📀 HD (480-1080p) ⭐️
🎬Reserve - https://t.me/+xqG66k_hC3hhZjky
По всем вопросам - @ARM177
Last updated 2 Wochen, 4 Tage her
🏢 Գովազդի կամ համագործակցության համար կարող եք գրել - @go_vazd
🤝 Համագործակցում ենք նաև անշարժ գույքի գործակալությունների հետ
Last updated 1 Woche, 1 Tag her
Արմֆիլմ - Համահայկական առաջատար առցանց կինոթատրոն
https://armfilm.co/hy/
Last updated 2 Monate her
📌 Ամենաշատ հնչող հարցերի պատասխանները՝ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ
❓ Հարց 1։ Ունեմ անհուսալի դասով դասակարգված վարկ, եթե այս պահին չեմ աշխատում, արդյոք կարող եմ օգտվել պետության կողմից իրականացվող աջակցության ծրագրից։
✅ Պատասխան։ Ո՛չ, աջակցության ծրագրից օգտվել չեք կարող, քանի որ միջոցառման հիմնական նպատակը քաղաքացիներին դեպի աշխատանք և զբաղվածություն ուղղորդելն է։ Հետևաբար, եթե ուզում եք ընդգրկվել ծրագրում, ապա պարտադիր է ունենալ աշխատանք։
❓ Հարց 2։ Եթե ունեմ մի քանի վարկ, որոնցից յուրաքանչյուրի մայր գումարը փոքր է մեկ միլիոնից, բայց դրանց հանրագումարը գերազանցում է մեկ միլիոնը։ Արդյոք կարող եմ միայն մեկ վարկի դեպքով ստանալ աջակցություն։
✅ Պատասխան։ Ո՛չ, քանի որ ծրագրից կարող են օգտվել այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։
Ավելին՝ https://www.mlsa.am/news/862
‼️ Բջջային նույնականացման քարտ (mID) և նույնականացման քարտ չունեցող անձինք կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ (հասցեները՝ https://socservice.am/offices )։
ℹ️ Հիշեցնենք, որ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։
Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն։
📌 Աջակցության չափը կկազմվի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։
Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։
Հարգելի՛ քաղաքացիներ,
📢 փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը։
Դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։
Ծրագրից օգտվելու քայլերի հաջորդականությանը՝ ստորև ⤵️
✅ ՔԱՅԼ 1։ Մուտք գործել https://e-social.am/services հարթակ,
✅ ՔԱՅԼ 2։ Սեղմել «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի վրա, այնուհետև ընտրել «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը,
✅ ՔԱՅԼ 3։ Ձեր տվյալների նույնականացման համար համակարգը Ձեզ կառաջարկի ընտրել «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը,
✅ ՔԱՅԼ 4։ «Բջջային նույնականացման քարտ» (mID) տարբերակն ընտրելու դեպքում անհրաժեշտ է մուտքագրել Ձեր հեռախոսահամարը և սեղմելով «Մուտք» դաշտի վրա՝ ստանալ ստորագրման PIN գաղտնաբառը։ «Նույնականացման քարտ» տարբերակի դեպքում՝ անհրաժեշտ է նույնականացման քարտը տեղադրել ընթերցող սարքի մեջ, սեղմել «Մուտք» դաշտի վրա, հավաքել մուտքի PIN գաղտնաբառը և մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը։
? Ծառայություններ՝ ընտանեկան բռնության, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց:
? ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով՝ 2025թ հունվարից կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր։
Աջակցությունը կտրամադրվի հետևյալ չափերով՝
✅ 2025 թ․ հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ։ Շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը՝ ինչ 2024 թ․ ընթացքում․ չի գործի միայն 10,000 դրամ աջակցության բաղադրիչը, որը տրամադրվում էր ՀՀ-ում սեփականություն ունեցող անձանց։
✅ 2025 թ․ ապրիլ-հունիս ամիսը ներառյալ աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ հետևյալ առանձին խմբերի համար՝
· մինչև 18 տարեկան երեխաներ կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք,
· 63 և ավելի տարեկաններ,
· կերակրողին կորցրածներ կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց:
✅ 2025 թ հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը կշարունակվի 30,000 դրամի չափով՝ վերևում նշված շահառուների խմբերի համար։
Եթե ԼՂ հայրենակիցներն արդեն իսկ օգտվում են 40+10 աջակցության ծրագրից, ապա 2025 թ․ նոր դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չեն ունենա։
? Հայաստանում կայացավ «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագրով միջազգային համաժողովը:
«Սոցիալական արդարությունը և GIG տնտեսությունը. GIG տնտեսության դերը» խորագիրը կրող պանելային քննարկում՝ «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովի շրջանակում։ ___________________
⏰ Նոյեմբերի 5։
Նախատեսվող քննարկման ընթացքում կբանախոսեն ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Ծոցի երկրների կառավարությունների խորհրդական Ջորջիո Տորրեն, Startupscale360 կազմակերպության գործադիր տնօրեն Սվեթալ Կումարը, GITC գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։
? Դավոսի ձևաչափով անցկացվող պանելային քննարկումը կվարի Yandex Armenia կազմակերպությունից Տիգրան Գասպարյանը: Բանախոսների մասնակցությամբ կքննարկվեն մի շարք հարցեր' աշխատաշուկայի, աշխատողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծման գործում GIG տնտեսության ունեցած ազդեցության և դերի վերաբերյալ:
«Կանանց տնտեսական հզորացում և սոցիալական արդարություն» խորագիրը կրող պանելային քննարկում՝ «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովի շրջանակում։ _____________________
⏰ Նոյեմբերի 5։
Նախատեսվող քննարկման ընթացքում ելույթով հանդես կգա ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը․ պանելային քննարկմանը կբանախոսեն Իսլանդիայի հանրապետության առաջին տիկին Էլիզա Ռեյդը, Արքայադուստր Մայա վոն Հոհենցոլլերնը, AGFUND-ի գործադիր տնօրեն Նասեր Ալ Քահթանին, Ցե-կվադրատ Ամպեգա ներդրումային վերլուծաբան Շուշաննա Առաքելյանը։
? Դավոսի ձևաչափով անցկացվող պանելային քննարկումը կվարի《Նորք》տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը: Բանախոսների մասնակցությամբ քննարկվեն կանանց տնտեսական հզորացման ապահովման կարևորությանը, բարձր արտադրողականության ոլորտներում նրանց ներգրավվածության խթանմանն առնչվող մի շարք հարցեր. անդրադարձ կկատարվի նաև կանանց տնտեսական զորեղացման անհրաժեշտությանը' սոցիալական արդարության գաղափարի շրջանակում սահմանված նպատակներին հասնելու գործում:
«Զբաղվածության շուկայի մարտահրավերներին արձագանքելու քաղաքականություն» խորագիրը կրող պանելային քննարկում՝ «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովի շրջանակում։ _________________
⏰ Նոյեմբերի 5։
Նախատեսվող քննարկման ընթացքում կբանախոսեն ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Solidarity կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Տետիանա Սոլոդովնիկը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Skill India հմտությունների զարգացման ազգային կորպորացիայի գործադիր տնօրեն Աջայ Կումար Ռաինան, ԱՄԿ գենդերային հավասարության և խտրականության հարցերով մասնագետ Օզգե Բերբեր-Ագթաշը։
? Դավոսի ձևաչափով անցկացվող պանելային քննարկումը կվարի «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր և կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը. բանախոսների մասնակցությամբ կքննարկվեն տարբեր երկրների աշխատաշուկաներում այս պահին առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն առնչվող մի շարք հարցեր. կներկայացվեն այս ուղղությամբ լավագույն փորձն ու քաղաքականությունները:
«Երեխաների աշխատանք և կրթություն» խորագիրը կրող պանելային քննարկում՝ «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովի շրջանակում։ _____________________
⏰ Նոյեմբերի 5։
Նախատեսվող քննարկման ընթացքում կբանախոսեն ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին, Հայաստանում Յունիսեֆի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։
? Դավոսի ձևաչափով անցկացվող պանելային քննարկումը կվարի ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը․ բանախոսների մասնակցությամբ կքննարկվեն երեխաների աշխատանքի և կրթության հասանելիության միջև կապին, երեխաների ներգրավմամբ աշխատանքը վերացնելու համար պահանջվող միջազգային լավագույն փորձին և քաղաքականությանը, ինչպես նաև երեխաներին բռնությունից և շահագործումից պաշտպանելու գործում հասարակություններին առնչվող մի շարք հարցեր։
📀 HD (480-1080p) ⭐️
🎬Reserve - https://t.me/+xqG66k_hC3hhZjky
По всем вопросам - @ARM177
Last updated 2 Wochen, 4 Tage her
🏢 Գովազդի կամ համագործակցության համար կարող եք գրել - @go_vazd
🤝 Համագործակցում ենք նաև անշարժ գույքի գործակալությունների հետ
Last updated 1 Woche, 1 Tag her
Արմֆիլմ - Համահայկական առաջատար առցանց կինոթատրոն
https://armfilm.co/hy/
Last updated 2 Monate her