ես զգուշացրել եմ իմ բոլոր թշնամիներին, «բարեկամներին» և մրցակիցներին՝ եթե ոտք դնեք պետական ​​սահման, պատասխանը կլինի ակնթարթային։ Ես չեմ նայի միջուկային զենքին կամ այլ բանի»: |belta.by|

4 weeks ago

🇦🇲🇪🇺 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակաբար ամենօրյա պարեկություն է իրականացրել սահմանամերձ շրջաններում, և մինչ օրս հայկական կողմում անսովոր տեղաշարժեր չենք նկատել։

📌 Այս մասին հայտնել են ԵՄ հայաստանյան առաքելության գրասենյակից՝ պատասխանելով «Լուրերի» հարցին՝ նախորդ օրերին ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերի հետ կապված, թե, իբր, հայկական կողմը պատերազմի է պատրաստվում:

🗣 Առաքելության գրասենյակից նաև հայտնել են, որ դիտորդները պարեկության ընթացքում ադրբեջանական կողմում ևս որևէ անսովոր տեղաշարժ չեն արձանագրել: ԵՄ դիտորդական առաքելության գնահատմամբ՝ պարեկությունների ընթացքում սահմանային իրավիճակը հանգիստ է եղել:

1 month ago

⚖️ Սուրեն Գրիգորյանը գործադուլի հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն:

🗣 «Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որ նախաքննություն իրականացվի, ու պարզվի՝ արդյո՞ք գործ ունենք աշխատանքային պարտականությունների չկատարման հետ, որն առաջացնում է որոշակի հետևանքներ, թե՞ առնվազն առանձին անձանց մասով գործ ունենք երևույթի հետ, որ իրենց հակաօրինական վարքագիծը հատել է ոչ միայն աշխատանքային օրենսդրությամբ իրենց պարտականությունների սահմանը, այլ նաև քրեական օրենսդրության սահմանը: Ես չեմ բացառում, որ նաև այդ արարքների մեջ կան քրեաիրավական գնահատականի արժանի տարրեր»,- ասաց Գրիգորյանը:

‼️ Նա նաև հավելեց, որ աշխատանքային խնդիրները բարձրաձայնելու կերպեր կան, չի կարելի դա հանրության հաշվին անել. «Եվ մենք մեզնից կախված գործիքակազմը կիրառելու ենք, որ նախ այս իրավիճակը հնարավորինս շուտ լուծվի և կանխենք հետագայում անգամ որևէ միտք, որ կարելի է նման իրավիճակ նորից ստեղծել»:

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 3 weeks ago

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated 5 days, 17 hours ago

Last updated 1 month ago