Dive into the Ultimate Free Library: Your One-Stop Hub for Entertainment!

Ոսկանապատ

Description
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago

1 month, 4 weeks ago

Զինված հարձակում՝ Մոսկվայի «Crocus City Hall»-ի վրա․ կան զոհեր և վիրավորներ

Անհայտ անձինք կրակ են բացել Մոսկվայի «Crocus City Hall»-ում, ինչի արդյունքում նաև հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Անհայտ անձինք ներխուժել են «Crocus City Hall» և սկսել անկանոն կրակ բացել», - ասել է գործակալության զրուցակիցը ։

Տեղի ունեցած միջադեպի հանգամանքները ճշտվում են։ Նախնական տվյալներով հաղորդվում է առնվազն 12 զոհի և շուրջ 35 վիրավորի մասին

2 months ago

Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով ՀՀ-ում և արտասահմանում հայտնված արցախցիներն արդեն ավելի քան կես տարի է, ինչ չեն կարողանում լուծել իրենց անձնագրային խնդիրները։

Անձնագիր փոխելը, ինչպես նաև «փախստականի կարգավիճակ» ստանալն արցախցիների համար ամիսներ է տևում։ Իսկ, ինչպես հայտնի է, այս տարվա հունվարից արգելվել է Արցախում ստացած անձնագրով քաղաքացիների ելքը Հայաստանից։ Սա լուրջ խնդիրներ է առաջացնում մեր հայրենակիցների համար։ Հատկապես նրանց, ովքեր բնակվում են արտասահմանում։ Մարդիկ փաստորեն զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից։ Ավելին, փաստացի կրելով ՀՀ անձնագրեր, նրանք զրկվել են քաղաքացիությունից։

Բայց սա դեռ խնդրի մի մասն է։ Ինչպես արդեն նշեցինք, նոր անձնագիր ստանալը ՀՀ-ում ամիսներ է տևում։ Իսկ ահա արտասահմանում գտնվող արցախցիները փաստացի այդ հնարավորությունից էլ են զրկված, քանի որ օտար երկրներում գործող ՀՀ դեսպանատները մատը մատին չեն տալիս արցախցիներին օգնելու համար։ Դեսպանատան կամ հյուպատոսական ծառայությունների միջոցով անձնագիր փոխելն անիրակականալի պրոցես է, որի պատճառով բազում արցախցիներ պարզապես զրկվել են Հայաստան գալու հնարավորությունից։ Դեսպանատներն ու հյուպատոսարաններն իրենց պատվից վեր են համարում նույնիսկ զանգերին ու նամակներին պատասխանել։ Եվ սա համատարած երևույթ է։

Մնում է միայն կռահել, թե ինչով են զբաղված հարկատուների փողերով եվրոպաներում, ամերիկաներում և այլուր զվռնող մեր «դիվանագետները»։ Որովհետև դիվանագիտական ակտիվություն նույնպես նրանք ընդհանրապե չեն ցուցաբերում։

ReArtsakh

2 months, 1 week ago

Այս խնդրի մասին երկու օր առաջ էի ուզում գրել։ Բայց այն այսօր էլ է ակտուալ ու վաղն էլ է ակտուալ լինելու։ Խոսքը վերաբերվում է այսպես կոչված հեղափոխությանը մասնակցած տարբեր շրջանակների դեմ ուղղված արշավին։ Նայում եմ՝ Կոնսերվատորիայի ուսանողները բողոքում են բուհի փակման որոշման դեմ, իսկ մարդիկ չարախնդում են՝ թե բա 2018-ին փողոց են փակել ու հիմա արդար է, որ հայտնվել են կառավարության թիրախում։ Լու՞րջ։ Ժողովուրդ, լու՞րջ։

Էսպես մենք տեղ չենք հասնի։ Երբեք տեղ չենք հասնի։ Չի կարելի սոցիալական խմբերին թիրախավորել։ Բժիշկներն էլ են փողոց փակել, դե եկեք չբուժվենք իրենց մոտ։ Ուսուցիչներն էլ են փակել՝ ի՞նչ անենք, երեխեքին դպրոց չուղարկե՞նք։ Լավ, ես հասկանում եմ, երբ թիրախավորողները սովորական քաղաքացիներ են։ Մեծ հաշվով՝ հոգու խորքում իրենք էլ են «փողոց փակող»։ Այսինքն՝ թրենդերին տրվող (Все побежали и я побежал)։ Բայց ո՞նց կարող է քաղաքական գործիչը, հանրային կարծիքի առաջատարը իրեն այդպես պահել։ Ումի՞ց են դժգոհում։

Նախ, սկսենք նրանից, որ այսպես կոչված հեղափոխությունը Նիկոլի քայլելով չի սկսվել ու ոչ էլ Սերժ Սարգսյանի հրաժարականով ավարտվել։ Դա երկար տարիներ պատրաստված գործընթաց էր, որին, ի դեպ, այսօրվա քննադատերից շատերն են մասնակցել՝ որոշները գիտակցաբար, որոշները՝ ոչ այնքան։ Այդ հայտնի փողոց փակելուն շատ բաներ են նախորդել՝ սկսած տարատեսակ կապտամազերի «իրավունքների» պաշտպանությունից ու բանակի դեմ տարվող քարոզչությունից, ավարտելով ավելի խորքային մակարդակում պետության դեմ իրականացված դիվերսիաներով ու ժողովրդին տարբեր շերտերի բաժանող տարատեսակ ծրագրերով։ ՓողոՑ փակելն այդ հանցավոր ծրագրի վերջին արարն էր ընդամենը։ Հիմա մենք ինչու՞ ենք աչք փակում մինչ փողոց փակելը տեղի ունեցած զարգացումների վրա ու թիրախավորում փողոց փակող ուսանողներին։ Չլինի՞, թե այն պատճառով, որ այն նախորդ փուլում մեր մեղքերն էլ են շատ եղել։

Եթե մենք ուզում ենք հասարակություն կոչվելու իրավունք ունենալ և կրկին ուժեղ պետություն ստեղծել, մենք պետք է ոչ թե չարախնդանք ու արդարությունը մեր ուզած ձևով մեկնաբանենք, այլ կանենգնենք Կոնսերվատորիայի ուսանողների և դասախոսների կողքին։ Եվ ոչ միայն նրանց։ Հիշեք՝ ժողովուրդը միշտ նմանվում է իր ակտիվ փոքրամասնությանը։ Եթե ակտիվ փոքրամասնությունը ծառայում է իր պետությանն ու ազգային արժեքներին, ժողովուրդն էլ է այդպես անում։ Եթե ակտիվ փոքրամասնությունը դավաճանում է իր պետությանը, նույնն է անելու նաև ժողովուրդը։ Հիմա եկեք ծուռ նստենք ու դուզ խոսենք՝ ինչի՞ պետք է նմանվի մեր ժողովուրդը՝ տեսնելով սոցիալական ցանցերում և քաղաքական դաշտում ծավալվող քննարկումները։

Ես նախապես ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ով կարող է վիրավորվել խոսքերիցս կամ անձամբ իր վրա վերցնել ասածս։ Հավատացեք՝ նման ոչ մի նպատակ չունեմ։ Ոչ թե անձանց, այլ ընդհանուր թրենդերի մասին եմ գրում։ Բայց նաև խնդրում թրենդ ստեղծող մարդկանց մտածել ասածներիս շուրջ։ Նորից եմ կրկնում՝ էսպես մենք տեղ չենք հասնի։ Ժողովրդին պետք է ոչ թե մեղադրել, այլ առաջնորդել։

2 months, 1 week ago

2021թ. հունվարի 2-ին ադրբեջանցիները մտել են Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ և պահանջել, որ տեղի բնակիչները դուրս գան իրենց տներից։ Շուռնուխցիների համար անսպասելի է եղել թշնամու հայտնվելը։ Մարդիկ իրենց առօրյա հոգսերով էին զբաղված, մտքներով էլ չէր անցնում, որ հաջորդ պահին կարող են անտուն և անհայրենիք մնալ։

Գյուղացիներին ոչ ոք չէր ասել, որ իրենց տները «ՀՀ տարածքում չեն», որ ինչ-ինչ քարտեզներում «Շուռնուխն Ադրբեջանի կազմում է» և ընդհանրապես, որ «գյուղի անունն էլ ոչ թե Շուռնուխ, այլ Էյվազլի է»։ Հայաստանում դրա մասին ոչ ոք չգիտեր՝ բացառությամբ դավաճան իշխանությունների, որոնք փաստացի հայրենիքի այդ հատվածը՝ բնակիչներով հանդերձ, հանձնեցին թշնամուն։ Լավ է՝ մարդիկ գոնե կարողացան դուրս գալ բնակավայրի՝ թշնամուն փոխանցված հատվածից։

Վաղը նույնը լինելու է նաև Տավուշի մարզում։ Նիկոլն արդեն հանձնել է ադրբեջանցիների պահանջած՝ այսպես կոչված անկլավները։ Նա ուղիղ եթերում է արել դա այսօր՝ հայտարարելով, թե ՀՀ տարածքում նման բնակավայրեր չկան։ Չեմ զարմանա, եթե պարզվի, որ զինված ուժերն էլ են արդեն հեռացված սահմանից։ Հետևաբար վտանգի տակ է ոչ միայն մեր Հայրենիքի այդ հատվածը, այլև այնտեղ բնակվող մեր բազում հայրենակիցները։ Իսկ եթե զորքն այնուամենայնիվ դեռ կանգնած է սահմանում, ուրեմն վտանգված են նաև զինվորականները։ Որովհետև առաջ գալով՝ թշնամին հղվելու է հենց Նիկոլի խոսքերին՝ ասելով, թե ի՞նչ գործ ունեն հայ զինվորներն Ադրբեջանի տարածքում։ Չէ՞ որ Նիկոլն արդեն հայտարարել է, որ այդ գյուղերը ՀՀ տարածքում չեն։

2 months, 1 week ago

Նիկոլը քանի ժամ ասուլիս տվեց, Արցախի թեմային գոնե մեկ անգամ չանդրադարձավ։ Արցախի թեման Նիկոլի համար հիմա ավելի պինդ է փակած, քան նույնիսկ Ալիևի համար։ Ալիևը գոնե չի մոռանում ժամանակ առ ժամանակ հայտարարել, թե Արցախի հարցը փակ է։

Իրականում սա մեր օրերի դժբախտությունն է։ Ամեն ինչ արվում է, որպեսզի ժողովուրդը շեղվի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցից՝ Արցախից։

Մինչդեռ առանց Արցախի Հայաստանը չի կարող ինքնաբավ լինել։ Չի կարող նույնիսկ գոյություն ունենալ։ Հետևաբար անհրաժեշտ է ամեն գնով Արցախի հարցը կրկին օրակարգ վերադարձնել։ Չի կարելի տուրք տալ Նիկոլի մանիպուլացիաներին և օր ու գիշեր քննարկել նրա կողմից դաշտ նետված դատարկաբանությունները։

ReArtsakh

2 months, 1 week ago

Փոքրիշատե կազմակերպված դիմադրություն ցույց տալու դեպքում Ադրբեջանին երբեք չի հաջողվի անգամ մեկ քառակուսի մետր հող գրավել Տավուշում։ Հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածը միակն է, որտեղ դեռևս պահպանվել է նախապատերազմյան իրավիճակը։

Ավելին, սա այդ սահմանի այն հատվածն է, որը անվտանգային մեծ առավելություն է տվել մեզ ոչ միայն Տավուշում, այլև Արցախում։ Պատահական չէ, որ ՀՀ ԶՈՒ ամենամարտունակ ստորաբաժանումները հենց Տավուշում էին տեղակայված։ Արցախում պատերազմ սկսելու պարագայում այստեղից ամեն պահ կարելի էր երկրորդ ճակատ բացել և շեշտակի հարվածով կոտրել թշնամու ողնաշարը։ Այն փաստը, որ 2020-ին Նիկոլի կառավարությունը չի դիմել այդ քայլին, իրենց դավաճան լինելու հերթական ապացույցներից է։

Ու չնայած 44-օրյա պատերազմին կրած մեր ծանր պարտությանն ու դրան հետևած ոչ պակաս ծանր կորուստներին՝ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածը շարունակում է մնալ թշնամուն զսպելու և ուժերի հավասարակշռությունը վերականգնելու կարևոր գործոն։ Ահա պաշտպանական այդ վերջին ռեսուրսից են այսօր ցանկանում զրկել մեզ Ալիևն ու Նիկոլը։

Ադրբեջանի պահանջն այսպես կոչված անկլավները չեն։ Սա չի կարելի չհասկանալ։ Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածի ներկայիս տեսքը սեփական ուժերով վերականգնվելու և երկիրը փրկելու մեր վերջին հույսն է։ Եթե այստեղ էլ կորցնենք, ապա մեր Հայրենիքում ապրելու միակ հնարավորությունը միայն ու միայն ուրիշների ողորմության արդյունքը կլինի։ Դե ապրելը ո՞րն է՝ խղճուկ գոյություն պահպանել։

2 months, 2 weeks ago

Առաջ վախենում էինք, որ Հայաստանը կարող է աշխարհաքաղաքական կենտրոնների բախման վայրի վերածվել, իսկ այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ մեր երկիրն ինքն է բախվել աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի հետ։ Ընդ որում, մեր տարածաշրջանի ամենաուժեղ խաղացողի՝ Ռուսաստանի հետ։ Երկիր, որի հետ դաշնակցային հարաբերություններ ունեինք մինչ դավաճանների հայտնվելը։

Այս հակամարտության հետևանքները հաշվարկելու համար պետք չէ փորձագետ լինել։ Իր գործողություններով Երևանն ինքը ամեն ինչ արեց, որպեսզի մեր տարածաշրջանում հակահայկական նոր դաշինքներ ձևավորվեն։ Ու հիմա ազգովի կանգնած ենք մի իրավիճակում, երբ չորս կողմից միայն սպառնալիքներ են, իսկ անվտանգության խոստումները շատ եթերային։

Ոսկանապատ

2 months, 2 weeks ago

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հայտարարությունն այն մասին, թե ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո Հայաստանի հետ կատարվելիքը պետական գաղտնիք է, նույնն է, ինչ Փաշինյանի հայտնի այն հայտարարությունը, թե ինչ պետք է, այն է բանակցում Ադրբեջանի հետ։

Այդ «բանակցությունների» արդյունքը մենք տեսանք՝ կորսված Արցախ, հազարավոր զոհեր, ամեն կողմից խոցելի Հայաստան։ Նույնն էլ Ասրյանի ասած «պետական գաղտնիքն» է լինելու։ Մասշտաբներն են միայն այլ լինելու՝ այս անգամ զոհերը տասնյակ հազարներով են լինելու, իսկ կորսվելիքը հենց Հայաստանի Հանրապետությունը։ Որովհետև, երբ դավաճանն է դառնում պետական գաղտնիքի կրող, այլ ելք պարզապես չի կարող լինել։

Ոսկանապատ

2 months, 2 weeks ago

Երկու երկրների ղեկավարները՝ Ալիևն ու Փաշինյանը, լուռ համաձայնությամբ ձգձգում են բանակցային գործընթացը, մեկը՝ հույսով, որ ժամանակը նոր հնարավորություններ կբերի իր երկրին և անձամբ իրեն, մյուսը՝ տհաճ զարգացումները հետաձգելու պարզ մտադրությամբ։ Այս հարցում Փաշինյանն ու Ալիևը դաշնակիցներ են և միասին փորձում են ստեղծված իրողություններն այնպես ներկայացնել, որ թե՛ միջազգային հանրությունը և թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունները հասկանալի և ընկալելի համարեն դրանք և հանդես չգան իրենց ծրագրերը խաթարող նախաձեռնություններով։

https://voskanapat.info/47864/

Voskanapat

Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն ու տերությունների աշխարհաքաղաքական հակադրությունները - Voskanapat

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ Ալիևն ու Փաշինյանը, լուռ համաձայնությամբ ձգձգում են բանակցային գործընթացը։

Երկու երկրների ղեկավարները՝ Ալիևն ու Փաշինյանը, լուռ համաձայնությամբ ձգձգում են բանակցային գործընթացը, մեկը՝ հույսով, որ ժամանակը նոր հնարավորություններ կբերի իր …
2 months, 2 weeks ago
**Երկօրյա բանակցություն Բեռլինում և Բեռլինից ուղիղ …

Երկօրյա բանակցություն Բեռլինում և Բեռլինից ուղիղ Անթալիա

ԱԳ նախարարների բեռլինյան բանակցությունները ֆոն են, վարագույր, որից այն կողմ եփվում է իրական ճաշը։

https://voskanapat.info/47859/

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago