Why Pay for Entertainment? Access Thousands of Free Downloads Now!

ԳՐԱԴԱՐԱՆ

Description
Գրադարան հարթակ է որտեղ կգտնես
🎯 Կրթող Ինֆորմացիա
🎯 Հետաքրքիր նյութեր
🎯 Գիտափորձեր
🎯 Գրքեր
🎯 Փաստեր
🎯 Ինքնազարգացում
Հարցերի կամ առաջարկություններ դեպքում գրել📤 @gradaraniBot ին
🟣Ինստագրամ https://instagram.com/grradaran?utm_source=qr&igshi
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago

1 month, 1 week ago

Երազանքները կարո'ղ են իրականանալ,միայն թե հավատալ ու վառ պահել նրանց,անգամ եթե շուրջդ լինի խավար անթափանց... 🤍**

Արմեն Մխեյան✨️

1 month, 1 week ago

ՄԱՅՐՍ

Դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս,
Տանս ճրագն էիր և ծուխն էիր տանս:
Քոնը իմն էր, իմը քոնն էր հավիտյանս,
Դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս:
Իմ տերությունն էիր և իմ երկիրն էիր,
Լրումն ու լիրն էիր, ճակատագիրն էիր,
Եվ իմ միակն էիր, ինչպես Հայաստանս:
Իմ կյանքի գինն էիր, իմ Ծիր-Կաթինն էիր,
Եվ իմ բաժինն էիր, և իմ բագինն էիր,
Դու խառնված էիր շնչիս, էությանս…
Դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս:

Համո Սահյան🌸

1 month, 3 weeks ago

«Հայրենագիտությունը գլխավոր ուսմունքներից մեկը պետք է լինի, որ պարտավոր է սովորել ամեն մի հայորդի։ Ով որ չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարտապես սիրել այն»։

ՐԱՖՖԻ❤️

3 months, 1 week ago

Քիմիական փաստեր‼️
2015 թվականին պարբերական համակարգում ավելացվեց 4 նոր քիմիական տարր՝

115 կարգաթիվ ունեցող քիմիական տարր՝ Mc(մոսկովյում) ի պատիվ Մոսկվա քաղաքի։
118 կարգաթիվ ունեցող քիմիական տարր՝
Og(օգանեսոն) ի պատիվ գիտնականի։
117 կարգաթիվ ունեցող քիմիական տարր՝
Ts(տենիսին)ի պատիվ ԱՄՆ-ի նահանգի։
113 կարգաթիվ ունեցող քիմիական տարր՝
Nh(նիհոնի) թարգմանաբար նշանակում է Ճապոնիա։❤️

3 months, 1 week ago

Եվ մի գեղեցիկ օր` խաղալով մահվան հետ,մենք կպարտվենք նրան... 💘

3 months, 1 week ago

Իսկ դուք գիտեի՞ք,որ ընդամենը րոպեներ առաջ Չինաստանում մեկնարկեց Նոր տարին 😁🇨🇳

5 months, 2 weeks ago

Կա լռություն, որ բառերից պերճախոս է։

Ալեքսանդր Շիրվանզադե

5 months, 3 weeks ago

Հացից խռոված երեխայի պես,
Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում:
Քունս թռցրել, բայց արի ու տես,
Բարձից փախչելով, բարձին եմ նայում:

Ամենքի համար ամեն ինչ արել,
Նստել արածիս վարձին եմ նայում.
Գժված գլուխս ափիս մեջ առել,
Անցած օրերիս դարձին եմ նայում։

Համո Սահյան

5 months, 3 weeks ago

- - - - ՈՒ ԹՈՂ ԴԱՏԱՐԿՎԵՆ - - - -
Մանկատներն եմ ուզում դատարկվեն,
Մանուկ չմնա մանկատներում:
Ու այն տներն եմ ուզում դատարկել,
Ում տան մանուկն է մանկատներում:

Ծերանոցներն եմ ուզում դատարկվեն,
Ծերերը իրենց որդու մոտ մնան:
Իրենց թոռներին գրկեն, փաթաթվեն,
Թոռանը տեսած աշխարհից գնան:

Բանտերն եմ ուզում նաև դատարկվեն,
Հանցագործները աշխարհից գնան:
Իսկ նրանք, ովքեր պիտ դատապարտվեն,
Աշխարհից հեռու աշխարհում մնան:

Բոլոր զենքերն եմ ուզում դատարկվեն,
Աշխարհում ոչ մի փամփուշտ չմնա:
Թե փամփուշտներ կան, որ պիտ արձակվեն,
Չարի ճակատին կամ սրտին գնա:

Եվ չար մարդիկ եմ ուզում դատարկվեն,
Չարն իրենց միջից դատարկեն գնա:
Աշխարհը բարուն` տան կամ կտակեն,
Չարը չծնված, արգանդում մնա:
©️ Նավասարդ Խաչատրյան 26.11.2023

5 months, 3 weeks ago

Քոնն ուրիշին չտա՛ս։
Ինչքան տվեցիր տանելու են, Ինչքան տարան խփելու են, Ինչքան խփեցին`ուժեղանալու են,
ՈՒժեղացան՝ քամահրելու են...
Տանջանքը մարդու համար է, զավակս, սկզբում տանջվում են վերջի համար։ Քո մեջ կա տանջանքին դիմակայելու ընդունակություն ու որքան ուժեղ է «ես»-ը, այնքան ուժեղ է «մենք»-ը...

Հրանտ Մաթևոսյան 🇦🇲

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago