Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter

Description
ԱՀ պետական մարմինների միասնական տեղեկատվական հարթակ, որը վարում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը

Единая информплатформа госорганов Республики Арцах (НКР), координируемая Главным информуправлением Аппарата Президента НКР
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month ago

Last updated 4 weeks ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 1 week ago

1 month, 3 weeks ago

Հարգելի՛ հայրենակիցներ,

Որոշ լրատվամիջոցներ կրկին թիրախավորում են Արցախի Հանրապետության իշխանություններին, առանձին դեպքերում փորձում արատավորել նախագահ Սամվել Շահրամանյանի բարի համբավը և բռնի տեղահանված արցախահայության կենսական խնդիրների լուսաբանման փոխարեն զբաղվում բանսարկությամբ:

Այդ լրատվամիջոցներին կոչ ենք անում զերծ մնալ չստուգված տեղեկությունների հրապարակումից, կեղծ ինտրիգներով չփորձել խեղաթյուրել իրականությունը և մոլորության մեջ գցել հանրությանը:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ նախագահ Շահրամանյանը դեռ 2023 թվականի նոյեմբերին է դիմել ՀՀ իրավասու իրավապահ մարմիններին՝ խնդրանքով, որ սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից տարածում ստացած պաշտոնատար անձանց առերևույթ հանցագործությունների և հնարավոր չարաշահումների մասին հրապարակումներն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում ու քննության առնել օրենքով սահմանված կարգով:

Կրկին կոչ ենք անում Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց կողմից հնարավոր չարաշահումների վերաբերյալ տեղեկությունների առկայության դեպքում դիմել ՀՀ իրավապահ մարմիններին:

[Արցախի տեղեկատվական շտաբ]

2 months, 1 week ago

Փոփոխություններ և լրացումներ՝ Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության 3 ծրագրերում։

📌 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության ծրագրում կիրականացվեն հետևյալ փոփոխությունները՝

Շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով՝ ծրագրից կկարողանան օգտվել նաև Լաչինի միջանցքի արգելափակելուց հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով ՀՀ տեղափոխված բուժառու անձանց ուղեկցողները, եթե անձը ներկայացրել է դիմում մինչև 2024թ․ հունվարի 31–ը, և նրա տվյալներն առկա են ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած ցուցակում։
Ծրագրի վճարման ցուցակի ձևավորման ժամկետը կերկարաձգվի մինչև մարտի 20–ը։

📌  Կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար՝ վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցության ծրագրում կիրականացվեն հետևյալ փոփոխությունները՝
Ժամանակավոր կացարանում բնակվելու համար նախատեսված 40 հազար դրամը կստանան նաև այն անձինք, ովքեր ունեն բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք, որի բաժնեմասին համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից։
Որոշ հանգամանքների պատճառով ուշ դիմած շահառուներին կվճարվի նաև նախորդ ամիսների համար, եթե այդ ամիսներին ՀՀ-ից 10 օրից պակաս են բացակայել։
Դիմում ներկայացնելու ժամկետը մարտի 15-ի փոխարեն կսահմանվի մարտի 31-ը։
Ծրագրի շահառու կդառնան նաև այն անձինք, որոնց դիմումները մերժվել են բնակչության պետական ռեգիստրում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ՀՀ-ում հաշվառված լինելու պատճառով։
Նշված փոփոխությունները կդիտարկվեն սկսած հոկտեմբեր ամսից։

📌 Երկամսյա 50 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրում կիրականացվեն հետևյալ փոփոխությունները՝
Որոշ հանգամանքների պատճառով ուշ դիմած շահառուներին կվճարվի նաև նոյեմբեր ամսվա համար, եթե այդ ամսին ՀՀ-ից 10 օրից պակաս են բացակայել։
Դիմում ներկայացնելու ժամկետը հունվարի 31-ի փոխարեն սահմանվել է մարտի 31-ը։
Աջակցությունից կօգտվեն նաև այն երեխաները, որոնց ծնողների հաշիվներին եղել է 2 մլն դրամը գերազանցող գումար։
Շահառու կդառնան նաև այն անձինք, որոնց դիմումները մերժվել են բնակչության պետական ռեգիստրում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ՀՀ-ում հաշվառված լինելու պատճառով։
Նշված փոփոխությունները կդիտարկվեն սկսած նոյեմբեր ամսից։

[ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]

2 months, 2 weeks ago

Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունները ցավում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «24News.am» լրատվամիջոցի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած միջադեպի համար, հայցում նրանց ներողամտությունը:
Անթույլատրելի որակելով տեղի ունեցածը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը միջադեպից ժամեր անց ընդունել է լրատվամիջոցի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը:

[Արցախի տեղեկատվական շտաբ]

3 months, 3 weeks ago

Հարգելի՛ հայրենակիցներ,

2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով մահացած ներքոնշյալ անձանց հարազատներին խնդրում ենք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով (097-24-10-00):

  1. Ավանեսյան Արամ
  2. Բաղրյան Գառնիկ
  3. Բաբայան Արթուր
  4. Գաբրիելյան Գրիգորի
  5. Իշխանյան Հայկ
  6. Հակոբյան Գևորգ
  7. Հակոբյան Կարեն
  8. Հայրապետյան Լեռնիկ
  9. Ղարայան Արկադի
  10. Մելքումյան Ներոն
  11. Մուսայելյան Արմեն
  12. Հայրապետյան Վահրամ

[Արցախի տեղեկատվական շտաբ]

3 months, 3 weeks ago

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հիշեցնում ենք, որ առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար նախատեսված երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը հունվարի 31-ն է (ներառյալ)։
Այն անձինք, ովքեր արդեն իսկ ստացել են 100,000 դրամ միանվագ աջակցությունը, բայց մինչ այժմ չեն ներկայացրել ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ դիմումը, կարող են մուտք գործել համապատասխան հարթակ՝ https://50.socservice.am հղմամբ։
Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը՝ ստորև ⤵️
ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել նշված հղումով՝ https://50.socservice.am
ՔԱՅԼ 2․ «Անձնական տվյալներ» բաժնում նախ անհրաժեշտ է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (սոցքարտի համարը), դրա բացակայութան դեպքում՝ անձնագրի, նույնականացման քարտի տվյալները։ Ապա պետք է նշել շահառուի անունը, ազգանունը և սեղմել կանաչով նշված կոճակը՝ անձնական տվյալների նույնականացման համար։ Եթե տվյալ անձը բավարարում է ծրագրի պարտադիր պայմաններին, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով կնույնականացնի դիմումատուի տվյալները։
ՔԱՅԼ 3․ Այնուհետև անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսի համարը, և էլեկտրոնային փոստի հասցեն․ «Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ» դաշտում փաստաթղթի տեսակը ու համարը կարտացոլվի ինքնաշխատ եղանակով։
ՔԱՅԼ 4․ «Փաստացի բնակության հասցե» հատվածում անհրաժեշտ է նշել մարզը, համայնքը, բնակավայրը, փողոցը, կառույցի տեսակը (առանձնատուն, բնակարան, այլ) կառույցի համարը․ ըստ անհրաժեշտության՝ բնակարանի համարը և փոստային դասիչը։
ՔԱՅԼ 5․ «Բանկի ընտրություն» հատվածում անհրաժեշտ է նշել՝ ունեք արդյոք քարտային հաշիվ, թե ոչ։ «Այո» արժեքի դեպքում անհրաժեշտ է ընտրել Ձեզ սպասարկող բանկը և լրացնել քարտի վրա գրված 16 նիշը։ 75 տարին լրացած, ինչպես նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր առայժմ չունեն քարտային հաշիվ, կարող են լրացնել դիմումը՝ նշելով նախընտրելի բանկը, որտեղ կցանկանան ունենալ հաշիվ։
ՔԱՅԼ 6․ Անհրաժեշտ է նշել՝ ունեք արդյոք անչափահաս երեխաներ, թե ոչ։
ՔԱՅԼ 7։ Հաջորդ էջում անհրաժեշտ է լրացնել անչափահասի տվյալները։ Այնուհետև անհրաժեշտ է նշել ազգակցական կապը Ձեր նկատմամբ։ Ըստ անհրաժեշտության՝ համակարգը կառաջարկի «կցել փաստաթուղթ» կոճակը, որտեղ պետք է կցել երեխայի ծննդյան վկայականը, խնամակալության կամ հոգաբարձության դեպքում՝ այդ մասին հավաստող փաստաթուղթը։ Եթե դիմումատուն չի հանդիսանում երեխայի ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն, ապա դիմումը չի հաստատվի։
ՔԱՅԼ 8։ Անհրաժեշտ է սեղմել «Համաձայն եմ» կոճակը, եթե ցանկանում եք տալ համաձայնություն Ձեր բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների չափը 2023 թ․ հոկտեմբերի 2-ի դրությամբ՝ 2 մլն դրամը չգերազանցելու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։
ՔԱՅԼ 9։ Դիմումին ընթացք տալու համար պարտադիր է ընտրել «Համաձայն եմ» կամ «Համաձայն չեմ» տարբերակներից որևէ մեկը հետևյալ հարցի համար՝ «Համաձայն եմ ներկայացված տվյալները տրամադրել ԱՍՀՆ հետ համագործակցող երրորդ կողմին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցություն ստանալու նպատակով»։
ՔԱՅԼ 10․ «ՀԱՍՏԱՏՈՒՄ» կոճակ
Դիմումը հաջողությամբ մուտքագրելուց հետո կնշվի, որ դիմումը հաջողությամբ ընդունվել է և էկրանին կերևա դիմումի համարը։
ԿԱՐԵՎՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
📌 -ով նշված դաշտերում տվյալների մուտքագրումը պարտադիր է,
📌 նույնականացման տվյալներն անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան,
📌 աջակցությանը դիմելու համար պարտադիր է ունենալ քարտային հաշիվ (հակառակ դեպքում ՝ Ձեր դիմումը կմերժվի),
📌 75 տարին լրացած, ինչպես նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր չունեն քարտային հաշիվ, կարող են լրացնել դիմումը՝ ցանկից ընտրելով նախընտրելի բանկը, որտեղ կցանկանան ունենան հաշիվ,
📌* յուրաքանչյուր չափահաս անձ պետք է լրացնի առանձին դիմում, իսկ անչափահասի դեպքում դիմումը պետք է լրացվի ծնողներից մեկի (կամ խնամակալի կամ հոգաբարձուի) կողմից։

[ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]

4 months, 2 weeks ago

Հարգելի՛ հայրենակիցներ,

Նրանք, ովքեր Արցախում ստանում էին երեխայի ծննդով պայմանավորված նպաստներ, կարող են դիմել ՀՀ-ում նպաստների նշանակման համար։   

Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ https://online.ssa.am/ հարթակում։

Նպաստի (այդ թվում՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ) նշանակման դիմում ներկայացնելու համար հետևեք ստորև ներկայացվող քայլերի հաջորդականությանը՝

ՔԱՅԼ 1 - https://online.ssa.am/ հարթակում ընտրել «Կենսաթոշակի և նպաստի առցանց դիմումներ» պատուհանը՝ համապատասխանաբար սեղմելով «Մուտքագրել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմում» և «Մուտքագրել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի դիմում» դաշտերի վրա։

ՔԱՅԼ 2 – եթե հարթակում դեռևս չունեք անձնական հաշիվ, մինչ պահանջվող տվյալները լրացնելը, անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ սեղմելով կայքի վերևի աջ կողմում գտնվող «Գրանցում» պատուհանի վրա, ապա համապատասխան դաշտերում մուտքագրել Ձեր էլեկտրոնային հասցեն, անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան օր, ամիս, տարեթիվը, գաղտնաբառը և նշել արդյոք ՀՀ քաղաքացի եք, թե ոչ։ Վերոնշյալ քայլերը կատարելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Գրանցվել» կոճակը։   Գրանցվելուց հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կստանաք հաղորդագրություն, որը հաստատելուց հետո համակարգը Ձեզ հնարավորություն կտա օգտվել կայքից։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար անհրաժեշտ է մուտքագրել ծնողի անուն, ազգանունը, ծննդյան օր, ամիս, տարեթիվը, նշել երեխայի հետ կապը, ապա երեխաների թիվը։ Անհրաժեշտ է մուտքագրել նաև էլեկտրոնային հասցե և հեռախոսահամար։

Այնուհետև անհրաժեշտ է նշել նորածին երեխայի տվյալները, այն է՝

☑️ անուն, ազգանուն,
☑️ ծննդյան օր, ամիս, տարեթիվ,
☑️ ծննդյան վկայականի սերիա և համար,
☑️ ծննդյան վկայականի տրման ամսաթիվ
☑️ նշել «հանդիսանում է նոր ծնված երեխա» դաշտը։

Եթե ընտանիքում կան այլ երեխաներ, ապա համապատասխան դաշտերում անհրաժեշտ է նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ լրացնել անձնական տվյալներ, ապա սեղմել «Ստեղծել» կոճակը։

Դիմումի հաստատման կամ մերժման վերաբերյալ համակարգը կտեղեկացնի անմիջապես՝ էկրանին հայտնվող համապատասխան հաղորդագրության միջոցով։

Մայրության նպաստի նշանակման համար կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Դիմումը մուտքագրելիս դժվարություններ ունենալու դեպքում կարող եք զանգահարել 114 կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

[ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]

4 months, 2 weeks ago

Հարգելի՛ հայրենակիցեր,

Արցախի Հանրապետությունում քաղաքաշինության բնագավառի կազմակերպություններն իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակելու համար կարող են դիմել Քաղաքաշինության կոմիտե՝ լիցենզիայի ճանաչման նպատակով։

Դեկտեմբերի 18-ից ուժի մեջ են մտել 3 օրենքում կատարված փոփոխությունները.

  1. ««ՀՀ հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» (ՀՕ-374-Ն, 2023թ․).
    https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186706

  2. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (ՀՕ-375-Ն, 2023)
    https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186702

  3. «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին (ՀՕ-376-Ն, 2023թ․)
    https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186707

Համաձայն այդ կարգավորումների՝ ԼՂ կազմակերպությունները կարող են պարզ ընթացակարգով ստանալ պետական գրանցում, ապա դիմել Քաղաքաշինության կոմիտե՝ պատասխանատու մասնագետի ներդիրով նոր լիցենզիա ստանալու համար։ Ստացված լիցենզիան գործելու է մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը՝ կապված քաղաքաշինության բնագավառում կատարված օրենսդրական փոփոխություններով ոլորտի կազմակերպությունների և մասնագետների համար սահմանված անցումային ժամանակաշրջանի հետ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն։
Լիցենզիայի ճանաչման համար դիմելու դեպքում ԼՂ քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների համար պետական տուրքի գծով պարտավորություններ չեն առաջանալու։

ԼՂ կազմակերպությունները կոմիտեի info@minurban.am էլեկտրոնային հասցեին պետք է ուղարկեն դիմում և կցեն համապատասխան լիցենզիայի ներդիրում ընդգրկված պատասխանատու մասնագետի դիպլոմի՝ պատկերամուտով անցկացված տարբերակը, նախկինում կատարված աշխատանքներում ներգրավվածության վերաբերյալ քաղվածք, ինչպես նաև կարող են ներկայացնել պատասխանատու մասնագետի մասնագիտական ստաժը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչություն (վարչության պետ Նշան Մարտիրոսյան)՝ հետևյալ հեռախոսահամարներով․ 011 621 730, 011 621 761, 011 621 763 և 011 621 766:

Խորհրդատվության նպատակով կարող եք այցելել նաև ԱՀ քաղաքաշինության նախարարության գրասենյակ, ք. Երևան, Հալաբյան 31 հասցեով:

[ԱՀ քաղաքաշինության նախարարություն]

4 months, 2 weeks ago

Հարգելի՛ հայրենակիցներ,

ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բարեկամավան գյուղը հնարավորություն ունի հյուրընկալել Արցախից բռնի տեղահանված մինչև 10 ընտանիքի:

Բարեկամավանում հաստատվել ցանկացողները առնվազն 1 տարի՝ մինչև 2025 թվականի հունվար, չեն վճարի բնակարանի վարձ, ինչպես նաև, կախված ընտանիքի անդամների թվից, կստանան միջինը 400-ից 500 հազար դրամ արժողության տնային կենդանիներ, տնային պարագաներ և այլ օժանդակություն՝ կախված անհրաժեշտությունից:

Այս ծրագիրն իրականացվում է Նոյեմբերյան համայնքի, Բարեկամավան գյուղի, տեղական ՀԿ-ների ու սփյուռքահայ կազմակերպությունների ու անհատ նվիրատուների համատեղ ջանքերով և օժանդակությամբ: Ծրագիրը համակարգում են Բարեկամավանի վարչական ղեկավար Գարիկ Աբազյանը (094-90-20-56) և Թաթուլ Հակոբյանը:

Բարեկամավան տեղափոխվել ցանկացող ընտանիքները պետք է անպայման ունենան դպրոցական գոնե 1 երեխա, ինչպես նաև ծանոթ լինեն գյուղական կյանքին:

[Արցախի տեղեկատվական շտաբ]

4 months, 2 weeks ago

Հարգելի՛ հայրենակիցեր,

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է այն պետական մարմինների ղեկավարների հետ, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով:
Քննարկվել է բռնի տեղահանումից հետո արցախցիների հիմնախնդիրները, դրանց լուծման ուղղությամբ առանձնացվել առաջարկություններ:
Ներկայացնելով կատարված ու կատարվող աշխատանքները՝ նախագահ Շահրամանյանն ընդգծել է 2024 թվականին դրանք շարունակելու անհրաժեշտությունը, Ստեփանակերտի քաղաքապետին և շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել շարունակել գույքագրել բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրներն ու պարբերաբար ներկայացնել կառավարությանը:
Անդրադառնալով վերջին շրջանում լայն քննարկում ստացած նախագահի՝ սեպտեմբերի 26-ի հրամանագրին՝ Սամվել Շահրամանյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:

[Արցախի տեղեկատվական շտաբ]

6 months ago

Հարգելի՛ հայրենակիցեր,

Արցախի Հանրապետության պետական նախարար Արթուր Հարությունյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը: Այն կհրապարակվի այսօր՝ ժամը 21։00-ին, Արցախի հանրային հեռուստատեսության յութուբյան էջով: Հարցազրույցի հղումը հասանելի կլինի նաև Արցախի տեղեկատվական շտաբի առաջիկա հրապարակման մեջ:

[Արցախի տեղեկատվական շտաբ]

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month ago

Last updated 4 weeks ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 1 week ago