Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated 2 weeks, 6 days ago
Last updated 3 days, 19 hours ago
ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան հայ - թուրքական և հայ - իրանական սահմանին․ ԱԽ քարտուղար
Օրերս Պուտինի խոսնակը հաստատել էր, որ ՀՀ մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել Է մայիսի 8-ին Մոսկվայում ՀՀ ու ՌԴ ղեկավարների հանդիպման ընթացքում։ Ըստ ռուսական կողմի՝ «Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կշարունակեն մնալ հայ - թուրքական և հայ - իրանական սահմանին»։
ԱԽ քարտուղարն ասաց՝ «մենք նման խնդրանք չենք ունեցել»։
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:
Ռուս զինծառայողները բարձր մակարդակով կատարել են ՌԴ ղեկավարության առաջադրած խնդիրները:
Շնորհակալություն եմ հայտնում ռուս խաղաղապահներին՝ իրենց առջև դրված խնդիրները պատշաճ կատարելու, իսկ ադրբեջանցի զինվորականներին՝ արդյունավետ համագործակցության համար։
ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար
Խոջալուում տեղի է ունենում Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված արարողություն:
Ղարաբաղում խաղաղապահ առաքելության կարիք այլևս չկա։
Ադրբեջանի և Ռուսաստանի պետությունների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ որոշվել է վաղաժամկետ դադարեցնել խաղաղապահ առաքելությունը:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար
Էրդողանը գիշերով շտապ խորհրդակցություն է հրավիրել. նրան հայտնել են պետական հեղաշրջում ծրագրելու փորձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել հետախուզության և արդարադատության նախարարության ղեկավարների հետ այն բանից հետո, երբ Թուրքիայի ազգայնական կուսակցության (MPR) առաջնորդ Դևլեթ Բահչելին զգուշացրել է հեղաշրջման փորձի հավանականության մասին, գրում է Sabah-ը։
Թուրքիայի նախագահին մի քանի աղբյուրից են հայտնելպետական հեղաշրջում իրականացնելու հնարավոր փորձի մասին, Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննում է հնարավոր «հանցավոր դավադրությունը»։
Ենթադրվում է, որ հարձակվողները մի շարք անօրինական գործողություններ են նախապատրաստում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, Hürriyet թերթին հայտնել են աղբյուրները։
Հետաքննությունը վերաբերում է «ապստամբություն իշխանության դեմ» և «գաղտնիքներ հրապարակելու» հոդվածներին։ Ենթադրվում է, որ որոշ քաղաքացիներ ստեղծել են կազմակերպություն՝ խախտելու երկրի անվտանգության հիմունքները և սահմանադրական կարգը։
Աշխատանքը սկսվել է Թուրքիայի ղեկավարի կողմից ստացված նախազգուշացումից հետո, երբ նրան տեղեկացրել են հեղաշրջման հնարավոր փորձի մասին։ Գիշերն Էրդողանը շտապ խորհրդակցություն է հրավիրել։ Սպասվում է, որ նա առաջիկայում այս հարցով ելույթ կունենա իշխող կուսակցության նիստում։
Նախկինում հաղորդվում էր, որ դավադրության պատճառը մի շարք հրաժարականներն էին։ Էրդողանի կառավարությունը աշխատանքից ազատել է մի քանի իրավապահների։
Նախօրեին Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն էր սկսել մայրաքաղաքի վարչության երեք ոստիկանների նկատմամբ՝ հանցավոր համարվող«Այհան Բորա Կապլան» կազմակերպությանը ներգրավվածության վերաբերյալ։ Նրանց տները խուզարկվել են։
Էրդողանի դաշնակից Բահչելին ասել է, որ դավադրություն կարող է լինել, իսկ մի քանի ոստիկանների հեռացումը ոչինչ չի լուծի։ Բահչելին զգուշացրել է երկրում կրկնվող հեղաշրջման փորձի հնարավորության մասին։
2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցավ հեղաշրջման փորձ, որը ճնշվեց մի քանի ժամվա ընթացքում։ Ամբողջ երկրում տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել էր 241 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 2 հազարը։
Թուրքիայում հեղաշրջումը կազմակերպելու և դրան առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել էր ավելի քան 40 հազար մարդ։ Երկրում մի քանի ամսով արտակարգ դրություն էր մտցվել, որը հետո պարբերաբար երկարաձգվում էր:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
Ինչպես հայտնում է ermenihaber-ը՝ բովանդակային առումով Էրդողանի ուղերձը էականորեն չի տարբերվում նախորդ տարիների ուղերձների տեքստից։
«Այսօր ևս մեկ անգամ հարգանքով եմ հիշում Առաջին համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում իրենց կյանքը կորցրած Օսմանյան կայսրության հայ քաղաքացիներին և իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց թոռներին;
Ողջունում եմ ձեզ իմ ամենասրտանց զգացումներով, հարգանքով և սիրով», - ասված է Էրդողանի՝ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին և հայ համայնքին հղած ուղերձում:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղկեպսակներ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
ՀՀ–ը պետք է հրաժարվի Արարատը որպես խորհրդանիշ օգտագործելուց, այլ լեռներ ունեն, թող դա պատկերեն․ Ալիև
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններ կանցկացնեն ապրիլի 26-ին` Բեռլինում:
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated 2 weeks, 6 days ago
Last updated 3 days, 19 hours ago