Dive into the Ultimate Free Library: Your One-Stop Hub for Entertainment!

Gohar Hayrapetyan

Description
TV Host, Journalist
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago

1 month, 2 weeks ago

🇷🇺🇦🇲🇦🇿 Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը կարևոր է Ռուսաստանի համար: Ռուս խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում խոսում է այդ մասին:

**ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` 24News-ին

Հ.Գ. Իհարկե կարևոր է: Անգամ չեն էլ թաքցնում ռուսները իրենց ծրագրերը: Արցախահայերին խաբելով, համոզելով տանեն, իբրև պատանդ պահեն, որ լեգիտիմ հիմքեր ումենան «չխաղաղապահ» կոչվածները տարածաշրջանում մնալու: Ու Արցախի «պատանդ» հայության միջոցով նաև Հայաստանի վրա ճնշումներ գործադրեն: Մարդիկ ձեր խաղաղապահ առաքելությունը տեսել են սեպտեմբերին, մազապուրծ փախել:

Իսկ Ալիևին «ցուցափեղկային հայերին» պահելը Արցախում պետք է, որ ազատվի էթնիկ զտում իրականցրած բռնապետի պիտակից: Հրաշալի գիտի, որ դա իր դեմ է օգտագործվելու, երբ ուժային կենտրոններին պետք լինի. կասեն, տես հա կճանաչենք ինչ էր ես արել: Նույն ձևով Եղեռնը երկար ժամանակ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու մահակներց մեկն էր...**

1 month, 3 weeks ago

Հայաստանն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը երկրի տարածքում:

Հ.Գ. Վերջապես հասանք այս փուլ

3 months, 1 week ago

Մաս 2 ​​Ինչպես են վճարում. ունեն Metromoney-ը ունիվերսալ վճարային քարտ, որը գործում է քաղաքային տրանսպորտում՝ մետրո, ավտոբուսներ, միկրոավտոբուսներ և ճոպանուղիներ: Քարտի արժեքը 2 լարի է, ամեն տեղ կարող ես լիցքավորել։ Վաճառվում են մետրոների տոմսարկղերում:…

3 months, 1 week ago

Մաս 2

​​Ինչպես են վճարում. ունեն Metromoney-ը ունիվերսալ վճարային քարտ, որը գործում է քաղաքային տրանսպորտում՝ մետրո, ավտոբուսներ, միկրոավտոբուսներ և ճոպանուղիներ: Քարտի արժեքը 2 լարի է, ամեն տեղ կարող ես լիցքավորել։ Վաճառվում են մետրոների տոմսարկղերում:

Քարտով կարող ես ձեռք բերել 90 րոպեանոց բաժանորդագրություն հասարակական տրանսպորտով (մետրո, ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, ճոպանուղի), անսահմանափակ տոմսեր մեկ օրվա, մեկ շաբաթվա, 1, 3 կամ 6 ամսվա և 1 տարվա համար: Մեկ տոմսի արժեքը՝ 1 լարի (150 դրամ): Եթե 1,5 ժամվա մեջ իջնում ես, ուրիշ ավտոբուս նստում, գումար չի քաշում: Ինչքան ուզում ես ավտոբուս փոխիր:

Հենց ավտոբուսներում և միկրոավտոբուսներում տեղադրված են ապարատներ. մոտեցնում ես, ու դրանք ավտոմատ գումարը քաշում են: Պարտաճանաչ բոլորը «ճտտացնում» են քարտերը, որովհետև կանգառներում համազգեստով ու հատուկ ստուգող սարքերով քաղաքապետարանի աշխատակիցները մոտենում են ու ասում.

- Բատոնո կամ քալբատոնո ջան, մի հատ կմոտեցնե՞ս քարտդ այս ապարատին, տեսնեք հո չես զլացել վճարես:

Վայն եկել է տարել, եթե մոռացել ես «ճտտացնել». տեղում տուգանք:

3 months, 2 weeks ago

Ձերբակալվել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը և այլ անձինք

ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացնում ոչ միայն Էկոնոմիկայի նախարարությունում, այլև Հայաստանի ՏՏ ընկերություններից մեկում։ Թե որքանով իրար հետ կապ ունեն այս իրադարձությունները, արդյո՞ք խոսքը գնում է կոռուպցիոն դրսևորումների մասին, դեռ պարզ չէ:

Իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ:

ՀՀ ՔԿ

5 months, 1 week ago
**Հայկական բիզնեսը պարզեցված մուտք կունենա իրանական …

Հայկական բիզնեսը պարզեցված մուտք կունենա իրանական նավահանգիստների միջոցով դեպի արաբական հարուստ երկրների շուկաներ, ինչպես նաև դեպի 1,5 միլիարդանոց Հնդկաստան

Իրանական կողմը երեկ իր պատրաստակամությունն է հայտնել հայկական ընկերություններին իր նավահանգիստներում հասանելիություն և բարենպաստ պայմաններ ապահովելու համար։

Այս հարցերի շուրջ կողմերը պատրաստվում են ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որից հետո Իրանը առաջարկներ կներկայացնի նավահանգիստների շահագործման պայմանների վերաբերյալ։

Դրանից հետո գործնական քննարկումներ կսկսվեն, թե որ նավահանգիստներից կարելի է արտոնյալ վերաբերմունք ակնկալել հայկական բեռների նկատմամբ, ասաց Իրանում Հայաստանի առևտրային կցորդ Վարդան Կոստանյանը։

Հ.Գ. Կրեմլում մարդ է վատացել. այլևս չեն կարողանա Լարսով մեզ շանտաժի ենթարկել՝ բացեմ-փակեմ, վառեմ-մարեմ

5 months, 1 week ago

Աղջիկն այդ նռախառն դեմքով վիդեոները նկարել է և ուղարկել ընկերներից մեկին, իսկ նա էլ արդեն տարածել: Հիմա արդեն ոչ ադեկվատ զույգը օդանավակայանում է, փախչում է:

Ողջ խնդիրն այն է, որ նորից պարտվեց պետությունը. այդ մարդկանց ժամ առաջ պետք է գտներ ոստիկանությունը՝ տուգաներ, հրապարակեր նրաց ներողության տեքստը, մի շարք նման դեպքերի համար ընթացակարգեր կիրառեր:
Բարոյական տեսակետից գուցե ճիշտ է, այն ինչ տեղի է ունեցել, բայց իրավական տեսանկյունից՝ ոչ: «Սամասուդը»՝ ինքնադատաստանը տեղ չունի իրավական պետությունում:

5 months, 1 week ago

Ադրբեջանը հրապարակել է 32 գերիների անունները, որոնք վերադարձվելու են ՀայաստանինՀադրութի ուղղության վրա գերեվարված 26 անձինք են․

1․ Ավագյան Հրաչ Արզումանի
2․ Սերբյան Գեղամ Սամվելի
3․ Հովհաննիսյան Հայկազ Կորյունի
4․ Թոսունյան Լևոն Աշոտի
5․ Բաղադսարյան Արթուր Էդուարդի

6․ Ստեփանյան Դավիթ Ստեփանի
7․ Հերաբյան Հրայր Հրաչի
8․ Միքայելյան Անդրանիկ Վազգենի

9․ Ավագյան Սերոբ Սուրենի
10․ Կոստանյան Նարեկ Աղայի
11․ Հարությունյան Վարազդատ Սերգեյի
12․ Մարտոյան Մանուկ
13․ Վարդանյան Արսեն Արայիկի
14․ Դիլանյան Արման Վազգենի

15․ Թադևոսյան Հրայր Վարդանի
16․ Բախրիկյան Վաչագան Էդիկի
17․ Արամյան Կարեն Արմենի
18. Սուքիասյան Անդրանիկ Սրապի
19․ Մարտիրոսյան Գևորգ Սամվելի
20․ Կիրակոսյան Էդուարդ Արմենի
21․ Գևորգյան Ռոբերտ Հովիկի
22․ Եղիազարյան Սաասուն Սեյրանի
23․ Հակոբյան Վոլյա Գագիկի

24․ Ավագյան Տիգրան Մանիկի
25․ Սաղաթելյան Գրիգոր Սեյրանի
26․ Ավետիսյան Վաղարշակ Աշոտի

Տարբեր ժամանակներում հայ-ադրբեջանակն սահմանին և Լաչինի անցակետում գերեվարված 6 անձինք են
1․ Ռաֆայելյան Վլադիմիր Օթարի
2․ Սարգսյան Իշխան Աշոտի
3․ Հովակիմյան Հարություն Յուրիկի
4․ Ղազարյան Կարեն Աշոտի
5․ Ոսկանյան Գագիկ Աշոտի
6․ Էուլջեկջյան Վիգեն Աբրահամի

Բարով գաք

7 months ago

Արցախի Հանրապետությունը լուծարված չէ։ Փաստաթղթի հետ կապված՝ ահագին հարցեր կան, որ ես էստեղ չեմ կարող ասել։

Էս փաստաթուղթը և՛ դրական, և՛ բացասական կողմեր ունի։ Ոչ մի փաստաթղթով հնարավոր չէ լուծարել ժողովրդի կողմից ստեղծված Հանրապետությունը։ Սրա պատասխանը ես տալու եմ հանրային ձևով, Հ1-ի տաղավարում. Արցախի Հանրապետության լուծարման փաստաթուղթը ստորագրած Սամվել Շահրամանյան

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago