Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated 2 months ago
Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.
For cooperation: 044 030320
Last updated 3 months ago
Ազատություն ռադիոկայանի Տելեգրամ ալիքը
Last updated 1 month, 2 weeks ago
🔵5 նախարարությունում առաջին փոխնախարար չկա. ՔՊ-ի սովը. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչ բացահայտ նախընտրական քարոզարշավ է անցկացնում, սակայն իր ղեկավարած կուսակցությունում կամ դրա շուրջ կադրեր չկան՝ պետական պաշտոններում նշանակվելու համար։
🔵Գրանտներից զրկված ՀԿ-ներին կհովանավորեն հայ օլիգարխները․ «Հրապարակ»
Իշխանությունները գտել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) դրամաշնորհներից զրկված ՀԿ-ների գործունեությունը շարունակելու ճանապարհը․ որոշում է կայացվել, որ նրանց պետք է ֆինանսավորեն ոչ թե պետական միջոցներից, այլ իշխանությանը կից օլիգարխների գումարներով։
Արդեն իսկ իշխանության վերին օղակներից մոտ մեկ տասնյակ օլիգարխների հայտնել են, որ պարտավոր են ֆինանսավորել արեւմտյան ագենտուրայի ցանցին, որպեսզի նրանք փողի կարիք չունենան եւ շարունակեն բոլոր եթերներում իրար հերթ չտալով` պաշտպանել Փաշինյանի իշխանությունը։
🔵«Ալաշկերտում» մեծ կոնֆլիկտ է․ «Հրապարակ»
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր-սեփականատեր, ՀՖՖ գործկոմի անդամ Բագրատ Նավոյանի եւ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հարաբերությունները կրկին սրվել են։
Ակումբի հիմնադիրը Խաշմանյանին օրեր առաջ ազատել է աշխատանքից։
Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդն արտակարգ նիստ է հրավիրել ռուսական «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռի հարվածի հետ կապված
Կիևի պահանջով նոյեմբերի 26-ին Բրյուսելուն Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդն արտակարգ նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկվելու են Դնեպրում Ուկրաինայի պաշտպանական-արդյունաբերության համալիրի դեմ ռուսական նոր հրթիռի հարվածի հետևանքները։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին։
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 21-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել տեղաուղերձով, որում նշել էր, որ ի պատասխան ամերիկյան և բրիտանական հեռահար սպառազինությունների կիրառման, Ռուսաստանի զինված ուժերը միջին հեռահարության նորագույն «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռներով հարվածել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներից մեկին։
Պենտագոնը հայտարարել է, որ Մոսկվան Վաշինգտոնին նախապես ծանուցել է առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռի արձակման մասին։
Ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված ՄԱԿ-ը հանդես է եկել հրատապ կոչով
ՄԱԿ-ը ռուս-ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել էսկալացիան կանխելու համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Կոչ ենք անում, որ կողմերը շտապ քայլեր ձեռնարկեն էսկալացիան կանխելու ուղղությամբ, հարվածներ չհասցնեն քաղաքացիական ենթակառուցվածքներին և կրիտիկական նշանակության օբյեկտներին»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Ուկրաինան արևմտյան երկրների կողմից տրամադրված հեռահար հրթիռներով ու նրանց թույլտվությամբ հարվածներ է հասցրել Ռուսաստանի տարածքներին։
Այդ հարվածներից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հատուկ ուղերձով, նշելով, որ Ռուսաստանը Արևմտյան երկրներին կհասցնի վճռական ու հայելային պատասխան։
Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաեւ նրա զբաղեցրած ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Չնայած Զեյնալյանի հրաժարականի դիմումը դեռ չի հաստատվելնա 15 օրում կարող է այն հետ վերցնել, սակայն այս օրերին ՔՊ\-ում արդեն բուռն քննարկումներ են ընթանում, թե ում է բաժին հասնելու այդ բաղձալի պաշտոնը
ծառայողական մեքենայով, աշխատավարձի հավելումով հանդերձ։ ՔՊ-ում կատակում են, որ հանուն արդարության Փաշինյանն այդ պաշտոնում պետք է նշանակի Լուսինե Բադալյանին՝ Լուլուին, որը նույն հանձնաժողովի նախագահի տեղակալն է եւ ամենածանրն է տանում Զեյնալյանի հեռանալը, անգամ լուրեր էին պտտվում, թե կարող է մանդատը դնել։ Բայց դա անհավանական է, քանի որ նախկին հաղորդավարն այժմ բացառիկ շանս ունի՝ ԱԺ հանձնաժողովի նախագահ դառնալու կամ ինչ-որ ժամանակ այդ պարտականությունները կատարելու։
Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի․ «Մշտական հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը»։ Հիշեցնենք, որ այս հանձնաժողովում ՔՊ-ական «սաստավը», կարելի է ասել, ամենաանորակն է, կազմում են Լուլուն, Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը, Էմմա Պալյանը եւ բարձրագույնի դիպլոմ չունեցող, նախկին բուժքույր Հռիփսիմե Հունանյանը։ Իհարկե, օրենքը չի պարտադրում, որ հենց կազմից պետք է նախագահը լինի։
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է ներկայացրել, հայտնում են տեղական լրատվամիջոցները
Կառավարության շենքի դիմացի կանգառը ապամոնտաժել են
Մարդիկ տրանսպորտ նստելու համար ստիպված են լինելու շատ երկար քայլել, մինչև հասնեն առաջիկա կանգառ
ԱԱԾ-ն պետք է երեկ Փաշինյանին ձերբակալեր՝ հռչակագրի մասին իր հակապետական հայտարարության համար
Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն Անկախության հռչակագրի մասին հակապետական հայտարարություն արեց, որին պետք է հաջորդեր դատախազության, ԱԱԾ-ի միջնորդությունը՝ ձերբակալելու նրան։ Անկախության հռչակագիրը Հայաստանի 3-րդ Հանրապետության ծննդականն է, նրա ասածը դավաճանություն է մեր պետական շահերի նկատմամբ։ Այս մասին 24News-ին տված հարցազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Առաջիկա ամիսներին Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ին կներկայացնի վիզաների ազատականացման ծրագիրը
Առաջիկա ամիսներին Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությանը կներկայացնի վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այս մասին ասել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայույթյան պետ Արմեն Ղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման մեկնարկի գործընթացին։
«Մինչ այդ ԵՄ-ն այդ փաստաթղթից ներկայացրել է 8 երկրի, որոնց հետ տարվել են բանակցություններ, և ազատակացվել է վիզային ռեժիմը։ Գործողությունների ծրագրերը հիմնականում բաղկացած են չորս հիմնական ուղղություններից՝ տվյալների պաշտպանության, այդ թվում՝ կենսաչափական տվյալների պաշտպանություն և փաստաթղթերի անվտանգություն, միգրացիայի կառավարում և ապաստան, սահմանների կառավարում, հանրային անվտանգություն և հանցավորության դեմ պայքար, հիմնարար ազատություններ և արտաքին չափումներ»,- ասել է Ղազարյանը:
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated 2 months ago
Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.
For cooperation: 044 030320
Last updated 3 months ago
Ազատություն ռադիոկայանի Տելեգրամ ալիքը
Last updated 1 month, 2 weeks ago