Region Monitor

Description
✅Region Monitor-ն օպերատիվ կերպով հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներին:
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago

3 недели, 3 дня назад

‼️🇦🇲🇦🇿Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։

3 недели, 3 дня назад

🇦🇲🇸🇾Սիրիայի խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը:

Սիրիական պատվիրակությունը` ՀՀ-ում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր և անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակին:

🔗ՄԱՆՐԱՄԱՍՆ

@regionmonitor1

3 недели, 3 дня назад

🇮🇶🇦🇿Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը հրավեր է ստացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP 29) մասնակցելու համար:

📃Հրավերը փոխանցել է Իրաքում Ադրբեջանի դեսպանը:

🔗ՄԱՆՐԱՄԱՍՆ

@regionmonitor1

1 месяц назад

🇦🇷 Արգենտինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել՝ որպես համաշխարհային գործընկեր։

Այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար Լուի Պետրին։

@regionmonitor1

1 месяц назад

🇰🇿🇰🇬Ղրղզստանի նախագահ Սադըր Ժապարովը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան։

Աստանայի օդանավակայանում Ժապարովին դիմավորել է Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևը։ Այցի ընթացքում Ժապարովը բանակցություններ կվարի Տոկաևի հետ և կմասնակցի Գերագույն միջպետական ​​խորհրդի VI նիստին։

@regionmonitor1

1 месяц назад

❗️ 🇮🇷 🇮🇱«Իսրայելի հավանական հարձակմանը պատասխանելու համար մեր ձեռքերը հզոր հրթիռներ արձակելու ձգանի վրա են՝ որոշարկված թիրախները ոչնչացնելու նպատակով»,- հայտարարել է ԻՀՊԿ միջուկային օբյեկտների պաշտպանության կորպուսի հրամանատարը:

🔗 ՄԱՆՐԱՄԱՍՆ

@regionmonitor1

1 месяц, 1 неделя назад

Ապրիլի 11-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Էմիլ Գեբեոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:

ՀՀ ՊՆ

1 месяц, 1 неделя назад

🇦🇿🇧🇾Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բելառուս։

🔹️Այցի շրջանակներում նախատեսվում է Ջեյհուն Բայրամովի մասնակցությունը և ելույթն ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա ապրիլի 12-ին Մինսկում, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։

@regionmonitor1

1 месяц, 1 неделя назад

🇦🇿 🇹🇷 Մոսկվայում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի այդ երկրում հավատարմագրված դեսպանների հանդիպումը։

Փոլադ Բյուլբյուլօղլուն և Թանժու Բիլգիչը քննարկել են երկրների միջև առկա հարաբերությունները և տարածաշրջանային այլ հարցեր։

@regionmonitor1

1 месяц, 2 недели назад

🇪🇺🇮🇷 Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

🔹Ժոզեպ Բորելը, անդրադառնալով Սիրիայում Իրանի հյուպատոսարանի վրա իսրայելական հարձակմանը, նշել է, որ Իսրայելի գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում լարվածության թուլացմանը։ Նա կոչ է արել Իրանին շարունակել պահպանել զսպվածություն:

🔹 Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իր հերթին նշել է․ «Եվրոպացի պաշտոնյաները միշտ Իրանին զսպվածության կոչ են անում: Եվ դա այն դեպքում, երբ Իսրայելը, խախտելով միջազգային օրենքները, հարձակվել է դիվանագիտական կառույցի վրա, որը, ըստ միջազգային դիվանագիտության կանոնադրության, լիակատար արձեռնմխելի է»։

@regionmonitor1

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago