Infinite Entertainment, Zero Cost: Get Your Free Books, Music, and Videos Today!

Սրբազան Հայաստան

Description
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 4 days, 9 hours ago

3 weeks ago

🔔 Ողջույն աղոթակից սիրելիներ,
🙏 Երկուշաբթի` ապրիլի 29-ից Սաղմոսի օրինակով, որում ասվում է. «Օրվա մէջ յոթն անգամ քեզ պիտի օրհնեմ քո արդար դատաստանի համար» (Սաղմ. 118:164) եկեք շարունակենք 7 օր, օրը 7 անգամ, կարճ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔՆԵՐՈՎ հսկումը, մեր Տէր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շուրջ համախմբումը:
1️⃣ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ
Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:
🕯Հա՛յր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո,
Եկեսցէ արքայութիւն Քո,
Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր.
Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
Որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ,
Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ԱՄԵՆ:
2️⃣ ՏԷ՛Ր ՅԻՍՈւ՛Ս ՔՐԻՍՏՈ՛Ս, ՈՐԴԻ՛ ԱՍՏՈՒԾՈ. ողորմեա՛ ինձ, մեղավորիս (3 անգամ):
3️⃣ ՏԷ՛Ր, խնդրում ենք բա՜ց Քո ողորմության դուռը և ողորմիր մեր Հայոց ազգին:
4️⃣ ՏԷ՛Ր մեր ՅԻՍՈւ՛Ս ՔՐԻՍՏՈ՛Ս, աղերսում ենք ԴՈՒ քանդի՛ր մեր հոգիները, մտքերն ու սրտերը պատած չարի կապանքները։ Մղի՛ր մեզ հոգևոր արթնության ու սթափության:
5️⃣ ՏԷ՛Ր մեր ՅԻՍՈւ՛Ս ՔՐԻՍՏՈ՛Ս, թախանձագին խնդրում ենք ողորմի՛ր Հայ ժողովրդին և մաքրի՛ր մեզ մեր մեղքերից։ Դու ես մեր հույսն ու ապավենը։
6️⃣ Փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ԱՄԵՆ։
🙏 ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ժամերը. 07:00, 10:00, 13:00, 16:00, 19:00, 21:00, 24:00:
✝️ Չէ որ Տէրը մեզ հորդորում է ամեն ժամ աղոթել ու չձանձրանալ (Ղուկ. 11:1):
🕯 🔔🔔🔔 Սիրելի աղոթակից եղբայրներ և քույրեր,
Մեր ազգի վրա եկող փորձությունները շարունակվում են: Հետևաբար մեր միասնական աղոթքներն էլ չպետք է դադարեն:
ԱՄԵՆ: Ստեղծենք աղոթական ցանց և օրվա տարբեր ժամերին հնչեցնենք երկնային զանգերը ու հայցենք մեր Տիրոջ գութն ու ողորմությունը մեր ազգի ու անձերի համար: Ամեն:
✝️ Տէրը մեզ պատգամում է. «Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ ե՛րբ է ժամանակը» (Մարկ. 13:33):
✝️ Առաքյալը հորդորում է. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թէ ո՛ւմ կուլ տայ» (Ա Պետր. 5:8)։
🕯Խոնարհվենք մեր ամենազոր Տէր Հիսուս Քրիստոսի առջև, ներողություն խնդրենք մեր մեղքերի, ԱՍՏԾՈՒՑ հեռանալու համար, կրկին դառնանք Քրիստոնյա ազգ ու կերտենք Քրիստոնյա երկիր: Եթե որևէ մեկը չկարողանա նշված ժամին աղոթել, ապա ցանկացած հարմար պահի թող ասի:

‼️Խնդրում ենք տարածել և իրազեկել‼️

❇️ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈւԹՅՈւՆ

3 weeks, 4 days ago

Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

🟣Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս,
Վերստին աղոթքով և խոնարհումով հիշատակում ենք Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր ամուր պահելով իրենց հավատքը, սերն ու նվիրումը առ ազգն ու հայրենին՝ մարտիրոսության պսակն ընդունեցին։

🟣Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնվում է գոյաբանական նոր սպառնալիքների և անվտանգային լրջագույն հիմնախնդիրների հանդիման: Հայրենի Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից և Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում։

🟣Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի, նախանձախնդիր լինել հայոց անկախ պետականության զորացմանը և որպես սրբազան մասունք պահպանել մեր նախնյաց ավանդներն ու ժառանգությունը։

🟣Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով, չարի ու չարիքի դեմ պայքարի վճռականությամբ և նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները, առկա բարդ իրադրությունից ջանքերի մեկտեղումով ելքի ուղիներ գտնի և կերտի իր հաղթական ապագան։

🟣Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այս նվիրական օրը միասիրտ աղոթքով հայցենք մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, որ հարուցյալ Քրիստոսի շնորհների և օրհնության ներքո խաղաղ, անվտանգ ու բարօր լինեն մեր հայրենիքն ու ազգը, և մենք հավատով ու հույսով հաստատենք մեր ընթացքը ապահովության ու առաջընթացի շավիղներում:

🟣Թող Տիրոջ սերն ու խնամքը հովանի լինեն մեր hայրենիքին ու համայն մեր ժողովրդին այսօր և միշտ. ամեն։

4 weeks, 1 day ago

*🔔 Ովքե՞ր կարձագանքեն վաղը եկեղեցու զանգերի կանչին
⛪️*🔔 Ոմանք հարցնում են. Ինչու՞ եկեղեցիների զանգերը չեն ղողանջում որպես ահազանգ, որ մարդիկ արթնանան, աղոթեն, դարձի գան առ Աստված:
⛪️🔔 Վաղն առավոտյան Հայ Առաքելական եկեղեցիների զանգերը հնչելու են, որպես կանչ բոլորինմասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին, միասնական աղոթքի կանգնելու, ընդհանրական խոստովանություն անելու, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ հաղորդվելու: Իսկ քանի՞ հոգի կընդունի այդ հրավերն ու կմասնակցի Պատարագին: Եթե իրեն քրիստոնյա համարող մարդը Աստծո կանչը չի լսում, լսելով հանդերձ մերժում է իր Երկնավոր Հոր այդ հրավերը, ապա ինչ վերաբերմունք է նա ակնկալելու այս իրավիճակում Տիեզերքի Տիրոջից իր և մեր ազգի նկատմամբ: ***🕯***Հարց տվեք ինքներդ ձեզ. Աստծուն սիրում ե՞նք: Թե՞ միայն նեղն ընկած ժամանակ ենք հիշում: «Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ։ Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ» (Մատթ. 10:37\-38): Միթե՞ շաբաթվա 168 ժամից ընդամենը 2 ժամը չենք կարող տրամադրել մեզ կյանք Շնորհողին, երբ ողջ օրը պետք է նվիրաբերենք Աստծուն ըստ պատվիրանի: «Ով որ գիտէ, թէ ինչ է բարին, եւ չի անում, նրա համար այդ մեղք է» (Հակոբ. 4:17):
🕯Մարդիկ ակնկալում են, որ ուրիշները փոխվեն, հանգամանքները փոխվեն, իրավիճակները ինքնաբերաբար փոխվեն, բայց իրենք ջանք չգործադրեն փոխվելու: Այդպես չի լինում: Այսօր յուրաքանչյուրիս փոփոխությունից, մեղքից հրաժարումից, սեփական անձի ինքնաքննությունից, Աստծուն հնազանդվելուց է կախված մեր ընդհանրական փոփոխությունը: Եթե բարուց դրդված ինքնակամ չփոխվենք, հրաժարվենք հայհոյախառն բերաններից, Աստծու անունը շահարկող դիվոտած հղպացածներից, պիղծ ինքնակոչերից, «անմեղսունակ» խեղկատակներից, ու երեսով դառնանք առ Տեր ու մեղա գանք, ապա վայերի ենք արժանանալու ու բազմակի տառապանքի: Մեր փրկության բանալին մեր փոփոխության մեջ է, սեփական ուռճացված «ես»-ի անտեսման, խոնարհեցման, Աստծուն անվերապահորեն ապավինման մեջ: Եվ Տերը ձեռք կմեկնի անպայման:
🔔 Փափուկ բարձ մի դրեք ձեր գլխի տակ, այլ հիշեք խոստումները.
«Ձեր մեղքերը միմեանց խոստովանեցէ՛ք եւ միմեանց համար աղօ՛թք արէք, որպէսզի բժշկուէք. քանզի արդարի աղօթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է» (Հակոբ. 5:16): «Եւ ամէն ինչ, որ ուզէք աղօթքի մէջ հաւատով, կը ստանաք» (Մատթ. 21:22):

✝️ ՏԷՐ ՅԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈ´Ս, ՈՐԴԻ´ ԱՍՏՈՒԾՈ. ՈՂՈՐՄԵԱ´ ԻՆՁ, ՄԵՂԱՎՈՐԻՍ …

2 months, 4 weeks ago

*🔔 Սիրելի եղբայրներ ու քույրեր ի Քրիստոս,
* Գիտակցելով մեր ազգի ու Սրբազան Հայրենիքի առջև ծառացած, օրեցօր ահագնացող սպառնալիքները, առաջարկում ենք Մեծ Պահքի շրջանի մեր ամենօրյա միասնական աղոթքներում ընդգրկել նաև Աստծո ողորմության դռները թակող զղջման ու ապաշխարության աղոթք։ Այն կազմված է Հայ Առաքելական Եկեղեցու ժամերգության մեջ ներառված ապաշխարության շարականներից օգտվելով: Խնդրում ենք, աղոթակից լինենք միմյանց և հայցենք Տիրոջ գութն ու ողորմությունը մեր անձերի ու մեր ազգի փրկության համար:

ԱՂՈԹՔ ԶՂՋՄԱՆ ԵՎ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ
🕯Աղաչու՛մ ենք Քեզ, Տէ՛ր, պարգևի՛ր մեզ ապաշխարությամբ լվանալ մեր մեղքերը և ողորմի՛ր մեզ։
🕯Ընդունի՛ր Տէ՛ր մեր արտասուքները և մեր սրտերի հառաչանքները քո մարդասիրությամբ և ողորմի՛ր մեզ։
🕯Մեր խնդրանքները թող մերձենան Քո առջև Տէ՛ր, և Քո բարերարությամբ խնայի՛ր մեզ և ողորմի՛ր։
🕯Տէ՛ր, բազում են մեր անձերի անօրենությունները, չհիշեցինք Քո ահեղ դատաստանը:
🕯Արդ, ընկած Քո առջև, աղաչու՛մ ենք. շնորհի՛ր մեզ ապաշխարություն:
🕯Երկնավոր Հա՛յր, պաղատու՛մ ենք Քեզ, մի՛ անտեսիր մեր աղաչանքները, այլ հեռացրու՛ ցասումդ մեզանից և հիշի՛ր, որ քո բարերարության պատկերն ենք մենք:
🕯Երկնավոր Հա՛յր, աղաչու՛մ ենք Քեզ, մի՛ դարձրու Քո երեսը մեզանից, քանի որ նեղված ենք: Շտապի՛ր լսել մեզ, Տէ՛ր:
🕯Տէ՛ր, Դու, որ փնտրողն ես մոլորյալ ոչխարի, անօրենության պատճառով մոլորված մեր անձերը կորստյան մի՛ մատնիր ըստ մեր անօրենության, այլ ողորմի՛ր մեզ:
🕯Մեղա՛ Քեզ Տէ՛ր, բազումողո՛րմ Աստված, մեղա՛, ողորմի՛ր մեզ:
🕯Մեղա՛ Տէ՛ր, ընկնում ենք Քո առջև, մեղա՛, ողորմի՛ր մեզ:
🕯Մեղա՛ Տէ՛ր, խոստովանում ենք մեր հանցանքները, ողորմի՛ր մեզ:
🕯Բոլորս մեղք ու անօրինություն գործեցինք, չպահեցինք Քո պատվիրանները, մեղա՛ Քեզ Տէ՛ր, քավի՛ր մեր մեղքերը:
🕯Դարձի՛ր, Տէ՛ր, Քո բարկությունից, անցկացրու՛ Քո ցասումը մեզանից, մեղա՛ Քեզ Տէ՛ր, քավի՛ր մեր մեղքերը:
🕯Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ:
🕯Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:‼️Խնդրում ենք տարածել և իրազեկել‼️

❇️ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈւԹՅՈւՆhttps://t.me/srbazan_hayastan/931

Telegram

Սրբազան Հայաստան

***🔔*** Ողջույն աղոթակից սիրելիներ, ***🙏*** Երկուշաբթի` փետվարի 12-ից սկսվում է Մեծ Պահքը, որը կեզրափակվի Ավագ Շաբաթով ու մեր Տէր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությամբ: ***🕯***Պահքի հիմնական նպատակը սեփական անձը` «ես»-ը խոնարհեցնելն է, ապաշխարությունը, ինքնաքննությունը…

3 months ago

🔔 Սիրելի եղբայրներ ու քույրեր ի Քրիստոս,
⛪️ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կրկին հարձակման տակ է: Այս անգամ արտաքուստ վարդանանց սրբերի անունը պղծող, հայհոյախառն՝ սատանայի բարբառով ոմն մեկի առաջնորդությամբ: Կրկին Վեհափառ Հայրապետի անձն է շահարկվում, սակայն իրական թիրախում Մայր Եկեղեցին է:
Մեծ Պահքի ապաշխարության այս շրջանում, պատերազմի վտանգի պայմաններում, երբ մեզ անհրաժեշտ է միաբանություն Քրիստոսի եկեղեցու շուրջ, նման խռովություն ու պառակտում կարող է հրահրել միայն հակառակորդը՝ բանսարկու սատանան:
🔔 Մենք, որպես մեր Առաքելական եկեղեցու զավակներ, առկա խնդիրներին քաջատեղյակ ենք, սրտացավ, մասնակից ու նախանձախնդիր դրանց լուծման հարցերում:
🔔 Սակայն, դրանք ենթակա չեն Եկեղեցու ընտանիքից դուրս քննարկման, արտաքին միջամտության, նամանավանդխավարային ուժերի սպասարկուների, պիղծերի, անհավատների, չարի խամաճիկների, եկեղեցու թշնամիների կատարածուների կողմից: Քրիստոնեությունը մեր մաշկի գույնն է, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին մեր Սրբազան Հայրենիքի գոյատևման առանցքն է: ***🔔*** Մենք հաստատակամ ենք պաշտպանելու մեր նվիրական սրբություններն ամեն գնով սեփական անձերն անտեսելով:
🔔 Մենք ենք, նաև, մեր հայրերի դարավոր հոգևոր ու նյութական ժառանգության կրողը, պահպանման և հաջորդ սերունդներին փոխանցման պատասխանատուն:

Տէ՛ր Հիսուս Քրիստոս, խնդրում ենք խափանի՛ր Մայր Եկեղեցու վրա չարի ցանկացած ոտնձգություն, տու՛ր մեզ հոգևոր արթնություն, մտքի սթափություն և սրտի զգոնություն:
🙏 Փա՜ռք Քեզ Աստվա՜ծ, փա՜ռք Քեզ. ամեն բանի համար, Տէ՜ր, փա՜ռք Քեզ: Ամեն:

❇️ Սրբազան Հայաստան նախաձեռնություն

3 months, 1 week ago

🔔 Ողջույն աղոթակից սիրելիներ,
🙏 Երկուշաբթիփետվարի 12\-ից սկսվում է Մեծ Պահքը, որը կեզրափակվի Ավագ Շաբաթով ու մեր Տէր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությամբ: ***🕯***Պահքի հիմնական նպատակը սեփական անձը «ես»-ը խոնարհեցնելն է, ապաշխարությունը, ինքնաքննությունը, զղջումը, մեղքի մերժումը, խոստովանությունը և վերադարձն Աստծո մոտ:
Առանց մեղքից հրաժարման, աղոթքի ու հոգևոր պահեցողության, միայն մարմնավոր ճիգերը անօգուտ են մարդու հոգևոր աճի համար: Դրանք միջոց են Աստծուն դառնալու, մարմնավոր ցանկությունները զսպելու, նորոգվելու ու Տիրոջ հետ հաշտվելու համար:
🙏* Ուստի Սաղմոսի օրինակով, որում ասվում է. «Օրվա մէջ յոթն անգամ քեզ պիտի օրհնեմ քո արդար դատաստանի համար» (Սաղմ. 118:164) *եկեք շարունակենք 7 օր, օրը 7 անգամ, կարճ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔՆԵՐՈՎ հսկումը, մեր Տէր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շուրջ համախմբումը:
✝️ Առաջարկում ենք Մեծ Պահքի ողջ ընթացքում մեր աղոթքում կենտրոնանալ Հիսուս աղոթքի (2️⃣) վրա:
1️⃣ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ
Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:
🕯Հա՛յր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո,
Եկեսցէ արքայութիւն Քո,
Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր.
Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
Որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ,
Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ԱՄԵՆ:
2️⃣ ՏԷ՛Ր ՅԻՍՈւ՛Ս ՔՐԻՍՏՈ՛Ս, ՈՐԴԻ՛ ԱՍՏՈՒԾՈ. ողորմեա՛ ինձ, մեղավորիս (7 անգամ):
3️⃣ ՍՈւՐԲ ԱՍՏՈւԱ՛Ծ, սուրբ եւ հզօր, սուրբ եւ անմահ, որ խաչեցար վասն մեր (խաչվեցիր մեզ համար). ողորմեա՛ մեզ (3 անգամ):
Առաջարկում ենք նաև օրվա մեջ առնվազն մեկ անգամ ցանկացած ժամի ասել 50-րդ ապաշխարության սաղմոսը:
🙏 ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ժամերը. 07:00, 10:00, 13:00, 16:00, 19:00, 21:00, 24:00:
✝️ Չէ որ Տէրը մեզ հորդորում է ամեն ժամ աղոթել ու չձանձրանալ (Ղուկ. 11:1):
🕯Արդեն մի քանի ամիս է, ինչ միաբանվում ենք աղոթքով, որի հոգևոր պտուղները երկրագնդի տարբեր անկյուններում ապրող շատ հայեր են զգացել: Մարդիկ աղոթում են ընտանիքներով ու ամրապնդվում միմյանց հետ հոգևոր կապերով, ստեղծում աղոթական աննախադեպ ցանց: Օրվա տարբեր ժամերին հնչեցվում են երկնային զանգերը ու հայցում Տիրոջ ողորմությունը մեր ազգի ու անձերի համար:
✝️ Տէրը մեզ պատգամում է. «Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ ե՛րբ է ժամանակը» (Մարկ. 13:33):
✝️ Առաքյալը հորդորում է. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թէ ո՛ւմ կուլ տայ» (Ա Պետր. 5:8)։
🕯Խոնարհվենք մեր ամենազոր Տէր Հիսուս Քրիստոսի առջև, ներողություն խնդրենք մեր մեղքերի, ԱՍՏԾՈՒՑ հեռանալու համար, կրկին դառնանք Քրիստոնյա ազգ ու կերտենք Քրիստոնյա երկիր: Եթե որևէ մեկը չկարողանա նշված ժամին աղոթել, ապա ցանկացած հարմար պահի թող ասի:

‼️Խնդրում ենք տարածել և իրազեկել‼️

❇️ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

5 months ago

ՀՐԱԺԱՐԻՄՔ
Հրաժարիմք ի սատանայէ եւ յամենայն խաբէութենէ նորա, ի պատրանաց նորա, ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամաց նորա, ի չար հրեշտակաց նորա, ի չար պաշտօնէից նորա, ի չար կամարարաց նորա և յամենայն չար զօրութենէ նորա հրաժարելով հրաժարիմք:

Հրաժարվում ենք սատանայից և նրա բոլոր խաբեություններից, նրա պատրանքներից, խորհուրդներից, ընթացքից, չար կամքից, չար հրեշտակներից, չար ծառաներից, չար կամարարներից և նրա ողջ չար զորությունից. Հրաժարվելով հրաժարվում ենք:

5 months ago

*❇️Սրբազան և 🎭վաշխառու Հայաստանների միջև է ներկայիս մեր ընտրությունը:
Առաջինը** Սրբազան ժառանգություն է, մեր Ուղղափառ հավատի վրա խարսխված արժեհամակարգ, հոգևորի գերակայություն նյութականի նկատմամբ, ի վերուստ տրված գանձ, որտեղ կենտրոնում Աստված է, շուրջը ճշմարիտ Աստվածճանաչողությամբ մենք-ը, Աստծո կամքի փնտրումը և հնազանդվելը, պատվիրանների կատարումը, ճշմարտությունը, արդարությունը, Հավատը, Հույսը և Սերն է գերակայում ամեն ինչի վրա:
Երկրորդը** խորթ է մեր ներքին էությանը, ներմուծված խեղաթյուրելու մարդկանց հետ մեր հարաբերությունները, շահը դարձնելու առաջնային, հաստատելու նյութականի գերակայություն ամեն ինչի վրա, կենտրոնում ուռճացված ես-ն է, շուրջըհպարտությունը, մեծամտությունը, կեղծավորությունը, ագահությունը, ատելությունը, նախանձը, իսկ Աստված դուրս է մղված այդ համակարգից: **Ընտրելով առաջինը կվերադառնանք մեր իրական մարդկային էությանը, ամեն ինչ կշտկվի կարճ ժամանակում ու կդառնանք Աստծո ժողովուրդ, Քրիստոնյա երկիր, միաբանված ու համախմբված, առաքինի ու պատվախնդիր ազգ, ում ոչ ոք չի կարող հաղթել:
Ընտրելով երկրորդը` կլինենք ոտքի կոխան, անառակ որդու նման խոզերի կերակուրին երանի տվող, թափառական, անքուն, անմիաբան, պառակտված, չարացած, անհանգիստ, թշվառացած:
* Ինչո՞ւ դուք անձնապէս արժանին չէք ընտրում (Ղուկաս 12:57):

5 months ago
Սրբազան Հայաստան
6 months, 3 weeks ago

* Արթո՛ւն կացէք եւ աղօթեցէ՛ք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք (Մարկ. 14:38) *🔔 Սիրելի եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, 🙏 Երկուշաբթի` հոկտեմբերի 30-ից Սաղմոսի օրինակով, որում ասվում է. «Օրուայ մէջ եօթն անգամ քեզ պիտի օրհնեմ քո արդար դատաստանի համար» (Սաղմ. 118:164) շարունակում ենք 7 օր, օրը 7 անգամ, կարճ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔՆԵՐՈՎ հսկումը, մեր Փրկիչ ու Տէր Հիսուս Քրիստոսի շուրջ համախմբումը:
🕯Այս միաբան աղոթքի հոգևոր պտուղները երկրագնդի տարբեր անկյուններում ապրող շատ հայեր են զգացել: Մարդիկ աղոթում են ընտանիքներով ու ամրապնդվում միմյանց հետ հոգևոր կապերով, ստեղծում աղոթական աննախադեպ ցանց: Օրվա տարբեր ժամերին հնչեցվում են երկնային զանգերը ու հայցում Տիրոջ ողորմությունը մեր ազգի ու անձերի համար:
Տէրը մեզ պատգամում է. «Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ ե՛րբ է ժամանակը» (Մարկ. 13:33):
Առաքյալը հորդորում է. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ Սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թէ ո՛ւմ կուլ տայ»** (Ա Պետր. 5:8)։

🕯Խոնարհվենք մեր ամենազոր Տէր Հիսուս Քրիստոսի առջև, ներողություն խնդրենք մեր մեղքերի, ԱՍՏԾՈՒՑ հեռանալու համար, կրկին դառնանք Քրիստոնյա ազգ ու կերտենք Քրիստոնյա երկիր: Այս անգամ եկեք միասին ասենք 🕯ՏԷ՛Ր, ՈՂՈՐՄԵԱ՛🕯* աղոթքը (Տե՛ս ստորև), որի մի մասն ասվում է *Սուրբ Պատարագի ժամանակ: Մինչև հաջորդ Կիրակի մենք անգիր կանենք այս կարևոր աղոթքը: Եթե որևէ մեկը չկարողանա նշված ժամին աղոթել, ապա ցանկացած հարմար պահի թող ասի:
‼️Խնդրում ենք տարածել‼️

❇️ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

🙏 ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ժամերը. 07:00, 10:00, 13:00, 16:00, 19:00, 21:00, 24:00:
1️⃣ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ
Հայ՛ր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո,
Եկեսցէ արքայութիւն Քո,
Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր.
Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
Որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ,
Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ԱՄԵՆ:

2️⃣ ՏԷՐ ՅԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈ´Ս, ՈՐԴԻ´ ԱՍՏՈՒԾՈ. ՈՂՈՐՄԵԱ´ ԻՆՁ, ԲԱԶՄԱՄԵՂԻՍ…(3 անգամ)**
3️⃣ 🙏 *ՏԷ՛Ր, ՈՂՈՐՄԵԱ՛Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛,
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛,
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

Ամենասո՛ւրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:
Եւ հիւանդաց բժշկութիւն,
Ազգիս Հայոց՝ այցելութիւն:

Արի՛, Աստուա՛ծ հարցն մերոց**,
Որ ապաւէնդ ես նեղելոց:
Հա՛ս յօգնութիւն ծառայից Քոց,
Լե՛ր օգնական ազգիս Հայոց:

Ամենասո՛ւրբ Երրորդութիւն,
Ի ՔԵՆ հայցեմք մեզ օգնութիւն,
Ննջեցելոց արքայութիւն,
Ազգիս Հայոց սեր, միութիւն։

Յիսուս Քրիստոս կարո՛ղ Աստուած,
Քեզ աղաչեմք բազկատարած,
Լո՛ւր եւ մաքրեա՛ զմեզ ի մեղաց
Եւ ազատեա՛ ի փորձանաց:

Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛,
Յիսո՛ւս Փրկիչ, մեզ ողորմեա՛:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛,
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

  • բազմամեղ - շատ մեղքեր ունեցող
    ** հարցն մերոց - մեր հայրերի
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 4 days, 9 hours ago