CivilNet

Description
CivilNet.TV – армянское онлайн-телевидение с разноплановым контентом, основанным на фактах и событиях, происходящих в Армении и регионах. Все важные события освещаются онлайн из самых горячих точек.

https://www.civilnet.am/
Advertising
We recommend to visit

⚡️Все самое важное в одном канале. Новости России и Мира

Предложить новость: @pryamoy_bot
Обратная связь: @rob_lower

№ 4930801491

Last updated 3 weeks ago

Главные Новости РИА t.me/rian_ru

Авторы канала - наши корреспонденты в России и за рубежом. Мы рассказываем о том, что видим сами.

Заявление №4950718996

Last updated 2 weeks, 5 days ago

Эруктации информпространства России и ее Окраин.

📈 Открытая статистика канала на TGstat или в телеметре.

Реклама: @smi_reklama

Last updated 2 months, 1 week ago

1 month, 3 weeks ago

Արցախցիների 50 000 դրամների ծրագրի շահառուների թիվն աստիճանաբար կկրճատվի
Բռնի տեղահանված արցախցիներին 40 000+10 000 դրամների սոցիալական աջակցության ծրագիրը կվերափոխվի։ Մինչև մարտ ամիսը 50 000 դրամ ստացողների շրջանակը կմնա նույնը, բայց ապրիլից շահառուների շրջանակը կփոխվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նոյեմբերի 21-ի նիստում։

Ապրիլից սկսած գումարը կկազմի 40 000 դրամ, աջակցությունը կտրամադրվի մինչև 18 տարեկան երեխաներին (շուրջ 33 000 անձ), 63 և ավելի տարեկան անձանց (18 000 անձ), կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց (մոտ 2600 մարդ): Այս անձինք 40 000 դրամները կստանան մինչև հունիսը ներառյալ, իսկ հուլիսից 40 000-ը կնվազի՝ հասնելով 30 000 դրամի։

1 month, 3 weeks ago

2024-ի ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 25-ին և կտևի մինչև հունվարի 31-ը, իսկ զորացրումը տեղի կունենա հունվարի 9-31-ը։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում։

1 month, 3 weeks ago

*#CivilNetCheck*

Նախարար Անդրեասյանը պնդում է՝ վերջին 3 տարում ավելի շատ դպրոց է կառուցվել և նորոգվել, քան «նախորդ ավելի քան 25 տարվա ընթացքում»։

🎯 Իրականում նախարարը համեմատում է անհամեմատելին՝ կատարված աշխատանքները դեռ չավարտված ծրագրերի հետ։

📊 1991-2017թթ․ շինաշխատանքներ են իրականացվել 991 դպրոցում, իսկ վերջին 3 տարում՝ ընդամենը 35-ում։

👉https://www.civilnet.am/news/805722/

2 months ago

Հակակոռուպցիոն դատարանը որոշել է բերման ենթարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ հաջորդ դատական նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով:

2 months ago

Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունն այսուհետ պետական գաղտնիք կազմող տեղեկություններին անձանց առնչվելու թույլտվություն տալու, այդ տեղեկություններն օգտագործելու կարգի խախտման կասկածների դեպքում օպերատիվ-հետախուզական, ստուգողական միջոցառումներ անցկացնելու լիազորություններ կունենա։

Մինչ այս նման գործառույթ ուներ ազգային անվտանգության ծառայությունը։

2 months ago

Դատաիրավական, ուժային կառույցների ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է. Փաշինյան
«Սրա վերջը եկել է, ես էլ բան չունեմ տալու։ Ինչ ինձնից ուզել եք, տվել եմ, ես որ գյուղ մտնում եմ, ասում են, որ այն ժամանակ էլ էին ինչ-որ մեկից վախենում, հիմա էլ»,- կառավարության նիստին հայտարարել է վարչապետը։

Նրա խոսքով՝ «նրանք, ովքեր ճռռիկ-վռռիկներ էին անում, հիմա նույն բանը անում են», «Կոռուպցիոներները սրճարաններում առավոտից երեկո քեֆ են անում»։

2 months, 1 week ago

Խաղաղության պայմանագրի բոլոր դրույթների վերաբերյալ վերջնական համաձայնություն այս պահին չկա, հայտարարել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Նա վստահեցնում է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը խաղաղության պայմանագրի մաս չի հանդիսանում։

Կոստանյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին պայմանավորվածություններ չկան Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կամ արտգործնախարարների մակարդակով հնարավոր հանդիպման վերաբերյալ։ Բաքվում կայանալիք COP29-ին մասնակցության մասով դեռևս որոշում կայացված չէ։

2 months, 1 week ago

Կառավարությունը կշարունակի միկորձեռնարկություններին հարկային հատուկ դաշտից ընդհանուր դաշտ տեղափոխելու քաղաքականությունը։ Հարկային օրենսգրքում առաջարկվող նոր փոփոխություններով գործադիրն առաջարկում է 2025-ի հուլիսի 1-ից մի շարք մասնագիտական աշխատանքների կատարումն ու ծառայությունների մատուցումը նույնպես միկրոձեռնարկատիրության համակարգից ու շրջանառության հարկից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ։

Խոսքը վերաբերելու է հետևյալ տնտեսական գործունեության հետևյալ տեսակներին՝ իրավաբանական, հաշվապահական, կառավարման հարցերով խորհրդատվություն, շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարություն, ճարտարապետական, ճարտարագիտական գործունեություն, գովազդային գործունեություն, առողջապահություն և այլն։

2 months, 1 week ago

Վարչապետի աշխատակազմը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նոյեմբերի 7-ի նիստում։

Մեսրոպ Մեսրոպյանը 2019-2020 թվականներին եղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ, ապա Կոտայքի մարզպետ։ Նա ՔՊ վարչության անդամ, «Երկրապահ» կամավորականների միության ղեկավար Սասուն Միքայելյանի ազգականն է։

2 months, 2 weeks ago

«Այս պահի դրությամբ Լիբանանում հայության շրջանում և հայկական հաստատությունների շրջանում կորուստներ և ավերածություններ չկան։ Այնտեղ բոլորն աշխատում են բնականոն ռեժիմով, պարենի և դեղորայքի պակաս ու խնդիր չկա»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

https://www.civilnet.am/news/803960

We recommend to visit

⚡️Все самое важное в одном канале. Новости России и Мира

Предложить новость: @pryamoy_bot
Обратная связь: @rob_lower

№ 4930801491

Last updated 3 weeks ago

Главные Новости РИА t.me/rian_ru

Авторы канала - наши корреспонденты в России и за рубежом. Мы рассказываем о том, что видим сами.

Заявление №4950718996

Last updated 2 weeks, 5 days ago

Эруктации информпространства России и ее Окраин.

📈 Открытая статистика канала на TGstat или в телеметре.

Реклама: @smi_reklama

Last updated 2 months, 1 week ago