Unlock a World of Free Content: Books, Music, Videos & More Await!

Ս. Ներսես Շնորհալի Հայորդյաց տուն С. Нерсес Шнорали Айордеац тун

Description
ДПЦ АЙОРДЕАЦ ТУН
Advertising
We recommend to visit

❤️‍🩹. @ananyannn

Last updated 4 days, 15 hours ago

✔Մեր լինքը, որով կարողեք հրավիրել ձեր ընկերներին👨‍💼 @tarmgifts

✔Գովազդի համար @Hrr06hh @miiliionn

Last updated 1 month, 1 week ago

@reklamasrtov
второй канал- @laaaaaaaaaaast
канал не продается!!!

Last updated 6 days, 14 hours ago

3 weeks, 5 days ago

https://www.youtube.com/watch?v=b6bUayGOgmg

YouTube

«ԱՅՍՕՐ ԷԼ ԱՌԵՐԵՍՎՈՒՄ ԵՆՔ ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ». ԵԶՐԱՍ ՍՐԲԱԶԱՆ

Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված խոշոր հանցագործություն է: 109 տարի անց ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում ապրիլի 24-ին հայոց եկեղեցիներում միասնական աղոթքով ոգեկոչում են սուրբ նահատակների հիշատակը: Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն…

3 weeks, 5 days ago

Եզրաս սրբազանն օրհնության իր  խոսքով նշեց, որ Հայոց Մեծ Եղեռնի զոհերը, որոնց սրբադասել է Հայ Եկեղեցին,  մեր  բարեխոսներն են Աստծո առաջ  և  պատգամում են  լինել ճշմարտության առաքյալներ՝ ընդդեմ կեղծիքի, անհանդուրժողականության: Սրբազան հայրն ասաց, որ հայրենյաց երկրում այսօր էլ առերեսվում ենք նոր ցեղասպանության, ադրբեջանական բանտերում են  մեր հայրենակիցները, Արցախի առաջնորդները: «Բարոյական մեծ պատասխանատվություն ունենք պահանջելու մեր հայրենակիցների վերադարձը, պետք է լինենք  համախումբ և աննահանջ՝ ճշամարտության պայքարի մեր ճանապարհին»,- ասել է Եզրաս սրբազանը։

4 weeks ago

Հետո, երբ մայրս ինձ ու եղբորս բակ էր ուղարկում, շեմքին չհասած միշտ հիշեցնում էր.
- Հողերի հետ հանկարծ չխաղաք:
Ու դա հավանաբար առաջին դասն էր այն մասին, որ հողի հետ խաղ չեն անում:

Դպրոցում էր, որ մեզ սովորեցրին հողի բաղադրությունը: Գրատախտակի առաջ կանգնած արտասանում էինք երեկ սերտած դասը և ամեն բառի հետ պինդ, հուսալի հողը մեր աչքի առաջ մի քմահաճ թեթևությամբ փխրվում, մասնատվում, տրոհվում էր նշանների ու տարրերի: Եվ քանի որ մենք արդեն գիտեինք, որ մեր հողից բացի կա նաև ուրիշի հողը, ու քանի որ մեր հողը հարազատ էր, իսկ օտարինը `ոչ այնքան, կռահեցինք նաև, որ հողերի բաղադրության մեջ անկասկած պիտի լինի մի բան, ինչը տարբերակիչ է և դրանով է պայմանավորվում սեփական հողի քաղցրությունը:

Ու միայն հետո, շատ հետո, երբ առաջին անգամ տխրության միջից լսեցինք «հող էիր, հող դարձար» բառերը, այդ պահից ի վեր հողը կորցրեց իր նախնական համադրիչ կազմը, հողահալած մի գիտակցում մեզ ծանուցեց, որ հողի բաղադրություն չկա, կա մարդու բաղադրություն, որովհետև եթե հողը մենք ենք, հողածինն ու հողեղենը մենք ենք և մենք ենք հողին պահ տվողն ու տրվողը, ուրեմն այնտեղ ամեն բան մեզնով է:
Եվ հողի սերն էլ մեր սերն` բոլորիս ու յուրաքանչյուրիս, անցավորաց ու ապրողաց ինքնասեր պաշտումը:

4 weeks ago
Հողն այն տեղն է, որտեղ կանգնում …

Հողն այն տեղն է, որտեղ կանգնում են երկու ոտքերի վրա։ Մենք գոնե այդպես հասկացանք, երբ առաջին քայլերն արեցինք։

4 weeks, 1 day ago
Ս. Ներսես Շնորհալի Հայորդյաց տուն С. …
4 weeks, 1 day ago
Ս. Ներսես Շնորհալի Հայորդյաց տուն С. …
4 weeks, 1 day ago
Աննա Երիցյանի զավակները սովորում են հայորդյաց …

Աննա Երիցյանի զավակները սովորում են հայորդյաց տանը։ Մինչ երեխաները կյուրացնեն հայոց պատմությունն ու գրականությունը, մայրը որոշում է հաճախել գոբելենագործության դասերին։ Որոշ ժամանակ անց հոբբին դառնում է սիրելի մասնագիտություն։ Մոր հորդորով այսօր արդեն զավակները նույնպես ասեղնագործում են։ Աննան պարծանքով է ցույց տալիս աղջկա, որդու և իր աշխատանքները՝ «Արարատ սարը», «Արևը», «Նռնենին»։

Անհաշիվ է Յուրի Հովսեփյանի աշակերտների թիվը։ Նրանք դպրոցականներ են, ուսանողներ ու մեծահասակներ, որոնք որպես երախտապարտ սաներ, խորին հարգանքով ու գորովանքով են խոսում սիրելի ուսուցչի մասին՝ ընդգծելով նրա նվիրվածությունը, բարի անհատականությունը։ Ուսուցիչ, որը կարողանում է ուղղորդել ու ամենակարևորը՝ խրախուսել և քաջալերել։

Գոբելենագործության այս տեսակը բարեհաջող ուսուցանվում ու զարգանում է կրթօջախում հիմնադրման օրվանից սկսած, ստեղծվում են արվեստի նոր գործեր, կազմակերպվում նորանոր ցուցադրություններ։ https://armenianchurch.ru/news/66265a057a66048b49a49d95

4 weeks, 1 day ago
Ս. Ներսես Շնորհալի Հայորդյաց տուն С. …
4 weeks, 1 day ago
Ս. Ներսես Շնորհալի Հայորդյաց տուն С. …
4 weeks, 1 day ago
Ս. Ներսես Շնորհալի Հայորդյաց տուն С. …
We recommend to visit

❤️‍🩹. @ananyannn

Last updated 4 days, 15 hours ago

✔Մեր լինքը, որով կարողեք հրավիրել ձեր ընկերներին👨‍💼 @tarmgifts

✔Գովազդի համար @Hrr06hh @miiliionn

Last updated 1 month, 1 week ago

@reklamasrtov
второй канал- @laaaaaaaaaaast
канал не продается!!!

Last updated 6 days, 14 hours ago