Азат Адамян

Description
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 4 days, 9 hours ago

3 weeks, 1 day ago

Հայաստանում ռազմական էլիտա չկա, կա զինվորականություն, որը ծառայում է թուրքական շահը սպասարկող քաղաքական իշխանությանը:

3 weeks, 3 days ago

«Հանուն ինքնիշխանության»՝ ՀՀ իշխանությունները փորձում են պրոցես սկսել ադրբեջանական 5 անգամ թանկ գազը գնելու շուրջ՝ կարևորը ռուսներից կտրվենք տրամաբանությամբ, իքս պահից «հանուն ինքնիշխանության» տեքստերը հնչելու են թուրքերեն:

Դրվագ գունավոր ցեղասպանությունից:

3 weeks, 5 days ago

Կապիտուլիացիայի վեցերորդ տարելիցին՝ Տավուշում հայ ոստիկանների գործողությունները ողջունում են Ադրբեջանում:

2 months, 3 weeks ago

«Ժամեր ու դպրոց բոցի մեջ կորան,
վիրավոր հայեր անխնա մեռան»:

Այսպեսի բառերով ողբերգեր են հյուսվում, երբ հայերը սպասում են Արևմուտքից օգնության՝ մասնավորապես Ֆրանսիայից:

Նման ցինիկ վերաբերմունք Ֆրանսիան չէր ցուցաբերել նույնիսկ աֆրիկյան ցեղերին, ինչ մեր օրերում մեզ:

Ընդլայնված կազմով Հայաստան ժամանած Ֆրանսիայի պաշտպանության նախարարից լսում ենք. Ֆրանսիան տրամադրել է երեք GM-200 ռադար՝ թիրախը հայտնաբերելու համար, առանց խոցման միջոցի, գիշերային տեսանելիության սարքեր(որը հնարավոր է համացանցից պատվիրել) և մոտ ժամանակներս Հայաստանում կլինեն «Բաստիոն» զրահամեքենաները որոնք չեն դիմանում ձեռքի գնդացրին(ПК):

«Նման» մի այլ գործարքի մասին. Ադրբեջանը Պակիստանից գնել է 1.6 միլիարդ դոլարի JF-17 Blokc III կործանիչներ(որին դժվարությամբ է որսում С-300), բաց աղբյուրներում կործանիչի գինը մոտ 25 միլիոն դոլար է, նշանակում է խոսքը 60 կործանիչի մասին է, որով Ադրբեջանը կարող թարմացնել իր ռազմաօդային ավիապարկը:

Նաև իմանում ենք, որ Նիկոլը ֆրանսիական լրատվականին հարցազրույց է տվել և հայտնել, որ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին:

Որպես եզրակացություն՝ կարելի է կարդալ գրառման առաջին տողը, հիշելով՝ տարածաշրջանում հավաքական Արևմուտքն ունի Թուրքիա և Ադրբեջան, իսկ Հայաստանի հակառուսականությունից տուժում է հայն ու Հայաստանը, օգտվում թշնամին:

3 months ago

Մինչ Արցախի կորուստը հայաստանյան հանրային դաշտում «մոդայիկ» էր այս խոսույթը՝ «սրանք եկել են Արցախը տալու», Արցախը հանձնելուց հետո դաշտ նետվեց սահմանադրություն փոխելու թեման, նույն կենտրոնի տակ աշխատող մարդիկ նոր խոսույթ են բերել՝ «սահմանադրությունը փոխում են, որպեսզի ի չիք դարձնեն անկախության հռչակագիրը, փակեն Արցախի թեման և հանեն «Հայոց ցեղասպանության» հարցը: Այստեղ կրկին պետք է հիշել հին հույներին, որոնք կարծում էին, որ արեգակն է պտտվում Երկիր մոլորակի շուրջ, ոչ թե հակառակը, նման կերպ էլ այս մարդիկ են մտածում(կամ այդպես մտածելու աշխատավարձ են ստացել), թե աշխարհի համար մենք այդքան կարևոր ենք:

Հիմա գանք խնդրի աշխարհաքաղաքական համատեքստին. Հայաստանն Արևմուտքին հետաքրքրում է այնքանով, որքանով կարող է վնասել Ռուսաստանին և մասամբ Իրանին, սա է մեր աշխարհաքաղաքական կշիռը, Արևմուտքի աչքերով Հայաստանի անկախություն,«Հայոց ցեղասպանություն», «Արցախյան հիմնախնդիր» հասկացողությունները միայն վերը նշվածում են հետաքրքիր, մնացած պարագաներում ծիծաղելի թեմաներ են:

Հայաստանում այն պրոցեսները որոնք հասցրեցին գունավոր հեղափոխության, որն էլ իր հերթին հասցրեց Արցախի կորստի և տանում է Հայաստանի վերջնական կործանման, մեկ նպատակ ունի՝ հանել Ռուսաստանին տարածաշրջանից՝ հայով և Հայաստանով:

Այսպես. սահմանադրություն փոխելու նպատակն այս է՝ Հայաստանը դարձնել չեզոք(նետրալ) պետություն, որը պետք է դուրս լինի ցանկացած ռազմական դաշինքից(այստեղ ցանկացածի տակ պետք է հասկանալ ՀԱՊԿ-ը և դրա տրամաբանությունից ռուսական 102-րդ ռազմաբազան) և ՀԱԵ-ի կարգավիճակը հավասարեցնելը ցանկացած աղանդավորական կազմակերպության. այսպիսով, սահմանադրություն փոխելու նպատակը հայկականության լինելիության երաշխիքները չեզոքացնելն է:

Հայաստանի Արևմուտք գնալն ունի գաղափարական հենք, դա լիբերալ-դեմոկրատիայի ընտրությունն է, երբ էլիտաները թաղվում են անարդարության և անբարոյականության մեջ, պետությունը որպես մեքենա ճանապարհ է ընկնում դեպի Արևմուտք՝ լիցքավորված անարդարության և անբարոյականության «վառելիքով»:

Այս ամենը հետևանքն էր լիբերալ-դեմոկրատիայի(արևմտամետության), որի ամենասուր գործիքն են փորձում գործի դնել Հայաստանի վերջնական կործանման համար, այդ գործիքի անունն ազգային-պահպանողականություն, որը մեզանում ավելի շատ հայտնի «ազգայնականություն» եզրույթով:

Լիբերալիզմին կարելի է հակադրվել միայն ճշմարիտ պահպանողականությամբ, որը հիմնված Աստծու խոսքի վրա, ոչ թե սեփական մեզը խմող Նիցշեի հակամարդկային գաղափարներով ազդված ինչ-որ մի հայախոս արկածախնդրի, որի «ուսմունքը» փաթեթավորած է ազգային-պահպանողականությանբ, այս դրոշի տակ են «կռվում» հայկական տարազով անբարոյական կանայք և ամբողջ կյանքում հային հարստահարելուց բացի ուրիշ ոչինչ չարած հայախոս տղամարդիկ և սրանց խամաճիկները:

Մյունխենյան համաժողովին Նիկոլի հանդիպումները և հնչեցրած մտքերը խոսում են Արևմուտքի հովանավորությամբ Նիկոլ-Ալիև նոր հակառուսական օպերացիայի մասին, որը պատերազմով կարող է արվել, եթե սահմանադրություն փոխելը ժամանակատար լինի և վստահելի արդյունքը երաշխավորված չլինի:
Անխուսափ պատերազմը կարող է նաև տեղափոխության պատճառ դառնալ, որը Հայաստանին տանելու է նոր «Ալեքսանդրապոլի պայմանագրի», այս անգամ ազգային-պահպանողականների ձեռամբ:

3 months ago

Արդեն մի քանի անգամ ռուսական կողմից բարձր մակարդակով հնչում է արցախցիների վերադարձի թեման, օրեր առաջ նույն թեմայով խոսեց ՌԴ ԱԳՆ տեղակալը, ու հայկական կողմից ոչ մի արձագանք, կա՞ որևէ լիազորություն ունեցող մի մարդ, կամ մարդկանց խումբ, որը զբաղվում է արցախցիների գլխավոր թեմայով, թե միայն Թուրքիայից հովանավորվող լրատվականներում ժամավաճառությամբ զբաղվողներ են կամ «բաց հասարակության հիմնադրամի» պլակատի տակ արցախցիների իրավունքներից խոսողներ:

5 months ago

Իշխանությունը և որոշ «ընդդիմադիրներ», Արևմուտքի ցուցումով շարժվելով, հույս ունեին հունվարի 1-ով փակել Արցախի հարցը, այն էլ Ռուսաստանը կրկին խառնեց Արևմուտքի պլանները՝ ՌԴ ՊՆ Շոյգուի բերանով ասելով՝ գոյություն ունի Արցախի հարց:

Վերջին շրջանում միակ դրական լուրը:

5 months ago

Մեծ խաղն ավելի է թեժանում Ռուսաստանի նախագահական ընտրություններից առաջ:

Արևմուտքը Ռուսաստանի ազդեցության գոտիներում ամեն կերպ փորձելու է սրել իրավիճակը: Մեզ մոտ «բաբելոնյան աշտարակի» շինարարները և տեղի խամաճիկները փորձում են ցախավելին նստեցնել դավալեցուն՝ «Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ»:

Լավ հասկանալով, որ Հայաստանը չի կարող Ռուսաստանին վնաս տալ, Հայաստանի հակառուսականությունից տուժում է հայն ու Հայաստանը, օգտվում են հայի թշնամիները արդեն երկու հարյուր տարի:

5 months, 1 week ago

Լեհաստանի Զելենսկին՝ Դոնալդ Տուսկն ընտրվեց վարչապետ, սա նշանակում է, որ Արևմուտքը փորձելու է Լեհաստանով էլ պատերազմել Ռուսաստանի դեմ:

6 months, 3 weeks ago

1999-ի հոկտեմբերի 27-ի նպատակը Հայաստանի վիլայեթացումն էր, որը մի քանի նվիրյալների շնորհիվ հետաձգվեց մինչև 2018-ի մայիս:

Սպարապետի եղբայր Արմեն Սարգսյանը ճիշտ է՝ ասելով, որ այս իշխանության թիկունքում նույն մարդիկ են, որոնք կազմակերպել են Հայոց պետականության դեմ մահափորձը՝ Հոկտեմբերի 27-ը:

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 4 days, 9 hours ago