Last updated 1 день, 3 часа назад
✔Մեր լինքը, որով կարողեք հրավիրել ձեր ընկերներին👨💼 @tarmgifts
✔Գովազդի համար @miiliionn
Last updated 3 недели, 1 день назад
«Մեր համերգներից հետո հանդիսատեսի հետաքրքրությունը գործիքի հանդեպ ավելի է մեծանում, միշտ մոտենում են, հարցեր տալիս, շոշափում գործիքը»,- պատմում է ուսուցչուհին:
Հոբելյանական համերգի ավարտին թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանն օրհնության և գնահատանքի գիր շնորհեց Իսկուհի Կարապետյանին և նվագակցող Արուսյակ Պապիկյանին:
https://armenianchurch.ru/news/67605ca83be496001f4af01f
2014 թ.-ից Մոսկվայի Ս. Ներսես Շնորհալու անվան հայորդյաց տան «Զատիկ» քանոնի խումբը (գեղ. ղեկ.՝ Իսկուհի Կարապետյան) Ռուսաստանում պատվով ներկայացնում ու ճանաչելի է դարձնում հայկական ազգային երաժշտությունը, մեր հարուստ մշակութային ժառանգությունը:
-Ես, անկեղծ ասեմ, երջանիկ մարդ եմ, երջանիկ մանկավարժ, որովհետև զբաղվում եմ իմ սիրելի մասնագիտությամբ: Մոսկվայում աշխատանքի երկար փնտրտուքից հետո, արդեն հույսս կտրել էի, որ իմ մասնագիտությամբ գործ կգտնեմ և ահա հրաշքը տեղի ունեցավ: Եզրաս սրբազանը գնեց երկու գործիք և մենք մեկ աշակերտով բացեցինք քանոնի դասարանը: Այսօր արդեն աշակերտներիս թիվն անցնում է տասնյակը: Ճիշտ է, նրանք երաժշտական խորացված գիտելիքներով կրթություն չունեն, բայց շնորհիվ երաժշտության նկատմամբ սիրո և պատրաստակամության, մեծակտավ գործեր են նվագում:
«Զատիկ» քանոնի համույթի գեղարվեստկան ղեկավար Իսկուհի Կարապետյանի խոսքով՝ պատասխանատու գործ է օտարին ներկայացնել քո ազգային գործիքն ու երգը:
https://armenianchurch.ru/news/67605ca83be496001f4af01f
«Այն, ինչ տեսանք, զգացինք ու ապրեցինք, ակամայից մղում է հարցնել՝ ով է տվել այսքան շնորհ, տաղանդ մեր սաներին, իհարկե, Արարիչը: Այս հոբելյանական երեկոն մեր երախտագիտությունն ու փառաբանությունն է մեր հայրերի պաշտելի Աստծուն, մեր մեծ մշակույթի գործիչներին, տաղանդաշատ արվեստագետներին, քանզի այս փոքրիկները նրանց գործի շարունակողներն են, մեր հարուստ ժառանգության կրողները: Այսպես ենք մենք պահում մեր ինքնությունը, հավատարմությունն այն արժեքներին, որով աշխարհը ճանաչել է ու պիտի ճանաչի, թե ով է քրիստոնյա հայը». սա Եզրաս սրբազանի հուժկու, կուռ ուղերձն էր՝ ուղղված ներկաներին, որն, ինչ խոսք, նաև հասցեագրված էր աշխարհին, ամենքիս:
https://armenianchurch.ru/news/67605ca83be496001f4af01f
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴ
Սեպտեմբերի 5
«Քո կամքը թող լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթ. 6.10)։ ------------------------------- НАСТАВЛЕНИЕ ДНЯ 5 сентября
«Да будет воля Твоя и на земле, как на небе» (Мф. 6.10).
Աղոթքում ասվում է` Քո առատ ողորմությունը պարգևիր յուրաքանչյուրին ըստ իր կարիքի....
Last updated 1 день, 3 часа назад
✔Մեր լինքը, որով կարողեք հրավիրել ձեր ընկերներին👨💼 @tarmgifts
✔Գովազդի համար @miiliionn
Last updated 3 недели, 1 день назад