Last updated 3 months ago
ՀՀ արտգործնախարարը <<մոռացավ>> նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը, աղաղակեց՝ <<Արցախը Հայաստան է և վերջ>>, երբ մերժեց մեր ինքնորոշման իրավունքը, երբ միակամ որոշեց, որ ավելի լավ է հազարավոր զոհերի արդյունքում հանձնի Արցախը, երբ Պրահայում հայտարարեց, որ Արցախն ադրբեջան է, երբ, երբ, երբ…ցավով պիտի նշեմ, որ այլևս օրինաչափություն է դարձել իրենց հորինածը, սուտը, կեղծիքը վստահաբար պնդելը, այնպես ինչպես <<Սոֆիայում Արցախի և ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը Արցախի կողմից մերժելը>>, այնինչ որևէ հանդիպման առաջարկ Արցախը չի մերժել։ Դրանք չեն կայացել, որովհետև ադրբեջանի հետ նման պայմանավորվածություն իրենք պարզապես ձեռք չեն բերել։ Անամոթ վստահությամբ և իբրև թե <<հաջողություն>> արտգործնախարարը նշում է, որ իրենց <<ջանքերի շնորհիվ>> մենք կարող էինք մնալ Արցախում որպես ադրբեջանի քաղաքացիներ և <<իրավունք ունենալ>> խոսել հայերեն։
Իսկ իրականում, այս խեղճուկրակների հետ նույնիսկ երկխոսություն չկա, իսկ պատերազմի շահառուն կրկին ժողովուրդն է լինելու։ Իսկ իրենք ի՞նչ, ամենաշատը, որ անելու են բոցաշունչ, ոտնկայս իրենց իսկ կենացներն են խմելու, այնպես ինչպես Արցախում էին անում. Արարատ Միրզոյանը լավ կհիշի…
Հավատը ամբոխի ուժի հանդեպ վերափոխեց հայկական երկու պետությունների ավանդական քաղաքականությունն ու կործանարար դեր ունեցավ։ 2018-ին մուտք գործեցինք ամբոխների դարաշրջան…
Անասելի ծանր է վնասազերծել ամբոխի կառավարիչներին, բայց ոչ անհնար, քանզի իրենցը նյութն ու իշխանությունն ամեն գնով ունենալն ու պահելն է, մերը՝ ՀԱՅՐԵՆԻՔՆ Ու ՄԵՐ ՍԵՐՈւՆԴՆԵՐԸ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈւԹՅՈւՆՆ Ու ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆԸ…
Ամփոփում եմ 2024-ը, գումարում, հանում եմ ու գոհանալու պատճառ չունեմ, քանզի ՀԱՅՐԵՆԻՔՍ շարունակում է ղեկավարել ամբոխների կառավարիչը։
Կյանքը 4 տարի է, ինչ կանգ է առել…մի համոզեք ձեզ, որ այն շարունակվում է, որովհետև եղևնի եք զարդարում, տոնական սեղան եք գցում հայկական խնջույքի բոլոր կանոններով։ Այն կանգ է առել, որովհետև մարդն իրեն չի կարող երջանիկ զգալ, երբ զուգահեռ աշխարհում Եռաբլուրն է, Եղբայրական հուշահամալիրն է, անշունչ մնացած Արցախն է, սգացող մայրերն ու որբացած մանուկների անփայլ աչուկներն են…
Այս տարի էլ չեմ շնորհավորի, առավել ևս չեմ սպասի, միայն կմաղթեմ, որ գալիք տարում ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆ ՀԱՍՏԱՏՎԻ, ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ ԼԻՆԻ, ԱՐՑԱԽ ՀԱՅԸ ՈՏՔ ԴՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՐԿՎԻ…Այս է մեր ու մեր երեխաների ապրելու պայմանը։
ՍԻՐՈւՄ ԵՄ ԱՐՑԱԽՆ Ու ՀԱՅԱՍՏԱՆԸ , ՔԱՆԶԻ ԱՅՆ ԻՄՆ Է…
Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին է։
2023 թ.-ի սեպտեմբերին Արցախում իշխանազավթում տեղի ՉԻ ունեցել։ Նիկոլի հրահանգով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ։ Նիկոլը մի նպատակ ուներ՝ Արցախի իր արբանյակների (և խորհրդարանական և արտախորհրդական) օգնությամբ կատարելով ադրբեջանի պահանջը, պիտի Արցախը գլխատվեր և ըստ իրենց ծրագրերի, որպես <<խառնամբոխ լցվեր>> Հայաստանի Հանրապետություն։ Եթե Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը չինքնակազմակերպվեր ու ԱՀ նախագահ չընտրեր, ապա Նիկոլին հաջողվելու էր փակել Արցախի հարցը։ Արցախի պետական ինստիտուտները պիտի կենդանի մնան, գործեն, որպեսզի ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՉՓԱԿՎԻ։
Ճշմարտությունը մեկն է. Արցախը հանձնել է Նիկոլը իր ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ։ Հանձնել է 2022 թ.-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ դատապարտելով Արցախի Հանրապետությունը շրջափակման և 150000 հայերին ցեղասպանության։
Հ.Գ. Ովքեր լծված են Արցախի պետական ինստիտուտները թիրախավորելու <<ծանր>> գործին, մեղադրում են ԱՀ ԱԺ 22 պատգամավորներին, պահանջում են փոխարինող տարատեսակ կոմիտեներ, հկ-ներ ստեղծել, արցախցիների <<սոցիալական ու իրավական>> հարցեր են լուծում, միաժամանակ համոզելով, որ Արցախի հարցը փակ է կամ միակ տարբերակը քոչվորների հետ ապրելն է, դրանք ադրբեջան+քպ շղթայի օղակներն են…
Մեր հասարակությունը կրկին ակամայից հայտնվել է իշխանազավթի օրակարգում, փորձում է սպասվելիք իրադարձությունների տրամաբանական շղթա ստանալ։ Մինչդեռ չարիքը ավելի հարմար դիրքավորվելով շարունակում է ավերը։
1997 թ.-ից կրթական համակարգի տարբեր աստիճաններում եմ աշխատել։ Տարիների ընթացքում հմտանալով և փորձ ձեռք բերելով, արձանագրել եմ խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները, բացթողումներն ու դրանց լրացումները, բարեփոխումների անհրաժեշտությունն ու այդ ընթացքի մեջ ազգայինի խիստ կարևորությունը։
Ըմբոստացել եմ, պայքարել, երբեմն համաձայնել, երբեմն ընդիմացել։ Տարիների ընթացքում ունեցած դժգոհություններին զուգահեռ, մի կարևոր փաստ անհերքելի է մնացել. ցանկացած իրավիճակում հայ ուսուցիչը նվիրյալ է մնացել և հայկական ինքնության, ազգային արժեքների կրողն ու պահապանը։ Չարաբաստիկ 2018-ին ՀՀ իշխանությունը զավթողների հիմնական և գլխավոր թիրախը կրթությունն էր, ազգային արժեքներն ու ուսուցիչը։ Պիտի համոզեին ուսուցչին, որ իր առաքելությունը արժանվույն գնահատված չէ։ Ցավոք համոզեցին…ու սկսվեց ջարդը ազգային արժեքների, ինքնության, բարքերի, կրթության, ուսուցչի արժանապատվության։ Միշտ էլ եղել են, թե վերապատրաստումներ, թե ատեստավորումներ, բայց երբեք այսքան նվաստացումների ու ստորացումների միջով ուսուցիչը չի անցել, սև ու սպիտակների, վերևների ու ներքևների չի բաժանվել։ Բացառությամբ եզակիների, մեծամասնությունը փաստում է, որ ատեստավորումը կատարվում է ոչ արհեստավարժ, խճճող, տեխնիկապես դժվար հաղթահարելի, արհեստական խոչընդոտներով թեստերով։ Եվ ըստ այս իշխանությունների ներկայացման ստացվում է, որ մենք՝ ուսուցիչներս տասնամյակներ շարունակ անորակ ենք եղել և ըստ իրենց ցուցադրության, ներկայումս աշխատող ուսուցիչների մեծ մասը պիտի ուղղակի չաշխատի։
Բոլորս մեծ ցանկություն ունենք չունենալ նման իշխանություններ։ Ի վերջո ՉԵՆՔ ունենալու։ Եվ, երբ դա տեղի ունենա, մենք պիտի պատրաստ լինենք նույն վայրկյանից սկսել պետության առողջացման գործընթացը։ Համար մեկ տեղում՝ կրթություն, գիտություն, աշակերտ, ուսանող, ուսուցիչ, դասախոս։
Հ.Գ. հաճախ ուշադրությունս ուղղված կլինի կրթության խնդիրները ( ներկայումս՝ աղետ) վեր հանելուն և դրանց հնարավոր լուծումները տալուն։
Շարունակելի…
Իշխանական դիմակի տակ հնարավոր չէ թաքցնել փողոցային կեցվածքը, խոսույթը, մտքերը։ Այդ կեցվածքն ունեցողը չի կարող ղեկավարել ինձ, իմ տեսակը, որոշել իմ ներկան ու ապագան։ Փողոցային մտածողություն ունեցողը չի կարող բանակցություններ վարել իմ ու իմ Հայրենիքի հարցով, իրեն կարհամարհեն, կոտնահարեն, կպարտադրեն, կխորշեն իրենից… Մերը սա չէ ու չի լինելու։ Մերը հայերենն ու հայեցին է, մերը հայկական արմատներն ու պատմական Հայրենիքն է, որտեղ Արցախն ու ամբողջական Հայաստանն է ու հենց դա է իրական Հայրենիքը…Բաղձալի խաղաղությունն էլ այդ բանաձևն ունի։ Սա է մեր օրակարգը ու ով փորձ կանի խանգարել, որպես խոչընդոտ պիտի հեռացվի…
Last updated 3 months ago