Why Pay for Entertainment? Access Thousands of Free Downloads Now!

Yerevan Live!

Description
Մայրաքաղաքի ամենահետաքրքիր նորություններն ու ամենահետաքրքիր պատմությունները։ Միջոցառումներ, համերգներ, տոնակատարություններ։
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago

1 month, 3 weeks ago
**Ահաբեկչության աջակցության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացին …

Ահաբեկչության աջակցության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացին ձերբակալվել է Հայաստան թռչելիս

Սանկտ Պետերբուրգի բնակիչ Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են Պուլկովո օդանավակայանում, փոխանցում է kommersant.ru-ն։

Ըստ հրապարակման՝ նա մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Ավելի վաղ Նիկոլայ Կոնաշենոկը սոցիալական ցանցերում մի քանի գրառում էր կատարել Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության մասին։

Նրա խոսքով՝ հրապարակումները հանրության կողմից ընկալվել են որպես ահաբեկչությանն աջակցող։ «Ներողություն եմ խնդրում բոլորից։ Ես չեմ աջակցում ահաբեկչությանը. Կատարվել է հրեշավոր հանցագործություն, որի համար մենք բոլորս սգում ենք»,- ասել է Կոնաշենոկը։ Նրա գրառումներն այժմ ջնջվել են։ Նրանց սքրինշոթները նախկինում հրապարակել էին մի շարք Telegram ալիքներ։

@liveYerevan

1 month, 3 weeks ago
**Ավագ երեքշաբթի. հիշատակ տասը կույսերի**

Ավագ երեքշաբթի. հիշատակ տասը կույսերի

Ավագ երեքշաբթին պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Աստված զգալի (նյութական) ծառերի հետ միասին տնկեց նաև իմանալի (հոգևոր) ծառեր՝ արդարների ու սուրբ մարգարեների դասերը, ինչպես վկայում է Ս. Պողոս առաքյալը. «Աստված ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը» (Եփես. 1:4):

Ավագ երեքշաբթին նաև երրորդ ժամանակաշըրջանի խորհուրդն ունի, երբ ջրհեղեղը ողողեց ամբողջ աշխարհը, և Աստված մարդկանց լեզուները խառնելով՝ նրանց տարածեց աշխարհով մեկ (Ծննդ. 7-11):

Ավետարանական Տասը կույսերի առակը (Մատթ. 25:1-13) հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ Գալստյանը:

Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգի ձեռքներին վառվող մոմեր կան, որոնք խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի հանգած մոմերը խորհրդանշում են հիմար կույսերին:

@liveYerevan

1 month, 3 weeks ago

ԱՄՆ-ն փորձում է համոզել, որ ահաբեկչությանը ներգրավված է ԻԼԻՊ-ը, իսկ կատարվածի մեջ Կիևի հետք, իբր, չկա. Պուտին

«Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչությունը ձեռնտու է նրանց, ովքեր Կիևի ռեժիմի ձեռքով կռվում են Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Լիովին պարզ է՝ մարտի 22-ին Ռուսաստանի մայրաքաղաքում կատարված սարսափելի հանցագործությունը ահաբեկման ակտ էր։ Եվ անմիջապես հարց է ծագում՝ ու՞մ է դա ձեռնտու։ Այդ չարագործությունը մի օղակն է ընդամենը մի շարք փորձերի՝  արվող նրանց կողմից, որոնք 2014 թվականից Կիևի նեոնացիստական ռեժիմի ձեռքով պատերազմում են մեր երկրի դեմ»,- ասել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ հայտնի փաստ է, որ նացիստները երբեք չեն վարանել իրենց նպատակներին հասնելու համար ամենակեղտոտ և ամենաանմարդկային միջոցները գործածել։

«Նրանք, որ ահաբեկչություն էին ծրագրել, հույս ունեին խուճապ և տարաձայնություններ սերմանել հասարակության մեջ, բայց նրանք հանդիպեցին մեր միասնությանը և դիմակայելու վճռականությանը»,-ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը խնդրել է զեկուցել, թե ինչպես են ընթանում ահաբեկիչներին և նրանց պատվիրատուներին գտնելու որոնողական միջոցառումները` նշելով՝ ահաբեկչությունը ձեռնտու էր նրանց, որ Կիևի ռեժիմի ձեռքով կռվում են Ռուսաստանի դեմ։

«ԱՄՆ-ն տարբեր խողովակներով փորձում էէ համոզել բոլորին, որ ահաբեկչությանը ներգրավված է ԻԼԻՊ-ը, իսկ կատարվածի մեջ Կիևի հետք, իբր, չկա»,- նշել է Պուտինը։

@liveYerevan

3 months, 3 weeks ago
**Փաշինյանին ո՞վ ա բերել… Հայելու մեջ …

Փաշինյանին ո՞վ ա բերել… Հայելու մեջ նայելով՝ այդ հարցը տվեք, տիկնա՛յք և պարոնայք

Մանրամասները՝ հղմամբ։

@liveYerevan

3 months, 3 weeks ago
**Ռուբեն Վարդանյանի և մյուս հայրենակիցների վերադարձը …

Ռուբեն Վարդանյանի և մյուս հայրենակիցների վերադարձը պետք է լինի հայ ժողովրդի միասնական պահանջը

Բաքվի դատարանի կողմից ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգվել է 4 ամսով։ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հայտարարություն է տարածել․

«Ակնհայտ է, որ Վարդանյանի գործունեությունն Արցախում որևէ հանցագործություն չի պարունակել, և Ադրբեջանը փորձում է շինծու մեղադրանքներով դատապարտել Ռուբեն Վարդանյանին և ադրբեջանական բանտերում պահվող մեր մյուս հայրենակիցներին։

Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս հայրենակիցները օր առաջ պետք է վերադառնան հայրենիք, ինչը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի միասնական պահանջը՝ որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն և ազգային արժանապատվության խնդիր»,- գրել է Թանդիլյանը։

@liveYerevan

3 months, 3 weeks ago

Ուկրաինացի գերիներ տեղափոխող Իլ-76-ը խոցվել է Կիևի կողմից․ ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել փոխանակման նպատակով ուկրաինացի գերիների տեղափոխող Իլ-76 ինքնաթիռի կործանման վերաբերյալ: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ այսօր՝ ժամը 11:15-ին, Կիևի ռեժիմը ահաբեկչություն է իրականացրել, որի հետևանքով խոցվել է ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որը թռչում էր Չկալովսկի-Բելգորոդ երթուղիով:

«Ինքնաթիռը խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Խարկովի մարզի Լիպցի շրջանից՝ զենիթահրթիռային համակարգի կիրառմամբ։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռադիոլոկացիոն սարքավորումները դիտարկել են ուկրաինական երկու հրթիռների արձակումը: Օդանավում եղել են անձնակազմի վեց անդամ, փոխանակման նպատակով ուկրաինացի 65 զինծառայող և նրանց ուղեկցող երեք ռուս զինվորական», - ասվում է ՌԴ ՊՆ հայտարարությունում:

Մանրամասները՝ տեսանյութում։

@liveYerevan

5 months, 3 weeks ago
**Երբ ադրբեջանական զորքը հարձակումից մեկ շաբաթ …

Երբ ադրբեջանական զորքը հարձակումից մեկ շաբաթ առաջ տեղակայված էր հայկական բնակավայրերի մատույցներում և պարզ էր, որ աղետ է լինելու, այս խորհրդարանը հանգիստ աշխատում էր։

Սա է փաստը։ Եվ պետական խայտառակությունն այնն է, որ այս խորհրադարանը դեռ շարունակում է գործել։

Մանրամասները՝ հղմամբ։

@liveYerevan

5 months, 3 weeks ago
**Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի «Դիմակայուն համայնքներ» …

Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի «Դիմակայուն համայնքներ» ծրագրի 2-րդ կանգառը՝ Վանաձոր

Պատերազմական գործողությունների անմիջական մասնակիցներ, նրանց ընտանիքների անդամներ, Արցախից բռնի տեղահանվածներ, թիկունքում աջակցության նախաձեռնությունների, կամավորական աշխատանքների մասնակիցներ եւ պատերազմի կամ դրա հետեւանքների հետ ուղղակի առնչություն չունեցած մարդիկ. բոլորը մեկ վայրում էին համախմբվել «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» նախաձեռնությամբ:

Մանրամասները՝ հղմամբ։

@liveYerevan

5 months, 3 weeks ago
**Կամոյի դպրոցում ռումբ է տեղադրված․ դասերն …

Կամոյի դպրոցում ռումբ է տեղադրված․ դասերն ընդհատվել են

Քիչ առաջ ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ Կամոյի միջնակարգ դպրոցում ահազանգ է ստացվել, որ ռումբ կա տեղադրված։ Դեպքի վայր է շտապել ԱԱԾ-ն և դադարեցրել են դպրոցում դասապրոցեսը։

Այս պահին կատավում են որոնողական աշխատանեքներ՝ հասկանալու համար արդյո՞ք դպրոցում ռումբ կա տեղադրված, թե՞ ոչ։ Փաստ է մեկ բան, որ դպրոցում դասերն այս պահին ընդհատված են և երեխաներին ուղարկել են տուն։

Դեպքով զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը։

@liveYerevan

6 months ago
**Մանկական «Եվրատեսիլ 2023»-ում հայաստանյան պատվիրակությունը մեկնեց …

Մանկական «Եվրատեսիլ 2023»-ում հայաստանյան պատվիրակությունը մեկնեց Նիցցա:

Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը:

«Մանկական Եվրատեսիլ 2023»-ի պաշտոնական բացումը տեղի կունենա նոյեմբերի 20-ին` ժամը 20:00-ին, իսկ մրցույթը՝ նոյեմբերի 26-ին, ժամը 19:00-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում կներկայացնի Yan Girls խումբը «Do It My Way» երգով։

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago