Why Pay for Entertainment? Access Thousands of Free Downloads Now!

𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան

Description
ԱՀ ԱԺ ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆ ԽՄԲԱԿՑՈւԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Advertising
We recommend to visit

Chat: @Sovorir_Angleren_chat
Bot: @Sovorir_Angleren_bot
Tiktok: tiktok.com/@Sovorir_Angleren

#Սովորիր_Անգլերեն #Sovorir_Angleren #angleren #անգլերեն #քերականություն
#grammar

Last updated 1 month, 1 week ago

📎🇦🇲Ալիքը հանդիսանում է @youropportunities2017 ՏՆ-ի ենթանախագիծը եւ ներկայացնում է կարիերայի հնարավորությունները` կամավորություն, պրակտիկա եւ ՔՀԿ, կրթական (հարակից ոլորտներում) աշխատանքային հաստիքներ ու տենդերներ։


👤Ադմին` @youropportunities_2017

Last updated 2 days, 6 hours ago

   ㅤㅤ ‌ ◌ ⏝ ୨ ♡ ୧ ⏝ ◌
  𖣦  ‌‌ 𝗦𝘆𝗺꯭𝗯꯭𖦹𝗹 ‌ ꒰   ‌✎ ‌  🄵🄾🄽🅃  ˖ ࣪  𝆟
   ㅤ ࿙͝࿚࿙͝࿚   @strkiss ࿙͝࿚࿙͝࿚

Last updated 1 month, 4 weeks ago

1 month, 3 weeks ago

Հանուն Արցախի ու Հայաստանի պայքարած, իրենց կյանքը գիտակցաբար զոհած հազարավոր քաջորդիներ պատգամեցին. ՀԱՅՐԵՆԻՔԸ ԳԵՐԱԳՈւՅՆ ԱՐԺԵՔ Է։ Այս պատգամից շեղվել կամ Հայրենիքը հավասարեցնել այլ արժեքների՝ անբարո է, թշնամու շահի սպասարկումն է։ Հայաստանը, դա ներկայիս իշխող վարչախումբը ՉԷ, որը Արցախը հանձնելուց հետո, բնավ կանգ չի առնում ըստ իր կարգախոսերի. <<Արցախը տանք, հանգիստ ապրենք>>, <<150 հազարին զոհենք, որ 3 միլիոնին փրկենք>>, այլ նույն տրամաբանությամբ Հայաստանն է ծվեն-ծվեն անում։ Այս վարչախմբի <<բարի>> բառերով բոլոր օրակարգերը՝ <<խաղաղություն>>, <<սոցիալական>>. մի բան են գուժում՝ պատերազմ… Սա իրենց քաղաքականությունն է, որն արժեզրկում է գերագույնը՝ Հայրենիքը։ Հ.Գ. Արցախում մոտ մեկ տարի սոցիալական ծանրագույն շրջան ապրեցինք, բայց մեր հերոս նահատակների պատգամից չշեղվեցինք…Վարվող քաղաքականության դեմ չի կարելի ժողովրդին շեղել սոցիալական խնդիրների <<լուծման>> պահանջով, ունենալով քաղաքական նպատակ՝ սպասարկել այլոց շահը և օգնել փակել Արցախի հարցը…

2 months, 1 week ago

Սիրելի հայրենակիցներ, սիրելի արցախցիներ, հայեր, սիրով տեղեկացնում ենք, որ «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ն մշակել և շուտով կմեկնարկի լայնամասշտաբ ծրագիր, որի նպատակն է լսելի դարձնել արցահայության ձայնը:
«Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 10 մարզերում, ծրագրին կմասնակցեն բռնի տեղահանված մեր երիտասարդները, որոնք հնարավորություն կունենան բարձրաձայնել իրենց խնդիրներն ու այն բոլոր մտքերը, որոնք այս ընթացքում կուտակվել ու հրատապ լսելիություն են պահանջում։
Ծրագրի նպատակն է՝
✓ Լսել և լսելի դարձնել արցախահայության ձայնը:
✓ Վեր հանել Հայաստանում բնակություն հաստատած՝ բռնի տեղահանված արցախցիների խնդիրները:
✓ Քննարկել և իմի բերել այն բոլոր հնարավոր տարբերակներն ու ուղիները, որոնք կարող են օգնել բոլորիս վերադառնալ Արցախ:
✓ Քննարկել այս պահին տիրող իրավիճակը:
✓ Հասկանալ, թե ի՞նչ խնդիրների են բախվում արցախցի երիտասադրները Հայաստանում և գտնել դրանց լուծման ճանապարհային քարտեզը:
Ծրագրի ավարտին ՀԿ-ն հանդես կգա մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացվի քննարկումների ամփոփ պատկերը:
Աշխատանքների արդյունքները կներկայացվի ՀՀ կառավարությանը, միջազգային կազմակերպություններին և բարերարներին՝ հետագա ծրագրերի իրականացման նպատակով:
Համագործակցության ենք հրավիրում շահագրգիռ կազմակերպություններին և բոլոր սրտացավ մարդկանց, ովքեր որևէ կերպ կցանկանան աջակցել այս ծրագրի իրականացմանը:
ԶԼՄ-ների լուսաբանման համար հանդես կգանք հայտարարությամբ:
«Արդարություն և վերադարձ» ՀԿ նախագահ՝ Մետաքսե Հակոբյան:
Հարցերի և համագործակցության համար՝
«Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ՝
Ք. Երևան, Արա Սարգսյան 6
ՀՎՀՀ - 01345514
Հեռ. +37497212297, +37497230043, +37493409525
e-mail – selv1@yandex.ru
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
EUR/ ԵՎՐՈ - 1510004856460461
AMD /ՀՀ դրամ - 1510015231181195
RUB /Ռուսական ռուբլի - 1510008906256238
USD /ԱՄՆ դոլար - 1510016044964931 ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԵՐ ՈւԺԸ, ՄԻՏՔԸ, ԿԱՄՔԸ, ՀԱՅԿԱԿԱՆՈւԹՅՈւՆՆ Ու ՍԵՐՆ Է ՊԵՏՔ... Дорогие соотечественники, дорогие граждане Арцаха, армяне.
Мы рады сообщить Вам, что общественная организация «Справедливость и возвращение» по сохранению армянских национальных и культурных ценностей разработала и в ближайшее время начнет масштабную программу, цель которой сделать так, чтобы голос армян был услышан миром.
Программа «Определяющий голос молодежи Арцаха» будет реализована в 10 районах Республики Армения, в программе примет участие наша молодежь, которая будет иметь возможность озвучить проблемы и мнения , накопившиеся за последние месяцы и требующие незамедлительного решения.
Целями проекта являются
✓ Создание условий для поднятия голоса арцахских армян и его распространения во всем мире
✓ Освещение проблем вынужденно переселенных граждан Арцаха, поселившихся в Армении.
✓ Обсуждение и разработка всех возможных вариантов и способов создания благоприятных условий ,которые могут помочь всем нам вернуться в Арцах.
✓ Обсуждение текущей ситуации
✓ Оценка и мониторинг проблем молодежи Арцаха в Армении и разработка путей их решения.
По окончании программы НПО проведет пресс-конференцию, в ходе которой будет представлен краткий обзор обсуждений.
Результаты работы будут представлены правительству РА, международным организациям и благотворителям с целью реализации дальнейших программ.
Приглашаем к сотрудничеству заинтересованные организации и всех добрых людей, желающих любым способом поддержать реализацию данного проекта.
Мы опубликуем заявление для освещения в СМИ.
С любовью, Ваша Метаксе Акопян.

По вопросам и сотрудничеству:
Общественная организация "Справедливость и возвращение" по сохранению армянских национальных и культурных ценностей.

Г. Ереван, ул.Ара Саргсяна 6
Тел. +37497212297, +37497230043, +37493409525
электронная почта: selv1@yandex.ru
АО "АРАРАТБАНК"
евро - 1510004856460461
AMD / AMD AMD - 1510015231181195
руб. - 1510008906256238
Доллар США - 1510016044964931

2 months, 1 week ago

Նկարում մեր ընտանիքի ընկերոջ հասակակիցներն են…Մեր ընկերն ու ավագ քույրը Աստծո կամոք փրկվել էին Սումգայիթի ջարդերից…. 2008-ի փետրվարն էր…Ստեփանակերտում դեռ տուն չունեինք, վարձակալած բնակարանում էինք ապրում։ Երեկոյան ընկերների հետ արդեն ավանդույթ դարձած թեյախմությունն էր <<մեր>> տանը։ 20 տարի էր անցել ու մեր ընկերն առաջին անգամ սկսեց պատմել։ Ադրբեջանցիների հրոսակախումբն արդեն իրենց փողոցում էր։ Ծնողները երեխաներին հասցրեցին թաքցնել նկուղում, երբ արնակալած աչքերով, վայրագները տուն մտան։ Քույր ու եղբայր փորձում էին գլխավերևի ճեղքերից ինչ-որ բան տեսնել, երբ արյան կաթիլները սողոսկելով տախտակների ճեղքերից, անձայն խառնվելով նկուղի հողե հատակին, ականջաթաղանթները պայթեցնող լռությամբ պարուրեցին։ Երեխաները շունչները պահած, սարսափի կանխազգացումով, դուրս եկան նկուղից։ Մեր ընկերը լռեց, մենք ևս լուռ էինք, չնկարագրվող ծանրություն կար…արդեն երկու երեխաների հայրը՝ հասուն տղամարդ, սկսեց հեկեկալ և հեկեկոցի մեջ արհավիրքն էր. <<Հորս ու մորս գլխատել էին>>… 2008-ից ևս 16 տարի է անցել, բայց ադրբեջանցու (թուրքի) նպատակը չի փոխվել՝ սպանել հային։ Փոխել են հայի նպատակները՝ վախենալ ամեն տեղ ու ամեն ինչից, մուրալ, պահել հայատյաց իշխանություն, որն իրենց աչքի առաջ, լուռ համաձայնությամբ, իսկ ավելի հաճախ վարելով հակահայ <<քաղաքականություն>>, մասնակիցը դարձավ Արցախի հանձմանը թշնամուն ու 150000 հայերի գաղթին… Հ.Գ. Սումգայիթի ջարդերից, Արցախի ազատագրական պայքարի մեկնարկից 36 տարի անց, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում, պատգամավորը առաջարկում է ՀՀ Կառավարությանը Արցախից բռնի տեղահանված հայերին հնարավորությոն չտալ բնակվել Երևանում կամ հարակից բնակավայրերում, այլ բնակեցնել դատարկված կամ դատարկվող գյուղերում։ Իսկ Արցախի հայերի անունից կամ նրանց փոխարեն առաջարկ անողներին կամ որոշում ընդունողներին հիշեցնեմ. մենք Հայրենիք ենք կորցրել, որտեղ մեր օջախներն են, մեր հարազատների շիրիմներն են, ձեր որոշումների արդյունքում…մեզ է մնացել մեր չափազանց զգայուն դարձած արժանապատվությունն ու անպայման Արցախը վերադարձնելու ուժգնացող ցանկությունը…Հանդարտվե’ք, պարոնայք…

3 months, 2 weeks ago

Հայաստանի իշխանական խմբի, ականապատ տարածքների տեղամատյանների փոխանցման վերաբերյալ հեզ հայտարարությանն ի պատասխան, որտեղ նաև հավատարմությունն է ընդգծվում կեղծ «խաղաղության օրակարգին», ադրբեջանը բարկանալով, Արցախն իրենց նվիրած ու պատրաստակամ շարունակական զիջումների «հայ» գործընկերների վրա, նոր հրահանգներ ու առաջադրանքներ իջեցրեց...Այս ամենը չի ավարտվելու. սա ապացույցն է, որ «Արցախը տանք, հանգիստ ապրենք» կեղծ թեզը թակարդ է Հայաստանի անվտանգության, պետականության և ընդհանրապես հայկականության համար: Այս ամենը չի ավարտվելու, քանի դեռ մեր ճակատագրի տերերը ՀԱՅին ատող իշխանություններն են... Հ.Գ. նկարը, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կազմակերպած միջոցառումից է, երբ ադրբեջանցիները մեզ շրջափակել էին: Մեր տներում մնացած սննդից ամենալավ պատառիկներն էինք տարել: Հ.Հ.Գ. Արցախի Հանրապետությունը շրջափակված է հանցավոր համաձայնությունների արդյունքում: Ծանր ժամանակներ են առջևում, բայց պիտի դուրս գանք պատվով, որ Հայրենիք ունենալու իրավունք ու հնարավորություն ունենանք...

4 months, 1 week ago

Ամփոփելու ոչինչ չկա ՀԱՅի համար...ամփոփելու է միայն նիկոլը, թե ինչպես մարմնավորեց իր անձնական ատելությունն ու ՀԱՅին զրկեց ՀԱՅՐԵՆԻՔից ու բերեց անվերջանալի սուգն իր ներկայությամբ: ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆս խեղճ է, կքված առանց ԱՐՑԱԽ: Մենք արտասովոր ժողովուրդ ենք, ջերմ, միամիտ, հայրենասեր, բարի, ազգային ընդգծված հատկություններով, ինչից սարսափում ու ջնջել են ուզում նիկոլն ու նիկոլները: Չի կարող չլինել ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽ, ՈւԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ... բայց պիտի նիկոլն ու նիկոլները գնա՜ն... Սիրելի ՀԱՅեր, մեզ կամք և իմաստություն եմ մաղթում, որ ազատվենք նիկոլից ու նիկոլներից, քանզի ապրել, ուժեղանալ, ազատագրել ԱՐՑԱԽը, փրկել ՀԱՅԱՍՏԱՆը բզկտվելուց, կարող ենք միայն նրանց բացակայությամբ... Ողջ փառքն ու պատիվը երկնային բանակինն է... (տեսանյութը՝ Արցախի Հանրապետություն, Վերածննդի հրապարակ, 25.12.22թ.)

4 months, 3 weeks ago

ալիևն է ու ադրբեջանական փալասը Արցախի Հանրապետության մայրաքաղաքի մարզադաշտում: Ոտքով, որին ուժ ու ամրություն հաղորդեցին 2018 թ.-ին Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթածները, քոչվոր ցեղի առաջնորդը հարվածում է հայկականությանը, հայի արժանապատվությանը, լինելիությանը: Այս հարվածը խորհուրդ ունի առ այն, որ խաղն ավարտված չէ, որ ալիևը Հայաստանի իր եղբոր հետ շարունակելու է զավթել, հայրենազրկել, ոչնչացնել հային: Հրապարակի տոնական հրավառությունը վկա, մենք կվերանանք, եթե Հայաստանի Հանրապետությունը չղեկավարեն ազգային ուժերը: Հ.Գ. Ողջ պատմության ընթացքում Արցախը դաժան փորձությունները հաղթահարել ու հայկական է մնացել: Արցախը հայաթափել հաջողվեց միայն նիկոլ-ալիև զույգին: Հ.Հ.Գ. Ես իմ ընտրությունը 1988-ին եմ արել և որևէ մեկը զորություն չունի փոխել այն: Իսկ հույսով սպասողները, նիկոլից ու աննայից վախեցողները, նրանց «սիրողներն ու հավատացողները», նիկոլը պատասխան ունեն տալու երկրի վրա...երկնքում...

5 months, 2 weeks ago
Հայաստանում Արցախ եմ փնտրում, Երևանում՝ Ստեփանակերտ...չեմ …

Հայաստանում Արցախ եմ փնտրում, Երևանում՝ Ստեփանակերտ...չեմ գտնում. նիկոլն ու նիկոլները ամենուր վերացնում են հայկականությունը...իրենք չգիտեն հայրենիք, քանզի՝ չունեն... Այլ անելիք չունեմ (չունես), պիտի ունենանք ազատագրված, հայկական, երջանիկ ու զարգացող Արցախ ու Հայաստան...

5 months, 3 weeks ago

...ու շարունակում եմ քայլել, անթթվածին շնչել, լաց ու ծիծաղ խառնել...ու զարմանալ, որ Եռաբլուրում միակ որդուն հուղարկավորելու պայքարը կյանքի իմաստ դարձրած մոր, հոր շիրիմին խաղալիք դնող փոքրիկի, ամուսնու սառը գերեզմանաքարից ջերմություն փափագող երիտասարդ կնոջ կողքին տոնածառ զարդարող, Արցախը հանձնած «հանգիստ» ապրող հանցավորները անպատիժ, շարունակում են պատժել...ու իրենք անհոգի են, անհայրենիք ու ՀԱՅ չեն... Հայոց պատմություն է գրվում սև, արնաթաթաղ տառերով. Արցախը հանձնեցին ՀՀ օտարածին իշխանությունները... Դու և ես չէ, որ Արցախի հարցն ենք բացել ու նզովյալ կլինենք, եթե թույլ տանք այն փակվի... ՔԱՅԼԵՐՍ ԱՐՑԱԽ ԵՆ ՏԱՆՈւՄ

6 months, 3 weeks ago

Պիտի՛ առերեսվել իրականությանը, բա՜րձր գոռալ, որ անհայրենիքները հանձնեցին մեր ԱՐՑԱԽ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՐՑԱԽԸ: Փախչում եմ իրականությունից, գիտակցությունս պարտադրում է, ենթագիտակցությունս՝ հակառակվում...այն, ինչ կատարվեց, ինչ աչքս տեսավ, ունկս լսեց, հոգիս ապրեց, մարդկային գիտակցությունից ու հնարավորությունից անդին է... Տեսածիս, լսածիս, իմացածիս մասին դեռ խոսելու եմ, երբ ուժ գտնեմ վերապրել անցածս...հիմա լոկ անտես ներկայում գտնվելն է ստացվում...այստեղ պակաս ծանր չի: Մի սփոփանք ունեմ. յուրահատուկ է ՀԱՅը մոլորակի վրա: Այս օրերին մի քանի համայնքներում եղա, տեսա այն, ինչը ստիպեց միաժամանակ լալ ու խնդալ, խենթանալ ու սթափվել, ցավից կծկվել ու Աստծուն փնտրել... Երբ Հայրենիքիս մի հատվածում իշխանությունը զավթեցին ազգային արժեքները մերժողները ու չխնայելով հազարավոր մատաղ կյանքեր, Հայրենիքիս անգին հատվածը հանձնեցին թշնամուն, ազգը թողնելով ցեղասպանվելու վտանգի հետ մեն-մենակ, թվում էր՝ վերջ... Չգիտեմ...ճակատագիրը էլ ինչ բաժին ունի ինձ համար, բայց ԱՐՑԱԽՍ, ՏՈւՆՍ, ՏԵՂՍ ինձ բաց չեն թողնում... Սիրում եմ քեզ ԵՐԵՎԱՆ, բայց առանց ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ դու կիսատ ես...

7 months, 3 weeks ago

Արցախից դուրս «շունչը պահած» հետևողներին, հոգեպես Արցախի հետ «գտնվողներին», մեզ «սիրող» ու ատողներին, մեզ ՀԱՅ չհամարողներին, Արցախը Հայրենիք կամ չհայրենիք համարողներն, նիկոլ պաշտող ու նիկոլին ատողներին...ասեմ, որ մենք կանք, թե չկանք այլևս կարևոր չի, բայց իմացե՜ք ու չհամարձակվեք՛ հակառակվել. նիկոլը իր հանձնառության մի մասը կատարեց՝ մեզ ու Արցախը հանձնեց ՀԱՅԻ ոխերիմ թշնամուն (հանձնառության շարունակությունն ինքներդ գուշակեք): Ցավո՜ք հայե՛ր, Արցախից դուրս ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Շատերիդ աչքերը կուրացան՝ մեզ չտեսաք, շատերիդ ականջները խլացան՝ մեզ չլսեցիք, շատերդ սրտերը քարացան՝ մեզ ուրացաք...հա, մի անհանգստացեք մենք «լավ» ենք, մենք մեր Արցախում ենք...

We recommend to visit

Chat: @Sovorir_Angleren_chat
Bot: @Sovorir_Angleren_bot
Tiktok: tiktok.com/@Sovorir_Angleren

#Սովորիր_Անգլերեն #Sovorir_Angleren #angleren #անգլերեն #քերականություն
#grammar

Last updated 1 month, 1 week ago

📎🇦🇲Ալիքը հանդիսանում է @youropportunities2017 ՏՆ-ի ենթանախագիծը եւ ներկայացնում է կարիերայի հնարավորությունները` կամավորություն, պրակտիկա եւ ՔՀԿ, կրթական (հարակից ոլորտներում) աշխատանքային հաստիքներ ու տենդերներ։


👤Ադմին` @youropportunities_2017

Last updated 2 days, 6 hours ago

   ㅤㅤ ‌ ◌ ⏝ ୨ ♡ ୧ ⏝ ◌
  𖣦  ‌‌ 𝗦𝘆𝗺꯭𝗯꯭𖦹𝗹 ‌ ꒰   ‌✎ ‌  🄵🄾🄽🅃  ˖ ࣪  𝆟
   ㅤ ࿙͝࿚࿙͝࿚   @strkiss ࿙͝࿚࿙͝࿚

Last updated 1 month, 4 weeks ago