Քրիստոնյա

Description
Առաքելական եկեղեցի ✝️

«Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է»։

📖 ՄԱՐԿՈՍ 9 : 23
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated hace 2 meses

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated hace 1 semana, 6 días

Last updated hace 1 mes, 1 semana

5 days, 17 hours ago

🎵Կոմիտաս - Տէր ողորմեա

Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա.
Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա.

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տուր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ հիւանդաց բժշկութիւն,
Ննջեցելոց արքայութիւն:

Արի Աստուած հարցն մերոց,
Որ ապավենդ ես նեղելոց:

Հաս յօգնութիւն ծառայից քոց
Լեր օգնական ազգիս Հայոց:

Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա.
Յիսուս Փրկիչ, մեզ ողորմեա:

ℹ️ Կատարող Վարուժան Մարգարյան։
Սուրբ Պատարագի մաս է կազմում և երգվում է Սուրբ Հաղորդությունից առաջ:
Երգը նախապես ցասման ժամի մաս է կազմել, որը կատարվել է բնական աղետների և թշնամիների հարձակումների ժամանակ: Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը (18-րդ դար) այն հավելել է Սուրբ Պատարագի մեջ:

#շարական

1 week ago

Ով Քրիստոս, որ լույս ես հագնում պատմուճանի պես,
Որ ինձ համար մերկ կանգնել ես Պիղատոսի առաջ,
Հանդերձիր ինձ Քո լույսով, որով լուսավորել ես Սրբերիդ,
Շնորհիվ որի հաղթող են դուրս եկել նրանք այս աշխարհի հետ պայքարներում:

#աղոթք🙏✝️

1 week ago
Աղոթք ***🙏***

Աղոթք 🙏

#աղոթք🙏✝️

1 week ago

💡Քրիստոսը զգուշացնում է այն մասին, որ մենք պետք է վախենանք ոչ թե աշխարհիկ ծաղրից կամ դատողություններից, այլ Աստծո դատաստանից։ Նա շեշտում է, որ Քրիստոսի վարդապետությունը և նրա հանդեպ հավատարմությունը ամենաթանկ արժեքն են, և դրանք ամոթ համարելը նշանակում է մերժել փրկությունը։

Սուրբ Հովհաննես Ոսկեբերան

💡Եթե մարդն իր կյանքում հրաժարվում է Աստծուց, դատաստանի օրը Աստված նույնպես կհրաժարվի նրանից։ Նա կոչ է անում հավատացյալներին համարձակորեն կանգնել իրենց հավատքի համար, հատկապես դժվարությունների ու փորձությունների մեջ։

Սուրբ Օգոստինոս

1 week ago
`Ով ինձ և իմ խոսքերը ամոթ …

`Ով ինձ և իմ խոսքերը ամոթ համարի այս շնացող ու մեղավոր սերնդի մեջ, Մարդու Որդին էլ նրան պիտի ամաչեցնի, երբ գա իր Հոր և սուրբ հրեշտակների փառքով։

📖ՄԱՐԿՈՍ 8:38`

📌«Ով ինձ և իմ խոսքերը ամոթ համարի»
Այս խոսքերը վերաբերում են այն մարդկանց, ովքեր ամաչում են խոստովանել իրենց հավատքը կամ վախենում են բացահայտ վկայել Քրիստոսի մասին։ Սա ներառում է այնպիսի իրավիճակներ, որտեղ մարդը վախենում է ծաղրուծանակից, հալածանքից կամ սեփական շահի վնասից։

📌«Մարդու Որդին էլ նրան պիտի ամաչեցնի»
Սա նշանակում է, որ եթե մենք մերժում ենք Քրիստոսին՝ ամաչելով կամ հրաժարվելով մեր հավատքից, նույն կերպ նա էլ մեզ կխուսափի ճանաչել դատաստանի օրը։ Սա վկայում է երկկողմանի պատասխանատվության մասին. ինչպես մենք վարվենք Քրիստոսի հետ այս կյանքում, այնպես էլ նա կվարվի մեր հանդեպ իր փառավոր գալստյան ժամանակ։

📌«Երբ գա իր Հոր և սուրբ հրեշտակների փառքով»
`Այս խոսքերը ցույց են տալիս երկրորդ գալուստը՝ դատաստանի օրը, երբ Քրիստոս կգա որպես Տիրակալ՝ դատելու ողջ մարդկությանը։

#կրթվենք_միասին`

1 week, 1 day ago
**Սուրբ Ծնունդը** քրիստոնեական ամենակարևոր տոներից է, …

Սուրբ Ծնունդը քրիստոնեական ամենակարևոր տոներից է, որը նվիրված է Հիսուս Քրիստոսի ծննդյանը։ Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 6-ին, համատեղելով այն Աստվածահայտնության և Հիսուսի Մկրտության տոնի հետ։ Այս տոնը ոչ միայն նշում է Հիսուսի երկրային ծնունդը, այլև աստվածային հայտնությունը։

Տոնի խորհուրդը

📍Հիսուս Քրիստոսի ծնունդը:
Սուրբ Ծնունդը հիշեցնում է մեզ, որ Աստված մարմնացավ և մարդ դարձավ՝ բերելով փրկություն մարդկությանը։

📍Աստվածահայտնություն:
Հիշատակվում է Բեթղեհեմյան մոգերի այցելությունը, որոնք տեսան Աստծո հայտնությունը Մանուկ Հիսուսում։

📍Հիսուսի մկրտություն:
Սուրբ Ծնունդը հիշատակում է նաև Հիսուսի մկրտությունը Հորդանան գետում՝ Հովհաննես Մկրտչի կողմից, երբ Աստված հայտնվեց որպես Երրորդություն՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի։

#կրթվենք_միասին

1 week, 3 days ago

ՄԱՆԱՍԷ ԹԱԳԱՒՈՐԻ ԱՂՕԹՔԸ
Տէ՛ր ամենակալ, Աստոուա՛ծ Աբրահամի, Իսահակի, Յակոբի եւ նրանց արդար զաւակների. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Որ արարեցիր երկինքն ու երկիրը եւ նրանց բոլոր զարդերը. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Որ ամեն ինչ սարսում է եւ դողում Քո զօրութեան ահից. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Որ կապեցիր ծովը Քո հրամանի խօսքով, փակեցիր անդունդները, կնքեցիր Քո ահաւոր եւ փառաւորեալ սուրբ անուամբ. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Անբաւ է Քո սրբութեան փառքի մեծավայելչութիւնը, սաստիկ է Քո սպառնալիքների բարկութիւնը մեղաւորների հանդէպ, անչափ  եւ անքննելի են Քո աւետիսների ողորմութիւններիը. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Դո՛ւ, Տէ՛ր, բարձրեալ, գթած, համբերող, բազումողորմ ես եւ ափսոսում ես մարդկանց չարիքների համար. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Դո՛ւ, Աստուա՛ծ, չկարգեցիր ապաշխարութիւն արդարներիª Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի համար, որոնք չմեղանչեցին Քո հանդէպ. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Այլ ապաշխարութիւն կարգեցիր ինձ՝ մեղաուորիս համար, քանզի մեղանչեցի աւելի, քան ծովի աւազները, եւ բազմացան իմ անօրենութիւնները. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Արժանի չեմ նայելու եւ տեսնելու երկնքի բարձունքները իմ բազում անօրենութիւնների պատճառով. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Կորացել եմ ես երկաթէ կապանքների բռնութիւնից եւ չունեմ հանգիստ. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Սաստկացրեցի զայրույթդ եւ չարիք գործեցի Քո առջեւ, [կռապատկեր] կանգնեցրեցի եւ աւելացրեցի ցասումդ իմ անձի հանդէպ. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Եւ արդ, Տէ՛ր, խոնարհեցնում եմ իմ սրտի ծունկը եւ հայցում Քո քաղցրութիւնից. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Մեղա¯յ, Տէ՛ր, մեղա¯յ, իմ անօրենութիւնները ես ինքս գիտեմ. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Աղաչում եւ խնդրում եմ Քեզ, ների՛ր ինձ, Տէ՛ր, ների՛ր ինձ, եւ կորստեան մի՛ մատնիր ինձ ըստ իմ անօրենութեան. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Տէ՛ր յաւիտեան մի՛ բարկանա ինձ վրայ եւ մի՛ յիշիր իմ չարիքները եւ մի՛ դատապարտիր ինձ նրանց հետ, ովքեր չարիքներուով գերեզման մտան. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Քանի որ Դու, Աստուա՛ծ, ապաշխարողների Աստուածն ես, ի՛նձ էլ ցոյց տուր Քո բարերարութիւնը, որին անարժան եմ. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Ապրեցրո՛ւ ինձ ըստ Քո բազում ողորմութեան, եւ ես կօրհնեմ Քեզ իմ կեանքի բոլոր օրերում. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Քեզ են, Տէ՛ր, օրհնում երկնքի բոլոր հրեշտակները, եւ Քոնն է փառքը յաւիտեանս. ամէն:

#աղոթք🙏✝️

1 week, 4 days ago
***📖*** Ըստ `Մատթեոսի`՝ Տիրոջ ծննդյան ժամանակ …

📖 Ըստ Մատթեոսի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը:

Առավել ընդհանրացած եկեղեցական ավանդությունը նրանց անվանում է Մելքոն, Գասպար, Բաղդասար, որոնցից առաջինը պարսից աշխարհից էր, երկրորդըհնդկաց, իսկ երրորդը արաբացվոց: Նրանք մանկանը նվիրեցին ոսկի, կնդրուկ և զմուռս: Ոսկին խորհրդանշում էր Մանկան Թագավոր լինելը, կնդրուկը**Հիսուսի աստվածությունը**, զմուռսն էլ Տիրոջ քավչարար մահը, այսինքն` սրանով երեք մոգերը խոստովանեցին, որ ծնված Մանուկն իրենց Թագավորն է, Աստվածը և Փրկիչը:

Միջնադարում երեք մոգերին նույնացրել են նաև Նոյի երեք որդիների հետ, որոնց միջոցով բազմացավ ամբողջ մարդկությունը:

Նրանց մասունքները հայտնաբերել է Հեղինե թագուհին, որոնք Ե դարում Կ․ Պոլսից տեղափոխվել են Միլան և 1164 թ. վերջնականապես հանգրվանել Քյոլնի տաճարում։

1 week, 4 days ago
Աղոթք ***🙏***

Աղոթք 🙏

#աղոթք🙏✝️

1 week, 5 days ago
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated hace 2 meses

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated hace 1 semana, 6 días

Last updated hace 1 mes, 1 semana