Սրբազան Հայաստան

Description
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 2 weeks, 6 days ago

Last updated 3 days, 19 hours ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 2 months, 3 weeks ago

1 month, 2 weeks ago

Սրբազանի խորհուրդն այն մարդկանց, ովքեր ուզում են դառնալ դեպ Աստված, բայց չգիտեն ինչից սկսել։

1 month, 2 weeks ago

⛪️ Դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Ուխտերթը Երևանից քայլելով հասավ Էջմիածին քաղաք, 30.09.2024թ.

1 month, 2 weeks ago

💒 Սրբոց Թարգմանչած տոնին Էրեբունու կիսակառույց Ս.Մեսրոպ եկեղեցու կազմակերպած Խաչերթը և տոնական Ս.Պատարագը, 11-12.10.2024թ.

1 month, 3 weeks ago

💒 Սրբազան Հայաստանի մանուկները սրբոց Թարգմանչաց տոնի Ս.Պատարագից հետո

1 month, 3 weeks ago

Ժամը 18:00 մեկնարկում է Խաչերթը ⛪️Ս.Մեսրոպ եկեղեցուց:

1 month, 3 weeks ago
*****🙏******⛪️*** Ժամերգությունն արդեն մեկնարկեց ժ.17:00 Ս.Մեսրոպ …

*🙏*⛪️ Ժամերգությունն արդեն մեկնարկեց ժ.17:00 Ս.Մեսրոպ եկեղեցում:**

4 months, 3 weeks ago

? ԴԱՐՁԷՔ ԴԷՊԻ ԻՆՁ
?«Դարձէք դէպի Ինձ» խոսքերը Աստծո սիրառատ բարության վկայությունն են:
Ի՞նչ էինք մենք, եթե ոչ հող ու մոխիր, երբ Աստված կանչեց մեզ դարձի գալ։ Աստծո անարտահայտելի սերն է, որը օրհներգելով մեզ հիշեցնում է․ «Ո՛վ իմ սիրելի, դարձի՛ր դեպի Ինձ», որով Աստված ցանկանում է, որ իր հետ մեր հարաբերությունը լինի սերտ և մշտական։ Նա, ում անունն Էմմանուել է, «որ նշանակում է Աստուած մեզ հետ» (Մատթ․ 1։23), ուրախանում է մարդկանց որդիներով։ Նա է, Ով ասում է մեզ․ «Դարձեալ կը գամ եւ ձեզ կը վերցնեմ Ինձ մօտ, որպէսզի, ուր Ես լինեմ, դուք եւս այնտեղ լինէք» (Յովհ․ 14։3). Նա է, Ով ստեղծեց երկնային Երուսաղեմը՝ որպես Աստծո և մարդու համատեղ բնակավայր, ինչպես որ գրված է․ «Նա պիտի բնակուի նրանց հետ, եւ նրանք պիտի լինեն Նրա ժողովուրդը, եւ Նա էլ՝ նրանց Աստուածը» (Յայտն․ 21։3)։
?Լավ է, որ նախաձեռնությունը քեզանից գա առ Աստված քո դարձի ընթացքում:
Քանի որ Նա է, Ով միշտ սկսում է ամեն ինչ, և Նա է, Ով հարցնում է, և Նա է, Ով կանչում է մեզ Իր մոտ։ Ավելին, այդ նպատակով Նա ուղարկեց մեզ մոտ մարգարեներին և մեզ համար սահմանեց ապաշխարության խորհուրդը։ Նա նաև մեզ խոստացավ, որ եթե վերադառնանք Իր մոտ, Նա ամբողջությամբ կմոռանա անցյալը և այլևս երբեք չի հիշատակի այն․ «Որովհետեւ նրանց անիրաւութիւնները պիտի ներեմ եւ նրանց մեղքերն այլեւս չպիտի յիշեմ» (Երեմ․ 31։34)։
Բայց ին՞չ է նշանակում «Դարձէք դէպի Ինձ, եւ Ես կը դառնամ դէպի ձեզ» (Մաղ․ 3։7)։ Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք առաջինը պետք է դառնանք առ Աստված, թե դա Նրա դարձի պայմանն է մեզ համար։
Ո՛չ, այն ամենը, ինչ Աստված ուզում է մեզ ասել, հետևյալն է․.. (շարունակելի):

? Շենուդա Գ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Պապ
*✝️ Հատված ?ԴԱՐՁԻ՛Ր ԱՌ ԱՍՏՎԱԾ?***գրքից, որը տպագրման փուլում է: Այն մեր օրերի համար շատ արդիական է և ուսուցանում է պարզ ձևով, թե ինչ է մեղքը, ինչ է Աստծուն դառնալը, ինչպես վերադառնալ Աստծո մոտ և հաշտվել Տիրոջ հետ:

4 months, 4 weeks ago

*?ԱՅՍՕՐ ՄԵՌԵԼՈՑ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ Է
?Ննջեցյալների համար ասված աղոթքը, հոգեհանգիստն ու գերեզմանօրհնեքը Վերջին դատաստանի և հարության հույսն են ներշնչում բոլորին և ամրապնդում այդ հույսը ու զորացնում հավատը:
?Մեռելոցի արարողությունը երախտագիտական ու հարգանքի արտահայտություն է ողջերի կողմից մեռելների հանդեպ, որպեսզի նրանք չմոռացվեն և հիշվեն:
?*Այս արարողությունը արտահայտում է թե՛ ննջեցյալների հանդեպ հարգանքը, թե՛ բոլորի հարության հույսը:
Քրիստոնեական հավատն է մեզ մխիթարում, որ մենք միմյանցից բաժանվում ենք ոչ թե հավերժ, այլ Աստծո խոսքի և օրինակի համաձայն, նորից հանդիպելու հույսով. «Ուրեմն մի՛ զարմացեք, որ ասացի ձեզ, թե կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն Նրա ձայնը և դուրս կգան նրանք, որ բարիք են գործել, հարություն կառնեն և կապրեն, իսկ նրանք, որ չարիք են գործել, հարություն կառնեն և կդատապարտվեն» (Յովհ. 5:28-29):

⛪️ Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի

5 months ago

*? ԱՍՏՎԱԾ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ՄԵՆՔ
ՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ ԻՐ ՄՈՏ
Աստված մեզ սիրով կանչում է․ *«Դարձէք դէպի Ինձ, եւ Ես կը դառնամ դէպի ձեզ» (Մաղ․ 3։7)։ Այս արտահայտությունը մեծ հուզական իմաստ է պարունակում․
Աստված հիշեցնում է մեզ, որ մեր իսկական ու սկզբնական վիճակը՝ Իր հետ լինելն է եղել, իսկ մեղքը օտար բան է մեզ համար, որը մտնում է մեր մեջ դրսից:
?Կարծես թե Տերը մեզ ասում է․ «Ինձնից ձեր բաժանումը ձեր իսկական ու սկզբնական վիճակը չէ․ իսկականը՝ Իմ մեջ ձեր հաստատվելն է, քանի որ «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճիւղերը» (Յովհ․ 15։5), իսկ բնության մեջ ճյուղը միշտ ամուր կպած է որթատունկին։ Քանի որ Ես եմ գլուխը (Եփես․ 5։23), իսկ դուք էլ մարմինն ու անդամները, ուստի ձեր ամուր հաստատումը Իմ մեջ՝ բնական երևույթ է։
?Հետևաբար, Ես չեմ կանչում, որ ուղղակի դեպի Ինձ գաք, այլ վերադառնաք Ինձ մոտ։
?Վերադաձե՛ք այն բնական դիրքին, որը ձերն է եղել հենց սկզբից։ Վերադարձե՛ք այն աստվածային պատկերին, որը դուք ունեիք ձեր ստեղծման օրվանից։ Ձեր այս բաժանումը պատահական մի բան է, ուղղակի ժամանակավոր իրավիճակ, և ճիշտ չէ, որ մնաք այդ վիճակում։ Արդարության և սրբության կյանքը ձեզ համար նորություն չէ, այլ ձեր բնական վիճակն է, որով սկսվեց Իմ հարաբերությունը ձեզ հետ, և որով դուք կապրեք Ինձ հետ հավիտենության մեջ»։

? Շենուդա Գ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Պապ
*✝️ Հատված ?ԴԱՐՁԻ՛Ր ԱՌ ԱՍՏՎԱԾ?***գրքից, որը տպագրման փուլում է: Այն մեր օրերի համար շատ արդիական է և ուսուցանում է պարզ ձևով, թե ինչ է մեղքը, ինչ է Աստծուն դառնալը, ինչպես վերադառնալ Աստծո մոտ և հաշտվել Տիրոջ հետ:

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 2 weeks, 6 days ago

Last updated 3 days, 19 hours ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 2 months, 3 weeks ago