Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated 2 weeks, 6 days ago
Last updated 3 days, 19 hours ago
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Ի տարբերություն Հայաստանի սահմանադրության՝ Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, սակայն հայկական կողմը Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու պահանջ չի դնում այս փուլում, քանի որ խաղաղության պայմանագրի նախագծի՝ արդեն իսկ համաձայնեցված հոդվածներն այդ հարցն ամբողջությամբ լուծում են: Այս մասին ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նկատեց՝ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է պարունակում: Ադրբեջանի այդ դիրքորոշումը հիմնվում է նրա վրա, որ Հայաստանի սահմանադրության նախաբանում կա հղում Անկախության հռչակագրին, որում հիշատակում կա ԼՂ–ի և Հայատանի միավորման վերաբերյալ 1988 թվականին կայացված որոշմանը:
«Ադրբեջանի ասածն ինչքանո՞վ է հիմնավոր: Անկախության հռչակագրի 5–րդ հոդվածով՝ Գերագույն խորհրդի ենթակայության ներքո ստեղծվում են Զինված ուժեր, անվտանգության մարմիններ և այլն: Այսինքն՝ Անկախության հռչակագիրն ասում է, որ ՀՀ–ում զինված ուժերը, հատուկ ծառայությունները ենթարկվում են Գերագույն խորհրդին, այսինքն՝ երկրի օրենսդիր մարմնին: Բայց 1995 թվականին, երբ Սահմանադրությունն ընդունվել է, հենց առաջին իսկ պահից բանակը, ԱԱԾ–ն, ոստիկանությունը ենթարկվել են Հանրապետության նախագահին: Դա նշանակում է, որ Անկախության հռչակագրի բովանդակությունն ինքնաբերաբար արտահայտված չէ Սահմանադրության մեջ»,–ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ Անկախության հռչակագրից Սահմանադրության մեջ արտահայտված է այն, ինչ գրված է տառացի և բառացի: Իսկ այն, ինչ գրված չէ, տառացի ու բառացի, ուրեմն արտահայտված չէ ՀՀ սահմանադրության մեջ: Փաշինյանը նաև արձանագրեց՝ ՀՀ–ում տեղի ունեցած բոլոր ընտրությունները տեղի են ունեցել ՀՀ 29 հազար 743 քառ. կմ տարածքում: ԼՂ–ում Հայաստանի հանրաքվե, ընտրություն չի եղել:Վարչապետն առաջարկեց Սահմանադրության հարցի համատեքստում նայել Ադրբեջանի սահմանադրությանը:
«Ադրբեջանի սահմանադրության մեջ հղում է արվում 1991 թվականի պետական անկախության մասին ակտին:
Այդ ակտում հղում է արվում 1918 թվականի մայիսի 28–ի Ադրբեջանի անկախության հռչակագրին: Ընդ որում՝ անկախության ակտի մեջ գրված է, որ այսօրվա Ադրբեջանը 1918–1920թթ Ադրբեջանի իրավահաջորդն է: Իսկ 1918–1920թթ Ադրբեջանի հռչակագրի մեջ նշված է, որ Ադրբեջանի տարածքներ են Հարավային և Արևելյան Անդրկովկասը:
1919 թ. Անտանտի ներկայացրած քարտեզով Ադրբեջանը հավանակնություններ է ներկայացրել այսօրվա Սյունիքի և Վայոց ձորի մարզերի նկատմամբ ամբողջությամբ, Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Լոռու և Շիրակի մարզերի նկատմամբ՝ մասամբ: Ի տարբերություն Հայաստանի սահմանադրության՝ Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ»,–ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարց չի բարձրացնում՝ վարչապետը նշեց, որ ՀՀ–ն հարցն այդ ձևով չի բարձրացնում, քանի որ խաղաղության պայմանագրի նախագծի մեջ կա համաձայնեցված դրույթ, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ այդ պայմանագրի դրույթները չկատարելու համար:
«Հիմա մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ: Ընդ որում՝ Ադրբեջանի՝ իմ նշած թղթերի մեջ կա ձևակերպում, որ Ադրբեջանի տարածքը 108 հազար քառ. կմ է և Հայաստանի ու Վրաստանի հետ սահմանային հարցերը լուծելուց հետո կդառնա 141 հազար քառ. կմ: Սա նշանակում է, որ այս տրամաբանությամբ այսօրվա Ադրբեջանի սահմանադրության մեջ արձանագրված է ևս 45–46 քառ. կմ–ի նկատմամբ տարածքային հավանակնություն: Դա մեզ չի անհանգստացնո՞ւմ. իհարկե, անհանգստացնում է, դա իհարկե խնդիր է:
Մենք այդ խնդրին ո՞նց ենք արձագանքում, ասում ենք՝ թող Ադրբեջանն իր Սահմանադրությունը փոխի՞. ոչ, մենք ասում ենք, որ կա խաղաղության պայմանագրի՝ արդեն իսկ համաձայնեցված հոդված, որը ստորագրելու պարագայում այդ հարցը կարգավորվում է՝ արձանագրելով, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ պայմանագրից բխող պարտավորությունները չկատարելու համար: Սա արձանագրվում է, մնացածը պատմություն է, պատմությունը չես կարող ջնջել, դրա անհրաժեշտությունը չկա էլ»,–ասաց նա:
Հայաստանի Հանրապետության վարչապետի դիտարկմամբ՝ տարածաշրջանային կոմունիկացիաները մինչ այս պահը չեն բացվել, այդ թվում, Ռուսաստանի Դաշնության մի շարք գործընկերների՝ փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող և դրան հակասող մեկնաբանությունների պատճառով։
Այս մասին մամուլիս ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով օրեր առաջ ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությանն այն մասին, որ «չկա այդ հայտարարության գեթ մեկ առանցքային կետ, որն անդառնալիորեն խախտված չլինի» և սա արդյոք նշանակում է, որ Երևանը պատրաստվում է պաշտոնապես հրաժարվել նոյեմբերի 9-ի հայտարարությունից։
Հայաստանը բոլոր մակարդակներում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ–ին, այս փուլում այդ որոշումը բավարար է: Այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀԱՊԿ–ից դուրս գալու հավանականության վերաբերյալ հարցին:
«Հայաստանի Հանրապետությունը բոլոր մակարդակներում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
Մենք այս փուլում այդ որոշումը համարում ենք բավարար: Կարող է լինել բանավեճ, մեկը կարող է ասել, որ բավարար է, մյուսը կարող է ասել՝ անբավարար է: Բայց պետք է նայենք, թե ով ինչ գնահատողական իրավասություն ունի»,–ասաց Փաշինյանը:
Վարչապետը շեշտեց՝ ինքը հարգում է բոլոր տեսակետները, բայց իշխանությունը կայացրել է այն որոշումը, որը կայացրել է: Այս պահին այլ որոշում կայացնելու անհրաժեշտություն Հայաստանը չի տեսնում, սակայն դա չի նշանակում, որ հաջորդ պահին այլ որոշում կայացնելու անհրաժեշտություն չի տեսնի:
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հայաստանի տարածքում օգոստոսի 18-ի ցերեկը, 19-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին և 23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated 2 weeks, 6 days ago
Last updated 3 days, 19 hours ago