Dear •

Description
We recommend to visit

https://youtube.com/Dayan_rz

ҚР Кәмбағаллықты қысқартыў ҳәм бәнтлик министрлигиниң вакансияларды сәўлелендирип барыўшы рәсмий каналы

1 year, 8 months ago

Ես այնքան եմ հոգնել բաժանումներից,
որ մյուս անգամ ցտեսության փոխարեն կասեմ՝
հավանաբար մյուս անգամ
կամ մի ուրիշ կյանքում.

| Սելինա |

1 year, 8 months ago

մարդը գալիս ա
չգիտես որտեղից
մարդը գնում ա
չգիտես ուր
իսկ արանքում էս կյանքն ա
երբեմն ուրախ
ավելի շատ տխուր
իսկ արանքում մարդիկ են
հազար հազար
միլիոն միլիոն
դու իրանց հարցեր մի տուր
իրանք պատասխան չունեն
իրանք քո նման
եկել են չգիտես որտեղից
իրանք քո նման
գնում են չգիտես ուր
ու եթե դու
հենց նոր կորցրիր
իրանք գուցե
երբեք չեն ունեցել
էն մեկին ու էն միակին
որի հետ կյանքը
ավելի շատ ուրախ ա
քան թե տխուր

| Մարինե Պետրոսյան |

1 year, 8 months ago

Երբեմն երբ ուղղակի հիշում էի, որ նա ինձ սիրում էր(երբեմն),
ես Աստծուն ավելի մոտ էի.

| Լյոնյա |

1 year, 8 months ago

...իսկ հիմա...
Նա ոչինչ չի սիրում,
ոչ մեկի չի սիրում
չի սպասում էլ ոչինչ արևից,
Եվ նրա աչքերին
արցունքներ են նիրհում
ու թափվում հասարակ բարևից․

| Ծով alizé |

1 year, 8 months ago

Մեղք իմ.

1 year, 8 months ago

Այս բոլոր օրերի մեջ մեկը չեղավ, որ քեզնով չլուսանա,
իսկ դու ոչ մի անգամ չհայտնվեցիր.

| Էդգար Կոստանդյան |

1 year, 9 months ago

...որտե՞ղ կարող եմ ապրել առանց քեզ հիշելու,
և որտե՞ղ հիշել այնպես, որ չցավեմ.

| Բորխես |

1 year, 9 months ago

...մենակ մնամ երևի.

1 year, 9 months ago

Քո ներսը տեսանելի է միայն քո ներսիններին...

| Պետրոս Հոկտանյան |

1 year, 9 months ago

Հարց չկա, ավարտենք այս ամենը, բայց եթե ինչ-որ բան զգաս մի օր, իմացիր`

ես չափազանց քաղաքավարի եմ սիրո մեջ․ եթե ինձ չեն հիշում,
մոռանում եմ․

| Ծով alizé |

We recommend to visit

https://youtube.com/Dayan_rz

ҚР Кәмбағаллықты қысқартыў ҳәм бәнтлик министрлигиниң вакансияларды сәўлелендирип барыўшы рәсмий каналы