Infinite Entertainment, Zero Cost: Get Your Free Books, Music, and Videos Today!

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

Description
Նաիրի Հոխիկյանը հեռուստամեկնաբան է, մեդիափորձագետ և կինովավերագրող
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month ago

Last updated 4 weeks ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 1 week ago

12 hours ago

Վերջին ամիսներին Սյունեցիների մեջ մի սև հումոր է պտտվում։ Երբ սոցապում օգնության հերթի մեջ կանգնած մարդուն հարցնում են՝ Արցախից ե՞ս, ասում է՝ չէ, Սյունիքից։ Պատասխանում են՝ գնացեք, ձեր տեղահանման հերթը եկող տարի է։

Սյունեցիներն էլ լավ գիտեն, որ Նիկոլի մնալու դեպքում Արցախցիների ճակատագիրը լինելու է իրենց հետ։

Ինչո՞ւ է հիմա լռում Սյունիքը, ո՞ւր են մեր ուժեղ ու հայրենասեր Սյունեցիները։ Ե՞րբ է Սյունիքը մեկ բռունցքով հայտարարելու Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալու մասին։

17 hours ago

Սիրելի՛ ընթերցողներ,

Շատերդ լսել եք սկսված «Սրբազան երթի» և համաժողովրդական դիմադրության մասին, որն առաջնորդում է Բագրատ արքեպիսկոպոսը։
Այն ունի մեկ նպատակ. թույլ չտալ միակողմանի զիջումներ ու դրանց արդյունքում՝ անխուսափելի նոր պատերազմ։

Խնդրում եմ, դուք էլ արտահայտե՛ք ձեր անհամաձայնությունը, ձեր բողոքը, տե՛ր կանգնեք մեր երկրին։ Սա ևս մեկ հնարավորություն է, որը բաց թողնելը բերելու է էլ ավելի ու անխուսափելի կորուստների։

Եթե որևէ մեկը ունի հարցեր, թե ինչու է Տավուշում տեղի ունեցողը սխալ ու կորստաբեր, և ինչպես կարելի է խուսափել, ես պատրաստ ցանկացած ժամանակ հանդիպել ու բացատրել։

Միայն թե անտարբեր մի՛ մնացեք։

Տե՛ր կանգնեք։ Հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

1 day, 16 hours ago

Ալեն Սիմոնյանը ասում է, թե Հայաստանը կրոնապետություն չի, որ հոգևորականները զբաղվեն քաղաքական հարցերով։

Հայաստանը, այո, կրոնապետություն չի, բայց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականները մեր ազգի խիղճը, հոգին ու պատիվն են, որոնք ոտքի են կանգնել հանուն պետականության փրկության։

Այո, կրոնապետություն չենք, բայց պոռնկապետություն էլ չպետք է լինենք։

Ազգային պետություն. ահա մեր պայքարի նպատակը։

1 week ago

Խանութում այսօր աշխատող աղջիկը մոտեցավ ու շնորհավորեց աշխատանքի օրվա առիթով։ Ասացի՝ փոխադարձաբար Ձեզ եմ շնորհավորում, պատասխանեց, թե ստրուկների օր Հայաստանում չի նշվում․․․

Մայիսի 1-ը մեր երկրում նշվում է որպես աշխատանքի ու աշխատավորների օր, բայց քչերը կարող են խոսել գնահատված աշխատանքի կամ աշխատանքի որակի մասին։

Այդ ֆոնին էլ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանով մեկ լցվել են Հնդկաստանից ներգաղթածներ, որոնք էժան աշխատուժի անվան տակ գրավել են ամբողջ աշխատաշուկան՝ հայերին դուրս մղելով շատ վայրերից։

Մի կողմ թողնենք, որ շատ դեպքերում հայ աշխատողները անհասկանալի մեծ վարձատրություն են դնում իրենց կատարած աշխատանքի վրա՝ հաճախ ցանկանալով միանգամից հարստանալ։ Դրան զուգահեռ Հնդկաստանից մեր երկիր գաղթած ավելի քան 40,000 մարդ շատ էժան գնով առաջարկում է իր ծառայությունները բանվորության, շինարարության, առաքումների, աղբահանության և այլ գործերում։

Տնտեսագետներն ասում են՝ կա աշխատուժի մրցակցություն աշխատանքի և վարձատրության համար, իսկ հնդիկները էժան գնով պատրաստ են անել այն, ինչ հայերը չեն անի անգամ թանկ գնով։ Դա այլ հարց է, բայց մեր հայրենակիցները պիտի իմանան՝ Հայաստանում այսօր տարածված հնդիկները ամենևին էլ էթնիկ հնդիկներ չեն։

Այդ թեմային առանձին կանդրադառնամ, բայց հիմա երկու բառով ասեմ՝ սևագործ աշխատանքներ կատարող այդ մարդկանց 99%-ը Հայաստան է եկել Հնդկաստանի Փենջաբ նահանգից։ Կարող եք ինքներդ ուսումնասիրել Փենջաբը, բայց նշեմ, որ այդ մարդիկ մեծ մասամբ «սիկհիզմ» կրոնական ուղղության հետևորդներ են՝ բուդդայականության և իսլամի խառնուրդ։ Այդ մարդիկ իսկական հինդուսների, հնդիկների հետ քիչ կապ ունեն, և նրանց կրթական մակարդակը շատ ցածր է, ինչը չես ասի էթնիկ հնդիկների մասին։

Փենջաբ նահանգը բաժանված է երկու մասի՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև։ Հնդկաստանի Փենջաբ նահանգի բնակչության վրա մեծ է Պակիստանի ազդեցությունը։

Ես մտավախություն ունեմ, որ Հայաստանում ներդրվում է դանդաղ գործողության ական։

1 week ago

Դանիայի հայերը միասնական հայտարարություն են տարածել Նիկոլ Փաշինյանի հակահայկական գործողությունների դեմ.

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում տեղի ունեցող, այսպես կոչված, «սահմանազատման» գործընթաց կազմակերպվում է ներկայիս իշխանությունների կողմից ընդունված անթույլատրելի և հայ ազգի կողմից անընդունելի որոշումների հիման վրա։ Այն զուրկ է իրավական հիմքերից և հակասում է սահմանազատման միջազգային սկզբունքներին։ Նման գործընթացը չի կարող տեղի ունենալ պետության անվտանգային հիմքերի փլուզմամբ և ժողովրդի իրավունքների ոտնահարումով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշումները չեն բխում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերից։
Կարևոր է նշել նաև, որ ՀՀ-ում իրավական ողջ համակարգը վերածվել է իշխանությունների կամակատարի և պատժիչ գործիքի։ Անհիմն քրեական հետապնդումները, ձերբակալությունները և բիրտ ուժի կիրառումը դարձել են ներկայիս «ժողովրդավար» իշխանության գործելաոճը։

Տավուշի չորս գյուղերի տարածքների հանձնումը, անվտանգային գոտիների ոչնչացումը կհանգեցնի այդ գյուղերի հայաթափման։ Ոչ միայն հարակից գյուղերը կհայտնվեն թշնամու անմիջական նշանառության ներքո, այլև
ստրատեգիական նշանակություն ունեցող Իրան-Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Ամբողջովին փլուզման կենթարկվի Տավուշի պաշտպանական գիծը։
Ի հավելումն վերը նշված հակապետական և հակասահմանադրական որոշումների՝ Ն. Փաշինյանը կասկածի տակ է դնում նաև Հայոց Ցեղասպանությունը և 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Ն. Փաշինյանը պատրանք է ստեղծում, որ մեր «Պատմական Հայրենիքը» անհիմն հիշողություն է, որ մեր Հայրենիքը ներկայիս պետության սահմաններն են, որը ևս, պատառ-պատառ անելով, թշնամուն նվիրելով, վերածում է Պատմականի։

Մենք՝ Դանիայում բնակվող Հայաստանի Հանրապետության պահանջատեր քաղաքացիներս և սփյուռքահայերս, մեր մեծագույն անվստահությունն ենք հայտնում ՀՀ Կառավարությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինայինի, պահանջում ենք անհապաղ դադարեցնել միակողմանի զիջումները և ՀՀ անվտանգությանը սպառնացող բոլոր գործընթացները։

Մենք պահանջում ենք Ն. Փաշինայինի և ՀՀ Կառավարության հրաժարականը»:
………

  1. Աննա Խաչատուրյան, անհատ ձեռներեց, Հերնինգ
  2. Բյուրակն Իշխանյան, գրող, Կոպենհագեն
  3. Նունե Հովսեփյան, արվեստագետ, Կոպենհագեն
  4. Լիլիթ Սահակյան, նախագծերի կառավարում, Վայլե
  5. Արմինե Մկրտչյան, մանկավարժ, Հորսենս
  6. Գևորգ Ավագյան, անհատ ձեռներեց, Հորսենս
  7. Անահիտ Ավագյան, արվեստաբան, Գուրրա
  8. Յոնաս Կառլսսոն, ծրագրավորող, Գուրրա
  9. Աստրիդ Կառլսսոն, աշակերտ, Գուրրա
  10. Անի Մելքոնյան, տնտեսագետ, Օդենսե
  11. Լիլյա Աթանեսյան, webdesign, Օրհուս
  12. Էդվարդ Հախվերդյան, մաթեմատիկոս թոշակառու, Օդենսե
  13. Արփինե Հախվերդյան, մաթեմատիկոս թոշակառու, Օդենսե
  14. Նատալի Կարապետյան, ուսանող, Օդենսե
  15. Նարինե Կարապետյան, սրտաբան, Օդենսե
  16. Լևոն Գևորգյան, մեխանիկ, Վայլե
  17. Նաննա Գևորգյան, դերձակ, Վայլե
  18. Գևորգ Գևորգյան, անհատ ձեռներեց, Վայլե
  19. Գնել Բալայան, անհատ ձեռներեց, Վայլե
    20.Մարգարիտա Խաչատրյան, վարսավիր, Վայլե
  20. Քրիստինա Գևորգյան, դիմահարդար, Վայլե
  21. Անահիտ Մուղնեցյան, խմբավար, Հելսինգոր
  22. Նայիրի Ստեփանեան, հաշվապահ, Գենթովթը
  23. Սոսե Հախվերդյան, տնտեսագետ, Կոպենհագեն
  24. Հասմիկ Բեգոյան, լեզվաբան, Օդենսե
  25. Հասմիկ Սերոբյան, մանկավարժ, Վայլե
  26. Քրիստինա Ոսկանյան, ուսանող, Վայլե
  27. Արմինե Զորողլյան, մանկավարժ, Կոլդինգ
1 week, 1 day ago

Նիկոլը հանձնում է մեր երկրի տարածքները, թշնամուն բերում, կանգնեցնում մարդկանց տների գլխին ու վտանգում Հայաստանի բնակիչների կյանքը, և դրա դեմ պայքարում են փոքր թվով մարդիկ, իսկ մեծամասնությունը համարում է, թե վտանգը դեռ իր դռանը չի հասել։

Դրան զուգահեռ, զինվորականների, ոստիկանների, մտավորականների, ուսուցիչների մեծ մասը և մյուս շատ շատերը արդարանում են, թե իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում։

Այսինքն էդ ե՞րբ հայրենիքի համար պայքարելը դարձավ քաղաքականություն։

Դա հո իշխանական աթոռի համար պայքար չի՞, որ համարեք քաղաքականություն։ Դա պայքար է մեր պետության անվտանգության համար։

Վաղը որ այդ նույն այդ զինվորականների, ոստիկանների, մտավորականների, ուսուցիչների երեխաներին թուրքերը հենց իրենց տան մեջ մորթեցին, գուցե արձագանքենք, թե մենք քաղաքականությամբ չե՞նք զբաղվում։

Մի անտաղանդ հիմար դերասան էլ, որի հումորները սահմանափակվում են ծամածռություններով, ասում է՝ հայրենասիրությունից մինչև շուն մեկ քայլ է։

Թերևս, ճիշտ են նման մարդիկ։ Նրանք երևի ծնվել են թուրքի հետ շնանալու հետևանքով և պատրաստ են շարունակել շնանալ թուրքի հետ, հետևաբար՝ հայրենասիրությունը նման մարդկանց համար լոկ քաղաքականություն է, ուրիշ ոչինչ, որովհետև շնաբարո մարդիկ հայրենիք չեն ունենում։

2 weeks, 2 days ago

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել։

Իլհամ Ալիևը պատմել է Հայաստանի հետ ընթացող բանակությունների և առաջնագծի վիճակի մասին՝ նշելով, որ խոսք չկա Ադրբեջանի կողմից որևէ տարածք վերադարձնելու մասին, ինչքան էլ որ դրանք ԽՍՀՄ տարիներին մտած լինեն Հայաստանի կազմի մեջ։

Ալիևը մտահոգություն է հայտնել հայերի կողմից Տավուշում դիմադրության առումով՝ նշելով, թե առաջիկա օրերին մարդկանց զայրույթը կանցնի, և Նիկոլը կկարողանա կատարել խոստումը, հանձնել Տավուշի տարածքները։

Միաժամանակ Իլհամ Ալիևը ասել է, որ Տավուշի սահմանին զորքերի վերատեղակայումից հետո Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն կա հաջորդը իրականացնել Գեղարքունիքի սահմանին, հատկապես Վարդենիսի դիրքերում, որտեղ, ըստ Ալիևի, հայերը մտել են Ադրբեջանի տարածք։

Ըստ Ալիևի՝ Նիկոլը խոստացել է առաջիկա օրերին Վարդենիսի դիրքերից հանել հայկական զինված ուժերի որոշ ջոկատներ։

Ալիևը ասել է, որ Վարդենիսի շրջանում 10-ից ավելի գյուղեր ԽՍՀՄ տարիներին եղել են ադրբեջանաբնակ, և հայերի ճնշման տակ ադրբեջանցիները 1990-ականներին լքել են այդ վայրերը։ Հետևաբար Տավուշից հետո ինքը Հայաստանի հետ քննարկելու է Վարդենիսի գյուղերը դատարկելու և ադրբեջանցիներին վերադարձնելու հարցը՝ Վարդենիս քաղաքն անվանելով պատմական ադրբեջանական տարածք, որը Տավուշի օրինակով իրենք պահանջելու են հայերից։

Հայաստանի հետ հարաբերությունների մասին Ալիևի խոսքի ամբողջ ընթացքում Պուտինը լուռ լսել ու ժպտացել է։

2 weeks, 2 days ago

Հայաստանի մարզերը աստիճանաբար ակտիվանում են, ինչը ակնհայտորեն առաջացրել է Նիկոլի ավազակախմբի խուճապը։ Դա է պատճառը, որ իշխանությունը ոտքի է հանել իր բորենի քարոզիչներին և աջուձախ ստեր են տարածում։ Երկու վախը մի մահ է իշխանության համար։

Մեր պայքարը առաջնորդում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ Տավուշի թեմի Առաջնորդ Բագրատ Սրբազանի օրհնությամբ և գլխավորությամբ։

Մի շարք քաղաքներից ու գյուղերից արդեն մեկնել են Տավուշ՝ Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս ու գիշեր-ցերեկ կանգնած են այնտեղ։ Բազմաթիվ վայրերում մարդիկ պատրաստ են հենց իրենց տեղերում սկսել բողոքի գործողություններ՝ շարժումը տարածելով երկրով մեկ։

Սա ոչ կուսակցական, ոչ էլ ինչ-որ անձի պայքար է, ժողովուրդ ջան։ Սա երկիր հանձնելը կանխելու համար է, Նիկոլին կանգնեցնելու համար է, ինչը լավ են հասկանում նաև ոստիկաններից շատերը և իրենց որոշ քայլերով ցույց են տալիս, որ մեզ հետ են։

Սիրելի հայրենակիցներ, համարձակորեն շարունակենք մեր բողոքի ու անհնազանդության գործողությունները՝ հանուն հայրենիքի, հանուն Տավուշի և հանուն մեր երեխաների անվտանգության։

Եթե մարզերում պատրաստ եք զբաղվել համախմբման, կազմակերպչական աշխատանքներով և մի քիչ չարչարվել ազգային հաջողության հասնելու համար, խնդրում եմ ներքևի լինկում թողեք ձեր տվյալները, ես կամ ընկերներս կապ կհաստատենք ու պայմանավորվենք։

Մեր պայքարը ազնիվ է, օրինական է, հայրենիքի համար է, յուրաքանչյուր Հայաստանցու խաղաղ և անվտանգ ապագայի համար է։

Համարձակ եղիր, մերժիր գժին․․․

https://forms.gle/hwWonwFh9H6j49c28

2 weeks, 2 days ago

Սատանաները ագրեսիվ քարոզչություն են սկսել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի դեմ՝ նրա մասին ամենատարբեր ստեր տարածելով։

Բագրատ Սրբազանը մեր իրականության ամենահայրենասեր ու ամենանվիրյալ ազգային գործիչներից մեկն է։

2 months, 2 weeks ago

Մեր հայրենակիցների մեջ շատ տարածված է խոսույթը, թե նախօրոք պետք չէ պլաններ կազմել, քանի որ չգիտես վաղը գլխիդ ինչ կգա, դու չես ճակատագրի տերը։

Իմ կարծիքով, իրականում ճիշտ հակառակն է' ոչինչ չի ստացվի առանց պլանավորման, և իմ կյանքի առաջին 37 տարվա ընթացքում բազմիցս համոզվել եմ դրանում։

Նախապես պլանավորումը ինչպես անձնական կյանքում, այնպես էլ գործնական ու քաղաքական հարաբերություններում օգնում է ճիշտ հաշվարկել սեփական հնարավորությունները, ապա նաև հասկանալ անելիքի հերթականությունը և ժամանակը։

Առանց պլանավորման կյանքը և նպատակը նմանվում են հորդառատ գետն ընկած մարդու, որը քարերին զարնվելով, գնում է հոսանքի հետ ու չգիտի, թե ուր է հասնելու։ Գուցե հասնի իր երազած ափին, բայց գուցե նաև մամուռների մեջ մնա ու խեղդվի կամ ընկնի օվկիանոս ու հայտնվի մի շնաձկան ստամոքսում։

Մեր երկրի կյանքում պլանավորման լինել-չլինելու համեմատության պատկերավոր օրինակները կան։

Նիկոլը դրսի իր տերերից ստացել ու այսօր էլ ստանում է պլանավորում հայկական պետականության քայքայման համար, որը կատարում է բավական լավ։ Դրա համար նրա գործողությունները արդյունք տալիս են։

Իսկ ընդդիմությունը չունի հստակ պլանավորում, ասում է' Նիկոլից ազատվենք, մի բան կանենք։ Այդպես չի լինում, քանի որ նախ Նիկոլից ազատվելն էլ պլանավորում է պահանջում, իսկ հետո թե ինչ պետք է անել, էլի պլանավորման կարիք ունի, այլապես կարող ենք հայտնվել ավելի վատ վիճակում, քան հիմա ենք։

Ազգը գիտակցաբար թե ենթագիտակորեն վստահում է պլաններ կազմող և դրանք իրականացնող գործիչներին։

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month ago

Last updated 4 weeks ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 1 week ago