ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

Description
«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում:
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago

1 month, 3 weeks ago

Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում կա Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացի։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Ի շարունակություն ավելի վաղ տարածված մեր հաղորդագրության՝ հայտնում ենք, որ համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի»,- ասված է Անի Բադալյանի գրառման մեջ:

Ավելի վաղ Բադալյանն անդրադարձել էր շրջանառվող ոչ պաշտոնական լուրերին այն մասին, որ ահաբեկչության զոհերի թվում հայ կա՝ նշելով, որ այդ տեղեկությունները ճշտվում են։

Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 133 մարդ, վիրավորվել ավելի քան 150 մարդ։

1 month, 3 weeks ago

Երեք զինված անձի կողմից Հայաստանի ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք ներխուժման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության հոդվածով։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտից

«ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։

Ներխուժած անձանցից երկուսը Ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսը ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։

Վերջինս ձերբակալվել է վերոնշյալ հանցանքն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։

Կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հետագայում ՀՀ քննչական կոմիտեն հանրությանը թույլատրելիության սահմաններում կտեղեկացնի քննության արդյունքների մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։

1 month, 3 weeks ago

☄️ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Ոստիկանության Նոր Նորքի շենքի մոտ վնասազերծել և բերման են ենթարկել նռնակով զինված տղամարդուն

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հիշեցրեց, որ մարտի 24-ին, ժամը 17։00-ի սահմաններում երեք զինված անձ փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք, նրանցից երկուսը իրենց իսկ գործադրած նռնակի պայթյունի հետևանքով վիրավորվել էին և տեղափոխվել հիվանդանոց, իսկ մեկի հետ ոստիկանները բանակցում էին։ «Նրան րոպեներ առաջ վնասազերծեցին և տեղափոխեցին ներս»,- հայտարարեց Սարգսյանը։

«Ինչ-որ տեղ գրվել էր, որ տուժած ոստիկաններ կան։ Ուզում եմ հայտնել, որ տուժած ոստիկաններ չկան»,- ասաց նա՝ հավելելով, որ վնասազերծման հետևանքով որևէ տուժած չկա։

Թե ինչ պահանջներ է ներկայացրել զինված անձը, Նարեկ Սարգսյանը դժվարացավ հստակ պատասխան տալ։ Նրա խոսքով՝ հնչել են անհասկանալի պահանջներ։

Նարեկ Սարգսյանն ընդգծեց, որ վնասազերծված անձը եղել է ոչ ադեկվատ վիճակում։

2 months ago
2 months ago
2 months ago
2 months, 1 week ago

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ կատարված «Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն» հետազոտության արդյունքներով՝ ՀՀ պետական կառույցների աշխատանքի նկատմամբ գոհունակության ցուցանիշով Ոստիկանությունը բարելավել է իր դիրքերը՝ իրավապահ համակարգի մարմիններից շարունակելով մնալ առաջինը:

Ըստ աղբյուրի՝ կատարված հարցման արդյունքներով՝ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ մասնակցած անձանց 23%-ը եղել են լիովին գոհ, 39%-ը՝ ավելի շուտ գոհ ՀՀ ոստիկանության աշխատանքից, 16%-ը ավելի շուտ գոհ չի եղել, իսկ 3 %-ը դժվարացել է պատասխանել։

Ընդհանուր առմամբ գոհունակության ցուցանիշը կազմել է 62%՝ 2023 թվականի մարտին իրականացված հետազոտության արդյունքների համեմատ աճելով 4%-ով։

Նշվում է, որ հետազոտությունն իրականացվել է «Բրեվիս» ընկերության կողմից։ Հարցմանը մասնակցել են 18 տարին լրացած 1508 ՀՀ քաղաքացիներ, որոնց ընտրանքը որոշվել է ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2023 թվականի տվյալների։

2 months, 1 week ago

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համատեղ սկսում է «Ֆրանսերեն լեզվի խթանումը Հայաստանում» պիլոտային նախագիծը

Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական քաղաքականությանը՝ ի նպաստ ֆրանսերենի ուսուցման և բազմալեզվության, ինչպես նաև ստեղծել ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի ուսուցիչների վերապատրաստողների ազգային ցանց:

Ըստ աղբյուրի՝ ընտրված մասնակիցները 2024-2025 թվականների ընթացքում կմասնակցեն France Education International-ի (FEI) կողմից համակարգվող և 225 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացներին և վերապատրաստումը վավերացնելուց հետո կհանդիսանան ԿԳՄՍ նախարարության կողմից պաշտոնապես ճանաչված վերապատրաստող դասընթացավարներ:

2 months, 1 week ago

Հայաստան - Կոսովո և Չեխիա - Հայաստան ընկերական հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը:
Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Ցուցակում ընդգրկվել են`

Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Հովհաննես Համբարձումյան - «Նոա»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Էդգար Սևիկյան - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Միրանյան – «Նոա»
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Լուկաս Սելարայան - «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը ընկերական հանդիպումներին մարտի17-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

2 months, 1 week ago
Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Կիպրոսում։

Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Կիպրոսում։

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago