Հովհաննես Թումանյան

Description
Սքանչելի բան է երկինքը, բայց ո՞վ է գլուխը վեր բարձրացնում:

Հովհաննես Թումանյանի հիշատակին 📜

@christ0da
Advertising
We recommend to visit

• Հարցերի համար | @hayerenfilm_bot

• Գովազդի արդյունք | @hayerenfilm_govazd

• Երկրորդ էջ | https://t.me/haykakan_filmerr

#Թրիլլեր #Քրեական #Դետեկտիվ #Արկածային #Մարտաֆիլմ #Դրամա #Կոմեդիա #Մելոդրամա #Ֆենթեզի #Սարսափ #Ընտանեկան #Կրիմինալ #Սպորտային

🚘 Գովազդի համար - @RubGerm
💵 1 մեքենա գովազդելը առժի 1000 դրամ 👈🏻
❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք պատասխանատվություն չենք կրում գովազդվող ապրանքների և ծառայությունների որակի, բովանդակության կամ ճշգրտության համար:

Last updated 6 days, 12 hours ago

✉️Կապ մեզ հետ` @hayeren_serialner_kap_bot

3 weeks, 1 day ago
Ես իմ ողջ էությամբ ապրում եմ …

Ես իմ ողջ էությամբ ապրում եմ մարդկային կյանքից ավելի մեծ կյանքով, հենց էնպես, ինձ համար, և անընդունակ եմ որևէ վանդակի մեջ փակվելու, էն տեսակ երգեր երգելու,որ ձեզ դուր գամ։ 

3 weeks, 3 days ago
Ինչպես որ ընտանիքից է ակունք առնում …

Ինչպես որ ընտանիքից է ակունք առնում հայրենիքը, այդպես էլ ազգից, ազգայինից է սկսվում համամարդկայինը

Հովհաննես Շիրազի հիշատակին 📜

@hovhannesshiraz

3 weeks, 6 days ago

Մեր գյուղից վեր մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր:
Մեծ անտառից նա զատված,
Մարդու կացնից ազատված`
Կանգնած է դեռ ու շոգին
Հով է տալիս մըշակին:
Գիժ, լեռնային մի վըտակ
Խոխոջում է նըրա տակ,
Խաղում կանաչ մարգերում:
Էն առվակում կեսօրին,
Երբ որ շոգից նեղանում,
Գընում էինք լողանում:

2 months, 1 week ago

Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»:

Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր. «Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է»:

Դստեր՝ Նվարդի հուշերից

2 months, 2 weeks ago

Կովկասի ամպած երկինքը պարզվեց
Հեռու հարավում, շողակի նման,
Հսկա Մասիսի գագաթը փայլեց
Վիթխարի Կազբեկ սարի հանդիման.

«Ողջո՜ւյն բարեկամ»,— Մասիսն որոտաց՝
Թունդ կայծակների ձայնով ահաբեր.
Եվ մեծ Կովկասի լեռները հանկարծ
Խուլ դղրդացին. «Ողջո՜ւյն քեզ, ընկեր։

Մենք հին փառքերով ու նոր ցավերով
Ազգականներ ենք, իրար խորթացած,
Մտաբերո՞ւմ ես, որքան ենք սիրով
Միասին կանգնել փոթորկի դիմաց...

Բայց ի՜նչ փոխվել ես մի քանի դարում,
Էլ չես շողշողում ամպերից վերև.
Ինչո՞ւ ես այդպես թխպոտ երևում,
Դու էլ իմ ցավիցն ունես ակներև»։

Կովկասի երկինքն ամպեց վերստին,
Ճայթեցին անթիվ կայծակներ ահեղ,
Այն սեգ լեռները համբուրվում էին,
Եվ ուրախության արցունքն էր հեղեղ։

2 months, 2 weeks ago

Եթե իմ վերջին հայացքը մնա
Քո դեմքիդ վերա տխուր, վշտահար,
Տեսնեմ արտասուքդ ու սիրտս իմանա,
Որ սրտանց ես դու կոծում ինձ համար,

Եթե գիտենամ, իրավ պիտի դու
Ինձանից հետո ցավես իմ մահով,
Երդվում եմ սիրով, առանց ցավելու
Կըմեռնեմ ես այդ հուսով ապահով։

Եվ երբ կըլսեմ իմ գերեզմանից
Ու կըճանաչեմ քո հեկեկանքը,
Կըմխիթարվիմ, որ սիրում ես ինձ,
Որ քաղցըր էր քեզ համար իմ կյանքը։

1 year, 8 months ago
1 year, 8 months ago

Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

1 year, 8 months ago

Իմ կնունքին երկինքըժամ, արևը ջահ սրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերնավազան. Սարը եղավ կնքահայրս, ցողը մյուռոն կենսավետ,
Ու կնքողս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ:

We recommend to visit

• Հարցերի համար | @hayerenfilm_bot

• Գովազդի արդյունք | @hayerenfilm_govazd

• Երկրորդ էջ | https://t.me/haykakan_filmerr

#Թրիլլեր #Քրեական #Դետեկտիվ #Արկածային #Մարտաֆիլմ #Դրամա #Կոմեդիա #Մելոդրամա #Ֆենթեզի #Սարսափ #Ընտանեկան #Կրիմինալ #Սպորտային

🚘 Գովազդի համար - @RubGerm
💵 1 մեքենա գովազդելը առժի 1000 դրամ 👈🏻
❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք պատասխանատվություն չենք կրում գովազդվող ապրանքների և ծառայությունների որակի, բովանդակության կամ ճշգրտության համար:

Last updated 6 days, 12 hours ago

✉️Կապ մեզ հետ` @hayeren_serialner_kap_bot