Why Pay for Entertainment? Access Thousands of Free Downloads Now!

parstoday armenian(رادیو ارمنی ایران)

Description
«Փարս Թուդեյ»-ն` ԻԻՀ Ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների լրատվական կայք է
Advertising
We recommend to visit

Chat: @Sovorir_Angleren_chat
Bot: @Sovorir_Angleren_bot
Tiktok: tiktok.com/@Sovorir_Angleren

#Սովորիր_Անգլերեն #Sovorir_Angleren #angleren #անգլերեն #քերականություն
#grammar

Last updated 1 month, 1 week ago

📎🇦🇲Ալիքը հանդիսանում է @youropportunities2017 ՏՆ-ի ենթանախագիծը եւ ներկայացնում է կարիերայի հնարավորությունները` կամավորություն, պրակտիկա եւ ՔՀԿ, կրթական (հարակից ոլորտներում) աշխատանքային հաստիքներ ու տենդերներ։


👤Ադմին` @youropportunities_2017

Last updated 2 days, 6 hours ago

   ㅤㅤ ‌ ◌ ⏝ ୨ ♡ ୧ ⏝ ◌
  𖣦  ‌‌ 𝗦𝘆𝗺꯭𝗯꯭𖦹𝗹 ‌ ꒰   ‌✎ ‌  🄵🄾🄽🅃  ˖ ࣪  𝆟
   ㅤ ࿙͝࿚࿙͝࿚   @strkiss ࿙͝࿚࿙͝࿚

Last updated 1 month, 4 weeks ago

4 days, 15 hours ago

⭕️ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը

🟥«Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը» ներկայացրել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի, ներառյալ՝ Բարգուշատի թունելի ներդրումային ծրագիրը։

🔹Նշվում է, որ Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային՝ 24,2 կմ-ի կառուցումն իրականացվելու է երեք ենթահատվածների՝

🔹1.27.12 կմ երկարությամբ հյուսիսային ենթահատված,

🔹2.8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված,

🔹3.24.25 կմ երկարությամբ հարավային ենթահատված:

Շարունակությունն👇👇

https://parstoday.ir/hy/news/armenia-i217718

@parstodayarmenian

4 days, 15 hours ago

⭕️Անցած 10 տարիներն ապացուցեցին` ԵԱՏՄ–ն ինքնուրույն ու ինքնաբավ կենտրոններից մեկն է. Պուտին

🟥Անցած 10 տարիները ապացուցեցին, որ Եվրասիական տնտեսական միությունն աշխարհի ինքնուրույն ու ինքնաբավ կենտրոններից մեկն է։

🔹ԵԱՏՄ ինտեգրացիոն փաստաթղթի ստորագրման 10–ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

🔹«Սա կարևորագույն իրավական փաստաթուղթ է, ըստ որի կառուցվում է ԵԱՏՄ ամբողջ գործընթացը։ Այս փաստաթղթի մեջ առանցքային խնդիրը ԵԱՏՄ շրջանակում միասնական շուկայի ձևավորումն է, առևտրի և ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժը։ Այստեղ ամրագրված են նաև այն հիմնական սկզբունքները, որոնք վերաբերում են իրավահավասարությանը, փոխադարձ շահին, փոխադարձ հարգանքին, հետաքրքրություններին»,– նշեց նա։
Շարունակությունն👇👇

https://parstoday.ir/hy/news/world-i217724

@parstodayarmenian

4 days, 15 hours ago
*****⭕️***Իրանի «Էլեկոմպ» ցուցահանդեսին Հայաստանի պատվիրակության ներկայությունը …

*⭕️*Իրանի «Էլեկոմպ» ցուցահանդեսին Հայաստանի պատվիրակության ներկայությունը Հաստատ է

🟪Թեհրանի Համակարգչային արհեստակցական համակարգի կազմակերպության ղեկավարն ասել է․ «Այս տարվա «Էլեկոմպի» (Elecomp)՝ Էլեկտրոնիկայի, համակարգիչների, էլեկտրոնային առևտրի միջազգային ցուցահանդեսում մենք կունենանք օտարերկրյա հյուրեր Հայաստանից, Ռուսաստանից, Չինաստանից, Սիրիայից, Հորդանանից և մի շարք այլ երկրներից։ Ցուցահանդեսին մասնակցելու հայտ են ներկայացրել մի քանի այլ երկրներ, որոնց հայտը քննարկվում է»։

🔹Նշենք, որ «Բոլորս միասին հանուն թվային տնտեսության» կարգախոսով Իրանի 27-րդ «Elecomp»-ի ցուցահանդեսը Թեհրանում կանցկացվի հունիսի 28-ից սկսած՝ երեք օր տևողությամբ։

⭕️حضور قطعی هیأتی از ارمنستان در نمایشگاه الکامپ ایران

🟪بیست و هفتمین نمایشگاه الکامپ ایران با شعار "همه با هم برای اقتصاد دیجیتال" از 28 ژوئن به مدت سه روز در تهران برگزار می شود.

**@parstodayarmenian

1 week, 4 days ago
***⭕️***Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ …

⭕️Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում դրական միտում կա

🟥Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության գործընթացում դրական միտում կա։ Այս մասին գրում է Sputnik Ադրբեջանը։

🔹«Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում են երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ առանց որևէ միջնորդի»,- ասել է Ալիևը:

🔹Ըստ նրա՝ սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ, հատկապես այնպիսիք, որոնք ելնում են իրենց շահերից։

🔹Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ այդ միջնորդները չեն ցանկանում օգնել, նրանք ցանկանում են ներթափանցել տարածաշրջան հանուն իրենց քաղաքական և տնտեսական շահերի։

Շարունակությունն👇👇

https://parstoday.ir/hy/news/armenia-i217420

@parstodayarmenian

1 week, 4 days ago

⭕️Փարիզում մայիսմեկյան ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ

🟥Ոստիկանները մարդկանց գցել են գետնին, մի քանի մարդ վիրավորվել է։

🔸 Փարիզում մայիսմեկյան երթի ժամանակ անկարգություններ են սկսվել, ոստիկանները մահակներով հետ են մղել երթի մասնակիցներին, կան վիրավորներ, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

🔸Ցուցարարներն սկսել են կոտրել ապակե ցուցափեղկերն ու ավտոբուսների կանգառները:

🔸Ոստիկանությունը միջամտել է։ Արմատականները սկսել են ճայթրուկներ պայթեցնել և ապակե շշեր նետել։

🔸Ոստիկանները մահակներով սկսել են հետ մղել ցուցարարներին, նրանց գցել են գետնին, մի քանի մարդ վիրավորվել է։

Շարունակությունն👇👇

https://parstoday.ir/hy/news/world-i217418

⭕️تظاهرات روز کارگر در پاریس

@parstodayarmenian

1 week, 4 days ago
***⭕️***Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր …

⭕️Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, այլ հարց է, որ պետք է վերարտադրել սահմանը. Փաշինյան

🟥Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, այլ հարց է, երբ մենք ասում ենք, որ պետք է վերարտադրել սահմանը, այսինքն, գնալ և գետնի վրա տեղորոշել այդ սահմանը՝ արդեն ձևավորված սկզբունքների հիման վրա։

🔹Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

🔹«Մեր երկրի անվտանգության ապահովման և մեր երկրի շահերից է բխում, որ մենք ի վերջո որդեգրենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության և հովանավորության ապրելու բանաձևը»,-ասել է նա։

Շարունակությունն👇👇

https://parstoday.ir/hy/news/armenia-i217430

@parstodayarmenian

2 weeks, 6 days ago
**ՀՀ-ն չի պատրասվում պшտերազմել ԼՂ-ի համար․ …

ՀՀ-ն չի պատրասվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան

🔻ՀՀ-ն չի պատրասվում պատերազմել ԼՂ-ի համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

🔻«ՀՀ-ն միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի, և հույս ունենք, որ սահմանազատման գործընթացում ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի։

🔻Իմիջիայլոց, կարծում եմ, որ սահմանազատման գործընթացում արդեն իսկ այսօր կայացվող որոշումներով մենք ցույց ենք տվել մեր անկեղծությունը։ Ցույց ենք տվել մեր անկեղծությունը, որովհետև մենք նաև հետևյալն ենք արել՝ արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական այն գյուղերում, մասնավորապես 4 գյուղերի մասին է՝ Ղըզըլհաջիլի, Խեյրումլի, Աշաղը Ասկիպարա, Բաղանիս-Այրում, որ այդ գյուղերում, որտեղ հիմա մարդիկ չեն ապրում, այդտեղ մարդկանց կյանքը հնարավոր դառնա, ապրելը հնարավոր դառնա։

@parstodayarmenian

2 weeks, 6 days ago

⭕️ԱԽ քարտուղարը հայտնել է` ինչո՞ւ են ռուս խաղաղապահները ուղևորվել Գորիս և Սիսիան🟥ԼՂ ռուսխաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ և ավտոշարասյուն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:

🔶«Արմենպրեսի» հարցին ի պատասխան ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

🔶Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում այսօր շրջանառվում էր տեսանյութ, համաձայն որի ԼՂ–ում տեղակայված ռուս խաղաղապահների ավտոշարասյունը Հակարի կամրջով մտել է ՀՀ տարածք և շարժվել դեպի Գորիս:

🔶«ԼՂ–ում տեղակայվելու և խաղաղապահ գործունեություն ծավալելու համար ՌԴ խաղաղապահ զորախմբին ՀՀ կառավարության կողմից ժամանակավոր տեղակայման վայրեր են հատկացվել Գորիսում և Սիսիանում: Տեղանքը ընտրվել էր այդ թվում Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ»,– ասել է նա:

🔶Գրիգորյանի խոսքով` եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը լքում է Լեռնային Ղարաբաղը, հասկանալիորեն չի կարող մնալ նաև Հայաստանի Հանրապետությունում:

🔶Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել էր, որ ՌԴ խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղից, քանի որ տարածաշրջանում նրանց գործառույթները զրոյացվել են։

@parstodayarmenian

2 weeks, 6 days ago
*****⭕️***Տեղեկություններ են հրապարակվում, որ Ղարաբաղը գրավելուց …

*⭕️*Տեղեկություններ են հրապարակվում, որ Ղարաբաղը գրավելուց հետո Ադրբեջանը ոչնչացնում է հայկական գյուղերը և դրանք վերածում զորանոցների ու ռազմակայանների՝ բանակի, սիոնիստների և ՆԱՏՕ-ի օգտագործման համար։

🟥Այս լուսանկարներում երեւում է Ղարաբաղի Քարինտակ գյուղը, որն ամբողջությամբ ավերվել է Բաքվի կողմից։

⭕️گزارش هایی منتشر شده مبنی بر اینکه جمهوری آذربایجان بعد از تصرف قره‌باغ، در حال تخریب روستاهای ارمنی نشین و تبدیل آنها به پادگان و پایگاه های نظامی برای استفاده ارتش، صهیونیست ها و ناتو است.

🟥در این تصاویر روستای "کرین تاک" در قره باغ دیده می شود که به طور کامل توسط باکو نابود شده است.

**@parstodayarmenian

3 weeks, 6 days ago
*****⭕️***Հայաստանում արտադրված մի քանի զինատեսակներ ներքին …

*⭕️*Հայաստանում արտադրված մի քանի զինատեսակներ ներքին փորձարկումներ են անցել․ դրանք առաջիկայում կկիրառվեն Զինված ուժերում

🟥Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչները հանդիպել են ռազմարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող բոլոր ընկերությունների հետ, քննարկել առկա խնդիրները։ Իրականացվել են մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ, որոնք մոտ ապագայում կկիրառվեն Հայաստանի զինված ուժերում:

🔸«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

🔸Նախարարը նշել է, որ պաշտոնավարման հենց առաջին օրվանից ռազմարդյունաբերության ոլորտը եղել է իր ուշադրության կենտրոնում: «Այս ուղղությունը բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ մեկտեղ, մեծ ուշադրության է արժանացել իմ կողմից, որովհետև այդ ուղղությունները և՛ նախարարության, և՛ կառավարության համար առաջնահերթություն են»,-նշեց նա:

**@parstodayarmenian

We recommend to visit

Chat: @Sovorir_Angleren_chat
Bot: @Sovorir_Angleren_bot
Tiktok: tiktok.com/@Sovorir_Angleren

#Սովորիր_Անգլերեն #Sovorir_Angleren #angleren #անգլերեն #քերականություն
#grammar

Last updated 1 month, 1 week ago

📎🇦🇲Ալիքը հանդիսանում է @youropportunities2017 ՏՆ-ի ենթանախագիծը եւ ներկայացնում է կարիերայի հնարավորությունները` կամավորություն, պրակտիկա եւ ՔՀԿ, կրթական (հարակից ոլորտներում) աշխատանքային հաստիքներ ու տենդերներ։


👤Ադմին` @youropportunities_2017

Last updated 2 days, 6 hours ago

   ㅤㅤ ‌ ◌ ⏝ ୨ ♡ ୧ ⏝ ◌
  𖣦  ‌‌ 𝗦𝘆𝗺꯭𝗯꯭𖦹𝗹 ‌ ꒰   ‌✎ ‌  🄵🄾🄽🅃  ˖ ࣪  𝆟
   ㅤ ࿙͝࿚࿙͝࿚   @strkiss ࿙͝࿚࿙͝࿚

Last updated 1 month, 4 weeks ago