Սերժ Սարգսյանի աջակիցներ

Description
Սերժ Սարգսյանի աջակիցների տելեգրամ ալիք

www.facebook.com/serzh.supporters
Advertising
We recommend to visit

📎🇦🇲Ալիքը հանդիսանում է @youropportunities2017 ՏՆ-ի ենթանախագիծը եւ ներկայացնում է կարիերայի հնարավորությունները` կամավորություն, պրակտիկա եւ ՔՀԿ, կրթական (հարակից ոլորտներում) աշխատանքային հաստիքներ ու տենդերներ։


👤Ադմին` @youropportunities_2017

Last updated 1 day, 6 hours ago

   ㅤㅤ ‌ ◌ ⏝ ୨ ♡ ୧ ⏝ ◌
  𖣦  ‌‌ 𝗦𝘆𝗺꯭𝗯꯭𖦹𝗹 ‌ ꒰   ‌✎ ‌  🄵🄾🄽🅃  ˖ ࣪  𝆟
   ㅤ ࿙͝࿚࿙͝࿚   @strkiss ࿙͝࿚࿙͝࿚

Last updated 1 month, 4 weeks ago

1 month, 2 weeks ago

https://novayagazeta.ru/amp/articles/2024/03/23/mir-skorbit-po-zhertvam-terakta-v-krokuse

Новая газета

Мир скорбит по жертвам теракта в «Крокусе». Фотографии стихийных мемориалов в разных странах — Новая газета

Журналистские расследования о коррупции в бизнесе и во власти, специальные репортажи с событий политической и культурной жизни, главные новости, галереи, онлайн-кинотеатр, мнения и рецензии ведущих журналистов и экспертов страны

Սերժ Սարգսյանի աջակիցներ
1 month, 3 weeks ago
***🇦🇲***Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել …

🇦🇲Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարօրություն:

🇷🇺Серж Саргсян направил поздравительное послание Владимиру Путину

Третий Президент РА, Председатель РПА Серж Саргсян направил поздравительное послание Владимиру Путину в связи с убедительной победой на выборах Президента РФ, пожелал ему крепкого здоровья, счастья и новых достижений на ответственном государственном посту, а дружественному народу России – мира, стабильности и процветания.

2 months, 1 week ago

168.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվել է, թե այդ ի՞նչ նամակներ է գրել Սերժ Սարգսյանը, ի՞նչ կենցաղային հարցերի մասին էր ԱԺ ամբիոնից երեկ հայտարարում Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը և նրա քաղաքական սպասարկուները փետրվարի 28-ի ԱԺ-կառավարություն բեմադրած հարցուպատասխանի ժամանակ կրկին դիմել են իրենց մշտական հնարքներին՝ ստախոսությանը, մանիպուլյացիային, իրողությունների խեղաթյուրմանը:

Սերժ Սարգսյանը երբե՛ք որևէ նամակ, այն էլ իր կենցաղային հարցերով, պաշտոնաթողությունից հետո չի գրել կառավարությանը:

Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ, եթե կարող է:

Իսկ թիմին վերագրվող նամակը, եթե վերաբերում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից ընդամենը այդ ստախոսի աշխատակազմի ներկայացուցչի հետ (ի դեպ, հենց վերջինիս առաջարկով) գրագրությանը՝ գրասենյակի գործառույթների շրջանակում կազմակերպչական որոշ հարցերի կարգավորման հետ կապված, ապա դա բացարձակապես այլ համատեքստում շահարկելը անամոթություն է»:

Ամբողջական տեքստը՝ ⤵️
https://168.am/2024/02/29/2004682.html

3 months, 3 weeks ago

https://iravunk.com/?p=274268&l=am

Iravunk

Ակտիվ մշակութային քաղաքականությունն ու մշակութային արժեքների պաշտպանությունը եւս բոբիկ է մնացել սրանց ձեռը. Միքայել Գրիգորյան

«Հայաստանի մշակույթը՝ որպես ազգային ինքնության հայելին, պահանջում է հատուկ ուշադրություն և հատուկ վերաբերմունք։ 2018 թվականից ի վեր, ցավոք, իշխանազավթների կողմից մշակութային ժառանգությունը 0 ո

Սերժ Սարգսյանի աջակիցներ
3 months, 3 weeks ago

♟️🇦🇲 Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը այցելեցին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց՝ հետևելու Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների ընթացքին:

•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

🇦🇲 Today, the third President of the Republic of Armenia and President of the Armenian Chess Federation Serzh Sargsyan, the Vice-President of the Armenian Chess Federation Smbat Lputian and the Executive Director of the Armenian Chess Federation Armen Gevorgyan visited the Tigran Petrosyan Chess House-Sports School. Their purpose was to observe the ongoing progress of the 84th Armenian and 79th Armenian Women's Chess Championships.

3 months, 3 weeks ago

🇦🇲🇦🇿 «Զանգեզուրի միջանցքը» զուտ Փաշինյանի «դիվանագիտական ջանքերի» արդյունք է, որը երբևէ չի եղել միջազգային օրակարգի մաս նախքան նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի ստորագրումը վերջինիս կողմից:

Արմեն Աշոտյան

3 months, 3 weeks ago

https://iravunk.com/?p=273952&l=am

Iravunk

Առանց ուժեղ եւ ռազմավար ղեկավարի եւ քաղաքական կամքի ոչինչ չի ստացվի:

«Յուրաքանչյուր ազգի պատմության մեջ եղել են անհատներ, ովքեր նշանակալի հետք են թողնում Երկրի ճակատագրի վրա։ Հայաստանի համար այդ անհատներից մեկը ՀՀ 3 րդ Նախագահ Սերժ Սարգսյանն է։ Նրա դերը երկրի զ

Սերժ Սարգսյանի աջակիցներ
3 months, 4 weeks ago

https://iravunk.com/?p=273890&l=am

Iravunk

Այս փաստերը` նիքոլիզմի հետ միասին, մեր պետության ամոթն է. Միքայել Գրիգորյան

«Այս դժվարին ժամանակներում, երբ մեր հասարակության կայունությունը տեղից էլ վտանգի տակ է, մենք կանգնած ենք մի շարք լուրջ ներքին մարտահրավերների առաջ։ Առաջին պլան է մղվում երիտասարդության առջեւ ծ

Սերժ Սարգսյանի աջակիցներ
4 months ago

«Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, կործանվում` դրա պակասի պատճառով». Գարեգին Նժդեհ

Մեզ հարկավոր էր գտնել հայի ապրելու բանաձևը, յուրացնել հաղթելու դասը, այլապես վերջնական և անդառնալիորեն կկորցնեինք երկիրը։

1988թ-ին հայը ոտքի ելավպաշտպանելու իր ոտնահարված իրավունքներն ու ազատությունները և միավորեց համայն հայությանը մեկ գաղափարի շուրջ հայը պետք է ապրի իր սեփական հողում՝ ազատ ու անկախ, շենացնի իր պապերի երկիրը և կերտի սերունդների ապագան:

Արցախյան պատերազմը կոտրեց ստրկամտության կարծրատիպերն ու կաղապարները. մենք սկսեցինք ուղղել մեր նախորդների սխալները, շտկել կորացած մեր մեջքը և ազատագրել տարածքները: Սա հոգեբանական լրջագույն հեղաբեկում էր, երբ հայ ազգն իրեն զգում էր որպես երկրի և քաղաքակրթության տեր: Սերժ Սարգսյանը իր մարտական ընկերների հետ կատարեց պատմական այս առաքելությունը։ Սերժ Սարգսյանի,նրա մարտական ընկերների շնորհիվ ունեցանք այն, ինչը չունեինք դար ու դարեր: Ունեցանք Բանակ: Ունեցանք հայրենիքի զինվոր: Հայոց բանակը մեր երեկն է, մեր այսօրը, մեր վաղվա օրը, մեր հարատևության առհավատչյան, մեր լինելիության երաշխիքը:
Վերջապես կայացել էինք ու ունեինք ազգային գաղափարախոսություն։ Ազգային գաղափարախոսություն, որը կդառնար մեր կյանքը կազմակերպելու օրենքը, որը կդրվեր կրթադաստիարակչական ծրագրերի հիմքում։

Առաջնորդվելով ագգային-պետական մտածողութ­յամբ, բանիմացությամբ, անձնական անշահախնդրությամբ, ցուցաբերելով բացառիկ կազմակերպչական տաղանդ ու հետևողականություն, իր արդյունավետ գործու­նեությամբ Սերժ Սարգսյանը կարողացավ ապահովել երկրի կայունությունը,անվտանգությունը,նրանում իրավակարգի հաստատումն ու ամրապնդումը և այդ կերպ մեծա­պես նպաստեց նորաստեղծ պետականության ամրապնդման գոր­ծին:

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կատարած աշխատանքի և վարած քաղաքականության արդյունքն էր,այն որ Հայաստանը միակ պետությունն էր ՌԴ-ից բացի, որ ուներ «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգ։

Նրա վարած քաղաքականության արդյունքում էր,որ մենք ունեինք և’ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, և’ «Տոչկա-Ու»-ով, և’ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ և այլ ժամանակակից զինատեսակներով։

Ստացել ենք 50.000 տոննա ռազմական օժանդակություն` Հայկական բանակի զինանոցը համալրելու համար։ Բացի այդ կնքվել է 100 միլիոն և 150 միլիոն դոլլարի պայմանագիր։ Պետք է արձանագրել, որ նիկոլի կառավարման ընթացքում նրան անգամ զենք չեն վաճառել։

Վերոնշյալը շատ փոքր մասն է այն զինտեխնիկայի և սպառազինության, որ Հայաստանը ձեռք է բերել 2008-2018 թվականների ընթացքում: Այս ամենի գործնական ապացույցը 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմն էր, որում հայկակամ կողմը ջախջախիչ հաղթանակ տարավ և’ ռազմի դաշտում, և’դիվանագիտական դաշտում։
Բոլորս հիշում ենք 2016 թ-ի հոկտեմբեր ամսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտնի ելույթը այն մասին, թե նրան փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:

4 months ago

ՀՀԿ ԳՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ 08.01.2024 թվականի դատական նիստը հերթական անգամ վերածվեց դատական ֆարսի և ցանկացած ողջամիտ մարդու համար մեկ անգամ ևս ակներևաբար ցույց տվեց, որ Արմեն Աշոտյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման:

Չնայած այն հանգամանքին, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել էր, որ Արմեն Աշոտյանին մեղսագրվող ամենածանր արարքի` փողերի լվացման վերաբերյալ հիմնավոր կասկածն ընդհանրապես բացակայում է, իսկ տուժող ճանաչված իրավաբանական անձը լուծարվել է մինչև Ա. Աշոտյանին վերագրվող ենթադրյալ արարքը, Հակակոռուպցիոն դատարանը ևս երեք ամսով երկարաձգեց Ա. Աշոտյանի կալանքի ժամկետը:

Աշոտյանի կալանավորման որոշումը զուրկ է որևէ իրավական հիմքից, քանի որ այդ շինծու քրեական գործում առկա չէ ներգրավված կողմերի վրա ազդեցություն գործադրելը հաստատող որևէ ապացույց: Շուրջ մեկ տասնյակ հեղինակավոր գործիչների երաշխավորության առկայության պայմաններում դատարանը անհիմն կերպով մերժեց Արմեն Աշոտյանին ազատ արձակելու և խափանման այլընտրանքային միջոցներ կիրառելու միջնորդությունը:

Իր այդ որոշմամբ դատարանը մեկ անգամ ևս ապացուցեց, որ գործող իշխանությունների հնազանդ գործիքն է և պատրաստ է շարունակել Հայաստանում արդեն իսկ արմատավորված` կալանքը բռնաճնշում և այլախոհության համար պատիժ օգտագործելու ապօրինի պրակտիկան: Դատական համակարգի օգտագործումը ռեժիմի ընդդիմախոսների դեմ քաղաքական հետապնդման նպատակով Հայաստանի իշխանությունների համար դարձել է առօրյա երևույթ:

Հայաստանը գնալով ավելի է գլորվում ավտորիտարիզմի գիրկը՝ ի հակառակ Հարավային Կովկասում որպես «ժողովրդավարության բաստիոն, կղզյակ, փարոս» դիրքավորելու իշխանությունների անհաջող ինքնագովազդային փորձերի: Հայկական ինքնությունը և ազգային շահերը պաշտպանող քաղաքական և հասարակական գործիչները գտնվում են Հայաստանի իշխանությունների թիրախում:

Այսօր, ինչպես և նախկինում արդիական է մնում հանրային լայն համախմբման ապահովումը ի սատարումն անազատության մեջ հայտնված գործիչների, քանի որ նրանց պաշտպանությունն այսօր հանրային ինքնապաշտպանություն է։ Մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ շարունակելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքարել Արմեն Աշոտյանի իրավունքներն ու ազատությունը պաշտպանելու համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

We recommend to visit

📎🇦🇲Ալիքը հանդիսանում է @youropportunities2017 ՏՆ-ի ենթանախագիծը եւ ներկայացնում է կարիերայի հնարավորությունները` կամավորություն, պրակտիկա եւ ՔՀԿ, կրթական (հարակից ոլորտներում) աշխատանքային հաստիքներ ու տենդերներ։


👤Ադմին` @youropportunities_2017

Last updated 1 day, 6 hours ago

   ㅤㅤ ‌ ◌ ⏝ ୨ ♡ ୧ ⏝ ◌
  𖣦  ‌‌ 𝗦𝘆𝗺꯭𝗯꯭𖦹𝗹 ‌ ꒰   ‌✎ ‌  🄵🄾🄽🅃  ˖ ࣪  𝆟
   ㅤ ࿙͝࿚࿙͝࿚   @strkiss ࿙͝࿚࿙͝࿚

Last updated 1 month, 4 weeks ago