Region Monitor 🌍

Description
✅Region Monitor-ն օպերատիվ կերպով հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներին:
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated hace 2 meses

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated hace 1 semana, 6 días

Last updated hace 1 mes, 1 semana

1 day, 5 hours ago

📱 🇦🇲 🇸🇰 ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցչությունն X-ի էջում գրառում է կատարել՝ նշելով. «Հայաստանը կարող է ապավինել Սլովակիայի աջակցությանը ԵՄ-ում: ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցիչ Յուրայ Նոցիարը ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հետ քննարկել է Հարավային Կովկասի վերջին զարգացումները և Սլովակիայի ու Հայաստանի միջև երկկողմ համագործակցության ամրապնդման հնարավորությունները»։

📱 @regionmonitor1

1 day, 6 hours ago
1 day, 23 hours ago

🟥«Global Firepower» ռազմական հզորության վարկանիշում՝ աշխարհի 145 երկրների շարքում Հայաստանն զբաղեցրել է 90-րդ հորիզոնականը 2.0373 միավորով՝ նախորդ տարվա համեմատությամբ զգալիորեն բարելավելով իր դիրքերը։

🟥Նախորդ տարի Հայաստանը 2.0583 միավորով զբաղեցրել է 102-րդ տեղը։ Տարածաշրջանային երկրներից Ադրբեջանը զբաղեցրել է 60-րդ, Վրաստանը՝ 94-րդ, իսկ Իրանը՝ 16-րդ հորիզոնականը։ Առաջին հորիզոնականում ԱՄՆ-ն է, որին զիջում է Ռուսաստանը։

📱 @regionmonitor1

2 months, 2 weeks ago

🗣 🇹🇷 «Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացած Տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում մեր երկրում հյուրընկալել ենք Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարներին։ Նկատում ենք, որ հարթակը, որը «տարածաշրջանին տեր կանգնելու» (regional ownership) մեր ըմբռնման ամենահստակ օրինակներից է, բավարարում է կարևոր մի կարիք: Առաջիկա ժամանակահատվածում մենք ցանկանում ենք այս մեխանիզմը ինստիտուցիոնալ կառուցվածքի վերածել։ 44-օրյա պատերազմից հետո Ղարաբաղում 30-ամյա օկուպացիայի ավարտով Հարավային Կովկասում ստեղծվեց մշտական ​​խաղաղությանն ուղղված բացառիկ հնարավորություն։

Երբեմնի` ցավով, օկուպացիայով և հակամարտություններով հայտնի այս տարածաշրջանում, այժմ փչում են խաղաղության քամիներ: Մենք մոտիկից հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի անկեղծ ջանքերին այս ուղղությամբ: Մեր ցանկությունն է ստանալ ուրախալի և բարի լուրեր հնարավորինս շուտ՝ առանց հնարավորություն տալու գործընթացը խափանել փորձող ուժերին։ Որպես Թուրքիա՝ մենք կշարունակենք աշխատել մշտական ​​խաղաղության հաստատման համար՝ մեր ադրբեջանցի եղբայրների հետ համակարգմամբ»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

📱 @regionmonitor1

2 months, 2 weeks ago

📌 ՀՀ փոխարտգործնախարար Վ․ Կոստանյանը Մատենադարանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ կազմակերպված համաժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հազարամյակների հարուստ պատմություն ունեցող հայկական ժառանգությունն այսօր կանգնած է ոչնչացման և ինքնության խեղաթյուրման սպառնալիքի առաջ Ադրբեջանի կողմից։

Փոխնախարարի խոսքով՝ նման լուրջ վտանգներին դիմակայելու համար ավելի քան երբևէ անհրաժեշտ է ամրապնդել մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ինստիտուտները և գործիքները, ինչպես նաև ուսումնասիրել նորարարական ուղիները մարդկության համատեղ ժառանգությունը պահպանելու համար։

📱 @regionmonitor1

2 months, 2 weeks ago
2 months, 3 weeks ago

Թուրքիայի նախագահ Էրդողանն այսօր մեկնելու է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի առաջնորդների 16-րդ գագաթնաժողովին։ Նա վերջին անգամ ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցել է 2018թ․ Հարավաֆրիկյան Հանրապետությունում։

Էրդողանն այցի շրջանակում ունենալու է նաև երկկողմ հանդիպումներ՝ այդ թվում ՌԴ նախագահ Վ․ Պուտինի հետ։

📱 @regionmonitor1

2 months, 3 weeks ago

#Ով_է_Ֆեթհուլլահ_Գյուլենը

📌Հոկտեմբերի 20-ին մահացել է Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» ղեկավար, Թուրքիայում 2016 թվականի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող իսլամի քարոզիչ, միլիարդատեր Ֆեթհուլլահ Գյուլենը։

🔺Գյուլենի մահվան լուրը մեծ ուրախությամբ է ընդունել Թուրքիայի իշխող ուժը։ Գրեթե նույն կերպ են արձագանքել ընդդիմադիր քաղաքական և հասարակական շրջանակները։

🔺Չնայած Գյուլենը կտակել էր, որ իրեն հողին հանձնեն Թուրքիայում՝ իր մոր գերեզմանի կողքին, սակայն դա թուրքական իշխանությունները դա թույլ չեն տա։

➡️ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

📱 @regionmonitor1

2 months, 3 weeks ago

🇮🇷 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վաղը մեկնելու է ՌԴ՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին: Նիստի շրջանակներում նա առանձին հանդիպումներ է ունենալու ՌԴ, Հնդկաստանի, Չինաստանի և Եգիպտոսի ղեկավարների հետ:

📱 @regionmonitor1

5 months, 3 weeks ago

?? Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն բաց նամակ է հրապարակել X-ի իր էջում՝ առաջարկելով ամբողջ աշխարհի հայերին համախմբվել և մեդիա արշավ սկսել նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP29) դեմ։

? @regionmonitor1

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated hace 2 meses

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated hace 1 semana, 6 días

Last updated hace 1 mes, 1 semana