Unlock a World of Free Content: Books, Music, Videos & More Await!

Երեկոյան Թոսունյան

Description
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 4 days, 9 hours ago

1 month, 2 weeks ago
Երեկոյան Թոսունյան
1 month, 2 weeks ago
Երեկոյան Թոսունյան
1 month, 2 weeks ago

*📖* Երեկոյան ընթերցանությունը Կոնֆուցիոսի հանրահայտ «Զրույցները» աշխատությունից․

Նպատակին չի հասնում նա, ով արագ հաջողությունների է ձգտում։ Իսկ ով միայն մանր օգուտներն է տեսնում, չի կարող մեծ գործեր կատարել։
Անկայուն մարդը ոչ կախարդ կդառնա, ոչ էլ բժիշկ։
Կռվի համար անպատրաստ մարդկանց պատերազմի ուղարկել, նշանակում է նրանց ուղարկել դեպի կործանում։
Սովորեք այնպես, ասես վախենալով, որ ոչնչի չեք հասնի, որ կկորցնեք այն ամենը, ինչ սովորել եք։
Մենք դեռ չգիտենք կյանքը, ինչպե՞ս կարող ենք հասկանալ մահը։**

1 month, 3 weeks ago

📢 Իսկ դուք գիտեի՞ք, որ առ այսօր ձեզ տուգանում են, որպեսզի դաստիրակեն խորհրդային օրենքները պահպանելու, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու ոգով։

Այո, հենց այդպես էլ կա․ այս պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում սևը սպիտակի վրա գրված է՝

🤪 Հոդված 22. Վարչական տույժի նպատակները

🤪 Վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է, նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել խորհրդային օրենքները պահպանելու, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաև կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը:

🙈 Խորհրդային միության փլուզումից երեք տասնյակ տարի է անցել, բայց առ այսօր այս նորմը գործում է 😀

1 month, 3 weeks ago

🔫 Ինչ պետք է իմանալ զենք ձեռք բերելուց առաջ (Փուլ 1-ին)

📜 Ինչպե տեղյակ եք փոխվել է Զենքի մասին օրենքը, այժմ այն կոչվում է Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենք։ Ոչ միայն օրենքն է փոխվել, այլ նաև զենք ձեռք բերելու նորմերը։ Ինչ է պետք իմանալ․

✔️ Զենք ձեռք բերելուց առաջ հարկավոր է հանձնել տեսական և գործնական քննություններ,
✔️ Այս մասով ձեզ շատ կօգնի Ազատազէնը,
✔️ Ազատազէնի կայքում կգտնեք տեսական քննության հարցերը,
✔️ Այնուհետև կարող եք նաև հարցաշարին օնլայն պատասխանել ու ստուգել ձեր գիտելիքները,
✔️ Այստեղ կարող եք ծանոթանալ նոր օրենքին,
✔️ Ապա կարող եք ծանոթանալ գործնական քննության ընթացակարգին,
✔️ Հետո հենց Ազատազէնում կարող եք գրանցվել տեսական, այն հանձնելուց հետո էլ գործնական քննության,
✔️ Այս ամենն անցնելուց հետո գալիս է պետական ապարատի հետ շփումը ու մի փեշ փող տալու գործընթացը, ինչի մասին կպատմեմ առաջիկայում, դուք հլը քննությունները հանձնեք :)

🔄 Ի դեպ, ես էլ չեմ հանձնել, առաջիկայում է իմ տեսական քննությունը)

1 month, 3 weeks ago

🏘️ Գիտեի՞ք, որ հարևանների հարաբերությունները Քաղաքացիական օրենսգրքում կարգավորվում է առանձին՝ Հարևանային իրավունք գլխով։ Հետաքրքիր նորմեր այդ օրենքից․

🌊 Ջրային հոսքերը, որոնք անցնում են հարևանների հողամասերով, չեն կարող շեղվել կամ փոփոխվել մեկ հողամասի սեփականատիրոջ այնպես, որ խաթարվի մյուսի՝ այդ հոսքերից օգտվելու իրավունքը,
💧 Ձեր տանիքի ջուրը, սառույցը կամ ձյունը այնպես պետք է անեք, որ չթափվեն հարևան հողամասի վրա,
🌴 Եթե հարևանի ծառի ճյուղերը մտել են ձեր տարածք, կարող եք կտրել դրանք,
🧱 Եթե այլ բան սահմանված չէ իրավահաստատող փաստաթղթերով, և եթե վեճի արդյունքում անհնար է որոշել ստույգ սահմանը, ապա բաժանագիծն անցկացնելու համար որոշիչ է համարվում հարևանների փաստացի տիրապետումը: 

2 months ago

🏎️💨 Ինչ պետք է անեն վարորդի թեկնածուները՝ գործնական քննության ժամանակ․

1) նախապատրաստվել երթևեկությունը սկսելուն (hարմարեցնել նստատեղն այնպես, որ ստացվի ճիշտ նստած դիրք, hարմարեցնել հետին տեսանելիության հայելիները, ամրագոտիները, գլխակալները (առկայության դեպքում) և ստուգել գրեթե ամեն ինչ․ ցանկը երկար է, գրեք քոմմենթներում՝ կտամ,
2) սկսել երթևեկությունը (գործարկել շարժիչը, անջատել կայանման արգելակը, միացնել թարթիչը, առանց շարժիչը հանգցնելու սահուն սկսել երթևեկությունը),
3) երթևեկելը՝ կայանելուց, ճանապարհից դուրս գալուց հետո, երթևեկելն ուղիղ ճանապարհներով, այդ թվում՝ փակ տարածքներում, երթևեկելը ճանապարհի ոլորաններով, խաչմերուկները հատելը՝ ճանապարհների հատումներին և միացումներին հասնելն ու դրանք հատելը,
4) առանց շարժիչը հանգցնելու, 20 սմ-ից ոչ ավելի հետ գլորում թույլ տալով սահուն շարժվելով սկսել երթևեկությունը վերելքի վրա,
5) սահմանափակ լայնությամբ տեղամասում առանց շարժիչը հանգցնելու և սահմանափակ լայնությամբ տեղամասի սահմանագծից դուրս գալու հետին փոխանցման մեկանգամյա միացումով կատարել հետադարձ,
6) կատարել երթևեկության գոտիների փոփոխություն,
7) վազանցը (անցնելը) տրանսպորտային մյուս միջոցներին վազանցելը (հնարավորության դեպքում), խոչընդոտների, օրինակ կայանած մեքենաների կողքով վարելը․
8) կատարել շրջադարձ,
9) կատարել հետադարձ,
10) կանգնեցնել ավտոմոբիլը (միացնել թարթիչը, հանգցնել շարժիչը, կայանման արգելակ, փոխանցման տուփի լծակ):

🏍️ Մոտոցիկլի համար այլ նորմեր են գործում, եթե հետաքրքրում է, գրեք քոմմենթում՝ կտամ ինֆոն։

2 months ago
Երեկոյան Թոսունյան
2 months ago
Երեկոյան Թոսունյան
2 months, 1 week ago
Երեկոյան Թոսունյան
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 4 days, 9 hours ago