Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated hace 2 meses
Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.
For cooperation: 044 030320
Last updated hace 1 semana, 6 días
Last updated hace 1 mes, 1 semana
Արսեն Շաբանյան․ «Ծովախեցգետին որսացող կանայք», 1911
✝️ Մծբինի սուրբ Հակոբ հայրապետը կամ Հակոբ Մծբնացին 4-րդ դարի եկեղեցական գործիչներից է , Մեծ Հայքում քրիստոնեությունը քարոզողներից մեկը։
Ըստ հայոց Ճառընտիրների՝ Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին էր Պարթև Սուրենյան տոհմից։ Ավանդության համաձայն' Հայոց Խոսրով II (252-259) թագավորի սպանությունից հետո , դայակը տարել է Կեսարիա, որտեղ էլ կրթություն է ստացել, ապա տեղափոխվել է Պարսկաստան, որտեղ ապրել է արքունիքում։
Քրիստոեական հավատքով տարված' ընտրել է ճգնավորի կյանքը, մեկնել է Մծբինի վանքերից մեկը՝ Մարուքե ճգնավորի մոտ։ Երիտասարդ տարիքից տրվել է ճգնողական - աղոթանվեր կյանքի։
Պատմությանը հայտնի առաջին անձնավորությունն է, ով փորձել է բարձրանալ Արարատ լեռը' Նոյյան տապանը գտնելու:
Ըստ ավանդության, երեք անգամ հասնում է գագաթին, բայց ննջում և արթնանում ստորոտին: Աստծո հրեշտակը նրան մատուցում է Նոյյան տապանից մի փայտ։ Այնտեղ, որտեղ Մծբնացին ստացել է Նոյյան տապանի մասունքը, հիմնվել է Ակոռի Սուրբ Հակոբ վանքը, որտեղ երկար ժամանակ պահվում էին նրա մասունքները
338 թվականին Մծբնացին կազմակերպում է Պարսից արքա Շապուհ II զորքերից պաշարված Մծբինի 70-օրյա պաշտպանությունը։ Սուրբ Մարուքե ճգնավորի տեսիլքի համաձայն 320-ական թթ․ ընտրվում է Մծբինի եպիսկոպոս։ Ենթադրվում է, որ 325 թ․ մասնակցել է Նիկիայի առաջին տիեզերական ժողովին։ Եղել է Եփրեմ Ասորու ուսուցիչը։
Հայ եկեղեցական մատենագրության մեջ Հակոբ Մծբնացու անունով հայտնի է 22 ճառերից բաղկացած "Զգօն" կամ "Զգօն գիրք" ժողովածուն , որը իրականում հեղինակել էր 3-4-րդ դարերի այլազգի քրիստոնյա հեղինակ Ափրահատը։
Ներկայումս հայրապետի և Նոյյան տապանի մասունքները պահվում են Սուրբ Էջմիածնի վանքում։
Հիսուսի փորձումը․ Կարսի ավետարան․ XI դար
Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցել է տվել իշխան Գրիգոր Մամիկոնյանը կնոջ՝ Հեղինեի հետ։ Արձանագրության համաձայն, եկեղեցու շինարարությունը սկսվել է 662 թ․-ին, ըստ մատենագիրների վկայությունների՝ ավարտվել է 666-ին ․ օծել է Հայոց կաթողիկոս Անաստաս Ա Ակոռեցին։
Ըստ կաթողիկոս-պատմիչ Հովհաննես Ե Դրասխանակերտցու, իշխան Գրիգոր Մամիկոնյանը այս եկեղեցու կողմում կառուցել է "իր արքունիքը"՝ պալատական համալիրը։
Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին բարձրարվեստ կառույց է, լուսավորվել է 41 պատուհաններից և երեք լայնադիր դռներից ներթափանցող առատ լույսով։ Եկեղեցու կառուցմանը ժամանակակից որմնանկարներից պահպանվել են միայն հատվածներ Ավագ խորանում։
Գմբեթարդում պատկերված է եղել "Օրենք տվող Աստծու" պատկերագիրը և Ավետարանում շարադրված "Համբարձման" տեսարանի համատեղումը ներկայացնող հորինվածք։
Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու արտաքին հարդարանքից' քարե հրեշտակը
✒️ Մեծ ազգասեր Ստեփան Պալասանյանը հայտնի է որպես 19-րդ դարի նշանավոր լեզվաբան, գրականագետ, պատմաբան և մանկավարժ
Նա բեղուն գործունեություն է ծավալել վերընշված բնագավառներում և թողել հարուստ ժառանգություն
1869 թվականին Պալասանյանը մի խումբ ընկերների հետ Թիֆլիսում հիմնում է Գայանյան օրիորդաց դպրոցը: Որպես լուսավորիչ-մանկավարժ նա շատ կարևոր տեղ էր տալիս աղջիկների կրթությանը
Ազգային լեզուն համարելով ազգի լուսավորության ու գոյատևման հիմքը' նա դեմ էր օտարաբանություններին։
Կարևոր է նրա դերը արդի հայերենի ձևավորման գործում։ Պալասանյանը քննում է աշխարհաբարի խոսքի մասերը լեզվի ձևաբանական մակարդակում և առաջինն է, որ «մասունք բանի» ձևույթի փոխարեն աշխարհաբարում ներմուծում է «խոսքի մասեր» ձևույթը, «ենթակա», «ստորոգյալ» և այլ տերմինները։
Պալասանյանն աշխարհաբարի ձևաբանական համակարգում ընդունում և քննում է 10 խոսքի մաս, 7 հոլով, 3 հոլովում և բայական 4 լծորդություն։ Առանձին խոսքի մաս է դիտում դերբայը, խոսում է դերբայական դարձվածի մասին որպես բարդ նախադասության կրճատման արդյունք և շարահյուսական մակարդակում սահմանում նախադասությունը
Պալասանյանին բավական հետաքրքրել են պատմագիտության առաջընթացի հարցերը, և նա նշում է, որ գիտական չեն կարող լինել այն պատմությունները, որոնք մոռացության են մատնում ժողովրդի սոցիալ-տնտեսական ու բարոյական կյանքի գործընթացները խոսելով միայն թագավորների գործողությունների և պատերազմների մասին։ Նրա կարծիքով' պատմությունը պետք է ցույց տա գալիքի ուրվագծերը և օգնի հասկանալու ազգի անցյալ կյանքի համայանապատկերը։ Այս ամենը ավելի ամբողջական կերպով ներկայացնում է իր «Ազգային պատմության նշանակությունը» հոդվածում։
Նրա կարծիքով' պատմագիտության համար անընդունելի է ինչպես ազգային սնապարծությունը, այնպես էլ ողբասացությունը։ Ազգային պատմության ամենաէական կողմը Պալասանյանը համարում է ժողովրդի ապրելու, լավատեսության, ստեղծագործելու կարողությունը։
Հայոց պատմության համար կարևոր է համարում Մեսրոպ Մաշտոցի լուսավորական գործունեության պատմական խոշոր նշանակությունը, քան թագավորների հաղթական պատերազմները:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը:
7 декабря Верховный Патриарх и Католикос Всех Армян Гарегин Второй провел церемонию повторного освящения церкви Всеспасителя в Гюмри
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated hace 2 meses
Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.
For cooperation: 044 030320
Last updated hace 1 semana, 6 días
Last updated hace 1 mes, 1 semana