Gohar Hayrapetyan

Description
TV Host, Journalist
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated hace 2 meses

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated hace 1 semana, 6 días

Last updated hace 1 mes, 1 semana

1 month, 1 week ago

Նրան անվանում են Հայաստանի Մայր Թերեզա… Կամ Մայր Արուսյակ, կամ պարզապես քույր Արուսյակ: Մայր Արուսյակը Հայաստանի առաջին առաքյլան է։

Անցյալ տարի իմ այցելության ժամանակ Հռոմ ես չհասցրեցի հանդիպել քույր Արուսյակին, քանի որ նա այդ օրերին առաքելությամբ մեկնել էր Բեյրույթ։
Երբ այս տարի ընտանիքիս հետ եկա Հռոմ, որոշեցի նրանց ևս ծանոթացնել Միաբանության հետ, և երջանիկ պատահականությամբ քույր Արուսյակն այնտեղ էր։

Ծրագրավորող ամուսինս և դեռահաս աղջիկս սկզբից փոքր-ինչ տարակուսած էին և կաշկանդված, բայց քույր Արուսյակի հետ զրույցից հետո հիացած էին նրա սթափ անալիտիկ ուղեղով, բացառիկ օպտիմիզմով, լայնախոհ մտքերով, գիտելիքներով ամենատարբեր ոլրոտներում՝ քաղաքականությունից մինչև արհեստական բանականություն։

https://youtu.be/49tZn7KJxmE?si=2RR5F5twj3cFJMsW

1 month, 2 weeks ago
Սև ուրբաթ Թբիլիսիիում Անցած գիշեր Թբիլիսիի …

Սև ուրբաթ Թբիլիսիիում Անցած գիշեր Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տասնյակ ցուցարարներ, լրագրողներ ու անվտանգության ուժեր են վիրավորվել։ Վրաստանի մայրաքաղաքում ինքնաբուխ ցույցը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց ԵՄ-ին ինտեգրումը մինչև 2028 թվականը կասեցնելու մասին։

Ներքին գործերի նախարարությունը ցուցարարների դեմ հատուկ միջոցներ է կիրառել, այդ թվում՝ ջրցան մեքենաներ և պղպեղի սփրեյ։

Ուժայինները հատկապես կոշտ են գործել իրենց մասնագիտական ​​պարտականությունները կատարող լրագրողների նկատմամբ։

4 months, 2 weeks ago

❗️Առհասարակ վաղուց էի ուզում գրել այս թեմայի մասին։ Ռուսաստանից եկած «գաստռալյոռների», ինֆոգնչուների, բլոգերների, «տասովշիկների», պատերազմից թռած ու էստեղ ապահով պախկված շոու-բիզնեսի հայ ներկայացուցիչների...

Էս վերջինը մի ուրիշ կատեգորիա է, որ սկսում են մոսկովյան ակցենտով և «իմպեռսկի զամաշկեքով» հարցազրույցներ տալ կամ վարել ու կյանքի դասեր տալ «գուբեռնիայի հետամնաց առմյաշկեքիս»։

Ինչքան Ճ կլասի բլոգեր կա մտավ ասպարեզ՝ օգտագործելով փոքր ազգերին բնորոշ մեր բարդույթները։ Սկսում են դիֆերամբներ երգել հայերի մասին, երկինք հանել, կիրիլիցայով հայերեն ստատուսներ ձոնել՝ ахпер джан, Цавт Танем! Им Хайастан Ու վերջ, հազարավոր դիտումներ, կիսումներ, մոնետիցազիա, գովազդ։

Առանձին պատմություն են բարեգործական ֆոնդ բացողները։
Ժամանակակից օստապ բենդերները եզակի տաղանդ ունեն համոզելու իրենց ֆոնդին գումարներ փոխանցելու՝ Գյումրիում էսիմ ինչ կառուցելու, Դիլիջանում Նոր Վասյուկի կառուցելու, սահմանամերձ գոտու երեխաներին օգնելու: Կլորիկ գումարներ են քերում: Հետո մեր սարերի ֆոնին ֆոտոսեսիաներ են անում, մի երկու սթից բան անում, գումարների առյուծի բաժինը պարզ չի ինչի վրա է գնում, իսկ հետո հայտարարում են, որ ֆոնդը փակվել է: Վերջերս իմացա, որ նման մի ամբիցիոզ ֆոնդ փակվեց :))

Դե Վոթսափով ու Տելեգրամով, List.am -ով գցողների մասին երևի լռեմ, բազմաչարչար Սամվել Մարտիրոսյանը մազ ճերմակացրեց մինչև մի մասը սկսեց հասկանալ, որ ռուսերեն ասած лохотрон -ի զոհ կարող է դառնալ։

Ինչքան անհասկանալի քոուչ, թրեյներ կա գալիս են այստեղ «կրթելու և կթելու» ակնկալիքով։ Վերջին Սուլեյման Բռնաբարի պատմությունը ձեզ օրինակ։

Ասածս ինչ է, Ռուսաստանում հայտնի ինֆոգնչու և կնաատյաց Արսեն Մարգայանի վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ցանկության դեպքում կարող ենք նաև զգոն լինել և հանրային իմունիտետ ձևավորել այս ամենի հանդեպ։ Եթե սա ռեզոնանս չստանար, պատկերացնում եմ Ռուսաստանից նմանատիպ ինֆոգնչուների ինչ հոսք էր սկսվելու։ Խոպան հող է, բա պետք է մոնետիցազնել։

Իսկ նմանատիպ սուբյեկտներին դահլիճներ տրամադրողներին փոքրիկ խորհուրդ. գոյություն ունի Գուգլ, զուտ մի ալարեք փնտրեք այդ մարդկանց մասին տեղեկատվություն դահլիճ տրամադրելուց առաջ։

Իհարկե, շատ են նաև պարկեշտ մարդիկ, որոնք իսկապես սիրել են Հայաստանը, հայերին, լիքը բան են արել՝ աղբ հավաքելուց սկսած մինչև ամենատարբեր ծրագրեր: Բայց կան նաև այսպիսիք:

4 months, 2 weeks ago

Եթե չեմ սխալվում՝ օրենք կար, որ քրեական պատասխանատվության է ենթարկվում անձը, ով կասկածի տակ է դնում ՀՀ ինքնիշխան պետության գոյությունը:
ԱԱԾ-ն չպե՞տք է սույն սուբյեկտին ձերբակալվի ՀՀ մուտք գործելուն պես

4 months, 3 weeks ago

Telegram-ի հիմնադիր միլիարդատեր Պավել Դուրովը քիչ առաջ ձերբակալվել է Փարիզի օդանավակայանում։

Նա Ֆրանսիա էր ժամանել Ադրբեջանից։

Ֆրանսիայի իրավապահ մարմինները կասկածում են, որ Դուրովը ներգրավված է «թմրանյութերի շրջանառության, երեխաների դեմ հանցագործությունների և խարդախության» մեջ։

Դուրովին սպառնում է մինչև 20 տարի ազատազրկում։

Նրան առաջադրված մեղադրանքներն են՝

?ահաբեկչություն,
?թմրանյութեր,
?հանցակցություն,
?խարդախություն,
?փողերի լվացում,
?մանկապիղծ բովանդակություն։

Տելեգրամով ինչ ասես վաճառում են թմրանյութերից սկսած մինչև կանայք և երեխաներ:
Այս Խայտառակ 18+ -երը հենց Դուրովի «զավակներն են»

7 months ago

Հայաստանում տեղի ունեցող բոլոր ներքաղաքական գործընթացները ունեն մի նպատակ՝ թույլ չտալ Հայաստանին դուրս գալ ռուսական օրբիտայից (կարդալ՝ ախոռից)

❗️❗️Ուրեմն Հայաստան է գալիս ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի ղեկավարած միջգերատեսչական պատվիրակությանը: Ամփոփիչ հանդիպման ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգներն անդրադարնում են երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ առաջընթացին և ուրվագծեցին գալիք տարում կապերի խորացման տեսլականը, որը կձևակերպվի Փոխըմբռնման հուշագրով՝ երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնելով Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի:

??Զուտ հիշեցնեմ. Օ‘Բրայենը եկավ Վրաստան, Իվանիշվիլին անգամ չհանդիպեց հետը:

Իմպերիան չի կարող հանդուրժել, որ վերջապես Արևմուտքի մշտական գործընկեր Վրաստանի հարցերը լուծեց, իսկ բանից պարզվում է իր հլու-հնազանդ մշտական վասալ Հայաստանն է դառնում Արևմուտքի հենարանը տարածաշրջանում:

Ուշադիր կարդացեք այս կետը.

❗️«Միացյալ Նահանգները վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը:
Աջակցություն Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիմակայունությանը»:

Սա նշանակում է, որ տնտեսական և էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից ԱՄՆ օգնությամբ նվազելու է: Այն հսկայական գումարները, որոնք տարիներ շարունակ տրվել է Վրաստանին, իսկ այժմ կրճատվել, դրանց պոտենցիալ շահառուն կարող է դառնալ Հայաստանը:

Հենց սա չի կարող թույլ տալ Ռուսաստանը: Այդ պատճառով գործի է դրվել 5-րդ շարասյունը

7 months, 1 week ago

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը կանչվել էր Մոսկվա խորհրդակցությունների, վերադարձել է Երևան։

Հ.Գ. Իհարկե, պետք է վերադառնար, նոր ինստրուկտաժով. բնական է չեն հանձնվելու: Մոսկվան արցունքներին և ազատության ձգտումներին չի հավատում: Միայն վասալային հարաբերություններին:

Բացի այդ ալիբի էր, այս ցույցերի հետ մենք կապ չունենք. անգամ մեր դեսպանն այնտեղ չէր:

9 months, 1 week ago
9 months, 3 weeks ago

?????? Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը կարևոր է Ռուսաստանի համար: Ռուս խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում խոսում է այդ մասին:

**ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` 24News-ին

Հ.Գ. Իհարկե կարևոր է: Անգամ չեն էլ թաքցնում ռուսները իրենց ծրագրերը: Արցախահայերին խաբելով, համոզելով տանեն, իբրև պատանդ պահեն, որ լեգիտիմ հիմքեր ումենան «չխաղաղապահ» կոչվածները տարածաշրջանում մնալու: Ու Արցախի «պատանդ» հայության միջոցով նաև Հայաստանի վրա ճնշումներ գործադրեն: Մարդիկ ձեր խաղաղապահ առաքելությունը տեսել են սեպտեմբերին, մազապուրծ փախել:

Իսկ Ալիևին «ցուցափեղկային հայերին» պահելը Արցախում պետք է, որ ազատվի էթնիկ զտում իրականցրած բռնապետի պիտակից: Հրաշալի գիտի, որ դա իր դեմ է օգտագործվելու, երբ ուժային կենտրոններին պետք լինի. կասեն, տես հա կճանաչենք ինչ էր ես արել: Նույն ձևով Եղեռնը երկար ժամանակ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու մահակներց մեկն էր...**

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated hace 2 meses

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated hace 1 semana, 6 días

Last updated hace 1 mes, 1 semana