Unlock a World of Free Content: Books, Music, Videos & More Await!

Հայկական ալիք

Description
«Հայկական ալիք» էլեկտրոնային պարբերականը «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ ծրագրերից է։

🔗 hayaliq.com
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago

1 month ago

*‼️*🇦🇿🇹🇷 Ի՞նչ է արել թշնամին այսօր.**

🔺 Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիև հայտարարել է, որ ռուս խաղաղապահների հեռանալը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է։
*🔺 Ադրբեջանի և Ալբանիայի միջև վիզային ռեժիմը չեղարկվել է: Այս մասին օրինագիծն այսօր քննարկվել է Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի առցանց նիստում։ 🔺*** Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեն առաջիկայում կայցելի Թուրքիա ու բանակցություններ կվարի անձամբ նախագահ Էրդողանի հետ։

🔺 Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դեռ որոշված չէ, թե Վլադիմիր Պուտինը երբ է այցելելու Թուրքիա։

Հայկական ալիք | @hayaliq

1 month ago

*🇮🇷 Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր առավոտյան` Իրանի Բանակի օրվա առթիվ ասել է.
🗣️ «Բանակը կանգնած է ժողովրդի կողքին և գործում է ի պաշտպանություն հայրենիքի, տարածքային ամբողջականության և իսլամական հեղափոխության արժեքների: Մեր բանակն աշխարհի մյուս բանակներից տարբերվում է Աստծո հանդեպ հավատով և ապավինում է աստվածային զորությանը: Զինված և ժամանակակից բանակը, Իսլամական հեղափոխության պահապանների հզոր կորպուսը և մեր զինված ուժերը երկրի հզորության հենասյունն են: Տարածաշրջանի ուժերը կարող են ապավինել մեր զինված ուժերին»։
‼️* Նա նշել է նաև, որ եթե Իսրայելը «ամենափոքր խախտում» կատարի Իրանի տարածքի նկատմամբ, կկանգնի դաժան և կոշտ պատասխանի առջև։

Հայկական ալիք | @hayaliq

1 month ago

‼️🇦🇲🇱🇹 ՀՀ ԱԺ դե-ֆակտո նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ապրիլի 16-19-ը մեկնել է Լիտվայի Հանրապետություն: 🔺 Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի, ԼՀ վարչապետ…

1 month, 1 week ago

*🤬 ՀՀ դե-ֆակտո ԱԱԾ-ը քրեական գործ է հարուցել մոլորված հովվին հետ բերելու նպատակով հովվի ետևից գնացած հայ զինծառայողի դեմ՝ մեղավոր համարելով նրան օրեր առաջ Ներքին Խնձորեսկում տեղի ունեցած փոխհրաձգության մեջ։ Խայտառակ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.*

‼️ *«Վերակարգի ավագ Յ․Ք-ն, հովվի] և վերակարգի մեջ գտնվող սահմանապահ ծառայողների հետ փորձել է հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը՝ այդ կերպ խախտելով սահմանապահ ծառայություն կրելու կանոնները, որն անզգուշությամբ պատճառել է էական վնաս»։

‼️ «Նշված սահմանապահ հատվածում սկսվել է անհարկի հրաձգություն, ակնհայտ վտանգի է ենթարկվել մարդկանց կյանքն ու առողջությունը, նկարագրված գործողություններն առաջացրել են պետության անվտանգության համար սպառնալիք, ինչպես նաև պետական սահմանի նշված հատվածում պատշաճ հսկողության բացակայության վիճակ»:

‼️ «Միջադեպի արդյունքում վիրավորում է ստացել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող: Ափսոսանք հայտնելով կատարվածի կապակցությամբ՝ միևնույն ժամանակ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով»:

‼️ «ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները բացահայտելու, մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»:*

Հայկական ալիք | @hayaliq

1 month, 1 week ago

*🇦🇲 Հայկական օրակարգ․ 11/04/24
📍 Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ: *📍 Ըստ Կոստանյանի՝ Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են։ 📍 Դե-ֆակտո փոխվարչապետի համոզմամբ՝ Երևան-Արևմուտք համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ դեմ: 📍 Բայրամովը Բելառուսում է։ 📍 Աբդոլահիանը և Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։ 📍 Թեհրանը մտադիր է ԵԱՏՄ դիտորդ պետության կարգավիճակ ստանալ։ 📍 Կլաարը հուսով է, որ Ռուբինյանն ու Քըլըչը կհանդիպեն։ 📍 Վրաստանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ 📍 Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բուդրիսի հետ։ 📍 Վարազդատ Լալայանը՝ ոսկե մեդալակիր։ Հայկական ալիք |** @hayaliq

1 month, 1 week ago

*‼️*🇱🇻🇦🇲 Վիլնյուս կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ դե-ֆակտո ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ:
‼️** Կողմերը քննարկել են արտատրածաշրջանային անվտանգային մարտահրավերները և անդրադարձել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին ու զարգացումներին:

Հայկական ալիք | @hayaliq

1 month, 2 weeks ago

🔺 Թուրքիայի ԱԳՆ Հաքան Ֆիդանը Բրյուսելում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ինչպես նաև Միացյալ Թագավորության, Հունաստանի, Գերմանիայի, Ուկրաինայի, Նիդերլանդների իր պաշտոնակիցների հետ։

Հայկական ալիք | @hayaliq

1 month, 2 weeks ago

🔺 Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարել է՝ իր «զինված ուժերը պատրաստ են ճնշելու ցանկացած սադրանք»։

Հայկական ալիք | @hayaliq

1 month, 2 weeks ago

*‼️ Դե-ֆակտո փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է․
🗣️ «Երևանն ակնկալում է, որ ի վերջո ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական կտա այն փաստին, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները օկուպացվել են»։
🗣️ «Բրյուսելում կայանալիք ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպումը վերաբերելու է տնտեսական և հումանիտար հարցերի։Ապրիլի 5-ի հանդիպման կապակցությամբ այլ պետությունների կողմից արված մեկնաբանություններն ու սերմանած չափից մեծ ակնկալիքները բացարձակ ընդունելի չեն»։
🗣️ «Մենք բարձրաձայնել ենք այն խնդիրները, որ տեսնում ենք ՀՀ-ՌԴ հարաբերությունների օրակարգում, և կարծում եմ՝ կարելի է ակնկալել, որ դե յուրե մեր դաշնակից պետությունը դրանց կարձագանքի, և կարձագանքի ոչ միայն խոսքերով, այլև քայլերով, նաև՝ չի կատարի քայլեր, չի անի հայտարարություններ, որ վնասում են, ինչպես իրենք են պնդում, իրենց դաշնակցի կենսական շահերին»։
🗣️ «Եթե սահմանազատման վերաբերյալ կողմերի միջև արձանագրվի պայմանավորվածություն, այդ մասին երկուստեք կհայտարարվի։ Կա աշխատակարգով սահմանված կետ․ քանի դեռ չկան պայմանավորվածություններ, դրանց մասին հրապարակումներ և հավելյալ մեկնաբանություններ չեն լինում։ Մենք մեր դիրքորոշումը հանրայնացրել ենք, ընթացքի մեջ են աշխատանքները, քննարկումներ կան, դրանց մասին կլինեն համապատասխան հայտարարություններ, երբ լինեն ձեռք բերված վերջնական պայմանավորվածություններ․ հանրությունը կտեղեկացվի»։*Հայկական ալիք | @hayaliq

1 month, 3 weeks ago

*‼️*🇺🇸🇦🇲🇪🇺🇦🇿 ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, անդրադառնալով ապրիլի 5-ին սպասվող ԱՄՆ-Հայաստան-ԵՄ եռակողմ հանդիպմանը և մեկնաբանելով Ադրբեջանի հայտարարությունները այդ հանդիպման մասով, նշել է.**

🗣️ «Ես ակնհայտորեն համաձայն չեմ այդ մեկնաբանությունների հետ: Այս հանդիպման հիմնական ուշադրությունը տնտեսական կայունությունն է՝ օգնելու Հայաստանին դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերությունները և բավարարել մարդասիրական կարիքները: Ես չեմ հասկանում, թե ինչու դա կարող է հանգեցնել էսկալացիայի կամ անհանգստություն առաջացնել աշխարհի որևէ երկրում»։Հայկական ալիք | @hayaliq

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago