Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated hace 2 meses
Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.
For cooperation: 044 030320
Last updated hace 1 semana, 6 días
Last updated hace 1 mes, 1 semana
«Եթե փող չունես, մարդ չես, կամ այնքան մարդ ես, ինչքան փող ունես» , և ինչու՞ Toyota-ն դարձավ Lexus:
Սա Pax Americana-ի կամ Ամերիկյան աշխարհի գաղափարախոսության ամենախտացված ֆրազն է, որը վերաբերում է բոլորին, բացի ամերիկյան խորքային պետության կառավարիչներից(նրանք այլ հավատամքի և դավանանքի կրողներ են և որևէ կերպ չեն խախտում իրենց տրված «պատվիրանները»):
«Opel քշող համբալներ» կամ «հերոսը հարկ վճարողն է» արտահայտությունները նոր չեն, մոռացված հինն են, որոնք Հայաստան նոր են հասնում՝ նույն կենտրոնի պահանջով, իրենց օրակարգը սպասարկողների բերանով:
1920-ականների վերջին՝ ամերիկյան տնտեսության պիկին, նախքան մեծ ճգնաժամն Ամերիկայում նախագահ էր Քալվին Քուլիջը(ինչպես իրենից առաջ եղած նախագահները մինչև Մակ-Քինլի (1897թ) և նրանից հետո մինչև մեր օրեր, նրանք բոլորը եղել են ԱՄՆ խորքային պետության խամաճիկները և ասում ու անում են այն, ինչ ասում են Ամերիկայի իսկական բոսերը կամ ծխով լցված սենյակի մարդիկ(20-րդ դարի առաջին կեսին խորքային պետության կառավարիչներին նման կերպ էին կոչում)):
Ուրեմն այս Քուլիջը 1927 թվականին, դիմելով ԱՄՆ քաղաքացիներին, մի ճառ է արտասանում, որտեղ այսպիսի տողեր կային. «ամեն օր կառուցվող նոր գործարաններն Աստծու տաճարներ են, իսկ այն բանվորները ,որոնք 7-8 ժամ աշխատում են այնտեղ, իրենք զբաղված են ճշմարիտ փառաբանությամբ»:
Սա հարկ վճարողի ամերիկյան տարբերակի մասին:
Այս խոսքերը ցնցեցին Արևմտյան քրիստոնեական քաղաքակրթության մաս հանդիսացող ամերիկացիներին, բայց այս ցնցումը խիստ անցնցում անցավ, և հասկացան տարիներ առաջ ասված այն միտքը, թե «Նոր Ամերիկայում» չի կարող իշխող մշակույթ լինել, իշխողը պետք է մուլտիկուլտուրալիզմը լինի:
Արդարացված խորը մտահոգություն առաջացավ «ազատության» գաղափարներով տարված ռոմանտիկների շրջանում, որոնք հավատում էին ԱՄՆ «In God We Trust» կարգախոսին, բայց արդեն ուշ էր, նրանք այլևս կապ չունեին «Նոր Ամերիկայի» հետ և ոչինչ չէին կարող փոխել, բացի համբերությամբ սպասելուց, թե երբ պետք փլվի «Նոր Ամերիկան»:
«Նոր Ամերիկան» կայացրեց Առաջին համաշխարհային պատերազմը. մինչ պատերազմը ԱՄՆ-ը մոտ 3 մլրդ դոլարի փոխառություններ ուներ՝ Եվրոպայից վերցրած, իսկ պատերազմից հետո Եվրոպան էր 14 մլրդ դոլար պարտք ԱՄՆ-ին:
«Նոր Ամերիկայում» 1929 թվականից սկսված ճգնաժամն ավելի էր խորանում և ամբողջությամբ կլանելու էր Ամերիկային, եթե «օգնության» չհասներ իրենց ծնած, սնած Հիտլերը՝ սանձազերծելով Երկրորդ համաշխարհային պատերազմը:
Ի միջի այլոց, «Նոր Ամերիկայի» ամենահայտնի ամսագրերից Times-ը, 1938-ին Հիտլերին ճանաչել էր տարվա մարդ:
Երկու տարի առաջ այս օրերին էլ Էրդողանին էին ուզում «Նոբելյան մրցանակի» առաջադրել: Պատճառը նույնն է. «Նոր Ամերիկային» փրկելու խնդիր կա, գնալով ավելի է մոտենում վախճանը, որից փորձում են խուսափել նոր հիտլերներ ծնելով և մեծ պատերազմներով:
Որպես վերջաբան՝ «Opel քշող համբալների» ամերիկյան տարբերակի մասին:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կապիտուլյացված ապառազմականացված Ճապոնիային թույլ տրվեց սկսել ավտոարդյունաբերությունը: 1960-ականներից ամերիկյան ավտոշուկաներում հայտնվեցին ճապոնական մեքենաները(Toyota, Nissan, Honda), որոնք շատ մատչելի էին և շնորհիվ ճապոնական ավտոարտադրողի՝ ԱՄՆ ցածր խավին հասանելի դարձան երկաթե նժույգները:
Սա դուր չէր կարող գալ մշակութային և կրթական ցածր ցենզ ունեցող, բայց շատ ֆինանսական միջոցներ ունեցող ամերիկյան հասարակության «բարձր» շերտին:
Արդեն 1980-ականներին քիչ եկամուտ ունեցող, սոցիալապես վատ ապրող մարդկանց պիտակավորում էին «Toyota վարող» պիտակով, բրենդային շոր-կոշիկ վաճառողներն արհամարհական վերաբերմունք էին դրսևորում նշված մակնիշների մեքենաներ վարողներին:
Մակնիշներն այնքան էին հեղինակազրկվել, որ 80-ականների վերջին փոխեցին իրենց մակնիշների անունները. Toyota-ն դարձավ Lexus, Nissan-ը՝ Infiniti, Honda-ն՝ Acura:
Կարևորն այն չէ, թե ովքեր են անում հեղափոխությունը, կարևորն այն է, թե ովքեր են կանգնեցնում հեղափոխությունը:
Այսօր 20-րդ դարի մեծագույն չարիքներից մեկը՝ հոկտեմբերյան հեղափոխությունը, կանգնեցնողի և պատմության ընթացքը փոխողի՝ Իոսիֆ Ստալինի ծննդյան օրն է:
Արևմուտքը Ռուսաստանի դեմ պատերազմում
անցնում է հին փորձված մեթոդին՝ քանդել Ռուսաստանը ներսից: Սպանվել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ գեներալ-լեյտենանտ Կիրիլովը, հայտարարության մեջ նշվում է, թե իբր այդ գործողությունն արել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը:
Հատուկ ծառայությունների գործունեությունից քիչ թե շատ տեղյակ մարդիկ գիտեն, թե Արևմուտքի ազդեցության գոտում գտնվող երկրների հատուկ ծառայություններն ում լիարժեք վերահսկողության տակ են գտնվում և նման մակարդակի գործողություններին քանի երկրի հատուկ ծառայություններ են մասնակցում(ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իսրայել(ըստ հավաստի աղբյուրների 2022 թվականի մարտից Թուրքիայի արտաքին հետախուզությունն էլ միջուկային և մի քանի այլ ոլորտային ինֆորմացիաներից, մնացած այլ հարցերում նշված երկրների հատուկ ծառայությունների ինֆորմացիոն պատուհանից օգտվելու իրավունք ունի)):
Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ արվող գործողություններից և Արևմուտքի «հաջողություններով» Հայաստանում ցնծացողները ողջունում են Թուրքիայի մուտքը Հայաստան սիրիական սցենարով:
Արևմուտքը բազմիցս անուղղակի ձևով ասել է, երբ և ինչպես Հայաստանը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, իսկ դա հասկանալն այդքան էլ բարդ չէ: Հայաստանը որքան շուտ դառնա թուրքական վիլայեթ, այնքան շուտ կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, այդ նպատակով է նաև ընթացող ստորագրահավաքը:
Հայի, Հայաստանի և Նիկոլի շահերը համընկնո՞ւմ են:
Առաջին հայացքից աբսուրդային է թվում, թե ինչպես կարող է Հայաստանի գրեթե կեսի չափ տարածք ունեցող Արցախը միտումնավոր կորցրած, հազարավոր հայորդիների «հանուն ոչնչի» զոհած Նիկոլի շահը համընկնի հայի և Հայաստանի շահի հետ:
Հիմա ավելի պարզ. դեպի Արևմուտք գնացող Հայաստանի ղեկավարը, եթե մեր օրերում լիներ Հայաստանը ծովից ծով հասցրած Տիգրան Մեծը, արդյունքը նույնն էր լինելու՝ չնչին տարբերությամբ:
Այս աղետը շարունակական է լինելու, քանի Հայաստանը գնում է դեպի Արևմուտք, կամ քաղաքագիտական լեզվով՝ շարժվում է ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի կանխորոշված սցենարով, որտեղ Հայաստանն այս դաշինքին հետաքրքրում է այնքանով, որքանով կարող է վնասել այս դաշինքի թշնամի Ռուսաստան-Չինաստան-Իրան փաստացի դաշինքին:
Այսինքն՝ Հայաստանը շարժվում է այն ուժերի սցենարով, որով Հայաստանը պետք է զոհաբերվի մեր դաշնակցի՝ Ռուսաստանի դեմ պայքարում՝ Արցախի օրինակով: ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի սցենարով շարժվող Հայաստանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, 150 հազար մարդու հայրենազրկեց, դարձրեց տնավեր, որպեսզի տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում , թուլացնի Ռուսաստանի դիրքերը: Այս ամենն արվեց «հանուն անկախության և ինքնիշխանության» կեղծ լոզունգով՝ էմոցիոնալ ֆոնն ապահովելով, թե իբր այս ամենն արվում է հանուն խաղաղության. սա է ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի փափուկ ուժ կոչվածը:
Հայաստանն արցախյան սցենարից զերծ պահելու համար հարկավոր է կանգնեցնել պերմանենտ(շարունակական) հեղափոխությունը(արևմտականացումը, նատօ-ականացումը, վիլայեթացումը՝ ընկալումն ըստ ճաշակի, քանի որ բնույթով և բովանդակությամբ նույնն է):
Ցանկացած երկրի արտաքին և ներքին քաղաքականության հիմնական մասն իրականացնում են ուժային կառույցները, այսինքն՝ արևմտյան սցենարն իրականացվում է Նիկոլի և Հայաստանի ուժայիններով, վերջիններս նաև Նիկոլին պահում են արևմտյան սցենարի ռելսերի մեջ:
Նիկոլը լավ հասկանում է՝ առանց իշխանության իր ֆիզիկական անվտանգությունը երաշխավորված չէ, երաշխավորված չէ իր իշխանության լինելը արևմտյան սցենարից շեղվելու պարագայում(որի զգուշացումը եղավ արդարադատության նախարարի հրաժարականի դեպքով՝ նատօ-ական հին գվարդիականի ձեռամբ), և վերջապես, որպես սևագործի ինչ-որ մի պահի Արևմուտքի կողմից կարող է զոհաբերվել՝ հետքերը մաքրելու, հասարակության մեջ եղած ատելության բարձր մակարդակը պարպելու և այդ ալիքի վրա նոր նատօ-ական բերելու համար:
Արդեն կարող ենք վերադառնալ «աբսուրդային մտքին»՝ հայի, Հայաստանի և Նիկոլի շահերը համընկնում են՝ Հայաստանի ուժայինների դիվերսիֆիկացիայով, ասել է թե՝ հայաստանակենտրոն, ՆԱՏՕ-Իսրայել դաշինքին հստակ գնահատական տվող, Հայաստան-Ռուսաստան դաշնակցությանն այլընտրանք չփնտրող մարդկանց վստահել որոշ ուժային կառույցներ, կամ գոնե շտկել 2016 թվականի փետրվարը, երբ հակահետախուզություն իրականացնող գլխավոր կառույցը հայտնվեց ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի լիակատար ազդեցության ներքո։
Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարվածել հայոց պետականությանը. Սուրբ Էջմիածնի առաքելությունն արժեզրկելու որևէ քայլ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ
Այս շատ մեծ աշխարհագրություն ունեցող, թանձրաբարդ աշխարհաքաղաքական իրողությամբ պայմանավորված՝ «Ֆարլեյի օրենքով» հոկտեմբերի կեսից առաջ Հայաստանում սպասվում են իրադարձություններ, որոնք կարող են ընդհուպ հասցնել հայկական մայդանի, իսկ դրանից առաջ թիրախավորվում է Հայկականության գրեթե երկուհազարամյա երաշխավոր Հայ առաքելական եկեղեցին և Հայոց պետականության գոյության երաշխավոր Ռուսաստանը:
Հայաստանը համաշխարհային քաղաքականության համատեքստում. համաշխարհային քաղաքականությունը «Ֆարլեյի օրենքով»: Հնարավոր զարգացումներ:
«Ֆարլեյի օրենքը» վերաբերում է ամերիկյան ընտրութուններին: Անվանումը ստացել է 20-րդ դարի կուսակցական աճպարար Ջեյմ Ֆարլեյի գործունեության արդյունքում: «Օրենքի» էությունը հետևյալն է. ընտրական տարվա հոկտեմբերի կեսերին ամերիկացիները ներքուստ որոշում են, թե ում են կողմ քվեարկելու, նրանց որոշումը կարող է փոխել պատերազմը, ընտրյալի հանկարծակի մահը կամ հոկտեմբերի կեսից մինչև նոյեմբերի 5-ը կատարվող որևէ խոշոր իրադարձություն:
Վերը նշվածի համատեքստում «Նյու-Յորք Դեյլի նյուս»-ի՝ 1956 թվականի նոյեմբերին հրատարակված հոդվածից մի հատված. «Պետքարտուղարության, Պենտագոնի և քաղաքական երկու կուսակցությունների գլխավոր դեմքերը չեն կասկածում, որ Իսրայելը Եգիպտոսի դեմ ռազմական գործողություններ է սկսել լիակատար համոզմամբ, որ Միացյալ Նահանգները երկրի նախագահի ընտրությունների նախաշեմին հրեական պատերազմի դեմ չի համարձակվի որևէ բան ձեռնարկել, այլ հակառակը՝ ամեն բան կանի, որպեսզի Իսրայելը հաղթի»:
«Ֆարլեյի օրենք»-ի մասին նման երկար նախաբանի պատճառն օրեր առաջ ՄԱԿ ԳԱ-ի պաղեստինյան հարցով բանաձևի ընդունումն էր և քվեարկությունը, որտեղ 124 պետություն աջակցել էր բանաձևին, 14 պետություն՝դեմ եղել, 43 պետություն՝ ձեռնպահ մնացել քվեարկությունից: 14 դեմ պետություններից էին ԱՄՆ-ը, Իսրայելը, Հունգարիան և Չեխիան:
Քվեարկությունը խոսում է այն մասին, որ իրականում Ամերիկայում իշխում են այն մարդիկ, ովքեր ստեղծել են Իսրայել պետությունը:
Ներկայիս գլոբալ հակամարտությունը տեղի է ունենում երկու հիմնական խմբերի միջև՝ ՆԱՏՕ-Իսրայել դաշինքն ընդդեմ Ռուսաստան-Չինաստան-Իրան փաստացի դաշինքի:
Հակամարտության էությունը բազմաբևեռ և միաբևեռ աշխարհն է:
ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի նպատակը միաբևեռ աշխարհ կառուցելն է, որտեղ նրանք,ունենալով հեգեմոն դեր, աշխարհը տանելու են մեկ ազգ, մեկ մշակույթ, մեկ համաշխարհային կառավարություն տրամաբանությամբ:
Ռուսաստան-Չինաստան-Իրան դաշինքը այս ամենին հակադրում է պետությունների սուվերենության գաղափար՝ մշակութային ինքնատիպության պահպանմամբ, գիտատեխնիկական և տնտեսական համագործակցությամբ:
Սառը պատերազմից անմիջապես հետո սկիզբ առած այս գլոբալ հակամարտությունը , անցնելով մշակութային-հոգեբանական, ֆինանսատնտեսական մեծ պատերազմները, հասել է մեծ ռազմական առճակատման փուլին:
«Ֆարլեյի օրենք»-ի հիշատակման ամբողջ իմաստն այն է, որ միաբևեռ աշխարհ կառուցողների ճամբարում գործում են Իսրայելի շահերով՝ ամբողջ Հավաքական Արևմուտքի երկրներով և նրանց արբանյակ երկրներով, և ըստ «օրենք»-ի «գործը» սկսելու հավանական ժամկետը հոկտեմբերի կեսից նոյեմբերի 5-ն է:
«Գործ» կոչվածը պետք չէ դիտարկել միայն տաք պատերազմի տեսքով, կլինեն երկրներ, որտեղ ներքաղաքական իրավիճակը կաշխատի հօգուտ ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի:
Այս ամենը պրոյեկտենք Հարավային Կովկասի վրա:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին բաց տեքստով, ուղիղ ասաց՝ սպասվող ընտրությունները քաղաքական չեն, գոյաբանական են, այսինքն՝ Վրաստանը որոշելու է լինել ՆԱՏՕ-Իսրայել առանցքի հետ, կամ այս առանցքի դեմ, ինչն անցնցում չի կարող լինել:
Ադրբեջանը զինվում և զորավարժություններ է անում, Ալիևի և Ադրբեջանի պետական հռետորաբանությունն ուղղված է Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմացմանը:
Հայաստանի դեպքում խնդիրը շատ ավելի բարդ է. ՆԱՏՕ-Իսրայել դաշինքը մի կողմից «հայկական մայդան» է փորձում կազմակերպել(Նիկոլի հակառուսական հայտարարությունների և ԱԱԾ «բացահայտման» պատճառն Արևմուտքից վախն է), մյուս կողմից հրապարակ է նետել «Զանգեզուրի միջանցքի» հարցի արագ լուծումը, որն ուզում են լուծել ռազմական ճանապարհով, որի դեպքում կհասնեն իրենց պլան մաքսիմումին՝ Հարավային Կովկասը մեծ պատերազմի նոր թատերաբեմ:
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի հակառակորդը մեր բնական դաշնակից Ռուսաստանն է, որն արտաքին ճակատից զատ կատաղի պայքարի մեջ է ներսում՝ թշնամի դաշինքին ծառայողների դեմ, պայքարն այնքան է սրվել, որ Սոլովյովն իր եթերում ակնարկում է Պուտինի հրաժարականի մասին:
Հարավային Կովկասը Մեծ Մերձավոր Արևելքի հյուսիսային դարպասն է, որտեղ դաշինքի գլխավոր դերակատար և Մերձավոր Արևելքի առանցքային պետություն Իսրայելի ցեղասպան պատերազմը Գազայից տեղափոխվում է Լիբանան՝ հավանաբար «օրենքով», այսինքն՝ հոկտեմբերից կսկսվի իրական լայնամասշտաբ պատերազմ:
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated hace 2 meses
Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.
For cooperation: 044 030320
Last updated hace 1 semana, 6 días
Last updated hace 1 mes, 1 semana